Jump to content

Մասնակից:Astarta 1547/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաղտնի ծննդաբերության ժամանակ մայրը տրամադրում է իր ինքնությունը իշխանություններին, սակայն պահանջում է, որ իր ինքնությունը մնա չբացահայտված: Շատ երկրներում գաղտնի ծնունդներն օրինական են եղել դարեր շարունակ՝ կանխելու համար նորածին երեխաների նախկինում հաճախակի սպանությունները, հատկապես ամուսնությունից դուրս:

Մոր տեղեկատվական ինքնորոշման իրավունքը կասեցնում է գերակշռում է երեխայի իրավունքը՝ իմանալու իր կենսաբանական ծագումնաբանությունը, մինչև մայրը չփոխի իր միտքը կամ մինչև չափահաս երեխան ավելի ուշ չպահանջի բացահայտում: Գոյոթյուն ունի անանուն ծննդի նաև այնպիսի ընթացք, որտեղ մայրն ընդհանրապես չի հայտնում իր ինքնությունը իշխանություններին, կամ որտեղ նրա ինքնությունը մինչև վերջ մնում է չբացահայտված:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնի ծննդաբերության օրենսդրության վաղ նախնուն կարելի է գտնել Շվեդիայում, որտեղ 1778 թվականի մանկասպանության մասին օրենքը մայրերին շնորհում էր և՛ իրավունք, և՛ միջոցներ՝ երեխաներին անանուն լույս աշխարհ բերելու համար: Օրենքի 1856-ի փոփոխությունը, սակայն, սահմանափակեց այս օրենսդրությունը գաղտնի ծնունդներով, որտեղ մանկաբարձուհուն հրամայված էր պահել մոր անունը կնքված ծրարի մեջ:

Ֆրանսիայում գաղտնի ծնունդներն օրինականացվեցին 1793 թվականին, երբ Քաղաքացիական օրենսգրքի 326-րդ հոդվածը ներմուծեց ինչպես անանուն, այնպես էլ գաղտնի ծնունդ հասկացությունները:

Մանկասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկասպանությունը, ըստ սահմանման, այն ակտն է,երբ մարդ դիտավորյալ սպանում է երեխայի, որը դեռ չի հասել սահմանված տարիքին, որը տարբերվում է ըստ գտնվելու վայրի, բայց ընդհանուր առմամբ համարվում է ինը տարեկանը, թեև Կաթոլիկ եկեղեցում այս տարիքը յոթն է[1]։ Եթե ​​իր երեխային սպանում է և ամուսնացած լկին, ապա գործը դատվում է ոչ թե որպես մանկասպանություն, այլ որպես սովորական սպանություն: Եթե ​​երեխան մահացած էր ծնվել, ապա մայրը պետք է դա ապացուցեր մեկ վկայով և նորածնի մահվան պաշտոնական վկայականով[2]։

Մանկասպանությունը տարածված էր տասնութերորդ և տասնիններորդ դարերում՝ քրեական հետապնդման դժվարության և հանցագործության բնույթի պատճառով: Շատ վայրերում մարդասիրական տեսակետը ստիպեց դատողներին մտածել, որ մանկասպանությունը չամուսնացած դեռահասների կողմից պետք է ավելի մեղմ դատվի[2]։

Մանկասպանությունը նվազեց կանանց՝ իրենց և ուրիշների նկատմամբ պատկերացումներն փոփոխմանը զուգահեռ: Հասարակության որոշ խավեր հասկացան, որ կանանց նկատմամբ ճնշող վարքագիծը հաճախ հանգեցնում է նրանց երեխաների մահվան: Սա խրախուսեց հասարակությանը վերանայել իրենց վերաբերմունքը[2]։

Իրավական իրավիճակը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնիության իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժինը ներկայացնում է պատմական նախապատմություն ԱՄՆ-ում կնքված ծննդյան գրանցումների և գաղտնի ծննդյան իրավունքի ընդունման մասին։

