Մասնակից:Kristina Kutuzyan/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կորեական պալատական պար (կորեերեն՝ 궁중무), որը պարում են թագավորական բանկետների և արարողությունների ժամանակ։ Այն ունի նաև ջոնգջե (կորեերեն՝ 정재) անվանումը[1]։ Պալատական պարը երկար տարիներ շարունակվել է գոյություն ունենալ։ Այն ժամանակ երբ սոցիալական համակարգը միապետության ձև է ստացել, պալատական ​​պարը ենթարկվել է պետական ​​հաստատություններին և ստացել նրանցից պաշտպանություն/հովանավորություն։ Քանի դեռ միապետությունը շարունակվում էր, այն ներկայացվում էր երկրի համար ուրախ միջոցառումների, պալատական խնջույքների, օտարերկրյա պետական ​​հյուրերի հյուրասիրության, թագուհու և վերադասների համար կազմակերպված բանկետների ժամանակ: Այն նույնիսկ տարածվեց տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում, բայց ոչ մի առնչություն չունեցավ քաղաքացիական հասարակության հետ: Ջոնգջեն հիմնականում բաժանվում է հյանգակ ջոնգջեի կամ հյանգակ պարի (կորեերեն՝ 향악정재, 향악무)[2] և դանգակ ջոնգջեի կամ դանգակ (Թան դինաստիա) պարի (կորեերեն՝ 당악정재, 당악무)[3]: Դանգակ ջոնգջեում պարուհին բռնում է բամբուկե ձող (գանջա) և չինարենով երգում չանգսա[4] և չիո[5]: Դանգակ ջոնգջեն ներառում է օյանգսոն, ջանգսենգ բոյոնջի պարը, դիմակներով պարը, փոգուրագ և հասոնգջո պարերը։

Հյանգակ ջոնգջեում բամբուկի ձող չկա, և երգվում է չանգսայի կորեական տարբերակը։ Հյանգակ ջոնգջեն ներառում է չունենգչոն, սրերով պարը (գոմու), մուգո, կռունկի պարը (հագմու), հանգջանգմու, պիոնների (գաինչոնմոգդան) պարերը։ Ինչպես նաև պալատական պարարվեստ «գունգջունգ մույոնգ» (կորեերեն՝ 궁중무용) արտահայտության փոխարեն առավել տարածված է գործածել պալատակ պար «գունգջունգ մու» (կորեերեն՝ 궁중무) արտահայտությունը։ Վերջինս կիրառվում է 20-րդ դարից։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեղծված նշելու երկրի և թագավորական ընտանիքի ուրախ, հիշարժան իրադարձությունները նշելու համար
  2. Ստղեղծված նախնիների կամ նախորդ թագավորների նվաճումները հիշատակելու և գովաբանելու համար
  3. Ստեղծված նշելու, մեծարելու և գովաբանելու թագավորի սխրանքներն ու նվաճումները
  4. Արտերկրից բերված
  5. Հասարակ ժողովրդի շրջանում ծագում առած և թագավորական պալատ մտած
  6. Ստեղծված Կորեայում
  7. Ստեղծված Կորեայում, որը կոչվում է օտարերկրյա երաժշտության կամ պարի անունով
  8. Ստեղծված Կորեայում, բայց հորինված արտասահմանյան պարի ոճով
  9. Ստեղծված Կորեայում տարբեր անվանումներով՝ կախված նրանից, թե ինչ նպատակով է այն կատարվում
  10. Այլ տեսակեր, որոնց հանգամանքները ճշգրիտ չեն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մինչ օրս փոխանցված պալատական ​​պարի 53 տեսակ։ Եթե այս 53 տեսակաները բաժանենք ըստ ժամանակաշրջանների, ապա կառանձնացնենք 4 տեսակ՝ Շիլլա դինաստիայի ժամանակաշրջանում, 13 տեսակ՝ Գորյո դինաստիայի ժամանակաշրջանում և 36 տեսակ՝ Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում:

Շիլլա դինաստիայի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում ցանկացած հասարակության մեջ տարին մեկ-երկու զոհաբրության ծիսական մրցույթներ (կորեերեն՝ 제천대회) էին անցկացվում, զոհաբերության ծեսերին զուգընթաց տոհմային ծեսեր էին իրականացվում, որոնք ուղեկցվում էին ավանդական երգ ու պարով։ Այս ժամանակ ավանդական այս ծեսերին՝ «Գամուբեկհի»-ին (կորեերեն՝ 가무백희) հատուկ բնորոշ ձևերում, չկար հստակ տարբերություն պարի, երաժշտության և խաղի այլ ձևերի միջև[6]: Ինչ վերաբերում է Շիլլա դինաստիայի ժամանակաշրջանի պալատական ​​պարին, ապա մենք չենք կարող անտարբեր մնալ դրա նկատմամբ Շիլլա երաժշտության (կորեերեն՝ 신라악) շնորհիվ: «Գորյոյի պատմություն», «Ակջի»-ում Երեք թագավորությունների ժողովրդական երաժշտության մեջ հիշատակվում է Շիլլայի երաժշտության 6 տեսակ, սակայն «Գրականության նկատառումներ» «Սոգագբու»-ում հիշատակվում է Շիլլայի երաժշտության մոտ 30 տեսակ: Պարզվում է, որ Շիլլան, որը միավորել է երեք թագավորությունները 7-րդ դարի վերջում, հավաքել է նախորդ սերունդների երաժշտությունը և այն փոխանցել հետագա սերունդներին:

Կորեական գրականության մեջ «Բեկհի» (կորեերեն՝ 백희) բառակապակցությունը առաջին անգամ հայտնվում է «Սամ գուկ սագի»-ի [7] առաջին հատորի, Յուրի Իսագըմի կառավարման 9-րդ տարվա «Գաբեջոյի» օրը մասում: Թեև այստեղ ցուցադրված «գամու բեկհի»-ի մանրամասները պարզ չեն, թվում է, որ այն մեծապես ազդեցություն է կրել Չինաստանում գտնվող գագջոհիից (կորեերեն՝ 각저희) կամ սանագ բեկհիից (կորեերեն՝ 산악백희)։ Ամեն դեպքում, իրադարձությունները, որտեղ հնարավոր է ավելի մանրամասն ուսումնասիրել Շիլլա պարի բովանդակությունը, ներառում է սրերով պարը (գոմու), մուե պարը, դիմակներով պարը, հինգ շրջան պարը և դոսոլ պարը (կորեերեն՝ 도솔가무

Գորյո դինաստիայի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորյո դինաստիայի ժամանակաշրջանի պալատական ​​պարը կարելի է բաժանել երկու համակարգի՝ հյանգակ պարի (կորեերեն՝ 향악무) և դանգակ պարի (կորեերեն՝ 당악무)։ Դա պայմանավորված է նրանով, որ «Գորյոյի պատմություն», «Ակջի»-ում «Ջոնգջե հոլգի»-ն (կորեերեն՝ 정재홀기) բաժանված է սոգագ ջոնգջեի և դանգագ ջոնգջեի: Կարելի է ասել, որ սոգագ ջոնգջեն ծագել է Կորեայում, իսկ դանգագ ջոնգջեն ներմուծվել է արտասահմանից։ Սակայն սա չէ պատճառը, որ պալատական երաժշտությունը բաժանվում է դանգագի և սոգագի։ Սոգակ պարի երեք տեսակ զետեղված է «Գորյոյի պատմություն», «Ակջի» և «Սոգակ ջոնգջե հոլգի»-ում, և ևս երեք տեսակ՝ «Ակհակ գուեբոմ» և «Շիյոնգ հյանգագ ջոնգջե»-ի մեջ։ Հետևաբար, հյանգագ պարի 6 տեսակ սկիզբ է առել Գորյոյի դինաստիայի օրոք, և դանգագ պարի 5 տեսակ թվարկված է «Գորյոյի պատմություն», «Ակջի» և «Դանգակ ջոնգջե հոլգի»-ում։ Դրանք զետեղված են նաև «Ակհակ գուեբոմ» և «Շիյոնգ հյանգագ ջոնգջե»-ի մեջ։ Ի լրումն 5 տեսակների, որոնք թվարկված են «Գորյոյի պատմություն»-ում և «Ակջի»-ում, ավելացվել են պարի 6 տեսակներ, որոնք կոչվում են հվադե (կորեերեն՝ 화대), ուստի դանգագ ջոնգջեն ևս ունի 6 տեսակ[8]։

