Մասնակից:Makruhi/Ավազարկղ Ղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

'Մեսպիլուս գերմանիկա /'Mespilus germanica, հայտնի է նաև մեդլար անունով, տարածված թուփ է կամ փոքրիկ ծառ, որի պտուղների անունը նույնն է :Պտուղը մշակվել է դեռևս Հռոմեական ժամանակաշրջանից, որի միրգը ձմռանը չէր հասունանում և ուտելի էր խորոված վիճակում, այդ իսկ պատճառով էլ նա դասվում էր ուտեստների շարքը:

Ծագումը և նրա տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր լատւնական անվանը, այն կոչվում է գերմանական մեդլար, տարածված է եղել Ասիայում և Հարավ-արևելյան Եվրոպայում, հատկապես Սև ծովի ափին, Բուլղարիայում և ժամանակակից Թուրքիայի տարածքում: Նա մշակվել է դեռևս 3000 տարի առաջ:[1]

Մեդլարն իր պտուղով և տերևներով

Սակայն այժմ մեսպիլուս գերմանիկան միակ տեսակն է մեդլարի: 1990 թվականին նոր տեսակներ հայտնաբերվեցին Հյուսիսային Ամերիկայում, որոնցից են լոկատը, էրիոբոտրիա ճապոնիկան, մալակամոլեսը և այլն:[2] but was once thought to be closely related, and is still sometimes called the 'Japanese medlar'.

Ուսոմնասիրությունները ցույց են տվել , որ այն միայն եղել Բալկանյան թերակղզու հարավ-արևելյան մասում , Ասիայում , Կովկասում, Ղրիմում, հյուսիսային Իրանում և հավանաբար Թուրքմենիայում:

Նկարագիր և միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսած միրգը, որից երևում է, որ հասած է և կարելի է ուտել

Մեսպիլուս գերմանիկան տաք ամառներ, մեղմ ձմեռներ սիրող բույս է, ինչպես նաև նրա աճի համար կարևոր է նաև արևոտ, չոր տեղանքը և թթուներով հարուստ հողը: Այլ պայմաններում նա աճում է միայն դեպի վեր, մինչ դեռ նա ավելի շուտ իր տեսքով թուփի նման, քան ծառի: Նրա կյանքի տևողությունը 30-50 տարի է: Նրա կեղևը մոխրաշականակագույն է դեպի վեր ձգվող կնճիռներով, որոնք ձևավորում են դեպի վեր ձգվող ուղղանկյուն տերևներ: Տերևները մուգ են և ձվաձև, 8-15 սմ երկարությամբ, 3-5 սմ լայնությամբ: Տերևները թեթևակի մազոտ են ներքևի մասում և մինչ աշնանը թափվելը նրանք կարմրում են: Դրանց հանդիպել են Հարավային Եվրոպայի մի քանի այգիներում:

Ծաղիկները ձվաձև հինգ սպիտակ թերթիկներով են:[3] Նրանք երևում են ուշ գարնանը երկսեռ են և փոշոտվում են մեղուների կողմից:[4] Ծաղիկը ունենում է 6 սմ լայնություն: Նրա կարմրավուն-շականակագույն միրգը սերմանման պտուղ է 2-3 սմ տրամագծով, լայն տարածված բաժակակալներով կենտրոնի շուրջ, որը նման է խոռոչում տեղադրված մրգի:

Մշակում և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասունացած մեսպիլուս գերմանիկա

Մեդլար սկսել են մշակել դեռ 30000 տարի առաջ Կասպից ծովի, հյուսիսային Իրանի շրջանում: Հունաստանում սկսել են զբաղվել նրա մշակությամբ մեր թվարկությունից դեռ 700 տարի առաջ, իսկ Հռոմում՝ մեր թվարկությունից 200 տարի առաջ: Նա շատ կարևոր բույս էր համարվում Հռոմում դեռ միջնադարում: 17-18-րդ դարերում նա նույնիսկ շատ զիջեց մյուս մրգերին, իսկ մեր օրերում սկսեցին ավելի քիչ մշակել: Նրա պտուղները այն հազվագյուտ մրգերից են, որոնք կարելի է ուտել ձմռանը, այն շատ կարևոր նշանակություն ունի այգեպանների համար, որովհետև հասանելի է ամբողջ տարին: Մեսպիլուս գերմանիկային կարելի է պատվաստել այլ տեսակի սերմերով, օրինակ եվրոպական տանձի, սերկևիլի, կամ սովորական ալոճի, բարելավելու համար նրա տեսակը տարբեր հողերում:[5]

Մեսպիլուս գերմանիկայի պտուղները պինդ են և թթու և շատ դառը: Նրանք ուտելի են դառնում փափկելուց հետո: Երբ սկսում է փափկել, նրա մաշկն արագ դուրս է գալիս և ստանում է մուգ շականակագույն տեսք, իսկ ներսում արտադրվում է թանձր խնձորի հյութ: Այս գործընթացը կարող է շփոթության մեջ գցել նրանց, որոնք առաջին անգամ են տեսնում, որովհետև նրանց կարող է այն թվալ փչացած:[6][7]

Պտուղը կարելի ուտել նաև խակ, հատկապես որպես աղանդեր, օրինակ պանրի կամ մրգային կարկանդակների հետ, [8] կամ էլ օգտագործում են մեդլարից մրգային դոնդող [9] և գինի պատտրաստելու համար: Մեկ այլ ուտեստը՝ մեդլարով պանիրն է, որը նման է լիմոնե կաթնաշոռի, պատրաստվում է մրգի միջուկից, ձվերից և կարագից: Այսպես կոչված մեդլարով թեյը սովորաբար չի պատրաստվում մեսպիլուս գերմանիկայից այլ գայլի հատապտուղից կամ գոջիից և այն երբեմն կոչվում է կարմիր մեդլար:[10]