Ամերիկայում անձի մասին ինֆորմացիաի պրիվատիզացիան(գաղտնիությունը) դանդաղ զարգացում էր: Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ օգտագործվում է «մասնավոր» տերմինը, ինչպես օրինակ՝ մասնավոր սեփականությունը, բայց «գաղտնիություն» տերմինը չի օգտագործվում, և անձնական կյանքի իրավունքի հայեցակարգը գրեթե չի ընդգծվում, բացառությամբ Չորրորդ ուղղումանը, որը սահմանում է «Ժողովրդի իրավունքը՝ պաշտպանված լինելու իրենց անձերում, տներում, թղթերում և հետևանքներից, անհիմն խուզարկություններից և առգրավումներից, չպետք է խախտվի», և Հինգերորդ փոփոխությունը, որը սահմանում է ինքնամեղադրանքի դեմ երաշխիքը։ Գաղտնիության վեևաբերյալ այլ իրավունքներ գոյություն ունեին օրենքների լեզվով, բայց բացահայտորեն չէին պաշտպանվում կառավարության կողմից[3]։ Միայն 1850-ականներին սկսեց փնտրվել գաղտնիության ավելի լայն հայեցակարգ՝ որպես իրավունք՝ սկսած հեռագրի գյուտից՝ հաղորդագրությունների անօրինական արտագրման դեպքերի պատճառով:

Կնքված գրառումների մասին օրենքը հաստատվել է 1917թվին, և թույլ է տալիս երկու կողմերին էլ օգտվել գաղտնիությունից: Ծննդյան վկայականները կնքվում են որդեգրվածների համար, որպեսզի որդեգրող ծնողներըանկախ լինեն կենսաբանական ծնողներից և ստանան այն գաղտնիությունը, որն ունեն ծննդյան ծնողները[4] ։ Կնքված օրենքը թույլ է տալիս որդեգրվածմարդկանց ստեղծել իրենցճակատագրերը՝ առանց կենսաբանական ծնողների և նրանց ազդեցության[4]:

Կառավարության կողմից պաշտպանված գաղտնիության իրավունքների ավելի մեծ ընդլայնում ի վերջո եղավ 1965 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանի՝ Գրիսվոլդն ընդդեմ Կոնեկտիկուտի[5] գործով, որտեղ պնդում էին, որ ընդհանուր առմամբ գաղտնիություն փնտրողները պետք է ունենան ամուր սահմանադրական և իրավական հիմք: Գրիսվոլդն ընդդեմ Կոնեկտիկուտի գործը սկսվեց որպես Կոնեկտիկուտ նահանգն ընդդեմ Էսթել Թ. Գրիսվոլդի և Ք. Լի Բաքսթոնի, որտեղ Կոնեկտիկուտը փորձում էր կիրառել իր 1879 թվականի Կոմսթոքի օրենքը՝ Ծնելիության հսկողություն տրամադրելու կամ դրա վերաբերյալ խորհուրդներ տալու դեմ: Էսթել Գրիսվոլդը Կոնեկտիկուտի Planned Parenthood League-ի(Պլանավորված ծնողության լիգա) գործադիր տնօրենն էր, որը Լիգայի բժշկական տնօրեն Բաքսթոնի հետ կառավարում էր ծննդյան հսկողության կլինիկա Նյու Հեյվենում: Գրիսվոլդը կարծում էր, որ ծնելիության վերահսկման նշանակված մեթոդները պետք է առաջարկվեն և հասանելի լինեն ամուսնացած կանանց՝ մայրերի առողջության և նրանց տնտեսական և էմոցիոնալ կայունության համար: Կոնեկտիկուտում լայնորեն հասանելի էին այնպիսի իրեր, ինչպիսիք են պահպանակները, վեներական հիվանդությունների փոխանցումը կանխելու համար, և բողոքողները պնդում էին, որ այդ սարքերը ծնելիության վերահսկման համար օգտագործելու վերաբերյալ խորհուրդները նույնպես պետք է թույլատրվեն: Կոնեկտիկուտը պնդում էր, որ բժիշկը պետք է առաջնորդվի կոնտրոցեպտիվ նյութերի դեմ օրենքով: Գրիսվոլդը և Բաքսթոնը մեղավոր են ճանաչվել Կոնեկտիկուտ նահանգի Գլխավոր կանոնադրությամբ, քանի որ նրանք օգնել են կանանց հղիությունը կանխելու նպատակով, առանց բժշկակական անհրաժեշտության: Գրիսվոլդը բողոքարկել է իր դատավճիռը ԱՄՆ Գերագույն դատարանում՝ պատճառաբանելով, որ խախտվում է իր հաճախորդների գաղտնիության իրավունքը։ Գործը վիճարկել է Գրիսվոլդի և Բաքսթոնի փաստաբան Թոմաս Էմերսոնը: Դատարանը այդ գործում յոթ կողմ քվեարկեց, երկու կողմ՝ բողոքարկողների օգտին, և իր որոշման մեջ ընդլայնեց կոնֆիդենթիալության պաշտպանությունը նաև ծայրամասային գործունեության վրա՝ վկայակոչելով ԱՄՆ Սահմանադրության Առաջին, Երրորդ, Չորրորդ, Հինգերորդ, Իններորդ և Տասնչորսերորդ փոփոխությունները[3]։