Դանգակ և հյանգակ պարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիլլայի միավորումից հետո Դանգ դինաստիայի երաժշտությունը ներմուծվեց Գորյո, ինչը համատեղելի դարձավ այն երաժշտության հետ, որը փոխանցվել էր նախկինում: Դանգ դինաստիայի պոեզիայի ներմուծմամբ առաջացավ «հյանգա» տերմինը և այն կոչվեց հյանգագ՝ որպես դանգագ բառի նմանակ։ Ի սկզբանե «ագ» տերմինը երաժշտության և փանսորի երգի (կորեերեն՝ ), ուրախության և պարի ընդհանուր տերմին էր: Քանի որ հյանգագ անունը գործածվել է դանգագում, այն օգտագործվել է նաև ջոնգջեում (կորեերեն՝ 정재) և փողային գործիքներում։ Տարբերություն է դրվել դանգագ ջոնգջեի և հյանգագ ջոնգջեի, դանգագի և հյանգագի միջև։ Ուստի պարը, որն անպայման ուղեկցում է դանգագի ներքո, կոչվում է դանգագմու (դանգագ պար) (կորեերեն՝ 당악무), իսկ պարը, որն ուղեկցում է հյանգագին, կոչվում է հյանգագմու (հյանգագ պար) (կորեերեն՝ 향악무), իսկ ձախ և աջ կողմերից տարբերելու համար այն կոչվում է նաև յանգբու ագ (երկու կողմերի երաժշտություն) (կորեերեն՝ 양부악):

Ինչպես Ճապոնիայում, Դանգ դինաստիայի երաժշտությունը սովորաբար կոչվում է ձախակողմյան երաժշտություն, այնպես էլ Գորյո դինաստիայի երաժշտությունը կոչվում է աջակողմյան երաժշտություն: Կորեայում ձախը վերաբերում է դանգագին, իսկ աջը վերաբերում է հյանագակին: Այնուամենայնիվ, դանգ երաժշտությունը միմիայն Դանգ դինաստիայի երաժշտության հետ չէ, որ ունի առնչություն, այն նաև վերաբերում է ավանդական չինական երաժշտությանը ամբողջությամբ: Այլ կերպ ասած, դա ընդհանուր տերմին է, որը միավորում է երաժշտությունը Դանգ դինաստիայից ընդհուպ մինչև Գյոբանգի երաժշտություն Սոնգ դինաստիայից և Գորյոյի ժամանակաշրջանում ներթափանցած բազմաթիվ չինական երգեր: Հյանգակը, խիստ իմաստով, վերաբերում է հին ժամանակներից փոխանցված ավանդական կորեական երաժշտությանը, այսինքն՝ ժողովրդական երաժշտությանը, և դա կարելի է ասել սիմետրիկ է դանգակի հետ։

Մուգո (կորեերեն՝ 무고)
Լի Գոնը, ով ծառա էր Գորյոյի թագավոր Չունգնյոլի օրոք, աքսորվեց Յոնգհեգուն, ձեռք բերեց մի նավակ, որը գտնվեց լողափում և օգտագործեց մեծ թմբուկ պատրաստելու համար: Թմբուկի ձայնը հիանալի էր, իսկ մուգո պարն առաջացավ թմբուկների հարվածով ուղեկցվող պարից։ Այս պարը ներկայացվում է կենտրոնում մուգո կոչվող թմբուկով։ Այն խմբակային պար է բաղկացած 4 հոգուց կազմված շրջան պարերից և խմբակային պարերից: Սկզբում չանգսա երգելուց հետո շրջան կազմած աղջիկները թմբուկի փայտիկներով պարում են և հերթականությամբ հարվածում են թմբուկներին ու պտտվում։ Իսկ խմբակային պարը գունեղ պար է, որի ժամանակ աղջիկները ձեռքում պահած սամջիհվայով (կորեերեն՝ 삼지화)՝ թղթից պատրաստված ծաղիկներով, անցնում են աղջիկների կազմած շրջանի միջով։ Պարի ժամանակ հնչում են սամհյոն դոդըրի (կորեերեն՝ 삼현도드리), յոմբուլ դոդըրի (կորեերեն՝ 염불도드리) և սամհյոն թարյոնգի (կորեերեն՝ 삼현타령이) երաժշտությունները։
Մուե մու կամ մուե պար (կորեերեն՝ 무애무)
Այն պարերից է, որը փոխանցվել է Շիլլայի դինաստիայի ժամանակներից և կոչվում է Վոնհյոի մուջագ (կորեերեն՝ 무작): Ըստ «Սամգուկ յուսա»-ի՝[9] այն բանից հետո, երբ Վոնհյոն իսկական սխրագործություն լատարելուց և երեխայի՝ Սոլչոնգի, ծնունդից հետո, նա հագավ վանականների կողմից հասարակ մահկանացուների հագուստ համարվող սոգբոկը (կորեերեն՝ 속복)[10] և ընտրեց Սոսոնգոսա (կորեերեն՝ 소성거사) գրչանունը։ Այնուհետև նա պատահաբար գտնում է մի դդումի չորացած կեղև, որով պարում էր ծաղրածուն, և դրա ձևից ելնելով գործիք է պատրաստում՝ անվանելով այն մուե[11]։ Այսպես նա երգ է հորինում և փոխանցում աշխարհին։ Նաև ասում են, որ Վոնհյոն այս երգով մի անգամ շրջել է գյուղով և պարել է լուսավորության հասնելու համար: Դա պայմանավորված էր նրանով, որ Վոնհյոն երգել է Բուդդայի տարբեր դերերի մասին՝ որպես բուդդայականությունը տարածելու միջոց և աղոթել է, որ խելամիտ էակները ապաստան գտնեն այդ պարի միջոցով: 12 պարողների մեջ երկուսը պարում են երկու ձեռքերում դդումներով, իսկ մյուսները պարում են նրանց շուրջը։ Երբ այն Գորյոյից փոխանցվելով հասնում է Չոսոն, բուդդայական բովանդակությամբ երգերը վերածվում են թագավորական ընտանիքի բարգավաճումը գովերգող երգերի։
Դոնգդոնգ մու կամ դոնգդոնգ պար (կորեերեն՝ 동동무)
Գոգուրյոյի ժամանակաշրջանում թագավորական խնջույքների ժամանակ կատարվող պարի տեսակ։ Նախ դուրս են գալիս երկու կանայք, կողք կողքի կանգնում հայացքները ուղղած դեպի հյուսիս, երկու ձեռքերը քաղաքավարի կերպով խաչած, և ոտնաթաթրի վրա կանգնելով և իջնելով խոնարհվում են։ Հետո ծնկի են իջնում աբագը (կորեերեն՝ 아박) (հիմնականում փղի մոլերներից պատրաստված հովհար) ձեռքում պահած և երգում են «Դոնգդոնգ» երգի առաջին հատվածը։ Այնուհետև մնացած կանայք շարունակում են երգը։ Այդ ժամանակ երաժիշտը նվագում է մեղդին։ Երկու կանայք նստում են և իրենց աբակը դնում են գոտիների վրա, և երբ մեղեդին ավարտվում է, նրանք ոտքի են կանգնում։ Երբ ավարտվում է երկրորդ մեղեդին, նրանք կանգնում են ոտնաթաթերի վրա և պարում են։ Երրորդ մեղեդին ավարտվելուց հետո հանում են աբագը և սկսում են պարել ըստ հիմնական երաժշտական ​​ընթացակարգերի։ Երբ ավարտվում է հիմնական երաժշտությունը, խոնարհվում են և վեր կենում, ինչպես սկզբում: Ահա թե ինչպես էր իրականանում «Դոնգդոնգսան» հնում։
Հյանգբալ մու կամ հյանգբալ պար (կորեերեն՝ 향발무)
Պար, որը փոխանցվել է Գորյոյի դինաստիայի ժամանակներից: Ութ երիտասարդ կանայք (կամ 2, 4, 6, 10, 12 կանայք) ​​նվագում են փոքրիկ հարվածային գործիք, որը կոչվում է «Հյանգբալ»՝ պահված երկու ձեռքերի բութ մատով և միջնամատով։ Հետաքրքիր պար է, որը կատարվում է մեջք մեջքի տված պարի (կորեերեն՝ 배무) և դեմ դիմաց կանգնած պարի (կորեերեն՝ 대무) տեսքով՝ ռիթմը երկու-երեք անգամ փոխվելով։ Այս պարը հիշեցնում է արևմտյան պարերը, որոնք կատարվում են իսպանական «կաստանետներ» նվագելիս:
Աբագ մու կամ աբագով պար (կորեերեն՝ 아박무)
Պար, որը կատարվում է երկու ձեռքում փղոսկրից պատրաստված փոքրիկ հովհար[12] պահելով և հարվածելով։ Երկու պարուհիներ կանգնում են աջ և ձախ կողմում, հետո ծնկի են իջնում ​​և դնում աբակը, հետո կանգնում դեմ դիմաց և կանգնում ոտնաթաթերին պարում են և «Դոնգդոնգմանգի» (դոնգդոնգ դանդաղ երաժշտություն) ներքո։ Հաջորդիվ, երկու կուրտիզանուհիները երգում են «Դոնգդոնգսա»-ի առաջին հատվածը այս երաժշտության ներքո: Աբագը գոտիների մեջ դնելուց և ոտնաթաթերի վրա քայլելուց հետո երգում են «Դոնգդոնգջունգի» (կորեերեն՝ 동동중기) «Դոնգդոնգ փետրվարյան բանաստեղծություններից մինչև դեկտեմբերյան բանաստեղծություններ։ Պարերը փոխվում են տարբեր ձևերով՝ ըստ «Ամիսների բանաստեղծությունների» հերթականության, ինչպիսիք են բուկհյանգմուն (կորեերեն՝ 북향무), դեմուն (դեմ դիմաց կանգնած պար), (կորեերեն՝ 대무) և բեմուն (մեջք մեջքի տված պար), (կորեերեն՝ 배무):
Հագ մու կամ կռունկի պար (կորեերեն՝ 학무)
Պար, որը փոխանցվել է Գորյոյի դինաստիայի ժամանակներից: Այն բանից հետո, երբ մի քանի կուրտիզանուհիներ երգում են «Բոհո ջարյանգ»-ի հիմնական երաժշտության ներքո, կապույտ կռունկներն ու սպիտակ կռունկները կանգնում են աղբյուրի դիմաց դեպի արևելք ու արևմուտք և ուղղություն են վերցնում դեպի հյուսիս: Կռունկնրը թափահարում են իրենց թևերը, հարվածում են թմբուկին, հետո ցատկոտում են ոտնթաթերի վրա և ընդօրինակում բոլոր այն շարժումները, որոնք անում է կռունկը: Պարն ավարտվում է նրանով, որ երկու կռունկները կտուցներով թակում են լոտոսի մեծ կոկոնները, և ներսից գլուխները բարձրացրացնելով դուրս են գալիս երկու աղջիկներ, ինչի հետևանքով երկու կռունկները զարմացած փախչում են։ Ասում են, որ պարի այս տեսակն անհետացել է դարաշրջանի կեսերից, իսկ վերջերս պարը կատարել է ժողովրդական պարուհի Հան Սոնգ Ջունը։ Նախկինում օգտագործվում էր Բոհոջայի պարային երաժշտությունը, իսկ ժամանակակիցներում՝ «Չոնգսոնգ ջաջին հաննիբ» (կորեերեն՝ 청성자진한닙), «Գիլթարյանգ» (կորեերեն՝ 길타령) և «Գուտգորի» (կորեերեն՝ 굿거리
Դանգակ մու կամ դանգակ պար (կորեերեն՝ 당악무)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված վեց տեսակները հանդիպում են «Գորյոյի պատմություն», «Ակջի», «Դանգագ ջոնգջե հոլգի», «Ակհագ գուեբոմ» «Շիյոնգ հյանգագ ջոնգջե», «Պարի տեսակների ռեկորդներ» և այլ ստեղծագործությունների մեջ։ Ասում են, որ այն ծագել է արտասահմանում և ներթափանցել է Գորյո դինաստիայի օրոք: Սակայն ընդհանրապես պարզ չէ, թե երբ է այն մտել Կորեական թերակղզի։ Այնուամենայնիվ, այն ճանաչվում է որպես Գորյո դինաստիայի ժամանակաշրջանում ծագած պար, որը տեղ է գտել «Գորյոյի պատմություն», «Ակջի», և «Ակհագ գուեբոմ»[13] ստեղծագործություններում։

