Մասնակից:Karine Abrahamyan/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնդրյու Սարրիս(), ամերիկացի կինոքննադատ, կինոքննադատության հեղինակային տեսության առաջատար ջատագովներից[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարրիսը ծնվել է Բրուքլինում, Նյու Յորք, հույն ներգաղթյալ ծնողների՝ Թեմիսի (ծնվ. Կատավոլոսում) և Ջորջ Էնդրյու Սարրիսի ընտանիքում և մեծացել Քուինսի Օզոն Պարկում[2]: Հարավային Օզոն Պարկում Ջոն Ադամսի միջնակարգ դպրոց հաճախելուց հետո ավարտում է Կոլումբիայի համալսարանը 1951 թվականին, այնուհետև Կորեայի պատերազմի ժամանակ, նախքան Փարիզ տեղափոխվելու տարին, որտեղ նա դարձավ Ժան-Լյուկ Գոդարի և Ֆրանսուա Տրյուֆոյի ընկերը, երեք տարի ծառայում ԱՄՆ բանակի ազդանշանային զորաբանակում։ Վերադառնալով Նյու Յորք, նախքան կինոքննադատությունը որպես մասնագիտություն ընտրելըՍարրիսը կարճ ժամանակում ավարտում է իր մագիստրոսական ուսումը մայր բուհում և Թիչերս քոլեջում, Կոլումբիայի համալսարանում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Film Culture-ի համար գրելուց հետո Սարրիսը տեղափոխվում է The Village Voice , որտեղ նրա առաջին ստեղծագործությունը՝ «Psycho»-ի ակնարկը, հրատարակվում է 1960 թվականին: Ավելի ուշ նա հիշում է. «The Voice-ը ուներ այս բոլոր ընթերցողներին՝ ծեր տիկնայք, որոնք ապրում էին Վեսթ Սայդում, տղաներ, ովքեր կռվել էին Իսպանիայի քաղաքացիական պատերազմում, և դա նրանց այնքան հետընթաց էր թվում, որ համարում էին, թե Հիչքոքը մեծ նկարիչ էր»: Մոտավորապես այս ժամանակ նա վերադառնում է Փարիզ, որտեղ ներկա էր ֆրանսիական Նոր ալիքի այնպիսի ֆիլմերի պրեմիերային, ինչպիսիք են Տրյուֆոյի «Կրակի՛ր դաշնամուր նվագողին» (1960) և Գոդարի «Կինը կին է» (1961 թ.) ֆիլմերը։ Փորձը ընդլայնեց Սարրիսի տեսակետը կինոքննադատության վերաբերյալ. «Իմ մտածողության բաժանարար գիծը ցույց տալու համար, երբ ես 1958-ին «Ձայն»-ի թոփ տասնյակն էի կազմում, ցանկում պահեցի Սթենլի Կրամերի ֆիլմը և հեռացրի Vertigo-ն ու Touch of EvilThe Voice։ Նա շարունակել է կանոնավոր կերպով կինոքննադատությամբ զբաղվել մինչև 2009 թվականը The New York Observer-ի համար և եղել է Կոլումբիայի համալսարանի կինոյի պրոֆեսոր (որտեղ ստացել է անգլերենի մագիստրոսի կոչում 1998 թվականին), դասավանդել է միջազգային կինոպատմության, ամերիկյան կինոյի և Ալֆրեդ Հիչքոքի դասախոսություններ մինչև 2011 թվականին թոշակի անցնելը: Սարրիսը կինոքննադատների ազգային միության համահիմնադիրն էր:

