Jump to content

Մասնակից:Gevorg Ghazaryan/Միխայիլ Առնաուդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Միխայիլ Առնաուդով

Միխայիլ Պետրով Առնաուդով (բուլղար․՝ Михаил Петров Арнаудов, ), բուլղար գիտնական, գրականության պատմաբան, քաղաքական գործիչ, բանահավաք: Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Առնաուդովը ծնվել է 1878 թվականի հոկտեմբերի 5-ին Ռուսեում՝ առևտրական Պետր Սիբինով Առնաուդովի ընտանիքում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր՝ Պետր Սիբինով Առնաուդով, առևտրական: Մայր՝ Դրումկա Պանովա: Եղբայրներ՝ Դիմիտր (աշխատել է Ռուսե քաղաքային համայնքում, եղել է նրա գլխավոր քարտուղարը), Իլիա (օպերային ռեժիսոր, բուլղար առաջին երաժշտական ռեժիսորներից մեկը): Կին՝ Ստեֆանկա: Երեխաներ՝ Ասեն (տնտեսագետ), Զլատկա (դաշնակահարուհի), Պետր (երաժշտական մանկավարժ)[1]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլն ավարտել է Ռուսեի «Իշխան Բորիս» տղամարդկանց պետական գիմնազիան, Սոֆիայի բարձրագույն ուսումնարանը (ապագա Սոֆիայի համալսարանը, 1898), որտեղ սովորել է սլովենական բանասիրություն, պրոֆեսոր Իվան Շիշմանովի աշակերտը: Մասնագիտացել է Լայպցիգի և Բեռլինի (1898-1900), Պրահայի (1903-1904) համալսարաններում, որում ստացել է դոկտորի աստիճան փիլիսոփայության, սլովենական բանասիրության և հնդուստանաբանության ոլորտում (դիսերտացիայի թեմա՝ «Български народни приказки»)[2]:

Գիտա-մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդինի, իսկ 1901 թվականից Սոֆիայի գիմնազիաների ուսուցիչ: 1907 թվականից եղել է Սոֆիայի ազգային ակադեմիայի տնօրենի օգնական: 1908 թվականից եղել է հաստիքային դոցենտ, 1914 թվականից՝ արտահաստիքային պրոֆեսոր, 1919 թվականից՝ գրական համեմատական պատմության հաստիքային պրոֆեսոր, 1921-1922 թվականներից՝ պատմա-բանասիրական ֆակուլտետի դեկան, իսկ 1935-1936 թվականներին՝ Սոֆիայի համալսարանի ռեկտոր: 1926 թվականին եղել է Ազգային թատրոնի տնօրեն: 1923-1927 և 1931-1933 թվականներին եղել է Բուլղարիայի գրողների միության նախագահ: Համարվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի նախագահ: Եղել է «Պետյոֆի» գրական ակադեմիայի անդամ (Հունգարիա), Հայդելբերգի (1936) և Մյունստերի (1943) համալսարանների honoris causa դոկտոր[3]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 2Իվան Բագրյանովի կառավարությունում եղել է կրթության նախարար: 1944 թվականի սեպտեմբերի 9-ի հեղաշրջումից հետո ձերբակալվել է: Կառավարության գործունեության մեջ մասնակցության համար Ժողովրդական դատարանի կողմից 1945 թվականին դատապարտվել է 15 տարվա ազատազրկության: Բանտում զբաղվել է ֆրանսերենից թարգմանության և Իվան Վազովի բանաստեղծությունների հրատարակման նախապատրաստմամբ: 1947 թվականին ազատ է արձակվել: Հեռացվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի, իսկ 1961 թվականին վերականգնվել է[4]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոս Առնաուդովի անունով անվանված է Սոֆիայի միջնակարգ դպրոցը:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 50 մատենագրությունների հեղինակ է, որոնք նվիրված են Պայսի Հիլենդարցիին, Նեոֆիտ Բոզվելիին, Վասիլ Ապրիլովին, Իվան Սելիմինսկիին, Գեորգի Ռակովսկիին, Լյուբեն Կարավելովին, Տոդոր Վլայկովին և այլն: Ուսումնասիրել է Իվան Վազովի, Պեյո Յավորովի, Կիրիլ Խրիստովի, Յորդան Յովկովի, Դիմչո Դեբելյանովի և այլ գրողների ստեղծագործությունը: Զբաղվել է ազգային պոեզիայի ուսումնասիրությամբ, ժամանակակից բուլղարական ազգագրության հիմնադիրներից մեկը: Գրականագիտության մշակութա-պատմական մեթոդի կողմնակից: 1925-1943 թվականներին եղել է «Българска мисъл» ամսագրի խմբագիր: Հրապարակել է «Բուլղար գրողներ» մատենագիտական հրատարակչությունը (1929-1930, 2003-2004):

  • Български народни празници. (1918):
  • Крали Марко в народната поезия. (1918):
  • Студии върху българските обреди и легенди. (1920-1924):
  • Увод в литературната наука. Задачи. История. Съвременно състояние. (1920):
  • Психология на литературното творчество. (1931):
  • Очерки по българския фолклор. (1934):
  • Творци на Българското възраждане. (1940):
  • Основи на литатурната наука, 2-е изд. (1942):
  • Иван Вазов, 2-е изд. (1944):
  • Из живота и поезията на Иван Вазов. (1958):
  • Яворов. Личност, творчество, съдба. (1961):
  • Психология на литературното творчество, 2-е изд. (1965):
  • Поети и герои на Българското възраждане. (1965):
  • Г. С Раковски (1967):
  • Веркович и Веда Словена. (1968):
  • Григор Пърличев. 1968:
  • Студии върху българските обреди и легенди. 1971-1972:
  • Дневник. Публицистика. Речи. 2010:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Арнаудова, Искра. Михаил Арнаудов. Човекът и ученият. Литературна анкета и характеристика, София, 1977, с. 10-11.
  2. Масоните в България: Членовете на Българските масонски ложи, родени в Македония (до 1944 г.), Брошура на Главно управление на архивите към Министерски съвет на Р. България, С., 2003 г.
  3. Недев, Недю (2007). Три държавни преврата или Кимон Георгиев и неговото време. София: „Сиела“. էջ 691. ISBN 978-954-28-0163-4.
  4. Записка от Вълко Червенков от 17 май 1960 г. (факсимиле) - 2 страница

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ Կատեգորիա:Բուլղարացի ազգագրագետներ Կատեգորիա:Կարլի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Բուլղարացի բանահավաքներ Կատեգորիա:Բուլղարիայի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Բուլղարացի գիտնականներ Կատեգորիա:Քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկաբաններ Կատեգորիա:Հնդեվրոպագետներ