Սույոնջանգ մու կամ սույոնջանգ պար (կորեերեն՝ 수연장무)
Պար, որը ստեղծվել է Գորյոյի թագավոր Սոնգջոնգի օրոք։ Այս պարը, որը կազմված է բամբուկի ձողով երկու պարողներից և ութ այլ պարողներից։ Պարը բեմադրվում է թագավորին երկարակեցություն մաղթելու համար: Սկզբում բամբուկե ձողով պարողները դուրս են գալիս և երգում, իսկ հետո դուրս են գալիս ութ պարողներ շրջան կազմում և երգում «Միջոնսա» (կորեերեն՝ 미전사) և «Դանունյոնգ չեսեգ» (կորեերեն՝ 단운영채색) երգերը, և միայն դրանից հետո սկսվում է բուն ներկայացումը։ Բամբուկե ձողերով պարողների վերջին երգի ավարտից հետո բամբուկե ձողերով պարողները և շրջան կազմած պարուհիները վերադառնում են իրենց սկզբնական դիրքերը։ Դրանից հետո երաժշտությունը դադարում է, և պարը նույնպես ավարտվում է:
Փոգուրագ (կորեերեն՝ 포구락)
Սա կանանց խմբակային պար է, որը ներկայացվել է Չինաստանի Սոնգ դինաստիայի ժամանակներից և, ինչպես ասում են, առաջացել է Չոյոնգ անունով մի կիսենից Գորյոյի Մունջոնգ թագավորի օրոք: Երկու բամբուկե ձողերով պարողներ կանգնած են միմյանց դեմ, իսկ օշինդրի ծաղիկներով (բոնգփիլ) (կորեերեն՝ 봉필) և թանաքապատ վրձինով (բոնգհվան) (կորեերեն՝ 봉화) պարողները կանգնած են «Փոգու» դռան (կորեերեն՝ 포구문) արևելյան և արևմտյան կողմերում: Սա զվարճալի խաղ-պար է, որտեղ 12 շրջանային պարողներ ձախ և աջ կողմում բաժանվում են վեց զույգերի, այնուհետև փայտից պատրաստված գնդակներ նետում «Փոգու» դռան վերևի հատվածում գտնվող անցքի միջով: Յուրաքանչյուր զույգ կանգնած է դեմ դիմաց՝ ձախ կողմում 1, աջում 2, այնուհետև ձախ կողմում 2 հերթականությամբ և այդպես շարունակ երգում և պարում են հիմնական երաժշտության ներքո։ Այնուհետև աջ ձեռքով նետում են փայտից պատրաստված գտնակները դեպի դռան վերևի անցքը, որը կոչվում է «Վիշապի աչք»։ Եթե ​​փայտե գնդակը անցնում է «Վիշապի աչք»-ով, ապա պարուհին պարգևատրվում է ծաղիկով, իսկ եթե չի կարողանում ճիշտ նետել, ապա որպես պատիժ ստանում է թանաքի կետ դեմքին։ Հին ժամանակներում, ծաղիկներ տալու փոխարեն, բամբակյա կտոր էին փաթաթում դռան վրա և որպես վարձատրություն տալիս:
Հոնսոնդո մու կամ հոնսոնդու պար (կորեերեն՝ 헌선도무)
Սա չինական ավանդական պատմության պարային տարբերակն է, որը Արևմուտքի մայր թագուհին ներկայացրել է Մոգ թագավորին: Ասում են, որ սոնդոն հավերժական կյանքի պտուղն է և բացվում է 3000 տարին մեկ անգամ: Հոնսոնդոնը Դանգ դինաստիայի ժամանակներից էր սկիզբ առել, և այն վերանվանվել է այս անունով Չուե Չունգ Հոնի կողմից Գորյո դինաստիայի ժամանակ։ Պարը բաղկացած է բամբուկե ձողերով երկու պարուհիներից, կյանքի պտուղների սկուտեղով պարուհուց և երկու այլ պարուհիներից։ Դա երգով ուղեկցվող պար է, որը օրհնում է բերք ու բարիքով և լիությամբ առաջնորդության ճանապարհին:
5 յանգսոն կամ 5 կյանքի պտուղ (կորեերեն՝ 5양선)
Այն Սոնգ դինաստիայում ներկայացված չինական պարերից մեկն է Գորյոյ դինաստիայի ժամանակներում։ Գրառման մեջ, մեջբերելով «Հուան ուգի» գրքից, ասվում է, որ երբ Գոգոն դարձավ Չոի նահանգապետը, մի իմաստուն իջավ ինչ-որ տեղից հինգ գունավոր ոչխարների վրա հեծած և բրնձի հասկեր տվեց այն մարդկանց, ովքեր հավաքում էին դրանք։ Այսպես է սկիզբ առել հինգ յանգսոն պարը։ Այսպիսով յոթ պարուհիներ, այդ հինգ կյանքի պտուղներով երգել և պարել են դինաստիայի բարօրության համար։ Այս պարի մեջ հատկապես ուշագրավն այն է, որ այն օգտագործում է որպես «Բոհո չարյոնգ»[14], որը մինչ օրս փոխանցվել է որպես սոնգակի երաժշտություններից մեկը՝ որպես նվագակցող երաժշտություն։
6 ծաղկի պար (կորեերեն՝ 육화대무)
Պար, որը ծագել է Գորյոյի դինաստիայում և բաղկացած է լազուր, կանաչ, մանուշակագույն, բոսորագույն, ծիրանագույն և վարդագույն վեց ծաղիկներից։ Այսպիսով այն կազմված է 9 հոգուց, այդ թվում՝ ծաղկի կենտրոնական պարուհուց և առանձին ձողերով պարուհիներից: Նրանցից 6 հոգի բաժանվում են երեք֊երեք հոգու, յուրաքանչյուրը կարմիր ու կապույտ հագած ու պարում։ Սկզբում բամբուկե ձողով պարուհին երգում է «Ծաղկի սրտի երգը» (կորեերեն՝ 화심가), իսկ հետո կենտրոնական պարուհին կատարում է պատասխան երգը։ Այնուհետև շրջան կազմած պարուհիների յուրաքանչյուր անդամ մեկ առ մեկ արտասանում է առաջին մտքի բանաստեղծության, երկրորդ մտքի բանաստեղծության և երրորդ մտքի բանաստեղծության «Ծաղկի սրտի երգը», այնուհետև այն վերածվում է երգի և պարուհիները կատարում են գեղեցիկ ծաղկային պար:
Լոտոս ծաղկի պար (կորեերեն՝ 연화대무)
Պար, որը կատարում են երկու պարուհիներ, թափահարելով իրենց գեղեցիկ հագուստի վրայի ոսկե զանգերը։ Սկզբում նրանք ​​թաքնված են լինում լոտոսի ծաղկի մեջ, այնուհետև բացում ծաղկի թերթերը և դուրս գալիս։ 32 պարուհիներ պարում են Բոհոջայի և երեք այլ մեղեդիների նվագակցությամբ, և չորս պարուհիներ պարումեն լոտոսի ծաղկի երկու թագերի շուրջ՝ դեմ դիմաց, կողք կողքի և ոտնաթաթերի վրա կանգնած ցատկերով: Պարը ընթանում է այս հերթականությամբ և վերջում հայտնվում է թագուհի լոտոս ծաղիկը երգելով և պարելով։