Մեսպիլուս գերմանիկայի տեսակները աճում են Հոլլանդիայում , Նոթթինգհեմում, Ռուսաստանում:[11][12]

Իրանում նրա պտուղները, տերևները , կեղևն ու ծառի փայտն օգտագործում են բժշկական նպատակներով՝ ստամոքսի խանգարումների, կոկորդի ողողումների և ջերմությունը իջեցնելու համար:[13]

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդլարի պտուղը իր տերևներով

Այն միրգը, որն արդեն փտած է մինչ հասունանալը, մեդլարը գրականության մեջ ձևականաորեն օգտագործվում է որպես վաղաժամ չքավորության/փտածության կամ անառակության խորհրդանիշ: Օրինակի համար, մի հեքիաթում, հերոսն իր ծեր տարիքը համեմատում է մեդլարի հետ:


Շեքսպիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեքսպիրի ՞Թիմոնը Աթենքից՞ գործի մեջ Ապեմանտուսը ստիպում է ուտել խնձորը , որը նշանակում էր որ ով խառնվում է ուրիշի գործերին, նա ինքը փտած մարդ է: Մեկ այլ գործում երիտասարդը ներողություն է խնդրում իր անբարո անցյալ կյանքի համար, որովհետև գտնում էր, որ իր հետ ամուսնացած կինը, պետք է ամուսանցած լիներ փտած մեդլարի հետ: Նա ինքը իրեն համեմատում է այդ մրգի հետ իր անբարո վարքի համար: Իր մյուս գործում ՞ինչպես այն քեզ դուր է գալիս՞, Շեքսպիրի հերոսուհին՝ Ռոզալինդը մի բարդ բառախաղ է կազմում ընդգրկելով իրեն շրջապատող ծառերի անունները, որոնք իրեն սիրային նամակներ են բերում և մեդլարի հետ:

16-17-րդ դարերում մեդլարը կոչվել է նաև ՞ բաց ավանակներ՞ մրգի սուր ձևի պատճառով, բազմաթիվ երկիծական պիեսներում:

16 և 17-րդ դարերի այլ հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ Սերվանտեսի ՞Դուն Կիխոտ՞ գործի մեջ, գլխավոր հերոսն ու Սանչո Պանչոն դաշտի մեջտեղում հայտնվելով իրենք իրենց սնում են մեդլարներով: Թոմաս Դեկկերն իր պիեսներից մեկում կանանց համեմատում է մեդլարի հետ,որոնք դեռ չհասունացած արդեն փտած են:

Մեկ այլ համեմատություն կարելի է գտնել նաև Թոմաս Միդդլետոնի գործրերից մեկում, որտեղ անբարոյական կինը համեմատվում է մեդլարի հետ:

Ժամանակակից գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գրականության մեջ որոշ գրողներ հիշատակել են այս մրգի մասին: Սակին օգտագործել է մեդլարը իր կարճ պատմվածքներում:Նրա հերոսն ասում է ,որ չի կարելի դիմադրել մեդլարին, երբ այն հասած է և հյութալի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baird, J.R.; Thieret, J.W. (1989). The Medlar (Mespilus germanica, Rosaceae) from antiquity to obscurity. Economic Botany. 43(3): 328–372. preview
  2. Campbell, C.S.; Evans, R.C.; Morgan, D.R.; Dickinson, T.A.; Arsenault, M.P. (2007). «Phylogeny of subtribe Pyrinae (formerly the Maloideae, Rosaceae): Limited resolution of a complex evolutionary history» (PDF). Plant Systematics and Evolution. 266 (1–2): 119–145.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Mitchell, Alan (1978). A Field Guide to the Trees of Britain and Northern Europe publisher=Collins (2 ed.). էջ 277. {{cite book}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  4. «Plants for a Future».
  5. «Medlar». Royal Horticultural Society. 2011. Վերցված է 8 July 2013-ին.
  6. Glew, R.H.; Ayaz, F.A.; Sanz, C.; VanderJagt, D.J.; Huang, H.S.; Chuang, L.T.; Strnad, M. (2003). «Changes in sugars, organic acids and amino acids in medlar (Mespilus germanica L.) during fruit development and maturation». Food Chemistry. 83 (3): 363–369.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Rop, O.; Sochor, J.; Jurikova, T.; Zitka, O.; Skutkova, H.; Mlcek, J.; Salas, P.; Krska, B.; Babula, P.; Adam, V.; Kramarova, D.; Beklova, M.; Provaznik, I.; Kizek, R. (2011). «Effect of Five Different Stages of Ripening on Chemical Compounds in Medlar (Mespilus germanica L.)». Molecules. 16 (74–91).{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Martin, James. «Medlars recipes». British Broadcasting Corporation. Վերցված է 8 July 2013-ին.
  9. «Nigel Slater on... medlars». Royal Horticultural Society. Վերցված է 8 July 2013-ին.
  10. McAdam, Diana (12 October 2007). «Goji berries: The new superfruit». The (Daily) Telegraph. Վերցված է 8 July 2013-ին.
  11. Phipps, J.B.; O’Kennon, R.J.; Lance, R.W. 2003. Hawthorns and medlars. Royal Horticultural Society, Cambridge, U.K.
  12. Glowinski, L. 1991. The complete book of fruit growing in Australia. Thomas C. Lothian Pty Ltd, Port Melbourne, Victoria.
  13. Bibalani, Ghassem Habibi; Mosazadeh-Sayadmahaleh, Fatemeh (February 2012). «Medicinal benefits and usage of medlar ( Mespilus germanica ) in Gilan Province (Roudsar District), Iran» (PDF). Journal of Medicinal Plants Research. 6 (7): 1155–1159.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]