Կիսեն
Կիսեն (կոր.՝ 기생, 妓生 կամ Կինյո (կոր.՝ 기녀, 妓女), ստրուկների կանայք, որոնք երգում են, պարում, նվագում և ժամանակ են անցկացնում բարձր պաշտոնյաների հետ։ Կիսենները անբարոյական կանայք են, սակայն շատ լավ տիրապետում են պարին, երգին և պոեզիային։ 16-րդ դարում դրա վառ ներկայացուցիչն էր Հվան Ջին-ին։
Կիսենները ձևավորվել և հաստատվել են Չոսոն դինաստիայի ժամանակ, և կիսեն բառը հիմնականում վերաբերում է Չոսոն դինաստիայի կիսեններին։ Ճապոնական օկուպացիայի ժամանակ ապրած աղջիկների մեջ կային Կիմ Հյունհվանի նման կանայք, ովքեր արհմիություն էին ստեղծել և պայքարում էին ճապոնական իմպերիալիզմի դեմ[1][2][3]։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոսոնում ամենացածր խավը համարվում էին կիսենները։ Կիսենները այն կանայք էին, որոնք երգում էին, պարում, և խնջույքի ժամանակ սնունդ ու խմիչք էին մատուցում։ Առաջին կարգի կիսենները հազվադեպ էին զբաղվում մարմնավաճառությամբ, կամ անում էին գաղտնի։ Իսկ ցածր աստիճանի կիսենը մարմնավաճառությամբ զբաղվում էր բավականին հաճախ։ Կային նաև այնպիսի դեպքեր, որ կիսենը ամուսնանում էր, սակայն դա վերաբերում է միայն շատ փոքր թվին։ Կիսենը կարող էր ամուսյանալ այն դեպքում, երբ բարձրաստիճան ինչ-որ մեկը կվճարեր մեծ գումար և կգներ կիսենին։ Կիսենների հիմնական գործառույթը ժամանցն ու հյուրասիրությունն էր[4] ։
Կիսեններն ուղղակիորեն ղեկավարվում էին երկրի կողմից, և նրանց անխոհեմ կերպով դիպչելը հեշտ չէր, քանի որ նրանք ժամանակի ամենահայտնի դեմքերն էին։ Կիսենները, ովքեր հիմնականում զբաղվում էին թագավորական ընտանիքի, յանբանների և հարուստների հետ, չէին վաճառում իրենց։ Նրանք երբեմն իրենց վրա էին վերցնում օտարերկրյա դիվանագետներին հյուրընկալելու գործը, իսկ թոշակի անցնելուց հետո դառնում էին Կիբանգի ղեկավար կամ ամուսնանում էին սովորական մարդկանց հետ։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլփեկիսենը երգում և պարում է միայն թագավորի ներկայությամբ։ Նրանց մեջ կային նաև ամուսնացած կանայք։ Այս տեսակի կիսենը սովորաբար չի զբաղվում անբարոյականությամբ։
Իփեկիսեն ունի երկու տեսակ՝ Գվանգի և Մինգի։ Գվանգին երգում և պարում է պետական ծառայողի դեմ, իսկ Մինգին սովորական ազնվականների դեմ։ Այս տիպի կիսենը նույնպես չի զբաղվոըմ անբարոյականությամբ։
Բացի այդ, տարբերվում էր նաև արվեստի վրա կենտրոնացած կիսեն։ Նույնիկս Սյոնջոնգ թագավորի տարեգրությունում կա գրառում, որն արգելում է երիտասարդ կանանց անառակությունը։ Բարձր կարգի կիսեններից յուրաքանչյուրն իր տունն ու զգալի հարստությունն ուներ, և նրանք նույնիսկ կարող էին ամուսնացած լինել։
Ասում են, որ յանբանները դուրս էին գալիս արվարձաններ պար ու երաժշտություն վայելելու, սովորելու կամ պոեզիայի, գրելու և նկարելու մասին խոսելու։
Ավանդական արվեստների մեծ մասը (օրինակ՝ պարը և երաժշտությունը), որոնք փոխանցվել են մինչ այժմ, փոխանցվել են կիսենների կողմից։ Այսինքն՝ նրանք նաև ավանդական արվեստներ փոխանցելու և սովորեցնելու դեր են կատարել։ Նաև նրանք մեծ դեր են խաղացել Կորյոի երգերի փոխանցման գործում։ Հայտնի գիսաենգներից են եղել Հվանգ Ջին-ին, Նոն-գաեն, Ունսիմը, Հոնգ Նանգը և Լի Մաե Չանգը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Seth, Michael J. (2010). A History of Korea: From Antiquity to the Present (անգլերեն). Rowman & Littlefield Publishers. էջ 164. ISBN 978-0-7425-6717-7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Life and role of gisaeng courtesans». The Korea Times. 2016 թ․ փետրվարի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Lee Insuk. «Convention and Innovation: The Lives and Cultural Legacy of the Kisaeng in Colonial Korea (1910–1945)» (pdf). Seoul Journal of Korean Studies. Kyujanggak Institute for Korean Studies. 23 (1): 71–93. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Songs of the Kisaeng : courtesan poetry of the last Korean dynasty. BOA Editions. 1997. ISBN 978-1-880238-53-0. OCLC 1158687750.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Horlyck, Charlotte (2017 թ․ հունվարի 1). 7 Questioning Women's Place in the Canon of Korean Art History (անգլերեն). Brill. էջեր 224–250. doi:10.1163/9789004348950_009. ISBN 978-90-04-34895-0.