Մասնակից:G.Shushan/Խաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
G.Shushan/Խաման


Խաման (կոր.՝ 함안군, 咸安郡, Haman-gun) վարչական միավոր, Հարավային Կորեայի  Հարավային Գյոնգսանգ մարզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խամանի պատմությունըը սկսվում է Պյոնխան նահանգի պետական միավորման ժամանակներից: Այն ժամանակ ներկայիս վարչական միավորի տարածքում գտնվել է Պյոնջին Անյա բնակավայրը: Կայա դարաշրջանի ժամանակ այստեղ գտնվում էր Արա Կայա ցեղային միությունը: VIII դարում այս տարածքը ընկել է Միացյալ Սիլլայի հսկողության տակ և 757 թվականին այստեղ հիմնադրվել է Խամանի շրջանը: Դրանից հետո շրջանը մի քանի անգամ միացվել է այլ վարչական միավորների: 995 թվականին միացել է Խամջու, 1018 թվականին՝ Կիմխե, 1509 թվականին՝ Տոխոբու և 1906 թվականին՝ Չխիլվոն շրւաններին։ 1914 թվականին Խամանը շրջանը կրկին ստեղծվել է[1]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաման տեղակայված է Կորեական թերակղզու հարավ-արևելքում, Կյոնսան-Նամդո մարզի կենտրաոնական մասում: Արևելքում սահմնակացում է Չխանվոնին, արևմուտքում Չինջուին, հարավում՝ Մասանին, հարյուսիսում՝ Չխանյոնին: Բարձր կետը Յոխոնսան լեռն է (770 մետր): Շրջանի հյուսիսային մասը տեղագրական առումով ավելի ցածր է, քան հարավայինը: Տարածքով հոսում է Կորեայի մաենակարևոր գերերից Նակդոնգը և Նամգանը։ Այս երկու գետերի միջև տարածք կա, որը հարմար է գյուղատնտեսության համար[2]:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խամանը վարչականորեն բաժանվում է 1 իպի և 9 մյոնի[3]:

Անվանում Հանգըլ Մակերեսը, կմ քառակուսի Բնակչությունը Ներքին բաժանում
Կայաիպ 가야읍 41,22 18 174 11 րի
Յոնխանմյոն 여항면 28,34 959 4 րի
Կունբուկմյոն 군북면 80,46 7 602 17 րի
Պոպսումյոն 법수면 34,61 3 671 9 րի
Սանինմյոն 산인면 36,86 2 954 7 րի
Տեսանմյոն 대산면 47,55 4 723 8 րի
Խամանմյոն 함안면 28,92 3 169 6 րի
Չխիլբունմյոն 칠북면 32,31 2 534 7 րի
Չխիլսոնմյոն 칠서면 35,95 6 292 9 րի
Չխիրվոնյոն 칠원면 50,59 16 364 10 րօ

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խամանի տնտեսությունը հիմնված է սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության վրա: Գյուղատնտեսական մշակաբույսերի մեւ կարելի է հանդիպել ձմերուկ, սոյա, խաղող, դդում, մեղր, խուրմա[4]:

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խամանի կոնֆուցիականության դպրոց՝ հիմնադրվել է XVII դարում: 1983 թվականի օգոստոսի 6-ին Խամանի կոնֆուցիականության դպրոցը ներառվել է մշակութային ժառանգությունների ցանկում՝ 211 համարի ներքո[5]:
  • Չանչխոնսանի բուդդայականության տաճար՝ տեղակայված է Չխիլբուկմյոնում: Տաճարի գլխավոր կառույցը կանգնեցվել է 1979 թվականին[5]:
  • Խամջու այգի: Այգու տարածքում գտնվում է ավելի քան 2 հազար տեսակի ծառ և ավելի քան 26 հազար թուփ: Այգու մակերեսը կազմում է 60 հազար կմ քառակուսի[6]:
  • Արաջե արվեստի փառատոն, որը տոնվում է ամեն տարի նոյեմբերին: Ծրագիրը ներառում է բանահյուսական խմբերի ներկայացումներ, թատերական բեմադրություններ և սպորտային խաղեր[7]:
  • Մեզոզոյան դարաշրջանի բրածո թռչնի տպագրություններ՝ գտնված Յոնսանի տարածքում: Այդ տարածքում գտնվում է նաև դինոզավրերի և անհետացած թռչունների հետքեր[8]:

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Հարավային Կորեայի մյուս վարչական միավորները, Խամանը ևս ունի իր խորհդանիշները[9].

  • Ծառ. Խուրմա՝ համարվում է հարստության խորհրդանիշ,
  • Զինածաղիկ,
  • Կաչաղակ, խորհրդանշում է հաջողությունը և լավ լուր է հաղորդում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]