Բեն Քրոս
Բեն Քրոս անգլ.՝ Ben Cross | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1947[1][2][3] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] |
Մահացել է | օգոստոսի 18, 2020[4][5] (72 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[6] |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1972)[7][6] և Devonport High School for Boys? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, սցենարիստ, թատերական ռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Բեն Քրոս (իսկական անուն ազգանունը՝ Հարրի Բեռնարդ Քրոս; անգլ.՝ Harry Bernard Cross, դեկտեմբերի 16, 1947[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] - օգոստոսի 18, 2020[4][5], Վիեննա, Ավստրիա[6]), անգլիացի դերասան, նաև ռեժիսոր, գրող և երաժիշտ:
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի դերերից մեկը «Կրակե անիվներ» ֆիլմում Հարոլդ Աբրահամսի դերն է: Մյուս նշանավոր ֆիլմերն են Անվիճարկելի 2, Առաջին ասպետը, Մեխանիկը, Աստղային ուղի, BBC հեռուստատեսային «Հաննիբալ» ֆիլմը և այլն:
Բեն Քրոսը ծնվել է Լոնդոնի Պադդինգտոն բանվորական թաղամասում[8] իռլանդական կաթոլիկ ընտանիքում[9]: Նրա մայրը եղել է հավաքարար, իսկ հայրը շվեյցար և բուժակ:
Արդեն դպրոցական տարիներից նա խաղում էր ներկայացման մեջ: Սովորել է տղաների Դեվենպորտի միջնակարգ դպրոցում, 15 տարեկանում հեռացել է դպրոցից և տանից:
Մինչև դերասանի մասնագիտությունը աշխատել է լուսամուտներ մաքրող, մատուցող, հյուսն: 1970 թվականին 22 տարեկանում ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա:
Առաջին մեծ դերը կինոյում 1976 թվականի «Կամուրջը շատ հեռու է» ֆիլմում զինվոր Բինսի դերն էր, մինչ այդ նա խաղում էր արդեն թատրոնում:
Արդեն 1977 թվականին Քրոսը դառնում է Թագավորական շեքսպիրյան ակումբի անդամ: Խաղացել է մոտ 100 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում:
Բեն Քրոսը ապրել է տարբեր երկրների շատ քաղաքներում, մասնավորապես՝ Լոնդոն, Լոս Անջելես, Նյու Յորք, Վիեննա, Սոֆիա և այլն: Ծանոթ է եղել իսպաներեն, իտալերեն, գերմաներեն և բուլղարերեն լեզուներին:
3 անգամ ամուսնացած է եղել, առաջին կինը՝ Պեննի (1977—1992), նրան ունեցել եմ 2 երեխա՝ Լորեն և Թեոդոր, 2-րդ կինը՝ Միշել, ում հետ բնակվել է մինչև 2005 թվականը, 2018 թվականի ամուսնացել է բուլղարացի դերասանուհի Դեյանա Բոնեվայի հետ, ում հետ ապրել է մինչև մահանալը[10][11][12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #141088028 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 https://www.u2mtv.com/movie/actor/?a=%E7%8F%AD%E5%85%8B%E7%BE%85%E6%96%AF(չինարեն (Թայվան))
- ↑ 4,0 4,1 4,2 Ben Cross Dies: ‘Chariots Of Fire’, ‘Star Trek’ & ‘First Knight’ Star Was 72
- ↑ 5,0 5,1 5,2 https://stars.udn.com/star/story/10090/4793030(չինարեն (Թայվան))
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Chariots of Fire actor Ben Cross dies aged 72 — BBC News Online, 2020.
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ Бен Кросс на сайте Кино-Театр
- ↑ «Ben Cross obituary»։ The Times։ 19 August 2020։ Վերցված է 20 August 2020
- ↑ «Ben Cross obituary»։ the Guardian (անգլերեն)։ 19 August 2020։ Վերցված է 20 August 2020
- ↑ «Model Penny Butler penny Cross Wife Actor Editorial Stock Photo – Stock Image | Shutterstock»։ Shutterstock Editorial (անգլերեն)։ Վերցված է 20 August 2020
- ↑ «Ben Cross, notable British actor who had Bulgaria in his heart, dies aged 72»։ Radio Bulgaria։ 19 August 2020։ Վերցված է 20 August 2020
|
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 18 մահեր
- 2020 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի ռեժիսորներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի երաժիշտներ