Պրահայի լեզվաբանական խմբակ
Պրահայի լեզվաբանական խմբակ (չեխ․՝ Pražský lingvistický kroužek) կամ Պրահայի դպրոց, կառուցվածքային լեզվաբանության կենտրոններից մեկը, որ գործել է 20-րդ դարի առաջին կեսին՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Հիմնադրվել է 1926 թվականին՝ Վիլեմ Մատեզիուսի կողմից[1]։ Կազմալուծվել է 1953 թվականին։
Լեզվաբանական խմբակում ակտիվ գործունեություն են ծավալել տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ, առաջին հերթին՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսական կայսրությունը լքած լեզվաբաններ Նիկոլայ Տրուբեցկոյը, Ռոման Յակոբսոնը և ուրիշներ։
Պրահայի լեզվաբանական խմբակը հրատարակում էր իր «աշխատանքների» բազմալեզու շարքը (ֆր.՝ «Travaux du Cercle linguistique de Prague»), իսկ 1935 թվականից՝ «Slovo i slovesnost» պարբերականը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]