Չոսոն դինաստիայի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոսոն դինաստիայի պալատական ​​պարը ժառանգվել է Շիլլայի դինաստիայի և Գորյոյի դինաստիայում ծագած պալատական պարերից։ Կարելի է ասել, որ Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանը համարվում է պալատական ​​պարերի օրրանն ու ծաղկման ժամանակշրջանը։ Այդ ժամանակ ստեղծվել կամ մշակվել են պալատական ​​պարերի 36 տեսակներ, ուստի 36 տեսակները մեծ մասնաբաժին են կազմում՝ համեմատած կորեական պարերի 53 տեսակների ընդհանուր թվի հետ:

Պարի տեսակները Չոսոն դինաստիայի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոսոնում ստեղծված պալատական ​​պար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև ստորև բերված պարերի ութ տեսակները ստեղծվել են Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում, դրանց ընդգրկումը «Ակհագ գուեբոմ» և «Շիյոնգ դանգագ ջոնգջե»-ում կասկածներ է առաջացրել, որ այն ժամանակ դրանց վերաբերվում էին որպես դանգագ ջոնգջեի մի մաս: Այնուամենայնիվ, պարի բովանդակությունը և երգի բառերը ստեղծվել են ոչ միայն Չոսոն դինաստիայի օրոք, այլև երգերի և պարերի բովանդակությունը պարունակում են նախորդ թագավորներին կամ թագավորական ընտանիքին բարգավաճում մաղթելու և թագավորների բարգավաճումը շնորհավորելու, գովերգելու իմաստը։ Չնայած նրան, որ այն ներառված է «Ակհագ գուեբոմ» և «Շիյոնգ դանգագ ջոնգջե»-ում, չկա որևէ ապացույց, այն որպես դանգակի պար համարելու համար: Այնուամենայնիվ, ստեղծագործական առումով այն կարող է ներկայացվել դանգակ պարի տեսքով, սակայն վերը նշված պարի ութ տեսակները ներառում են բամբուկե ձողեր, բամբուկե գավազան, «Հուանգե» (կորեերեն՝ 황개), «Ջոնգջոլ» (կորեերեն՝ 정절), «Յոնգսոն» (կորեերեն՝ 용선), փյունիկի պատկերով հովհարով գավազան, «Ջագսոն» (կորեերեն՝ 작선), հովհարով գավազան և այլծիսական առարկաներ և դետալներ:

