Մասնակից:Gevorg Ghazaryan/Լամբերտո Դինի
Լամբերտո Դինի իտալ.՝ Lamberto Dini | |||
| |||
---|---|---|---|
1995 թվականի հունվարի 17 - 1996 թվականի մայիսի 17 | |||
Նախորդող | Սիլվիո Բերլուսկոնի | ||
Հաջորդող | Ռոմանո Պրոդի | ||
| |||
1996 թվականի մայիսի 17 - 2001 թվականի հունիսի 6 | |||
Նախորդող | Սյուզաննա Անյելլի | ||
Հաջորդող | Ջուլիանո Ամատո | ||
Կուսակցություն՝ | Իտալական թարմացում (1996-2002) Մարգարիտկա (2002-2007) Լիբերալ դեմոկրատներ (2007-2009) Ազատության ժողովուրդ (2009-2013) | ||
Կրթություն՝ | Ֆլորենցիայի համալսարան Միչիգանի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ, տնտեսագետ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Դավանանք | Կաթոլիկ |
Լամբերտո Դինի (իտալ.՝ Lamberto Dini, [1][2]), իտալացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, 1995-1996 թվականներին Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ[3]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորենցիայում ստանալով տնտեսական կրթություն, Դինին 1959 թվականին սկսել է աշխատել Արժույթի միջազգային հիմնադրամում, որտեղ 1976-1979 թվականներին զբաղեցրել է Իտալիայի, Հունաստանի, Պորտուգալիայի և Մալթայի գործադիր տնօրենի պաշտոնը: 1979 թվականին տեղափոխվելով Իտալիայի բանկ՝ 1993 թվականին դիտարկվել է բանկի տնօրենի պաշտոնում, Կարլո Աձելո Չամպիի կառավարության նախագահի պաշտոն անցնելուց հետո, սակայն մերժվել է Անտոնիո Ֆացիոյի օգտին, այդ թվում՝ Չամպիի կարծիքի պատճառով: 1994 թվականի մայիսին Դինին, հեռանալով բանկից, զբաղեցրել Է Սիլվիո Բերլուսկոնիի կառավարության ֆինանսների նախարարի պաշտոնը։ Սակայն արդեն յոթ ամիս հետո Հյուսիսային լիգայի առաջնորդ Ումբերտո Բոսիի հետ տարաձայնությունների պատճառով կառավարությունը հրաժարական է տվել, և Դինին հրավիրվել էր նոր կառավարություն ձևավորելու: Ստանալով բոլոր ձախ կուսակցությունների աջակցությունը, բացառությամբ Կոմունիստական վերածնունդ կուսակցության, ինչպես նաև Հյուսիսային լիգայի՝ Դինին կորցրել է աջերի աջակցությունը և արդյունքում ձևավորել տեխնիկական կառավարություն, որը գոյություն է ունեցել մինչև 1996 թվականի նոր ընտրությունները:
Ձևավորելով «Իտալական թարմացում» կուսակցությունը՝ Դինին ընտրվել է պատգամավորների պալատ, մասնակցել է «Օլիվա» ձախ կոալիցիային և մտել է Ռոմանո Պրոդիի կառավարության մեջ որպես արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 2001 թվականը: 2001 թվականին Դինին ընտրվել է Սենատ և այնուհետև մտել Եվրոպական սահմանադրության մշակման կոնվենցիայի կազմի մեջ: 2007 թվականին նա ձևավորել է նոր լիբերալ «Լիբերալ դեմոկրատներ», դառնալով նրա նախագահ՝ 2008 թվականին Սենատում աջակցել է Պրոդիի կառավարության նկատմամբ անվստահության քվեն և միացել Բերլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կոալիցիայի մեջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.melba.it/csf/articolo.asp?articolo=117.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|urlarchivio=
|title=
(օգնություն); Unknown parameter|accesso=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|dataarchivio=
ignored (|archive-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|titolo=
ignored (|title=
suggested) (օգնություն); Unknown parameter|urlarchivio=
ignored (|archive-url=
suggested) (օգնություն); Unknown parameter|urlmorto=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Կատեգորիա:Իտալիայի վարչապետներ Կատեգորիա:Իտալացի տնտեսագետներ Կատեգորիա:Իտալացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Միչիգանի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ Կատեգորիա:Իտալիայի արդարադատության նախարարներ Կատեգորիա:Իտալիայի Հանրապետության սենատորներ Կատեգորիա:Իտալիայի արտաքին գործերի նախարարներ