Չոգորի (հագուստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոգորի (հագուստ)
Հանգըլ 저고리
Մաքքյուն-
Ռայշաուեր
chŏgori
Նոր ռոմանականացում jeogori

Չոգորի, բլուզ կամ ժակետ, կորեական ազգային հագուստի՝ հանբոկի հիմնական տարրը, թե՛ տղամարդկանց և թե կանանց համար։ Չոգորին փակում է ձեռքերը և մարմնի վերևի հատվածը[1][2][3]։

Ստուգաբանություն [խմբագրել | խմբագրել կոդը]

Չոգորին հագնում են դեռևս հին ժամանակներից, այս հագուստի տարրը Կորեական երեք թագավորությունների ժամանակաշրջանում հայտնի է եղել յու (유, 襦), պոկսամ (복삼, 複杉), վիխե (위해, 尉解) անուններով, և հայտնի չէ, թե որ ժամանակաշրջանում է այս հագուստի համար սկսեցին օգտագործել «չոգորի» բառը։ Գորյոյի դինաստիայում՝ Չխուննյոլ թագավորի (կոր.՝ 충렬왕, 忠烈王; 1236—1308, թագավորել է՝ 1274—1308) կառավարման վերջում։ Առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվել է «չոգորի» բառը՝ Չխոնջոնը (կոր.՝ 천전의, 遷奠儀): Վոնգյոնի թագուհին (կորեերեն՝ 원경왕후, վոնգյոն-վանխու) հագել էր չոգորի դագաղի դուրս բերման արարողության ժամանակ։ 1420 թվականի փաստաթուղթը (Սեջոնի ժամանակաշրջան) ամրագրում է չոկկորի (赤古里) և տանջոկորի (短赤古里) բառերը, միայն թե հայտնի չէ, թե դա եղել է կորեերենի թարգմանություն հանջայով։ Մինչև Գորյոյի կառավարելը Սիլլայում հանդերձանքի վերևի տարրը կոչվում էր «վիխե» (կոր.՝ 위해, 尉解), և այդ բառը Սիլլայի լեզվից էր և մինչև հիմա էլ օգտագործվում է բարբառներում՝ ուտխի և ուչխի տարբերակներով[1][2][3]։

Ամենավաղ գտնված չոգորին, նմուշը յանչխոնական տոհմական գերեզմանատնից (թվագրվում է1400—1450 թվականներին)[4], ինչպես նաև նմուշը, գտնված Սանվոնս տաճարում գտնվող Բուդդայի արձանից (ենթադրաբար, թողել էին, որպես զոհաբերություն), թվագրված 1460-ական թվականներին[5]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոգորիի մասեր. 1. խվաջան 2. կոդե 3. կկիտոն (նաև՝ սոմե պուրի)
4. սոմե 5. կորիմ 6. ու
7. տորյոն 8, 11. չինդոն 9. կիլ
10. պերե 12. կիտ 13. տոնջոն

Չոգորին բաղկացած է բազմաթիվ մասերից։ Հիմնականները թվարկված են ստորև։

  • Կիլ (길) - հիմքը առջևից և հետևից։
  • Կիտ (깃) - օձիք։
  • Տոնջոն (동정) - հանովի օձիք։
  • Կորիմ (고름), նաև օտկորիմ (옷고름) - ժապավեններ, որոնցով չոգորին կապում են կրծքին[6]։
  • Տոմե (도매) - թևքեր։
    • Կկիտոն (끝동), ցայտերանգ թևքածալ, որը ամրանում է կանացի չոգորիի թևքերին։

Չոգորիի ձևը ժամանակի ընթացքում փոխվել է. գոյություն ունեն այս հագուստի բազմաթիվ տեսակներ, որոնք տարբերվում են ձևով, օգտագործվող կտորով, կարի տարբերակով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «저고리» (Korean). Empas / EncyKorea. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 «저고리» (Korean). Doosan Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 «저고리» (Korean). Empas / Britannica. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Jeogori Before 1910». Gwangju Design Biennale. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  5. «Sejodaeuihoejangjeogori». Cultural Heritage Administration, South Korea. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  6. «KBS Global». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոգորի (հագուստ)» հոդվածին։