Անվիճարկելի 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվիճարկելի 2
անգլ.՝ Undisputed II: Last Man Standing
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտարվեստի մասին ֆիլմ, մարտաֆիլմ, ֆիլմ բանտի մասին, դրամա և բոքսի մասին ֆիլմ
Թեմաընդհանուր մենամարտեր
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱյզեկ Ֆլորենտայն[1][2]
ՊրոդյուսերԱվի Լերներ
Սցենարի հեղինակԲոազ Դևիդսոն
ԴերակատարներՄայքլ Ջեյ Ուայթ[2][3], Սքոթ Էդքինս[2][3], Էլի Դանքեր[2][3], Բեն Քրոս[2][3], Աթանաս Սրեբրև[3], Քեն Լերներ, Դեյզի Լանգ, Մարկ Իվանիր[4], Ռայչո Վասիլև[4] և Վալենտին Գանև[4]
ԵրաժշտությունՍթիվեն Էդվարդս
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ և Մոսկվա
Նկարահանման վայրԲուլղարիա
ԿինոընկերությունNu Image
Տևողություն93 րոպե
Բյուջե8 000 000 $
Շահույթ11 000 000 $
ՆախորդԱնվիճարկելի
ՀաջորդԱնվիճարկելի 3

«Անվիճարկելի 2» (անգլ.՝ Undisputed II: Last Man Standing), 2006 թվականին արտադրված ֆիլմ, որը պատմում է բանտային մարտերի մասին։ Գլխավոր դերակատարներն են Մայքլ Ջեյը և Սկոտ Էդկինսը, ֆիլմի ռեժիսորը Այզեկ Ֆլորենտայնն է։ Այն «Անվիճարկելի» ֆիլմի շարունակությունն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Այսմեն Չեմբերսը բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն էր։ Նա մեկնում է Ռուսաստան՝ օղու գովազդում նկարահանվելու համար։ Վերադառնալով հյուրանոց նա հանդիպում է Գագայի աշխատողներին, ովքեր նրան մեղադրում են թմրանյութ պահելու մեջ։ «Սև Բլուրներ» բանտում անցկացվում էին մարտեր, որի չեմպիոնը Յուրի Բոյկան էր։ Բանտ տեղափոխվելու առաջին օրից նրանք վատ հարաբերությունների մեջ էին և մի քանի անգամ նրանք իրար հետ կռվել են և ամեն անգամ նրանց բաժանել են։ Բոյկան նրան ասում է, որ նրանց խնդիրները կլուծեն ռինգում։

Դրանից հետո Չեմբերսին ենթարկում են տանջանքների և ուղարկում են աշխատելու աղբի փոսի մեջ։ Աշխատանքները կառավարում էր մի հաշմանդամ ծերուկ՝ Կռոտը։ Երբ բանդապետը Չեմբերսին փակում է ջրով լցված փոսի մեջ, Կռոտը նրան բացատրում է որ նրան երբեք բաց չեն թողնի մինչև չհաղթի Յուրի Բոյկային։ Դրանից հետո Ջորջը հանդիպում է բիզնեսմեն Գագայի հետ, նա նրան ասում է, որ անմինջապես բաց կթողնի Չեմբերսին, եթե հաղթի բանտի չեմպիոնին։ Չեմբերսը համաձայնվում է մրցել, որպես մարտավկա նա ընտրում է իր ընկեր թմրամոլ Ստիվ Պարկերին։ Բայց Պարկերին սկսում են սպառնալ Բոյկայի «ընկերները», այդ իսկ պատճառով նա ստիպված թունավորում է Չեմբերսին և երկրորդ ռաունդում Բոյկան հաղթում է նրան։ Բանտախուց վերադառանալուց հետո, Կռոտը նրան ասում է, որ նրան թունավորել էին, ապա նա տեսնում է կախաղան եղած Ստիվին և նրա կողքին դրված գրություն, այնտեղ գրված էր. «Ջորջ ներիր ես այլ ելք չունեի»։

Բոյկան իմանալով, որ Չեմբերսին թունավորել ենՙ նա սպանում է մի քանի մարտավկաների և ասում է, որ աշխարհի ամենաուժեղ մարտիկը կարիք չունի, որպեսզի իր հակառակորդներին թունավորեն։

Կռոտը սկսում է վարժեցնել Չեմբերսին և կռվի ժամանակ նա կոտրում է Բոյկայի ոտքը, ինչի արդյունքում նա հանձնվում է և Չեմբերսին ազատ են արձակում։ Նրան դիմավորում է Գագան, ով նրան տալիս է նրա հասանելիք գումարը և նա որոշում է այդ գումարով «գնել» Կռոտին, որպեսզի նա դուրս գա բանտից։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]