Սքոթ Էդքինս
Սքոթ Էդքինս անգլ.՝ Scott Adkins | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 17, 1976[1][2][3] (44 տարեկան) |
Ծննդավայր | Սաթոն Քոլդֆիլդ, Բիրմինգհեմ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Bishop Vesey's Grammar School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, մարտարվեստի վարպետ, կինոդերասան, թեքվանդոյի մարզիկ, կասկադյոր, ձյուդոիստ և հեռուստատեսային դերասան |
scottadkins.com | |
Սքոթ Էդվարդ Էդքինս (անգլ.՝ Scott Edward Adkins; հունիսի 17, 1976[1][2][3], Սաթոն Քոլդֆիլդ, Բիրմինգհեմ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, մարտարվեստների վարպետ, առավել հայտնի են նրա խաղացած դերերը «Անվիճարկելի 2» ֆիլմաշարում և «Անսանձները 2» ֆիլմում[4]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդքինսը ծնվել է Սաթոն Քոլդֆիլդում, Անգլիա 1976 թվականի հունիսի 17-ին[5]: Տասը տարեկանում հետաքրքրվել է մարտարվեստներով այն բանից հետո, երբ հոր և եղբոր հետ այցելել է ձյուդոյի տեղական ակումբ: Նույն թվականին նա հետաքրքրվել է թաեքվոնդոյով:
Մի քանի տարի անց Էնթոնի Ջոնսի ղեկավարությամբ սկսեց զբաղվել քիքբոքսինգով:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքոթի համար առաջին բեկումնային պահը դարձել է հոնկոնգյան «Վտանգավոր մարտահրավեր» ֆիլմում հրավերը: Նրան հրավիրել է Հոնկոնգի Կասկադյորների ասոցիացիայի նախագահ Ստեֆեն Տունգ Ֆեյը: Այսպիսով Էդքինսն առաջին անգամ հայտնվեց Արևելքում: «Ես գիտեմ, որ շատ ու շատ մարտիկներ են գնում Հոնկոնգ, որպեսզի փորձեն աշխատել նրանց կինարտադրությունում, սակայն, ի տարբերություն նրանց, ես երբեք այդ մասին լրջորեն չեմ մտածել: Ես ապշած էի, որ այնտեղ ցանկանում էին աշխատել ինձ հետ»: Սքոթը հնարավորություն ստացավ աշխատել Հոնկոնգի կինեմատոգրաֆիայի առաջատար անձանց, այդ թվում՝ Յուն Վոն Պինգի, Կորի Յուենյի, Սամո Հունգի և լեգենդար Ջեկի Չանի հետ:
Նա նաեւ փոքրիկ դերով է հանդես եկել Բի-բի-սի ալիքի «Բժիշկներ» հեռուստասերիալում, «Իսթ-ԷՆդի բնակիչներ»-ի մի քանի սերիաներում, որին հաջորդեց մասնակցությունը «Ուղեկցորդուհիները» հեռուստասերիալում: Շուտով Սքոթին առաջարկեցին դեր "Փիթբուլ" ֆիլմում: Թեև ֆիլմը մարտաֆիլմ էր, և Սքոթը խաղաց վարձու մարդասպանի դեր, սակայն էքշն-տեսարաններում նա մասնակցություն չունեցավ:
Սքոթի համար իրական բեկում էր մարտեր առանց կանոնների անպարտելի բանտային չեմպիոն Յուրի Բոյկայի դերը «Անվիճարկելի 2» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղում է Մայքլ Ջեյ Ուայթը, ով նույնպես հանդես է եկել որպես Սքոթի բռնցքամարտի մարզիչ: Այս ֆիլմից հետո նրան հրավիրել են այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են «Բոռնի վերջնագիր» և «Իքս Մարդիկ: Սկիզբ. Ռոսոմախա», իսկ «Նինձա» ֆիլմում 2009 թվականին Սքոթն առաջին անգամ ստացավ գլխավոր դերը:
2014 թվականին նա խաղաց Ամֆիթրիոնի արքայի դերը «Հերակլես: Լեգենդի սկիզբը» ֆիլմում[6]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 պաշտոնական կայք
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ McNary Dave (2014-08-05)։ «‘Kickboxer’ Reboot Punches Up Cast With Scott Adkins, Tony Jaa»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-07-18
- ↑ «About Scott Adkins»։ scottadkins.com։ Վերցված է 2017-07-18
- ↑ Martin Peter (2013-05-24)։ «Scott Adkins Crowned King In Renny Harlin's HERCULES 3D»։ ScreenAnarchy (en-US)։ Վերցված է 2017-07-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլերեն)
|