Մոնգ գոմչոգ պար կամ երազի ոսկե քանոնի պար (կորեերեն՝ 몽금척무)
Այն ծագել է Ջոնգջոնգ թագավորի (Չոսոն) օրոք և Թեջո երկնային օրհնություն ստացած թագավորի կյանքը պատմող պար է։ Ասում են, որ երբ Թեջոն քնած էր, երազում աստված իջնում է երկնքից՝ ձեռքին ոսկյա քանոն, և տալիս է նրան ոսկյա քանոնը՝ ասելով, որ Թեջոն ծնվել է որպես պետական ​​ծառայող և ժողովրդի վիշտը կիսող մարդ։ Սա բեմադրության հիմանական բովանդակությունն է։ Այսինքն՝ պարը խորհրդանշում է, որ երկիրը կառուցվել է դրախտային կամքով։
Սուբորոգ մու կամ սուբորոգ պար (կորեերեն՝ 수보록무)
Սա դանգակ պար է, պալատական ​​պարերից մեկը, որը կատարվել է Չոսոն դինաստիայի թագավոր Թեջոնգի օրոք և հիմնված է սնդուկ ստանալու և հազվագյուտ գիրք ձեռք բերելու իրադարձության վրա։ Այլ կերպ ասած, երբ Թեջոնգ թագավորը դեռ քնած էր, մի մարդ նրան գիրք նվիրեց, որն, ըստ այդ մարդու, ձեռք էր բերել Ջիրի լեռան քարե պարսպից: Դրանից հետո արձանագրության մեջ ասվեց, որ խոսքերը ճշմարիտ են, ուստի այս իրադարձությունը պարի վերածվեց և կոչվեց «Սուբորոգ», ինչպես ցույց է տրված «Ակհագ գուեբոմ»-ի[15] 4-րդ հատորում «Սուբորոկջո»-ում։
Գնչոնջոնգ մու կամ գնչոնջոնգ պար (կորեերեն՝ 근천정무)
Սա դանգակ պար է, պալատական ​​պարերից մեկը, որը կատարվել է Չոսոն դինաստիայի թագավոր Թեջոնգի օրոք։ Պարը բեմադրվում է մեկ կախազարդով մագաղաթով պարուհու, բամբուկե ձողերով երկու պարուհիների, արծաթե սկուտեղը պահող մեկ պարուհու և երկու կողակից պարուհիների կողմից։ «Օունգեսոջո» մեղեդիով[16], պարուհիները կախովի մագաղաթներով սկսում են առաջին քայլերը՝ առաջ շարժվելով։ Երբ հնչում է բակը (հովհարաձև հարվածային գործիք), սկզբնական դիրքին վերադառնալուց և ձախ ու աջի կողմերում բաժանվելուց հետո կախազարդով մագաղաթով պարուհին և ձախ ու աջ կողակից պարուհիները մի փոքր առաջ են շարժվում։ Այնուհետև երկու ձեռքերը բռնելուց և ոտնաթաթերին ցատկոտելուց հետո երգում են չիոն (գովաբանություն) և հայտարարում «Գմջոն ակնյոնգ»-ը (կորեերեն՝ 금전악령), որից հետո հնչում է «Գնչոն ջոնգսա»-ն (կորեերեն՝ 근천정사)։ Պարից հետո, ինչպես գլխավոր պարի ու ետպարի ժամանակ, երգվում են ավարտական ​​երգը, իսկ պարն ավարտվում է առաջին երաժշտական ​​նոտաների համաձայն։
Սումյոնգ մյոնգմու կամ սումյոնգ մյոնգ պար (կորեերեն՝ 수명명무)
Դանգակի պարերից է, որը ստեղծվել է Չոսոն դինաստիայի Թեջոնգ թագավորի օրոք։ Այն բաղկացած է կախազարդով մագաղաթով մեկ պարուհուց, արծաթե սկուտեղը պահող յուրաքանչյուր մեկական պարուհուց, բամբուկե ձողերով երկու պարուհիներից և չորսական կողակից պարուհիներից ձախ և աջ կողմերից: Երբ հնչում է «Ութ անմահները» (կորեերեն՝ 회팔선) ստեղծագործությունը, մագաղաթով ու բամբուկի ձողերով պարուհիները շարժվում են առաջ, խոնարհվում են, այնուհետև հետ են գնում, կանգնում աջ ու ձախ կողմում։ Սրանից հետո իսկ հետո արծաթե սկուտեղը պահող պարուհին և կողակից պարուհիները շարժվում են առաջ՝ պարելով կոտրված ծաղկի պարը: Երբ կրկին հնչում է բակը (հովհարաձև հարվածային գործիք), արծաթե սկուտեղով պարուհին կանգնում է կենտրոնում և սկսում է պտտվել, իսկ կողակից պարուհինրը խմբակային շրջան կազմած պտտվում են նրա շուրջը: Այնուհետև «Սումյոնգ մյոնգսա»-ի չիոն (գովաբանություն) երգելուց հետո, պարում են հետևյալ՝ «Գուանգսու պար» (կորեերեն՝ 광수무), «Չոմնյոմսու» (կորեերեն՝ 첨렴수), «Չորս պարուհիների պար» (կորեերեն՝ 4수무), «Ութ պարուհիների պար» (կորեերեն՝ 8수무) հաջորդականությամբ։ Վերջում երգելով ավարտական երգը մեկ առ մեկ հրթականությամբ պարուհիներ դուրս են գալիս։
Հահվանգըն մու կամ ֆենիքսի պար (կորեերեն՝ 하황은무)
Դանգակ պար՝ ուրախությամբ լի պար է, այն մասին որ Չոսոն դինաստիայի թագավոր Թեջոնգը իր հոր հրամանատարությամբ ստանձնել է պետական ​​գործերը և երկնային օրհնությամբ ղեկավարել երկիրը։ Տաս պարուհիներ պարում են «Ջանգչուն բուլլո ջիգոգ» (կորեերեն՝ 장춘불로지곡) երաժշտության հնչյունների ներքո։
Հասոնգմյոնգ մու կամ երկնային օրհնությամբ թագավորի գովաբանության պար (կորեերեն՝ 하성명무)
Դանգակ պար, որը ծագել է Չոսոն դինաստիայի Թեջոնգ թագավորի օրոք՝ գովերգելու թագավորի սուրբ առաքինությունը և աշխարհը խաղաղ կառավարող թագավորին գովաբանելու համար։ Այն ներկայացվում է տասնհինգ պարուհիների պարով, «Ջանգչուն բուլլո ջիգոգ» (կորեերեն՝ 장춘불로지곡) երաժշտության[17] հնչյունների ներքո։
Սոնգթեգ մու կամ երկնային օրհնությամբ թագավորի աղբյուրի պար (կորեերեն՝ 성택무)
Դանգակ պար, որը ստեղծվել է Չոսոն դինաստիայի Թեջոնգ թագավորի օրոք՝ կառավարության ներկայացուցիչներին գովերգելու համար: Տասներկու հոգուց բաղկացած պար, այդ թվում՝ մագաղաթով մեկ պարուհի, բամբուկե ձողով երկու պարուհիներ, արծաթե սկուտեղով մեկ պարուհի և ութ պարուհիներ։ Նրանք պարում և երգում են՝ արտահայտելով իրենց երախտագիտությունը այն խաղաղ ժամանակի համար, որտեղ նրանք կարող են երգել և պարել երկնային օրհնությամբ թագավորի օրհնությունների շնորհիվ:
Գոգփա մու կամ գոգփա պար (կորեերեն՝ 곡파무)
Դանգակ պար, որն առաջացել է Չոսոն դինաստիայի Թեջոնգ թագավորի օրոք։ Բաղկացած է բամբուկե ձողերով երկու պարուհիներից, երկու այլ պարուհիներից։ Բամբուկե ձողերով երկու պարուհիները քայլում են «Ութ անմահները» (կորեերեն՝ 회팔선) ստեղծագործության հնչյունների ներքո[18], բաժանվում են ձախ և աջ կողմերում, ապա երգում են նախաբանի երգը: Այնուհետև, երբ երկու պարուհիները ձեռքերը բարձրացրած առաջ են գնում, երգում են «Սոգնյոգո» ստեղծագործությունը (կորեերեն՝ 석노교) և կատարում մուջակ պարը (կորեերեն՝ 무작): Երգի ավարտից հետո նրանք կատարում են մեջք մեջքի տված (կորեերեն՝ 배무) և դեմ դիմաց կանգնած պարերը (կորեերեն՝ 대무) ըստ տարբեր հիմնական երաժշտությունների։ Կամ պարում են առաջ ապա հետ ցատկոտելով պարերը (կորեերեն՝ 무진·무퇴): Պարն ավարտվում է վերջաբանի երգով։
Մունդոկոկ մու կամ մունդոկոկ մար (կորեերեն՝ 문덕곡무)
Հյանգակ պար, որը ստեղծվել է Չոսոն դինաստիայի Թեջոնգ թագավորի օրոք։ Բեմադրության ժամանակ երգում են երգեր, որոնք գովաբանում են Թեջո թագավորի թագավորության հիմնադրման առաքինությունը։ Այնուհետև հինգ պարուհիներ առաջ են գնում և երբ ավարտվում է չիոն (գովաբանություն), նրանք անմիջապես երգում են մունդոկոկը: «Գեոննոջանգ»-ը (ծաղկի ճանապարհի բավցելը) երգելուց հետո չորս պարուհիները հիմնական երաժշտության համաձայն շարժվում են դեպի հյուսիս, բռնում են երկու ձեռքերը և պարում են ոտնաթաթերի վրա ցատկոտելով: «Բոգոնգ շինջանգ» , «Ջոնկյոնգ շինջանգ», «Ջոնգնյե ագջանգ» ստեղծագործությունները հերթականությամբ երգելուց հետո բեմադրությունը ավարտվում է ըստ երաժշտության ռիթմի։
Բոնգնե իմու կամ ֆենիքսի վերադարձի պար (կորեերեն՝ 봉래의무)
Չոսոն դինաստիայի թագավոր Սեջոնգի օրոք ստեղծված պարը բնութագրվում է «Յոնգբիոչոնգա»-ից (կորեերեն՝ 용비어천가) բազմաթիվ բանաստեղծությունների երգերի տեսքով։ Որպես հիմնական երաժշտություն՝ հյանգակը և դանգակը նվագում են միասին, բայց երբ բեմադրությունը փոխվում է «Չիհուա փյոնգմու»-ի (կորեերեն՝ 치화평무) և «Չուիփունգ հյոնգմու»-ի (կորեերեն՝ 취풍형무), հնչում է միայն հյանգակ։ Արական երաժշտությոան և կանանց երաժշտության ժամանակ, բամբուկե ձողերով պարուհիներ և ութ կիսեն պարուհիներ դուրս են գալիս և պարում: Ութ կիսեն պարուհիները շարված երկու հորիզոնական շարքերում՝ թմբուկի և բակի (հովհարաձև հարվածային գործիք) ձայնի ներքո և հետևում են ընթացակարգին՝ երգելով գովաբանություններ և «Յոնգբիոչոնգա» (կորեերեն՝ 용비어천가) ստեղծագործությունը: Պարում են ոտնաթաթերի վրա ցատկոտելով (կորեերեն՝ 족도), դեմ դիմաց կանգնելով (կորեերեն՝ 대무), մեջք մեջքի տալով (կորեերեն՝ 배무) և շուրջ պար բռնելով (կորեերեն՝ 회무) և միայն հետո անցնում են «Չիհուա փյոնգմու» (կորեերեն՝ 치화평무)-ին։
