Թևքածալ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թևքածալը (նաև մանժետ), գործվածքի շերտ է հագուստի (վերնաշապիկ, վերարկու, բաճկոն և այլն) թևի ստորին եզրին՝ դաստակի ծայրին ։ Ձևվում է առանձին կտորից։ Հետ շրջված թևքածալի գործառույթն է պաշտպանել հագուստի կտորը քայքայվելուց և, երբ քայքայվել է,թույլ տալ, որ թևքածալերը հեշտությամբ վերանորոգվեն կամ փոխարինվեն՝ առանց հագուստը փոխելու: Պտտվում է թևքի շուրջը և ամրանում կոճակով կամ ճարմանդով։ Հիմնականում լինում է երկու ձևի.
- Սովորական թևքածալ, ամենատարածված թևքածալն է։
- Կրկնակի թևքածալ, որը ծալվում է և կոճվում։
Սովորաբար ունի 5-10 սմ լայնություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ և 18-րդ դարերի միջև հարուստ տղամարդիկ հաճախ կրում էին թևքածալեր, որոնք զարդարված էին նուրբ ժանյակով։[1]Մինչ օրս կաթոլիկ քահանաները զարդարում են իրենց երգչախմբային զգեստների թևքերի հատվածը նուրբ ժանյակով։
Շապիկի թևքածալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացառությամբ ամենօրյա հագուստի, վերնաշապիկի թևքածալերը սովորաբար բաժանվում են մեկ եզրով, այնուհետև ամրացվում են միասին, այնպես որ դրանք կարող են ձեռքերը ազատ թողնել և հետո ավելի ամուր տեղավորվել դաստակի շուրջը։Որոշ բրդյա տաք շապիկներ(սվիտերներ) և սպորտային հագուստներ (ինչպես վերնաշապիկը, այնպես էլ շալվարը) ունեն ծալքի հատված, որոնք կա՛մ առաձգական են, կա՛մ հյուսված են այնպես, որ ձգվեն ձեռքի կամ ոտքի շուրջը և դեռ ամուր տեղավորվեն՝ իրականացնելով նույն նպատակը։
Վերնաշապիկի թևքածալերը երեք տեսակի են՝ կախված նրանից, թե ինչպես են դրանք ամրացվում։
Կոճակով թևքածալերը, ունեն մի կողմից կոճակների անցքեր, իսկ մյուս կողմից՝ կոճակներ (երբեմն մեկից ավելի, որպեսզի հարմարեցվի համապատասխանությունը)։
Կան թևքածալեր, որոնք երկու կողմից ունեն կոճակների անցքեր և նախատեսված են ճարմանդներով կամ մետաքսե հանգույցներով փակվելու համար:
Ֆրանսիական կամ կրկնակի թևքածալերը երկու անգամ ավելի երկար են և կրում են իրար վրա ծալված: Ժամանակին ֆրանսիական թևքածալերը համարվում էին ավելի պաշտոնական, քան կոճակները, թեև դրանք դառնում են բիզնեսի հագուստի, հատկապես Եվրոպայում:Ավանդաբար ֆրանսիական թևքածալերը կարող էին կրել միայն կոստյումի կամ ավելի պաշտոնական հագուստի հետ (և ոչ սպորտային բաճկոնի), այժմ դրան շատերը չեն հետևում , մինչդեռ ոմանք նույնիսկ կրում են թևքածալերը առանց փողկապի կամ բաճկոնի: Նրանք մնում են նախընտրելի ընտրությունը պաշտոնական և կիսաֆորմալ առիթների համար: Ֆրանսիական մանժետները պետք է ընդհանուր առմամբ համադրվեն ճարմանդների հետ:
Կան նաև փոխակերպվող թևքածալերը որոնք կարող են փակվել կոճակներով կամ ճարմանդներով:
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թևքածալի կոճակներ կատեգորիայում։ |
- ↑ study.com https://study.com/learn/lesson/baroque-fashion-history-style-characteristics.html. Վերցված է 2024-09-22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)