Մասնակից:Jeltyj/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jeltyj/Ավազարկղ1
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում

Python regius Ջորջ Շոու, 1802

Արեալ

պատկեր

Պահպանման կարգավիճակ

Կարգաբանությունը
Վիկիցեղերում

Փնտրել պատկերներ
Վիքիպահեստում

Թագավորական պիտոն, կամ գնդաձև պիտոն, կամ պիտոն-գնդակ (լատին․՝ Python regius), պիտոնների ընտանիքին պատկանող օձ, որը տարածված է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն առանձնյակների երկարությունը հասնում է է 1-1.5 մետրի: Տարբեր աղբյուրներում այս տեսակը կոչում են աֆրիկյան պիտոնների ամենափոքր[1], կամ երկու ամենամափոքր տեսակներից մեկը՝ Python anchietae-ի հետ միասին[2]: Հասուն պիտոնների մոտ նկատվում է սեռական երկձևություն՝ էգերն ավելի մեծ են, քան արուները։ Տոգոյում որսած թագավորական պիտոնների 1250 առանձնյակների վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ էգերի մարմնի առավելագույն երկարությունը, առանց պոչի, և զանգվածը եղել են 170 սանտիմետր և 3,224 կիլոգրամ, իսկ արուներինը՝ 140 սանտիմետր և 2,46 կիլոգրամ, մինչդեռ այդ մեծությունների միջին արժեքները էգերի համար եղել են 116,2 սանտիմետր և 1,2757 կիլոգրամ և 111,3 սանտիմտեր և 1,1815 կիլոգրամ արուների համար[3]:

Թագավորական պիտոնի գլուխը

Մարմինը հաստ է, հզոր, կարճ պոչով։ Մեծ, լայն գլուխը լավ առանձնացված է պարանոցից: Մարմնի նախշը բաղկացած է իրար հաջորդող անկանոն բաց շագանակագույն և մուգ շագանակագույն կամ գրեթե սև կետերից և շերտերից՝ որոշ տեղերում երիզված բաց երանգով: Գլխի վրա կա մեծ եռանկյունաձև բիծ, իսկ կողմնային հատվածներում՝ աչքից մինչև կոպեր, ձգվում են զոլեր, որոնց միջև կան դեղին շերտեր։ Որովայնն սպիտակ կամ մաշկագույն է, երբեմն որոշ փոքր մուգ բծերով:

Քթի վահանակը մեկն է: Աչքը շրջապատված է 2-4 նախաակնային, 3-4 հետակնային և 1-2 վերակնային վահանակներով, իսկ ստորակնային վահանակները բացակայում են: Վերին շրթունքային վահանակները 9-12-ն են, նրանցից երեքը կամ չորսն ունեն ջերմազգայուն փոսիկներ: Աչքերը դիպչում են հինգերորդ կամ վեցերորդ վերին շրթունքային վահանակին կամ երկուսին միաժամանակ: Ստորին շրթունքային վահանակները մոտ 15-ն են: Մարմինը ծածկված է թեփուկների 51-63 շարքերով։ Որովայնային վահանակները 191-207-ն են, ենթապոչայինններ՝ 28-37 զույգ: Սրբանային վահանակը կարող է լինել ամբողջական կամ առանձնացված[2]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում։ Տարածման տերիտորիան ընդգրկում է Սենեգալը, Մալին, Գվինեա-Բիսաուն, Գվինեան, Սիերա Լեոնեն, Լիբերիան,Կոտ դ'Իվուարը, Գանան, Բենինը, Նիգերը, Նիգերիան, Կամերունը, Չադը, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը և Ուգանդան:

Բնակվում է հասարակածային անտառներում և սավաննաներում: Հիմնականում գիշերային կենդանի է: Օրն անց է կացնում ապաստարաններում (փոսեր, խոռոչներ, թափված տերևներ), իսկ գիշերը կամ մթնշաղին անցնում է որսի։ Լավ լողում է, կարող է սողալ ծառերի վրա: Վտանգի դեպքում կծկվում է գնդի տեսքով՝ գլուխը թաքցնելով մարմնի օղակների ներսում: Այս բնութագրական առանձնահատկության համար թագավորական պիտոնը երբեմն կոչվում է «գնդաձև պիտոն» կամ «պիտոն-գնդակ» անգլ.՝ Ball Python:

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական պիտոնների սննդակարգը վայրի բնության մեջ հիմնականում կազմված է մանր կաթնասուներից, ինչպիսիք են առնետները, աֆրիկական զոլավոր մկները, գետնափորները: Երբեմն սնվում են թռչուններով:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ արուները, և էգ պիտոնները կլոկալ անցքի երկու կողմերում էլ ունեն ճանկեր (հետևի վերջույթների թերաճ): Արուների մոտ այդ ճանկերն ավելի մեծ են: Էգերը, որպես կանոն, մի փոքր ավելի մեծ են, քան արուները։ Զուգավորումը տեղի է ունենում հունիս-նոյեմբեր ամիսներին։ Հղիությունը տևում է 120-140 օր, որից հետո էգը դնում է 3-11 (սովորաբար 4-6) ձու՝ 75-80x55-60 միլիմետր չափսերով։ Էգը փաթաթվում է ձվերի շուրջ, ինչը տևում է 68-90 օր։ Ձվից նոր դուրս եկած նորածին պիտոնների մարմնի երկարությունը հասնում է 43 սանտիմետրի, իսկ քաշը՝ 46-47 գրամի:

Որպես ընտային կենդանի[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2020 թվականներին Google Trends-ի օգնությամբ վերլուծած որոնողական հարցումների հետազոտության տվյալների համաձայն թագավորական պիտոնը, մորուքավոր ագամայից հետո, էկզոտիկ կենդանիների երկրորդ ամենատարածված տեսակն է սողունների շրջանում և օձերի ամենատարածված տեսակը, ինչը, հեղինակի կարծիքով, կապված է փոքր չափերի և խնամքի թեթևության հետ[4]:

Համարվում է անքմահաճ տեսակ, որը կարող է պահվել և բազմանալ փոքր տերարիումներում՝ 80×45 սանտիմետր չափսերով[5]։

Պիտոնի կենսագործունեության համար օպտիմալ ջերմաստիճան է համարվում 30-33 °C է տաքացման կետում, իսկ ֆոնային՝ 23-25 °C: Ջեռուցման համար օգտագործվում են ջերմացնող գորգեր: Տերարիումում ընտանի կենդանուն լողանալու համար լինում են փոքր ջրափոսեր: Սնվում են սառեցված կամ ուշաթափված մկներով, առնետներով, հավերով, գերմանամկներով։ Կերակրման հաճախականությունը կախված է պիտոնի տարիքից և չափից: Փոքր պիտոններին կերակրում են 5 օրը մեկ, հասուններին՝ 10 օրը մեկ։ Որպես տնային կենդանի, նրանք ապրում են մինչև 30-40 տարի: Պիտոններն արագ են աճում: Կյանքի առաջին երեք տարիներին նրանք տարեկան աճում են 30 սանտիմետրով: Սեռական հասունությունը հասնում է 3-5 տարի հետո։

  1. Mark O'Shea. The Book of Snakes : A Life-Size Guide to Six Hundred Species from Around the World : [անգլ.]. — University of Chicago Press, 2018. — P. 99. — 656 p. — ISBN 9780226459394.
  2. 2,0 2,1 Chippaux, J.-Ph., Jackson, K. Snakes of Central and Western Africa. — Baltimore: Johns Hopkins University Press, 2019. — P. 69—69. — 429 p. — ISBN 9781421427201
  3. Aubret F., Bonnet X., Harris M., and Maumelat S. Sex Differences in Body Size and Ectoparasite Load in the Ball Python, Python regius : [անգլ.] // Journal of Herpetology. — 2005. — Vol. 39, no. 2. — P. 315—320. — doi:10.1670/111-02N.
  4. Jose W. Valdez Using Google Trends to Determine Current, Past, and Future Trends in the Reptile Pet Trade // Animals. — 2021. — Vol. 11. — P. 676. — doi:10.3390/ani11030676 — PMID 33802560.
  5. Кудрявцев С. В., Мамет С. В., Журавлев Ю. Д. Террариум. — М: Фитон XXI, 2019. — С. 352—354. — 412 с. — ISBN 978-5-906811-74-5