Չո մու կամ առաջին պար (կորեերեն՝ 초무)
Հյանգակ պար, որը ծագել է Չոսոն դինաստիայի թագավոր Սուկջոնգի օրոք և կատարվում է երկու հոգու կողմից հիմնական երաժշտության (այսպես կոչված՝ խաղաղ գարնան երգի) հնչյունների ներքո։ Այս պարում ոչ մի վանկարկում չկա, և երկու պարուհիները կանգնած են դեմքով դեպի հյուսիս և պարում են՝ ձեռքերը հերթափոխով ճակատին դիպչելով։
Չոմսու մու կամ սրերով պար (կորեերեն՝ 첨수무)
Հյանգակ պար, որը ծագել է Չոսոն դինաստիայի թագավոր Յոնգջոյի օրոք։ Ի սկզբանե այն պարում էին «Գոմգի» (կորեերեն՝ 검기무) պարից առաջ։ Իսկ ինչ վերաբերում է «Գոնգմակ» (կորեերեն՝ 공막무) պարին, ապա այն օգտագործվում է միայն ներքին արարողությունների համար, իսկ «Իչոմսու» (կորեերեն՝ 이첨수무) պարը[19] օգտագործվում էր միայն արտաքին արարողությունների համար։
Գոնգմագ մու կամ անարդար պար (կորեերեն՝ 공막무)
Որպես հյանգակ պար, այն առաջացել է Չոսոն դինաստիայի թագավոր Յոնգջոյի օրոք։ Այն ի սկզբանե կատարվում էր «Գոմգի» (կորեերեն՝ 검기무) պարից հետո։ Պարողների թիվը երկուսն էր։ Պարը հիմնականում նրկայացվում էր միայն ներքին արարողությունների ժամանակ։
Չունենգջոն կամ գարնանային սևագլուխ օրիոլա (կորեերեն՝ 춘앵전)
Որպես հյանգակ պար, այն բանկետային միջոցառում էր, որը ստեղծվել էր Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք՝ թագաժառանգ Հյոմյոնգի կողմից, ով այդ ժամանակ ծառայում էր որպես իր հոր վստահված անձ ՝ նշելու իր մոր՝ կայսրուհի Սունվոնսուկի 40-ամյակը։ Ասում են, որ նա մի գարնանային առավոտ լսել է ուռենու ճյուղի վրա օրիոլայի ծլվլոցի ձայնը և այն պարի է վերածել: Այս պարը հիմնականում նախատեսված է կանանց համար, այսինքն պարը ներկայացվում է կանանց կողմից։ Պարուհին կրում էր ծիսական հագուստ և ծաղկեպսակ։ Կանանց ծաղկեպսակում կար դեղնականաչավուն ժենշեն և բացի դրանից նրանք կրում էին ասեղնագործված գոտի, չոգորիի թևերի ծայրին ավելացված սպիտակ կտոր (ձեռքերը ծածկելու համար) և այլն։ Իսկ ծիսական հագուստը ուներ դեղին գույն, որը խորհրդանշում էր դեղնավուն օրիոլա թռչուն[20]։ Այսպիսով այն համարվում է էլեգանտ և կանացի մենապար։ Նախ նրանք երգում են երգ, որով շնորհավորում են թագավորին և մաղթում երկարակեցություն, իսկ հետո կանգնում են ոտքի և պարում դանդաղ «Փյոնգջո հուեսանգ»-ի (կորեերեն՝ 평조회상) ներքո (հայտնի է նաև որպես առաջին երգ): Այս պարը հատկապես ներկայացվում է հվամունսոկի վրա (կորեերեն՝ 화문석) (վիշապի պատկերներով ասեղնագործ գորգ)։
Գյոնգփունգդո մու կամ բերքատվության ընծա պար (կորեերեն՝ 경풍도무)
Որպես հյանգակ պար՝ այն առաջացել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք։ Պարը կատարում են գլխավոր մենապարուհին և հինգ պարուհիները՝ բարի և առատ բերքատվության օրհնություն ուղարկելու համար։ Սկզբում գլխավոր մենապարուհին տանում է բերքատվության ընծան և դնում սեղանին, իսկ հետո հինգ պարուհիները երգի հնչյունների ներքո երգում են գովաբանության խոսքեր՝ ասելով․ «Այս տարի բերքառատ տարի է լինելու, իսկ հաջորդ տարին նույնպես բերքառատ տարի է լինելու։ Սա առատության տարի է, և բոլոր մարդիկ ապրելու են առատության տարիների մեջ: Առաքինի մարդիկ օրհնված են լինելու»։ Սա «Գյոնգփունգդո» պարի (կորեերեն՝ 경풍도무) մեկ տեսարան էր: Այնուհետև գլխավոր մենապարուհին և նրա հինգ հետնորդ պարուհիները շարունակում են դեմ դիմաց, առաջ և հետ անելով բերքատվության ընծայի շուրջը շրջան կազմած պտտվելով պարը:
Չոբսնգ մու կամ հարճերի պարը (կորեերեն՝ 첩승무)
Հյանգակ պար է, որը փոխանցվել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք:Այն պարում են վեց հոգով և գովաբանում են թագավորական արքունիքի շքեղությունն ու առաքինի տեսքը։ Գովաբանությունը կատարվում է առաջին հարճից մինչև տասներորդը, որն էլ կատարում են տարբեր պարային շարժումների ուղեկցությամբ իսկ ընթացքում հնչում է այնպիսի երգ, ինչպիսին է «Համնյոնգ ջիգոկը» (կորեերեն՝ 함녕지곡):
Չեհվա մու կամ ծաղկունքի պար (կորեերեն՝ 최화무)
Դանգակ պար է, որն ի սկզբանե ստեղծվել է Չինաստանում Սոնգ դինաստիայի ժամանակաշրջանում։ Այնուհետև փոփոխվել և հարստացվել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք։ Պարը բաղկացած է թվով ութ պարուհիներից, իսկ պարի բովանդակությունը գարնան ծաղկունքի կոչ անելն է։ Երաժշտությունը ուղեկցվում է այնպիսի երգով, ինչպիսին է «Յոմյանգչուն»-ը (կորեերեն՝ 염양춘)[21]:
հանգջանգ մու կամ արժանապատվության սրերով պար (կորեերեն՝ 항장무)
Հանգակ պար, տարբերվող պիես, որը ներկայացվում է Հյուսիսային Փյոնգան նահանգի Սոնչոն շրջանում։ Առաջին անգամ ընդունվել է թագավորական արքունիքում Չոսոն դինաստիայի թագավոր Գոջոնգի օրոք։ Ջին դինաստիայի կառավարման վերջում տեղի ունեցած իրարանցման ժամանակ Հանգ Ուն ու Յու Բանգը կռվում էին դեպի Գուանջունգի առաջխաղացման գծի համար, և երբ Յու Բանգը առաջինը հատեց գիծը, Հանգ Ունը զայրացավ և ստիպեց իր զինվորներին մնալ Հոնգմունում և ծրագրեց հարձակում հաջորդ առավոտյան Յու Բանգի վրա։ Հանգ Ունի խորթ հայրը՝ Հանգ Բեկը, լավ հարաբերություններ ուներ Յու Բանգի նաժիշտի՝ Չանգ Նյանգի հետ, և երբ նա ասաց նրան այս ծրագրի մասին, հաջորդ օրը Յու Բանգը եկավ Հոնգմուն և ներողություն խնդրեց։ Այդ ժամանակ Հանգ Ունի հպատակ Բոմ Ջնգը գավառի հրամանատարին ստիպեց պարել սրով և փորձել սպանել Յու Բանգին, բայց Յու Բանգ փրկվեց իր ծառայի հաշվետվության շնորհիվ: «հանգջանգ» պարը (կորեերեն՝ 항장무)[22] Հոնգ Մուն Յոնի նկարազարդումների պարային տարբերակն է և հայտնի դարձավ Գոջոնգ թագավորի գահակալման տարիներին։ Բեմականացումը իրականացվում է պարի տեսքով, պատմության բոլոր հերոսների կերպարների մասնակցությամբ։
Սաջա մու կամ առյուծի պար (կորեերեն՝ 사자무)
Չվե Չի Վոնի «Հյանգակ ջաբյոնգ» (կորեերեն՝ 향악잡영) հինգ պարերից «Սանյե»-ն (կորեերեն՝ 산예) վերաբերում է արևմտյան շրջանի առյուծի պարին: Ավելին, առյուծախաղի անունը (խաղում են լիալուսնի օրը առյուծի դիմակով) կարելի է տեսնել Ուրըգի «Սոջեի (ծես) տասներկու երգ»-ում, ինչը ցույց է տալիս, որ օտար երկրներից բերված այս պարն արդեն իսկ գոյություն է ունեցել Երեք թագավորությունների ժամանակաշրջանում։ Միայն Չոսոնի թագավոր Գոջոնգի օրոք էր, որ այն բեմադրվեց պալատում։ Բովանդակությունն այն է, որ կապույտ առյուծը և դեղին առյուծը վազում են առաջ՝ թափահարելով իրենց առյուծի մարմինները ոգեղեն լեռան Հվեսանգի վրա և բաժանվում են արևելք և արևմուտք կողմերում։ Այնուհետև սարսափելի առյուծները հարձակվում են իրար վրա։ Այսպիսով սա պար է, որը կատարվում է առյուծին բնորոշ տարբեր շարժումների միջոցով,այդ թվում՝ Թակջիի (կորեերեն՝ 탁지, չինարեն՝ 啄地) և Հուիմիի (կորեերեն՝ 휘미, չինարեն՝ 揮尾) միջոցով։
Յոնբեկ բոգջի մու կամ հարյուր բարեմաղթանքների տոնական պար (կորեերեն՝ 연백복지무)
Դանգակ պար է, որն առաջացել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք։ Այն մաղթում է թագավորի առաքինության բարգավաճում, երջանկություն և երկրի անսահման բարգավաճումը։ Հանդերձանքներն ու պարային շարժումները ոչնչով չեն տարբերվում մնացած ծիսկատարություններից: Պարը բաղկացած է բամբուկե ձողերով երկու պարուհիներից և շրջան կազմած հինգ պարուհիներից։

