Մասնակից:Hemok-arm/Ավազարկղ
Սա Hemok-arm մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Վիլհելմ Հաուֆ (գերմ.՝ Wilhelm Hauff, 29 նոյեմբերի 1802, Շտուտգարտ - 18 նոյեմբերի 1827, նույն տեղում)` գերմանացի մեծ գրող և վիպասան, գրականության բիդերմեյեր ուղղության ներկայացուցիչ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլհելմ Հաուֆը ծնվել է 1802 թվականի նոյեմբերի 29-ին Շտուտգարտում՝ Օգոստոս Ֆրիդրիխ Հաուֆի, ով ծառայում էր՝ որպես քարտուղար, արտաքին գործերի նախարարությունում և Հեյդվիգ Վիլհելմինա Էլզաեսսեր Հաուֆի ընտանիքում: Նա չորս երեխաներից երկրորդն էր՝ ըստ տարիքի: 1809 թվականին, երբ Վիլհելմը յոթ տարեկան էր, նրա հայրը հանկարծամահ եղավ և մայրը վերցնելով երեխաներին տեղափոխվեց Թյուբինգեն համալսարանական քաղաք: Այնտեղ, մայրական կողմից պապիկի տանն են անցել Հաուֆի երիտասարդ տարիները: Տղայի ստացած առաջին կրթությունը եղել է պապիկի հսկայական գրադարանի գրքերի ընթերցումը: 1818 թվականին նրան ուղարկեցին վանական դպրոց սովորելու, իսկ 1820 թվականին ընդունվեց Թյուբինգենի համալսարան: Չորս տարի անց նա ավարտեց համալսարանը փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչումով:
Ավարտելով համալսարանը՝ Հաուֆը գործի անցավ որպես դասապատրաստող՝ պաշտպանության նախարար գեներալ բարոն Էրնս Յուգեն ֆոն Հյոգելի ընտանիքում: Այս ընտանիքի հետ նա ճամփորդեց Ֆրանսիայով, մեծագույն հետաքրքրությամբ ծանոթացավ Գերմանիայի հյուսիսային և կենտրոնական հատվածներին: Իր կարճ կյանքի ընթացքում նա եղել է Փարիզում, Բրյուսեում, Անտվերպենում, այցելել է Կասսել՝ Գրիմ Եղբայրների հայրենիք, Բրեմեն, որի հստակ քարտեզագրությունը գտնում ենք նրա վերջին նովելներից մեկում՝ «Ֆանտասմագորիաներ Բրեմենյան գինու նկուղում», եղել է Բեռլինում, Լայպցիգում, Դրեզդենում:
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենց բարոն ֆոն Հյոգելի երեխաների համար է գրվել նրա Märchen՝ կախարդական հեքիաթները, որոնք առաջին անգամ հրատարակվել են «Ազնվական կալվածատերերի որդիների ու դուստրերի համար 1826 թվականի հունվարի հեքիաթների ալմանախում»: Այն ներառում էր այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Փոքրիկ Մուքը», «Խալիֆ-արագիլը» և ուրիշներ, որոնք միանգամից չտեսնված ճանաչում ձեռք բերեցին բոլոր երկրներում, որտեղ խոսում և կարդում էին գերմաներեն:
Նույն՝ 1826 թվականին նա գրել է «Սատանայի հուշերի էջեր» (Mitteilungen aus den Memoiren des Satan) վեպի առաջին մասը և «Մարդը լուսնից» (Der Mann im Mond): Առաջին վեպը գրվել է հոֆմանովսկյան ոգով, այսպես կոչված մասնատված արձակ, որը Հաուֆը հրաշալի կերպով յուրացրեց և հետագայում զարգացրեց:
Շատ քննադատներ նշում են, որ թեև աշակերտը (Հաուֆը) զիջեց իր «գրական ուսուցչին» (Հոֆմանին) լեզվի հարստությամբ, բայց փոխարենը շատ առաջ անցավ նրանից սյուժեների բազմազանությամբ և ստեղծագործությունների անգերազանցելի առեղծվածայնությամբ: Իսկ «Մարդը լուսնից» վեպը գրվել է՝ որպես այն ժամանակ հայտնի գերմանացի Հենրիխ Կլոորենի (Heinrich Clauren) զգայուն նովելների ծաղրերգություն: Վրեժ առնելու համար Կլորենը նախաձեռնեց մի յուրօրինակ հարձակում Հաուֆի ամբողջ ստեղծագործական աշխատանքի վրա: Հաուֆն, ի պատասխան, գրեց «Հ. Կլորենի վիճելի քարոզը «Մարդը լուսնից»-ի մասին» երգիծական նովելը, որում նշեց իր հայացքնեը քաղցր և անառողջ գրականության մասին, որով Կլորենը բառացիորեն հեղեղում էր երկիրը:
Վալտեր Սքոթի վեպերից ոգեշնչված՝ Հաուֆը գրել է «Լիխտենշտեյն» պատմական վեպը, որը դարձավ 19-րդ դարի այդ ժանրի լավագույն վեպերից մեկը: Այս վեպը հսկայական ճանաչում է ստանում Գերմանիայում և հատկապես Շվաբիի հողերի վրա, քանի որ պատմում է այդ կողմերի ամնահետաքրքիր պատմական պահերից մեկի մասին: Իր ճանմփորդությունների ժամանակ Հաուֆը նաև վերջացնում է «Սատանայի նոթերը» և հրատարակում է մի քանի կարճ նովել, ինչպես նաև բանաստեղծություններ, որոնք շառ արագ դառնում են ժողովրդական երգեր:
1827 թվականի հունվարին Հաուֆը զբաղեցնում է Շտուտգարտի առավոտյան թերթի խմբագրի պաշտոնը և ամուսնանում է իր զարմուհի Լուիզա Հաուֆի հետ, ում մանկուց սիրահարված էր: Սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց: Նրա մահից շատ քիչ ժամանակ առաջ՝ նոյեմբերի 10-ին, ծնվում է նրա երկրորդ դուստր Վիլհելմինան, իսկ 1827 թվականի նոյեմբերի 18ին Հաուֆը մահանում է որովայնային տիֆից:
Հաուֆի գրական ժառանգությունը հեքիաթների երեք ալմանախներն են, որոնցից մեկը հրատարակել է նրա կինը՝ նրա մահվանից հետո, մի քանի վեպեր ու պոեմներ: Բայրսբրոնում է գտնվում «Վիլհելմ Հաուֆի հեքիաթների թանգարանը»:
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Märchen-Almanach auf das Jahr 1826 für Söhne und Töchter gebildeter Stände (1826 թվականի հեքիաթների ալմանախ ազնվական կալվածատերերի դուստրերի և որդիների համար)
- Märchen als Almanach (Պատմությունը ալմանախի դերում)
- Die Karawane (Քարավան)
- Die Geschichte vom Kalif Storch (Խալիֆ արագիլի մասին պատմություն)
- Die Geschichte von dem Gespensterschiff (Ուրվական նավի մասին պատմություն)
- Die Geschichte von der abgehauenen Hand (Կտրած ձեռքի մասին պատմություն)
- Die Errettung Fatmes (Ֆաթիմայի փրկությունը)
- Die Geschichte vom kleinen Muck (Փոքրիկ Մուքի մասին պատմություն)
- Das Märchen vom falschen Prinzen (Երևակայական արքայազնի մասին պատմություն)
- Märchen-Almanach auf das Jahr 1827 für Söhne und Töchter gebildeter Stände (1827 թվականի հեքիաթների ալմանախ ազնվական կալվածատերերի դուստրերի և որդիների համար)
- Der Scheik von Alessandria und seine Sklaven (Ալեքսանդրյան շեյխը և նրա անհնազանդները)
- Der Zwerg Nase (Թզուկ Քիթը)
- Abner, der Jude, der nichts gesehen hat (Եվրեյ Աբները, ով ոչինչ չի տեսել)
- Der Affe als Mensch («Երիտասարդ անգլիացին» (բառացի. «Ինչպես կապիկին ընդունեցին որպես մարդ»))
- Die Geschichte Almansors (Ալմանսորի պատմությունը)
- Märchen-Almanach auf das Jahr 1828 für Söhne und Töchter gebildeter Stände (1828 թվականի հեքիաթների ալմանախ ազնվական կալվածատերերի դուստրերի և որդիների համար)
- Das Wirtshaus im Spessart (Շպասսարտի պանդոկը)
- Die Sage vom Hirschgulden (Рассказ о гульдене с оленем)
- Das kalte Herz (Սառցե սիրտը)
- Saids Schicksale (Սաիդի արկածները)
- Die Höhle von Steenfoll — Eine schottländische Sage (Ստինֆոլլի քարանձավը: Շոտլանդական սագա)
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lichtenstein (Լիխտենշտեյն)
- In König Laurins Rosengarten (Լորենս թագավորի վարդագույն այգին)
Երգիծական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Der Mann im Mond oder Der Zug des Herzens ist des Schicksals Stimme (Մարդը լուսնից կամ սրտի գնացքը՝ բախտի ձայնը)
- Mittheilungen aus den Memoiren des Satan (Սատանայի հուշերի էջեր)
