Յորդան Յովկով
Յորդան Յովկով բուլղար․՝ Йордан Йовков | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | բուլղար․՝ Йордан Стефанов Йовков |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժերավնա, Eastern Rumelia[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 15, 1937[1][2][3][…] (56 տարեկան) կամ հոկտեմբերի 5, 1937[6] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Պլովդիվ, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ, դրամատուրգ, խմբագիր, արձակագիր և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Ժանրեր | բելետրիստիկա և դրամա |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | «Վերջին ուրախությունը» (1926) «Հնձվոր» (1920) «Կալվածքը սահմանի մոտ» (1934) |
Անդամակցություն | Բուլղարիայի գրողների միություն |
Պարգևներ | |
![]() |
Յորդան Ստեֆանի Յովկով (բուլղար․՝ Йордан Стефанов Йовков, 9 նոյեմբերի, 1880, Ժերավնա — 15 հոկտեմբերի, 1937, Պլովդիվ), բուլղարացի գրող, արձակագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յորդան Յովկովը ծնվել է 1880 թվականի նոյեմբերի 9-ին Ժերավնա գյուղում։ Սոֆիայում ավարտել է գիմնազիա (1900)։ Դիպլոմն ստանալուց հետո ապրել է Դոբրուջայում։ Գրական գործունեության սկզբում գրել է բանաստեղծություններ սիմվոլիզմի ոգով։ Առաջին ստեղծագործությունը տպագրվել է 1902 թվականին։ 1904 թվականին ընդունվել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Մինչ 1912 թվականն աշխատել է որպես ուսուցիչ։ Մասնակցել է Բալկանյան երկու պատերազմներին (1912-1913)։
Որպես խմբագիր աշխատել է «Ժողովրդական բանակ» ամսագրում, որտեղ հրատարակել է իր առաջին ակնարկը զինվորական կյանքի վերաբերյալ։ 1915 թվականին զորակոչվել է բանակ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմից հետո գրել է արձակ ստեղծագործություններ՝ «Պատմվածքներ» (1917-1918) ժողովածուն, «Վերջին ուրախությունը» (1926) ժողովածուն, «Հնձվոր» (1920) վիպակը, «Կալվածքը սահմանի մոտ» (1934) վեպը։
Կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ էր։ Մահացել է Պլովդիվում 1937 թվականին։ Թաղվել է Սոֆիայում։
Յորդան Յովկովի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 30 լեզուներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://www.novinite.com/view_news.php?id=131307
- ↑ http://bnr.bg/en/post/100380230/intense-literature-8-the-dna-of-beauty-yordan-yovkov
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Йордан Йовков в БСЭ
- З. К. Шанова. «Переводы произведений Й. Йовкова на русский язык (к 120-летию со дня рождения)»
- Мариана Пырванова. «Йордан Йовков и его род»
- Յորդան Յովկովի պատմվածքները Archived 2010-02-18 at the Wayback Machine. (բուլղ.)
|