Հեղինակային տեսության մասին նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարրիսին, ընդհանուր առմամբ, վերագրվում է ԱՄՆ-ում հեղինակային տեսության հանրահռչակումն ու 1962 թվականի իր «Նշումներ հեղինակի տեսության մասին» էսսեն, որի իրագործումը ոգեշնչել էին Cahiers du Cinéma-ի քննադատները[4]: Սարրիսը գրել է «Ամերիկյան կինո. 1929–1968 թվականների ռեժիսորներ և ուղղություններ»(1968) ազդեցիկ գիրքը, որը տվյալ դարաշրջանի ֆիլմերի գնահատականն է։ Գիրքը ազդեցություն ունի շատ այլ քննադատների վրա և օգնում է բարձրացնել կինոռեժիսորի դերն ու, մասնավորապես, հեղինակի տեսության մասին իրազեկվածությունը: The American Cinema-ում Սարրիսը թվարկում է այն ամենն, ինչ նա անվանել է ԱՄՆ-ում հաջողած 14 մեծագույն կինոռեժիսորների «պանթեոնը». ամերիկացիներ Ռոբերտ Ֆլաերտին, Ջոն Ֆորդը, Դ. Վ. Գրիֆիթը, Հովարդ Հոքսը, Բասթեր Քիթոնը, գերմանացիներ/ավստրիացիներ՝ Ֆրից Լանգը, Էռնստ Լյուբիչը, Ֆ. Վ. Մուրնաուն, Մաքս Օֆուլսը և Յոզեֆ ֆոն Շտերնբերգը, բրիտանացի Չարլզ Չապլինը և Ալֆրեդ Հիչքոքը, ֆրանսիացի Ժան Ռենուարը։ 1998 թվականի իր «Դու դեռ ոչինչ չես լսել. 1927–1949 թվականների ամերիկյան խոսող ֆիլմ, պատմություններ և հիշողություններ» գրքում Սարրիսը բարձրացրել է Բիլի Ուայլդերի գնահատանքը և ներողություն խնդրել «Ամերիկյան կինո» ֆիլմում նրա նախկին կոշտ գնահատականի համար[5]։

Երկար տարիներ նա գրել է ինչպես NY Film Bulletin-ի, այնպես էլ The Village Voice-ի համար: Իր կարիերայի այս ժամանակաշրջանում նա հաճախ դիտվում էր՝ որպես Փոլին Քեյլի մրցակից, ով ի սկզբանե քննադատել էր հեղինակային տեսությունն իր «Շրջանակներ և քառակուսիներ» էսսեում[6]։ Խոսելով Քեյլի հետ իրենց երկարամյա քննադատական ​​վեճերի մասին՝ Սարրիսն ասում է․ «Մենք ձևավորել ենք իրար։ Հաստատել ենք դիալեկտիկա»[7]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին ֆիլմագետ և քննադատ Էմանուել Լևին խմբագրել է Citizen Sarris, American Film Critic: Essays in Honor of Andrew Sarris-ը, նշանավոր քննադատների և ֆիլմագետների 39 էսսեների ժողովածուն՝ Սարրիսի ստեղծագործությունների հետ մեկտեղ[8]։

Կինոքննադատներ, ինչպիսիք են Ջ. Հոբերմանը[9], Քենեթ Թուրանը[10], Արմոնդ Ուայթը[11], Մայքլ Ֆիլիպսը համարել ենն Սարրիսին ոգեշնչման աղբյուր։ Նրա կարիերան քննարկվում է «Հանուն կինոյի սիրո. ամերիկյան կինոքննադատության պատմությունը» գրքում, սկզբում այլ քննադատների հետ քննարկելով, թե ինչպես է նա բերել հեղինակային տեսությունը Ֆրանսիայից, իսկ հետո ինքը՝ Սարրիսը, բացատրելով, թե ինչպես է կիրառել այդ տեսությունը Ալֆրեդ Հիչքոքի Psycho-ի մասին իր սկզբնական գրախոսության մեջ։ 1997 թվականին Կամիլ Պագլիան Սարրիսին նկարագրեց՝ որպես իր կողմից երրորդ սիրված քննադատ՝ գովաբանելով նրա սուր դիտարկումները The Village Voice-ի ժամանակաշրջանում[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1969թվականին Սարրիսն ամուսնացել է կինոքննադատ Մոլլի Հասքելի հետ։ Նրանք ապրում էին Մանհեթենի Իսթ Սայդում[1]: Մահացել է Մանհեթենի Սուրբ Լուկա հիվանդանոցում 2012 թվականի հունիսի 20-ին՝ հիվանդության խորացումից հետո։

The New York Observer-ում Սարրիսը գրել է. «Երբ մարդիկ ինձ խնդրեցին անվանել բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմը, իհարկե, իմ համեստ կարծիքով, իմ պատասխանն անփոփոխ էր վերջին 30 տարիների ընթացքում. Մաքս Օֆուլսի «Մադամ դե ...» (1953): Նա հավելեց, որ սովորաբար պատասխանում է բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմի մասին հարցերին՝ անմիջապես նշելով իր երկու երկրորդ տեղը զբաղեցրած՝ Միզոգուչիի «Ugetsu Monogatari» (1953) և Ռենուարի «La Règle du Jeu» (1939 թ.) ֆիլմերրը[13]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան կինոյում ռեժիսորների վարկանիշավորման Սարրիսի մեթոդը համարվել է խիստ և սուբյեկտիվ: Նրանք, ովքեր չեն գնահատել նրա 1968 թվականի «Պանթեոն»-ը, հեռացվել են բովանդակության աղյուսակից[14]։

