Պայսի Հիլենդարցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պայսի Հիլենդարցի
Паисий Хилендарски
Паисий Хилендарски.jpg
Ծնվել է 1722
Ծննդավայր Բանսկո, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա[1]
Մահացել է 1773
Մահվան վայր Ասենովգրադ, Asenovgrad Municipality, Պլովդիվի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Ազգություն բուլղարացի
Մասնագիտություն քրիստոնյա քահանա, պատմաբան և գրող
Զբաղեցրած պաշտոններ աբբա
Saint Paisius of Hilendar Վիքիպահեստում

Պայսի Հիլենդարցի (բուլղար․՝ Паисий Хилендарски, 1722, Բանսկո, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա[1] - 1773, Ասենովգրադ, Asenovgrad Municipality, Պլովդիվի մարզ, Բուլղարիա), բուլղարացի լուսավորական, բուլղարական ուղղափառ եկեղեցու սուրբ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության աբեղա, «Սլավոնաբուլղարական պատմություն» աշխատության հեղինակը։

Պայսի Հիլենդարցին կարևոր նշանակություն է ունեցել բուլղար ժողովրդի մշակութային կյանքում։ Համարվում է ազգային վերածննդի հիմնադիրներից մեկը, ով կոչ էր անում ազատել Բուլղարիան օսմանյան լծից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայսի Հիլենդարցու կենսագրական տեղեկությունները մեզ են հասել իր իսկ հեղինակային աշխատությունից, որը կոչվել է «Սլավոնաբուլղարական պատմություն»։ Ամենայն հավանականությամբ նա ծնվել է 1772 թվականին Բանսկոյում։ Նրա ծնողները սերում էին հենց այդ գյուղից։ Հայտնի է, որ Պայսին չի ստացել որևէ կրթություն և ընտրելով հոգևոր ուղին 1745 թվականին մեկնել է Հունաստան։ Այնտեղ նա դարձել է Քիլանդարի վանքի վանականներից մեկը։

Եղել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության աբեղա։ Իր կյանքի ողջ ընթացքում գրի է առել Բուլղարիայի պատմությունը և այն ավարտել է 1745 թվականին՝ Հունաստանում՝ Զողրաֆի վանքում։

Բուլղար ժողովրդի պատմությունը վավերագրորեն գրի առնելու համար նա եղել է նույնիսկ Գերմանիայում։ Ակտիվորեն մասնակցել է Բուլղարիայի հակաթուրքական ապստամբություններին։ Մահացել է 1773 թվականին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայսի Հիլենդարցին իր ստեղծագործություններում ներկայացրել է բուլղարացի ժողովրդի անցումը միջնադարյան խառնակ ժամանակաշրջաններից դեպի ազգային վերածննդի և ազատագրական պայքարի ժամանակներ։ Նա բազմիցս հորդորել է պայքարել հանուն ազատության և ընդդեմ թուրքական տիրապետության։ Նրա գլխավոր աշխատությունը «Սլավոնաբուլղարական պատմություն»-նն է, որի բովանդակության հիմքում ընկած է հայրենասիրությունը։ Գրքում հեղինակն իր մտահոգությունն է հայտնել սեփական ժողովրդի ապագայի համար և հորդորել է բուլղարացիներին ոտքի կանգնել և զինված պայքարի միջոցով ազատագրել Բուլղարիան օտարի լծից։ Նա կարևորել է ազգանվեր գործունեությունը և որպես օրինակ ներկայացրել Կյուրեղ և Մեթոդիոս եղբայրների գործունեությունը։

Գրքի ամենահայտնի տողերն են․

Aquote1.png Չե՞ս ամաչում, երբ քեզ բուլղարացի անվանելով չես կարդում քո իսկ մայրենի լեզվով Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Паисий Хилендарски и неговата епоха. София, 1962.
  • Никитин С. А. Паисий Хилендарский и современная ему южнославянская историография // Славянское источниковедение. М., 1965.
  • Конобеев В. Д. Българското националноосвободително движение. Идеология, программа, развитие. София, 1972.