Jump to content

Պաիսի Խիլենդարցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաիսի Խիլենդարցի
Паисий Хилендарски
Դիմանկար
Ծնվել է1722[1]
ԾննդավայրԲանսկո, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա[1]
Մահացել է1773[1]
Մահվան վայրԱսենովգրադ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա[1]
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Ազգությունբուլղարացի
Կրոնուղղափառություն
ՄասնագիտությունEastern Orthodox monk, պատմաբան և գրող
Զբաղեցրած պաշտոններհեգումեն
 Saint Paisius of Hilendar Վիքիպահեստում

Պաիսի Խիլենդարցի (բուլղար․՝ Паисий Хилендарски, հուն․՝ [Παΐσιος του Χιλανδαρίου] error: {{lang}}: text has italic markup (help), 1722[1], Բանսկո, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա[1] - 1773[1], Ասենովգրադ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա[1]), բուլղարացի լուսավորական, բուլղարական ուղղափառ եկեղեցու սուրբ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության աբեղա, «Սլավոնաբուլղարական պատմություն» աշխատության հեղինակը։

Պայսի Հիլենդարցին կարևոր նշանակություն է ունեցել բուլղար ժողովրդի մշակութային կյանքում։ Համարվում է ազգային վերածննդի հիմնադիրներից մեկը, ով կոչ էր անում ազատել Բուլղարիան օսմանյան լծից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաիսի Խիլենդարցու կենսագրական տեղեկությունները մեզ են հասել իր իսկ հեղինակային աշխատությունից, որը կոչվել է «Սլավոնաբուլղարական պատմություն»։ Ամենայն հավանականությամբ նա ծնվել է 1772 թվականին Բանսկոյում։ Նրա ծնողները սերում էին հենց այդ գյուղից։ Հայտնի է, որ Պայսին չի ստացել որևէ կրթություն և ընտրելով հոգևոր ուղին 1745 թվականին մեկնել է Հունաստան։ Այնտեղ նա դարձել է Խիլանդար վանքի վանականներից մեկը։

Եղել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության աբեղա։ Իր կյանքի ողջ ընթացքում գրի է առել Բուլղարիայի պատմությունը և այն ավարտել է 1745 թվականին՝ Հունաստանում՝ Զողրաֆի վանքում։

Բուլղար ժողովրդի պատմությունը վավերագրորեն գրի առնելու համար նա եղել է նույնիսկ Գերմանիայում։ Ակտիվորեն մասնակցել է Բուլղարիայի հակաթուրքական ապստամբություններին։ Մահացել է 1773 թվականին։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաիսի Խիլենդարցին իր ստեղծագործություններում ներկայացրել է բուլղարացի ժողովրդի անցումը միջնադարյան խառնակ ժամանակաշրջաններից դեպի ազգային վերածննդի և ազատագրական պայքարի ժամանակներ։ Նա բազմիցս հորդորել է պայքարել հանուն ազատության և ընդդեմ թուրքական տիրապետության։ Նրա գլխավոր աշխատությունը «Սլավոնաբուլղարական պատմություն»-նն է, որի բովանդակության հիմքում ընկած է հայրենասիրությունը։ Գրքում հեղինակն իր մտահոգությունն է հայտնել սեփական ժողովրդի ապագայի համար և հորդորել է բուլղարացիներին ոտքի կանգնել և զինված պայքարի միջոցով ազատագրել Բուլղարիան օտարի լծից։ Նա կարևորել է ազգանվեր գործունեությունը և որպես օրինակ ներկայացրել Կյուրեղ և Մեթոդիոս եղբայրների գործունեությունը։

Գրքի ամենահայտնի տողերն են․

Չե՞ս ամաչում, երբ քեզ բուլղարացի անվանելով չես կարդում քո իսկ մայրենի լեզվով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Паисий Хилендарски и неговата епоха. София, 1962.
  • Никитин С. А. Паисий Хилендарский и современная ему южнославянская историография // Славянское источниковедение. М., 1965.
  • Конобеев В. Д. Българското националноосвободително движение. Идеология, программа, развитие. София, 1972.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաիսի Խիլենդարցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 77