Հեղինակային տեսության քննադատությունը հաճախ բխում է դրա անառարկելի էությունից: Անվերջ վերանայելով իր կարծիքները՝ Սարրիսը պաշտպանեց իր «Notes on Auteur Theory» հոդվածը The American Cinema-ում՝ նշելով, որ հոդված իր կարծիքով գրված էր համեստ, փորձնական, փորձառու ձևով, և այն, իհարկե, նախատեսված չէր որպես թեմայի վերջին խոսք[14]: Այնուհետև նա հայտարարեց, որ հեղինակային տեսությունը պետք է համարել ոչ թե տեսություն, այլ ավելի շուտ՝ փաստերի հավաքածու և վերակենդանացման ենթակա ֆիլմերի, ժանրերի, վերագտնվող ռեժիսորների մասին հիշեցում[15]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոզեֆ Ֆոն Շտերնբերգի ֆիլմերը,
  • Ամերիկյան կինո. 1929–1968 թվականների ռեժիսորներ և ուղղություններ,
  • Հարցազրույցներ կինոռեժիսորների հետ,
  • Մշակույթի խոստովանություններ,
  • Առաջնային էկրան,
  • Քաղաքականություն և կինո,
  • Ջոն Ֆորդի ֆիլմի առեղծվածը,
  • Դեռ ոչինչ չես լսել. Ամերիկյան խոսող ֆիլմ․ 1927–1949 թվականների պատմություն և հիշողություններ,
  • Կինոյի նոթատետր, անգլերեն(խմբագիր), Նյու Յորք, 1966 թ․,
  • Քաղաքացի Սարիս. Էսսեներ Էնդրյու Սարիսի պատվին: Բալթիմոր, 2000 թ.։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Powell, Michael (June 20, 2012). «Andrew Sarris, Film Critic, Dies at 83». The New York Times. Վերցված է July 24, 2012-ին.
  2. Who's who in Writers, Editors & Poets, United States & Canada. December Press. May 2, 1995. ISBN 9780913204306 – via Google Books.
  3. «Andrew Sarris '51, '98 GSAS, Film Critic and Longtime School of the Arts Professor | Columbia College Today». www.college.columbia.edu. Վերցված է 2022-05-14-ին.
  4. Sarris, Andrew (Winter 1962–1963). «Notes on the Auteur Theory in 1962». Film Culture. 27: 1–8.
  5. Andrew Sarris You Ain't Heard Nothing Yet: The American Talking Film, History and Memory 1927–1949, New York: Oxford University Press, 1998, p.324-34, 328
  6. Kael, Pauline (Spring 1963). «Circles and Squares». Film Quarterly. 16 (3): 12–26. doi:10.2307/1210726. JSTOR 1210726.
  7. For the Love of Movies: The Story of American Film Criticism at the TCM Movie Database
  8. Uhlich, Keith (October 4, 2002). «Personal Memories: A Review of Citizen Sarris – Senses of Cinema».
  9. J. Hoberman (October 18, 2005). «Get Reel». The Village Voice. Արխիվացված է օրիգինալից December 21, 2014-ին. Վերցված է February 23, 2011-ին.
  10. «Sight & Sound; Critics On Critics». BFI. March 25, 2010. Արխիվացված է օրիգինալից April 6, 2011-ին. Վերցված է February 23, 2011-ին.
  11. «THE CRITIC- Filmmaker Magazine – Winter 2004». Filmmaker Magazine. Արխիվացված է օրիգինալից May 25, 2011-ին. Վերցված է February 23, 2011-ին.
  12. Paglia, Camille (2018). «The Decline of Film Criticism». Provocations: Collected Essays (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. էջ 103. ISBN 978-1-5247-4689-6.
  13. Sarris, Andrew (March 12, 2007). «The Greatest Film Ever Made: Ophüls' Madame de … Is Coming Back to Town». The New York Observer.
  14. 14,0 14,1 Sarris, Andrew. The American Cinema. New York: Dutton, 1968.
  15. Sarris, Andrew. Quoted in Kent Jones "Hail the Conquering Hero: Andrew Sarris Profiled." Film Comment Magazine Online <«Hail the Conquering Hero: Andrew Sarris profiled | Filmlinc.com | Film Society of Lincoln Center». Արխիվացված է օրիգինալից April 5, 2012-ին. Վերցված է October 26, 2011-ին.> Accessed October 25, 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]