Մասնակից:Fperson/Ավազարկղ72

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Android Pay
Изображение логотипа
ՀեղինակGoogle
Նախագծումը՝Google
ՕՀAndroid 4.4 KitKat և հաջորդներ
ՊլատֆորմAndroid
ԿայքՊաշտոնական կայք

Android Pay, Google ընկերության էլեկտրոնային վճարումների համակարգ, որը թույլ է տալիս Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սարքերից (սմարթֆոններից, պլանշետներից և խելացի ժամացույցներից) վճարումներ կատարել։

Ծառայության նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Android Pay-ը վաճառողին քարտի տվյալները փոխանցելու համար օգտագործում է NFC (Near Field Communication) տեխնոլոգիան: Այն փոխարինում է ՊԻՆ-կոդով պրոցեսորը, կամ վարկային ու դեբետ քարտերի մագնիսային շերտը՝ օգտատիրոջը թույլ տալով այդ տվյալները բեռնել դեպի սարք։ Օգտատերը կարող է վճարային քարտի տվյալները սարքի մեջ ներմուծել՝ քարտը լուսանկարելով կամ ձեռքով տվյալները ներմուծելով։ Վճարման անց կացման համար պետք է վճարման սարքը մոտեցնել վճարման տերմինալին և պահել մինչև գործարքի վերջը։ Նմանատիպ վճարումը որոշ չափով նման է ամենուրեք օգտագործվող անկոնտակտ վճարմանը, բայց ի տարբերություն նրան՝ պահանջում է երկգործոն վավերացում՝ անվտանգության մակարդակի բարձրացման համար։ Ծառայութոյւնը թույլ է տալիս Android օպերացիոն համակարգով սարքին NFC-ի, Host-based card emulation-ի (HCE) և Android-ի անվտանգության համակարգի միջոցով անլար կապ հաստատել վճարման տերմինալի հետ։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ հնարավոր է, Android Pay-ը օգտագործում է կենսաչափական վավերացման համակարգի հնարավորությունները, ինչպիսիք են օրինակ՝ մատնահետքի սքաները և աչքի ծիածանաթաղանթի սքաները։ Առանց կենսաչափական վավերացումով օժտված սարքերում համակարգը ակտիվանում է գաղտնաբառի ներմուծմամբ։ Երբ օգտատերը կատարում է վճարումը, Android Pay-ը վարկային ու դեբետ քարտերի մասին ինֆորմացիան վճարման հետ ուղարկելու փոխարեն ուղարկում է վիրտուալ հաշվի գեներացված համարը, որի մեջ ներառբած է օգտատիրոջ հաշվի մասին բազային ինֆորմացիան։ Նմանատիպ մոտեցումը թույլ է տալիս օգտատիրոջ վճարման մասին տվյալները անվտանգության մեջ պահել[1]։ Նաև ծառայությունը ունի խելացի վավերացման ֆունկցիա․ համակարգը որոշում է, արդյոք սարքավորումը անվտանգ վիճակում է (օրինակ, երբ այն արգելափակվել է մոտակա 5 րոպեյում) և որոշում է, անհրաժեշտ է արդյոք օգտատերերին էկրանի արգելափակաման համար տվյալներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Android Pay-ը ներկայացվել է Google I/O 2015 մշակողների շնորհանդեսի ժամանակ։ Ծառայությունը ստեղծվել է նրա ժառանգորդ Google Wallet-ի հիման վրա, որը թողարկվել է 2011 թվականին[3]։ Ծառայությունը նաև օգտագործում է Softcard ընկերության տեխնոլոգիան, որի ինտելեկտուալ սեփականությունը 2015 թվականի փետրվարին գնվել է Google ընկերության կողմից[1][4]։ Մեկնարկումից հետո ծառայությունը համատեղելի էր Android սարքերի 70 տոկոսի հետ և աջակցվում էր ավելի քան 700 հազար վաճառողների կողմից[1]։ Պետք է նշել, որ Google Wallet մինչ դեռ օգտագործվում է Play Store խանութում և հավելվածների մեջ որոշ փիրինգային օնլայն վճարումներ կատարելու համար, օրինակ Gmail-ում[1]։

2016 թվականին Google ընկերությունը Սիլիկոնային հովիտում մեծ դատ է նախաձեռնել Hands Free անունով նմանատիպ հավելվածի վերաբերմամբ։ Տվյալ ծառայության օգտատերերը սմարթֆոնի կամ քարտի տրամադրման կարիք չունեն։ Դրա փոխարեն օգտատերը պետք է տեղեկացնի, որ նա «ուզում է վճարումը անցկացնել Google-ի օգնությամբ» և իր ինիցիալները տա գանձապահին, ով պետք է նախապես համակարգում բեռնած լուսանկարի միջոցով ստուգի նրա անձը։ Բաժանորդի հեռախոսը վճարումը կգրանցի միայն այն ժամանակ, երբ այն կգտնվի այն խանութի մոտ, որում տեղի է ունենում գնումը[5][6]։

Մատչելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի վրա ծառայությունը հասանելի է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Սինգապուրում, Ավստրալիայում, Հոնկոնգում, Բելգիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում և Նոր Զելանդիայում[7]։

Թողարկման ամսաթվեր
Ամսաթիվ Պետություն, որտեղ ծառայությունը մատչելի է / մատչելի կլինի
2015 թվականի

սեպտեմբերի 11

{{{2}}} ԱՄՆ
2016 թվականի

մայիսի 18

{{{2}}} Մեծ Բրիտանիա[8]
2016 թվականի

հունիսի 27

{{{2}}} Սինգապուր[9]
2016 թվականի

հուլիսի 13

{{{2}}} Ավստրալիա[10]
2016 թվականի

հոկտեմբերի 20

{{{2}}} Հոնկոնգ[11][12]
2016 թվականի

նոյեմբերի 17

{{{2}}} Լեհաստան[13]
2016 թվականի

դեկտեմբերի 1

{{{2}}} Նոր Զելանդիա[14]
2016 թվականի

դեկտեմբերի 7

{{{2}}} Իռլանդիա[15]
2016 թվականի

դեկտեմբերի 13

{{{2}}} Ճապոնիա[16]
2017 թվականի

մարտի 17

{{{2}}} Բելգիա[17]
2017 թվականի

մայիսի 23

{{{2}}} Ռուսաստան[18][19]
2017 թվականի

մայիսի 31

{{{2}}} Կանադա[20]
2017 թվականի

հունիսի 1

{{{2}}} Թայվան[21]
2017 թվականի

հուլիսի 26

{{{2}}} Իսպանիա[22]
2017 թվականի

նոյեմբերի 1

{{{2}}} Ուկրաինա[23]
2017 (սպասվում է) {{{2}}} Հարավային Կորեա[24]
{{{2}}} Բրազիլիա[22]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Google introduces Android Pay, a replacement for its wallet app on mobile». The Verge. 2015-05-28. Վերցված է 2017-05-28-ին.
  2. Google Developers (2015-05-29). «Fingerprint and payments APIs (100 Days of Google Dev)». Վերցված է 2017-05-28-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  3. Google (2011-05-27). «Google Wallet Product Launch». Վերցված է 2017-05-28-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  4. «Softcard is shutting down on March 31st, and Google Wallet will replace it». The Verge. 2015-03-05. Վերցված է 2017-05-28-ին.
  5. Matthew Lynley. «Google experiments with a way to pay without taking out your phone | TechCrunch». Վերցված է 2017-05-28-ին.
  6. «Testing, testing — One, two, Hands Free». Google. 2016-03-02. Վերցված է 2017-05-28-ին.
  7. «Participating banks and supported cards for Android Pay - Android Pay Help» (անգլերեն). support.google.com. Վերցված է 2017-05-28-ին.
  8. «Android Pay launches in the UK». Վերցված է December 13, 2016-ին.
  9. «Tap. Pay. Islandwide: Android Pay arrives in Singapore». Վերցված է December 13, 2016-ին.
  10. «Android Pay launches in Australia». Վերցված է December 13, 2016-ին.
  11. «Android Pay launches in Hong Kong». Վերցված է December 13, 2016-ին.
  12. Shaun Lee (2016-10-20). «Google Launches Android Pay In Hong Kong» (անգլերեն). androidheadlines.com. Վերցված է 2017-05-23-ին.
  13. «Android Pay launches in Poland». Վերցված է December 13, 2016-ին.
  14. «Android Pay launches in New Zealand». Վերցված է December 13, 2016-ին.
  15. «Now you can use your phone to buy things in shops». Վերցված է December 13, 2016-ին.
  16. «Google's Android Pay mobile wallet arrives in Japan». Վերցված է December 13, 2016-ին.
  17. «Belgium, Meet Android Pay». Վերցված է March 7, 2017-ին.
  18. «Russia, Meet Android Pay». Վերցված է May 23, 2017-ին.
  19. Richard Gao (2017-05-23). «Android Pay is official for Russia, with 15 banks supported at launch». androidpolice.com. Վերցված է 2017-05-23-ին.
  20. «Android Pay set to launch in Canada on May 31st». MobileSyrup. 2017-05-24. Վերցված է 2017-05-25-ին.
  21. «Android Pay says "Nǐ Hǎo" to Taiwan». Google (անգլերեն). 2017-06-01. Վերցված է 2017-06-05-ին.
  22. 22,0 22,1 Bader, Daniel (May 18, 2017). «Android Pay coming to Canada, Spain, Brazil and others, debuts peer-to-peer payments». Android Central.
  23. «Украинцы с Android смогут рассчитаться в магазине телефоном» (ռուսերեն). Վերցված է 2017-10-27-ին.
  24. «Android Pay to make Korean debut in May» (անգլերեն). Վերցված է 2017-05-02-ին.