- Controvers-Predigt über H. Clauren und den Mann im Mond (Հ. Կլորենի վիճելի քարոզը «Մարդը լուսնից»-ի մասին)
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Othello («Օթելլո») (1826)
- Die Sängerin («Երգչուհին») (1826)
- Die Bettlerin von Pont des Arts («Մուրացիկը Pont des Arts-ից») (1827)
- Jud Süß («Եվրեյ Զյուսը») (1827)
- Die letzten Ritter von Marienburg («Մարիենբուրգի վերջին ասպետը»)
- Das Bild des Kaisers («Կայսեր դիմանկարը»)
- Phantasien im Bremer Ratskeller, ein Herbstgeschenk für Freunde des Weines («Ֆանտասմագորիաներ Բրեմենյան գինու նկուղում: Աշնանային նվեր գինու իրահարների համար») (1827)
- Die Bücher und die Lesewelt («Գրքերը և ընթերցարանության աշխարհը»)
- Freie Stunden am Fenster («Անվճար ժամեր պատուհանի մոտ»)
- Der ästhetische Klub («Էսթետիկ ակումբ»)
- Ein Paar Reisestunden («Մի քանի ժամվա ճանապարհ»)
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Der Reußenstein (Ռոյսենշտեյն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տե՛ս Klaiber, «W. Ch. Hauff. Ein Lebensbild des Dichters» (Շտուտգարտ, 1881): Ռուսաց լեզվով. «Բիանետտիի գաղտնիքները» («Կարդալու գրադարան», 1855, № 134) և «Հաուֆի հեքիաթները» (СПб., 1883):
Ստեղծագործությունների էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1921 - Փոքրիկ Մուքը (ռեժիսյոր Ուիլյամ Պրահեր)
- 1944 - Փոքրիկ Մուքը (ռեժիսյոր ֆրանց ֆիդլեր)
- 1950 - Սառը սիրտ, ԳԴՀ
- 1952 - Փոքրիկ Մուքը, ԳԴՀ
- 1958 - Թզուկ Քիթը, ԳՖՀ
- 1958 - Շպեսարտի պանդոկը, ԳՖՀ
- 1969 - Խալիֆ-արագիլը, ԽՍՀՄ
- 1970 - Թզուկ Քիթը
- 1971 - Փոքրիկ Մուքը (ռեժիսյոր Օտտո Անտոն Էդեր; հեռուստաֆիլմ, Ավստրիա)
- 1975 – Արագավազ Մուքը, ԽՍՀՄ
- 1978 - Թզուկ Քիթը, ԳԴՀ
- 1980 – Թզուկ Քիթը , Մեղեդի ձայնագրման ընկերության աուդիոներկայացում, ԽՍՀՄ, վերահրատարակումը 2008թ.
- 1981 – Խալիֆ արագիլը (մուլտֆիլմ), ԽՍՀՄ
- 1981 – Գիշերը պատմած հեքիաթ, Շպեսարտի պանդոկը ալմանախի հիման վրա, ԽՍՀՄ
- 1983 – Փոքրիկ Մուքի արկածները (ռեժիսյոր Ելիզավետա Կիմյագարովա, հեռուստաֆիլմ, ԽՍՀՄ, Տաջիկստան)
- 1985 – Ինքնակոչ արքայազնը, Չեխոսլովակիա, ԳԴՀ
- 2003 – Թզուկ Քիթը (մուլտֆիլմ), Ռուսաստան
Տե՛ս նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրեյ Զյուսս (ֆիլմ)
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաուֆի հեքիաթները (ռուս.)
- Մուքը (ռուս.)
- կյանքը (ռուս.)
- Հաուֆ – ստեղծագործությունների ցանկ (ռուս.)
- Նեմզեր – «Հեքիաթ փոքրիկ հեքիաթասացի մասին» (ռուս.)
- Մ. Ի. Բենտ - «Գերմանական ռոմանտիկ նովել» Գլուխ 7: Ռոմանտիզմից անցումը բիդերմեյերի՝ որպես վիպասանության ձևի խնդիր. Վիլհելմ Հաուֆ
- – կայք Վիլհելմ Հաուֆի մասին
Կատեգորիա:Նոյեմբերի 29 ծնունդներ Կատեգորիա:1802 ծնունդներ Կատեգորիա:Շտուտգարտ քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Նոյեմբերի 18 մահեր Կատեգորիա:1827 մահեր Կատեգորիա:Շտուտգարտ քաղաքում մահացածներ Կատեգորիա:Պոետներ այբբենական կարգով Կատեգորիա:Գերմանացի պոետներ Կատեգորիա:19-րդ դարի պոետներ Կատեգորիա:Գրողներ այբբենական կարգով Կատեգորիա:Մանկագիրներ այբբենական կարգով Կատեգորիա:Գերմանացի մանկագիր գրողներ Կատեգորիա:19-րդ դարի գերմանացի գրողներ Կատեգորիա:Տիֆից մահացածներ Կատեգորիա:Պատմական վեպերի հեղինակներ Կատեգորիա:Հեքիաթագիրներ Կատեգորիա:Շտուտգարտ քաղաքում թաղվածներ