Եվ չնայած «Պարի տեսակների ռեկորդներ» ստեղծագործությունը ցույց է տալիս, որ դա տեղի է ունեցել Չոսոն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում, «Ջոնգջե հոլգի»-ն (կորեերեն՝ 정재홀기) չի պահպանվել, ուստի այն չի կարող վերարտադրվել, Այդ թվում՝

  1. «Մանգսոնմուն» կամ հույսի դարպասներ (կորեերեն՝ 망선문, չինարեն՝ 望仙門)
  2. «Յանգջի մու» կամ լճակի պար (կորեերեն՝ 영지무, չինարեն՝ 影池舞)
  3. «Չունգուանգհո» կամ գարնանային գեղեցիկ էներգիա (կորեերեն՝ 춘광호, չինարեն՝ 春光好)
  4. «Յոնհվա մու» կամ լոտոսի պար (կորեերեն՝ 연화무, չինարեն՝ 蓮花舞)
  5. «Չունդե օգչոկ» կամ գարնանային նեֆրիտի կանթեղ (կորեերեն՝ 춘대옥촉, չինարեն՝ 春臺玉燭)

և այլն։

Չոսոնի արտասահմանյան պալատական ​​պարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև ասում են, որ այս պարերը ծագել են Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում, սակայն կա նաև վարկած, որ դրանք ստեղծվել են օտար երկրում: Պարզ չէ թե այս բեմադրությունները որպես պար ներմուծվե՞լ են Կորեա, թե՞ միայն պարերի անվանումներն են կրկնօրինակվել կամ որպես պարային անվանումներ օգտագործվել են օտար երաժշտական ​​անուններ։ Այս և նմանատիպ այլ մանրամասների մասին չկա ընդհանրապես ստույգ տեղեկություն։