Գաղտնի ծննդյան և ծննդյան գրառումները չհանրաինացնելու պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանայք նախընտրում են չտալ իրենց անձնական տվյալները երեխա ծնելիս՝ անձնական գաղտնիության համար: Նրանք կարծում են, որ հարցվող տեղեկատվությունը չափազանց անձնական է և օգտակար չէ բժշկական գրառումների համար: Տրված հարցերը ներառում են. Ո՞րն է կրթության ամենաբարձր մակարդակը, որին հասել են երկու ծնողները: Ո՞րն է մշտական ​​զբաղվածությունը ծնողների համար: Քանի՞ անգամ է մայրը ընդհատել հղիությունը: Մայրը ծխե՞լ է հղիության ժամանակ, առաջ, կամ հետո[6], Քանի՞ ծխախոտ օրական: Որքա՞ն է եղել օրական ալկոհոլի օգտագործումը հղիությունից առաջ և հղիության ընթացքում: Ծննդյան վկայական ստանալու համար մայրը պետք է լրացնի հարցաթերթիկը, և նրա պատասխանները պահվում են Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի կողմից գաղտնի տվյալների հավաքածուում, սակայն տվյալները պահվում են մոր անվան հետ միասին[6]։

Հաճախ դեռահասներն են ունենում գաղտնի ծնունդներ ևերեխային թաքուն տալիս որդեգրման: Ոմանք ընտանիքի և կյանքի այլ ասպեկտների հետ կապված չլուծված խնդիրներ ունեն՝ պետք է հաշվի առնել, որ նրանք դեռ երեխաներ են, որոք չեն հասել այն տարիքին, երբ կարող են լիովին կապել իրենց գործողությունները հնարավոր հետևանքների հետ: Առանց հասուն տարիքի հոգեբանական հասունության, դեռահասի համար կարող է դժվար լինել երեխային դաստիարակելու գործը ստանձնելը: Հղի դեռահասները կարող են ունենալ տարբեր բարդ ռեակցիաներ, ներառյալ ժխտումը և ինքնամեղադրումը, կամ, հղիությունը դիտելը որպես դեպրեսիա լուծելու կամ կանացիությունը հաստատելու միջոց, երեխա ունենալ անկախ ցանկությունից: Պատասխանատվությունից հրաժարվելը հաճախ հանգեցնում է որդեգրման՝ երեխային ավելի լավ կյանք տալու հույսով և թույլ տալով ծնողներից մեկին կամ երկուսին պահպանել իրենց ազատությունը: Մորը հարցնում են, թե արդյոք նա ցանկանում է հրաժարվել իր ծնողական իրավունքներից, բայց և արդյոք նա ցանկանում է կապ պահպանել երեխայի հետ:[7]

