Մասնակից:Janibekyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Janibekyan/Ավազարկղ
Ծնվել է06.09.1968թ. (51)
ԾննդավայրՉեռնովցի, Ուկրաինա
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ
 Իսրայել
ՄասնագիտությունԿինոնկար
Ակտիվ շրջան1988 - 2020
Ժանրերդրամա, թրիլլեր

Մարկ Ալեքսանդրի Իվանիր (անգլ.՝ Mark Alexandrovich Ivanir; ծնվ. ) — իսրայելացի դերասան ուկրաինական ծագմամբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Իվանիրը ծնվել է հրեաների ընտանիքում՝ Չեռնովցի քաղաքում (Ուկրաինա), 1968 թվականի սեպտեմբերի 6-ին (ըստ այլ աղբյուրների՝ 1964 թ.): 1972 թվականին Մարկը և իր ընտանիքը գաղթեցին Իսրայել: Դպրոցը ավարտելուց հետո նա զորակոչվեց իսրայելական բանակ, որից հետո մասնակցեց մի քանի գաղտնի գործողությունների: Ավելի ուշ Իվանիրը իր բանակային փորձը սկսեց հմտորեն կիրառել իր դերասանական կարիերայում, երբ նրան բաժին էին ընկնում զինվորականների, լրտեսների և գաղտնի գործակալների դերեր:

1980-ականների վերջին, հրաժարվելով իսրայելական գաղտնի ծառայություններում կարիերա ստեղծելու գայթակղիչ առաջարկներից, նա սկսեց ուսումնասիրել դերասանական մասնագիտությունը կրկեսի դպրոցում՝ ծաղրածուների բաժնում:

1988-1990թթ. Նա դարձել է Ամերիկայի «Իսրայելի մշակութային հիմնադրամի» կրթաթոշակառու: Հասարակության առջև Մարկի առաջին ելույթները տեղի են ունեցել եվրոպական փողոցներում, այնուհետև նա սկսել է հանդես գալ որպես ջութակահար բրյուսելյան «Cirque Pauwels» կրկեսի ասպարեզում: Մի քանի տարի կրկեսային խմբում աշխատելուց հետո, Մարկը շարունակեց իր դերասանական կրթությունը և ընդունվեց Թել Ավիվ քաղաքում «Նիսան Նատիվի» անվան գեղարվեստի ավարտական ​​դպրոցի դերասանական ֆակուլտետ: Ավարտելուց հետո Իվանիրը խաղացել է Թել Ավիվի Կամերային թատրոնում, Իսրայելական օպերայում, իսկ 1991 թվականին դարձել է «Գեշերի» թատրոնի հիմնադիրներից և մասնակիցներից մեկը:

Երկու տարվա ընթացքում նոր թատրոնը, որի կազմը բաղկացած էր նախկին Խորհրդային Միությունից ներգաղթյալներով, իսկ ներկայացումները երեք լեզվով ՝ եբրայերեն, անգլերեն և ռուսերեն, կարողացան բարձրանալ իսրայելական թատրոնի Օլիմպոսի ամենավերևում և բարձր գնահատականներ ստանալ The Times պարբերականի կողմից, որը «Գեշերը» կոչեց աշխարհի վեց լավագույն թատրոններից մեկը: Տասը տարի շարունակ Մարկը՝ «Գեշերում» բազում դերեր է ունեցել (Դամիսը՝ Մոլյերեի «Տարտուֆում», Իվոլգինը՝ Դոստոևսկու «Հիմարում», Մուռոննը Բուլգակովի «Մոլիերում» և այլն), շրջագայելով գրեթե ամբողջ աշխարհով (նա հնարավորություն ունեցավ խաղալ Լոնդոնի, Նյու Յորքի, Փարիզի, Բեռլինի և Հռոմի բեմերում), ինչպես նաև փորձելով իր ուժերը որպես թարգմանիչ. նա ութ ռուսերեն պիես է թարգմանել եբրայերեն:

Իվանիրն առաջին անգամ էկրանին հայտնվեց 1988-ին՝ Iron Eagle II կանադա-իսրայելական արտադրության մարտաֆիլմում:

Դրան հաջորդեց Իսրայելական հեռուստասերիալներում և կինոնկարներում նկարահանումները, որի շնորհիվ դերասանը հարաբերական համբավ ձեռք բերեց Իսրայելում, ինչպես նաև դրվագային դերերի «Օրենք և կարգ», «Ուոկեր, Տեխասի Ռեյնջեր» և «Նյու Յորքի ոստիկանություն» շարքերում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1988 Երկաթյա արծիվ 2 Iron Eagle II Balyonev
1993 Շինդլերի ցուցակը Schindler's List Մարսել Գոլդբերգ
2000 Մարդ, որը լացել էր The Man Who Cried Man in Sweatshop
2000 Ուոկեր, Տեխասի Ռեյնջեր (հեռուստասերիալ) Walker, Texas Ranger Ֆրանսիացի վարձկան
2002 Ռազմական իրավաբանական ծառայություն (հեռուստասերիալ) JAG Կապիտան Հիոէլ
2003 24 ժամ (հեռուստասերիալ) 24 Trask
2003 Դետեկտիվ Մոնկ (հեռուստասերիալ) Monk Էդգար Խեինց
2003 Լրտես (հեռուստասերիալ) Alias Բորիս Օրանսկի
2004 Նյու Յորքի ոստիկանություն (հեռուստասերիալ) NYPD Blue Իլյա Անտրոպով
2004 Տերմինալ The Terminal Գորան
2005 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք (հեռուստասերիալ) CSI: NY Մակսվել Նեյման
2005 Վահան (հեռուստասերիալ) The Shield (TV series) Ալեքս
2005 Միստր և միսիս Սմիթ Mr. & Mrs. Smith Patron - Dive Bar
2005 Յուվելիր The Cutter բժիշկ Ջոզեֆ
2006 Անվիճարկելի 2 Undisputed II: Last Man Standing Գագա
2006 C.S.I.. Հանցագործության վայրը (հեռուստասերիալ) CSI: Crime Scene Investigation կրկեսի ռեժիսոր
2006 «Հակաահաբեկ» ջոկատը The Unit Յուրա
2006 Կեղծ գայթակղություն The Good Shepherd Վալենտին միրոնով
2007 Օրենք և կարգ (հեռուստասերիալ) Law & Order Նիկոլաս
2007 Հանթի որսը The Hunting Party Բորիս
2008 Մի անգամ Հոլիվուդում What Just Happened Ջոնի
2008 Տերմինատոր։ ապագայի կռիվը (հեռուստասերիալ) Terminator: The Sarah Connor Chronicles Դմիտրի Շիպկով
2008 Լարիր գալարներդ Get Smart ռուսը բաղնիքում
2009 Տիկնիկների տունը (հեռուստասերիալ) Dollhouse Cyril
2009 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք (7-րդ եթերաշրջան, հեռուստասերիալ) CSI: Miami Գրեգոր Կասպարով
2010 Անվիճարկելի 3 Undisputed III: Redemption Գագա
2010 Եզր (հեռուստասերիալ) Fringe Ռոլանդ Դավիթ Բարետ
2010 Նիկիտա (հեռուստասերիալ) Nikita Վլադիմիր Իվանով
2010 Գործակալ Ջոնի Ինգլիշ: Վերբեռնում (ֆիլմ) Johnny English Reborn Արտյոմ Կարպենկո
2011 Տինտինի արկածները։ Միաեղջյուրի գաղտնիքը The Adventures of Tintin: Secret of the Unicorn աֆղանական զինվոր ֆորպոստում
2012 Կրիչ (հեռուստասերիալ) Transporter: The Series Սերգեյ
2012 Հարգելի բժիշկ Royal Pains Դմիտրի
2012 Չորրորդ իշխանություն Die virte macht Ասլան
2012 Հրաժեշտի քառյակը A Late Quartet Դանիել
2013 Գրիմ (հեռուստասերիալ) Grimm Բորիս Կաշեյ
2013 Սև ցուցակ (հեռուստասերիալ) The Blacklist Իվան
2014 Ճգնաժամը (հեռուստասերիալ) Crisis Բորիս Մակարով
2018 Ամերիկյան սարսափ պատմություն։ Ապոկալիպսիս American Horror Story: Apocalypse Նիկոլայ 2-րդ
2019 Հանուն համայն մարդկության For All Mankind Միքայել Վասիլև
2020 Նոր հայրը The New Pope Բաուեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]