Բոսանգ մու կամ գանձերի պար (կորեերեն՝ 보상무)
Պար, որը ծագել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք՝ ոգեշնչված Հան դինաստիայի պտույտներով պարից (բան մու), (կորեերեն՝ 반무, չինարեն՝ 盤舞) և Ջին դինաստիայի սափորով պտույտներով պարից (բեբան մու), (կորեերեն՝ 배반무, չինարեն՝ 杯盤舞)։ Երկու կուրտիզանուհիներ կանգնած են բոսանգբան (կորեերեն՝ 보상반) կոչվող կլոր սեղանի կողքին, որոնցից յուրաքանչյուրը ձեռքում ծաղիկ և վրձին է պահում: Պարի համար նրանք կազմում են երեք խումբ զույգերով։ Առաջին խումբը շարժվում է առաջ երաժշտության ներքո և նստում է երգը կատարելու համար: Այնուհետև երգը կատարելուց հետո պարուհիներից մեկը ոտքի է կանգնում սափորը բռնած, խոնարհվում է, իսկ հետո սափորը դնում է նախապես զարդարված սեղանի կենտրոնում։ Եթե ​​սափորը ճիշտ են դնում սեղանին, ապա որպես պարգև ստանում են ծաղիկ, իսկ սեղանին ճիշտ չդնելու դեպքում որպես պատիժ այտի վրա վրձնով բիծ են ստանում։ Ահա այսպես է շարունակվում պարը։
Մանսու մու կամ երկարակեցության պար (կորեերեն՝ 만수무)
Հյանգակ պար է, որը ստեղծվել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք։ Հինգ հոգի միանգամից երթով շարժվում են դեպի Դանգ դինաստիայի կրոնական արարողություն կատարելու։ Գլխավոտ պարուհին մի փոքր առաջ է գնում և երգում է «Մանսու սո իլհոնգ» (կորեերեն՝ 만수서일홍) երգը: «Օ՜, բոլոր տեսակի բաները և բոլոր տեսակի իրերը բազմապատկվում են միլիարդավոր բաներով: Բոլոր տեսակի իրերը բազմապատկվում են միլիարդավոր բաներով, և կրկին բազմապատկվում են հազարապատիկ: Այս խոր արմատներ ունեցող ծառը շատ ճյուղեր ունի, իսկ հեռավոր աղբյուրից եկող ջուրը դեռ երկար է հոսելու»։ Այսպիսով դեմ դիմաց (կորեերեն՝ 상대), մեջք մեջքի տված (կորեերեն՝ 상배), ձեռքերը վեր պարզած խոնարհվելով (կորեերեն՝ 수수), շրջան կազմած պտտվելով (կորեերեն՝ 회선) և երկու-երկու պարերը (կորեերեն՝ 복렬), որոնք կատարվել են երգը երգելուց հետո, շատ չեն տարբերվում ծիսակատարությունների մյուս պարերից։
Հոնչոնհվա մու կամ թագավորին ծաղիկ ընծայելու պար (կորեերեն՝ 헌천화무)
Հյանգակ պար է, որը ծագել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք։ Սա հինգ հոգուց բաղկացած պար է, որտեղ պարում են գլխավոր պարուհին, կողկից երկու պարուհիները և երկու կիսեն պարուհիներ: Սա օրհնության պար է, որտեղ փերին երկնային ծաղիկներ է ընծայում թագավորին:
Բակջոբ մու կամ թիթեռնիկ բռնելու պար (կորեերեն՝ 박접무)
Հյանգակ պար է, որը ծագել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք, բայց կրել է Դանգ դինաստիայի ժամանակ գոյություն ունեցած պարերի ազդեցությունը։ Պարուհիները վեցն են։ «Համնյոնգ Ջիգոկ» երաժշտությունից բացի, պարն ուղեկցվում է նաև երկու այլ մեղեդիներով:
Շիմհյանգչուն կամ պարուրվել գարնանյին բուրմունքով (կորեերեն՝ 심향춘)
Հյանգակ պար է, որը ծագել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք։ Այն երկու հոգուց բաղկացած պար է, իսկ մեջտեղում ծաղկամանում ծաղիկներ դասավորելու և հավաքելու պարային շարժումները հիշեցնում են «Գաինջոնմոկդան» (կորեերեն՝ 가인전목단) պարը[23]։
Հյանգնյոնգ մու կամ զանգակի պար (կորեերեն՝ 향령무)
Հյանգակ պար է, որը ծագել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք։ Այն ժամանակների ավանդական երաժշտություններից «Դոնգբալ սանգհվա ջիրակ» (կորեերեն՝ 동발상화지락) երաժշտությամբ ուղեկցվող պարերին նմանվող պար է։ Վեց պարուհիներ կանգնած են եռանկյունաձև, յուրաքանչյուրը երկու ձեռքում պահում է զանգակը և պարում է երգելով Գագոկգեակ (կորեերեն՝ 가곡계악)։ Այնուհետև պարում են թափահարելով և շաղ տալով զանգերը։ Զանգակների հոյակապ ձայնից հետո, երբ պարուհիները սկսում են երգել ստեղծագործության առաջին գլխից մինչև հինգերորդ գլուխը, ընթացքում կատարում են պարային շարժումներ ինչպիսիք են՝ չինական տառերի տեսքով ձեռքերի տարածումը (կորեերեն՝ 수수쌍불), փոքր քայլերով աջ ու ձախ գնալը (կորեերեն՝ 좌소전, 우소전) և երկու ձեռքերով ճակատին դիպչելը (կորեերեն՝ 합선
Ջեսուչանգ կամ թագավորի բարգավաճում և երկարակեցություն (կորեերեն՝ 제수창)
Դանգակ պարը, թագավորին փառաբանելու և գովեստի խոսքեր շռայլելու բովանդակությամբ պար է և առաջացել է Չոսոն դինաստիայի Սունջո թագավորի գահակալման տարիներին։ Այն կատարում են ընդհանուր առմամբ 12 հոգի, այդ թվում՝ կախազարդով մագաղաթով մեկ պարուհի, բամբուկե ձողերով երկու պարուհիներ, ևս 8 պարողներ և իհարկե գլխավոր պարուհին։
Մուսանհյանգ կամ լեռան բուրմունքն (կորեերեն՝ 무산향)
Հյանգակ պար է, որը կատարվում է մենակ, ինչպես «Չունենգջոն»-ը (կորեերեն՝ 춘앵전)[24], և կատարվում է մեծ մահճակալի տեսք ունեցող բեմի՝ դեմոբանի (կորեերեն՝ 대모반) շուրջը շարժվելով: Կոստյումն ու պարային շարժումները շատ նման են Չունենգջոն»-ին։
Գոգուրյո մու կամ Գոգուրյոյի պար (կորեերեն՝ 고구려무)
Հյանգակի ավանդական պարրից է, որը կրել է Չինաստանի Սու դինաստիայի պարերի ազդեցությունը և փոխանցվել է ընդհում մինչև Գոգուրյոյի ժամանակաշրջան: Ներկայիս «Գոգուրյոյի պար»-ը ստեղծվել է Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք՝ արդեն իսկ հավելյալ բովանդակությամբ և ավելի մշակված պարային ոճով: Ի սկզբանե վեց պարողներ բաժանվում են երեք խմբի և պարում միմյանց դեմ դիմաց։ Այն Չինաստանում հայտնի է եղել վաղուց, և նույնիսկ ավելի ուշ Լի Բեկի բանաստեղծությունը փոխանցվելով կատարվել է պարելու ընթացքում։
Ջանսենգբոյոնջի մու կամ երկարակեցության խնջույքի պար (կորեերեն՝ 장생보연지무)
Որպես դանգակ պար, այն կրել է համանուն պարի ազդեցությունը, որն օգտագործվել է Չոսոն դինաստիայի Սունջո թագավորի գահակալության 29-րդ տարում (1829 թվականին)։ Այսպիսով այն կրել է «Իկջոնգ Յեջե» (կորեերեն՝ 익종예제) պարի ազդեցությունը, որը բեմադրվում էր Չինաստանում Սոնգ դինաստիայի հիմնադրման օրվա կապակցությամբ։ Պարը բեմադրվում է բամբուկե ձողերով երկու պարուհիների և շրջան կազմող հինգ պարուհիների մասնակցությամբ։ Սկզբում դուրս են գալիս բամբուկե ձողերով պարուհիները, այնուհետև առաջ են գալիս շրջանի հինգ պարուհիները և անմիջապես կանգնում են հերթականությամբ։ Այնուհետև միահամուռ երգում են «Սուակջոլ Չանգսա»-ն՝ գովեստի խոսքեր ասելով։ Այսպիսով պարում են դեմ դիմաց (կորեերեն՝ 상대), մեջք մեջքի տված (կորեերեն՝ 상배), ձեռքերը վեր պարզած խոնարհվելով (կորեերեն՝ 수수), ծաղկի պես բացվել փակվելով (կորեերեն՝ 산작화무), շրջան կազմած պտտվելով (կորեերեն՝ 회선), չորս շրջան կազմած պտտվելով (կորեերեն՝ 4선무), երեք պտույտ կատարելով (կորեերեն՝ 3전무), բեմի կենտրոնում պարելով (կորեերեն՝ 5방무) և մեծ շրջան կազմած պտտվելով (կորեերեն՝ 대전무)։ Պարի շաժումների ինը անգամ փոխվելը և երգի կատարումը ըստ գովաբանության երաժշտական ​​ոտանավորի, ընդգծում են այս պարի յուրահատկությունը։
Գաին ջոնմոգդան կամ պիոնների պար (կորեերեն՝ 가인전목단)
Որպես հյանգակ պար, այս պարը ստեղծվել է Դոգոկ անունով հալլիմի գիտնականի կողմից Չինաստանում Սոնգի թագավոր Թեջոյի օրոք՝ հիմնվելով նրա ուսմունքների վրա։ Հետևելով նրա օրինակին «Գաին ջոնմոկդան»-ը ստեղծվել է թագաժառանգ արքայազն Հյոմյոնգի կողմից Չոսոն դինաստիայի թագավոր Սունջոյի օրոք։ Ի սկզբանե երեխաների պարի խումբը և թագուհուն հպատակ պարուհիների խումբը պարում էին միասին, բայց այժմ այն պարում են առանձին՝ կախված առիթից։ Բեմի կենտրոնում դրվում է ծաղկած պիոնների մի դույլ , և 10 պարուհիներ՝ ոսկե թագերով և գունավոր հագուստով, կազմում են երկու խումբ՝ և անցնում են իրար միջով: Այն նաև ներառում է ծաղիկներ հավաքել և վայելել դրանց բույրը պարելիս: Այսպիսով պարը ընդանում է հետևյալ հաջորդականությամբ՝ խմբերի իրար միջով ներս ու դուրս անելով (կորեերեն՝ 교선무), ծաղկի նման պտտվելով (կորեերեն՝ 원화무), շրջան կազմած պտտվելով (կորեերեն՝ 회선무) և հերթականությամբ զույգերի բաժանվելով (կորեերեն՝ 복렬무

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 재조(才操)를 드린다는 뜻으로 해석될 수 있다. 이 말은 옛날에 궁중에서만 통용되던 술어이다.
  2. «향악정재 (鄕樂呈才)».
  3. «당악정재 (唐樂呈才)».
  4. «창사 (唱詞)».
  5. «치어 (致語)».
  6. «가무백희 (歌舞百戱)».
  7. «삼국사기». 2024-03-10 02:55:57.
  8. «『고려사(高麗史)』「악지(樂志)」속악(俗樂) 편집의 특징과 정치성».
  9. «삼국유사 (三國遺事)».
  10. 중이 보통 사람의 옷을 이르는 말
  11. 고려 때부터 전하는 향악 정재의 하나
  12. 대한민국의 전통 타악기
  13. «악학궤범(樂學軌範)은 조선 성종 24년(1493) 유자광, 성현, 신말평 등이 편찬한 국악 이론서로, 총 9권 3책이다».
  14. «고려 때 들어온 당악(우리 나라 궁중음악 중 중국에서 들어온 당 · 송의 속악) 중의 하나».
  15. «1493년 성현 · 유자광 등이 왕명으로 조선시대의 의궤와 악보를 정리하여 편찬한 악서(樂書). 예술서».
  16. «오운개서조 (五雲開瑞朝)».
  17. «장춘불로지곡(長春不老之曲)».
  18. «고려시대부터 조선 전기까지 당악정재(唐樂呈才)의 반주음악».
  19. «조선 중기부터 전하는 향악정재(鄕樂呈才)».
  20. «Yellow-headed Blackbird».
  21. «염양춘 (艶陽春)».
  22. «조선 후기에 상연되던 무극(舞劇)의 하나».
  23. «조선 말기에 창작된 향악정재의 하나».
  24. «조선 순조 때 창작된 향악정재(鄕樂呈才)의 하나».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Կորեայի մշակույթ