Ծննդյան գրառումների վիճակագրության վրա ազդում են արտաամուսնական, անհայտ ծագմամբ, օրինականացված կամ որդեգրված երեխաների վերաբերյալ գրառումներ ձեռք բերելու հետ կապված խնդիրները: Ամերիկյան գրանցման ղեկավարների ասոցիացիան և կենսական գրառումների և վիճակագրության խորհուրդը (The American Association of Registration Executives and the Council on Vital Records and Statistics ) Մարդիկ այտարարություն էին տարածում ծննդյան գրառումների գաղտնի բնույթի վերաբերյալ համազգային քաղաքականության անհրաժեշտության մասին, որը

1) կապահովի ծննդյան բոլոր գրառումների գաղտնիությունը։

2) կարգավորում է ծննդյան հաշվետվություններում, որդեգրումներում և օրինականացումներում տրված բոլոր տեղեկությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը։

3) թույլ է տալիս անհատին ստանլ տեղեկատվություն իրենց ծննդյան կամ ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ։

(4) պաշտպանել անհատներին (ինչպես երեխային, այնպես էլ մյուսներին) անցանկալի տեղեկատվության հրապարակումից:

Ապահովված ծննդյան գրառումների այս քաղաքականությունը պահանջում է, որ տվյալները լինեն ամբողջական և ճշգրիտ, քանի որ անհատները տարբեր պաշտոնական կարիքների համար ունենում են իրենց ծննդյան վկայականի կարիքը։ Առողջապահական և սոցիալական գործակալություններին այս տեղեկատվությունը նաև անհրաժեշտ է վիճակագրական և վարչական նպատակներով՝ միաժամանակ տեղեկատվությունը անհասանելի պահելով լայն հանրությունից: [8]

Անցում ավանդական որդեգրումից՝ բաց որդեգրման[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնի որդեգրում. Հրապարակվում է միայն ոչ նույնականացնող տեղեկատվությունը, կամ նրանց խոսքերը, ովքեր պահում են գաղտնի գրառումները, դեռ գործակալության միջոցով փոխանակում են կենսաբանական ծնողների բժշկական տվյալները որդեգրող ծնողներին[7]:

Բաց որդեգրում. նույնականացման տվյալները փոխանակվում են որդեգրողների և կենսաբանական ծնողների միջև շփման միջոցով և դա խրախուսվում է: Կապը շարունակվում է երեխայի ողջ կյանքի ընթացքում նամակների, նվերների, լուսանկարների և այլնի միջոցով կամ նույնիսկ ծնողների և երեխայի երկու խմբերի միջև այցելությունների միջոցով: Որոշ ընտանիքներ սահմանափակումներ են դնում կենսաբանական ծնողների և իրենց երեխայի հանդիպումների վրա, իսկ մյուսները պահպանում են ավելի բաց հարաբերություններ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dictionary : AGE OF DISCRETION». www.catholicculture.org. Վերցված է 9 May 2019-ին.
  2. 2,0 2,1 2,2 Rowe, G. S. (1991). «Infanticide, Its Judicial Resolution, and Criminal Code Revision in Early Pennsylvania». Proceedings of the American Philosophical Society. 135 (2): 200–232. JSTOR 987032. PMID 11612570.
  3. 3,0 3,1 Johnson, John W. (2005). Griswold v. Connecticut: Birth Control and the Constitutional Right of Privacy. University Press of Kansas.
  4. 4,0 4,1 Wegar, Katarina (1997). Adoption, Identity, and Kinship: The Debate over Sealed Birth Records. New Haven: Yale University Press. էջեր 82–85.
  5. «FindLaw's United States Supreme Court case and opinions». Findlaw (ամերիկյան անգլերեն). Վերցված է 9 May 2019-ին.
  6. 6,0 6,1 «Mom won't fill out form; kids denied birth certificates». Milwaukee Journal. 16 January 1995. էջ 1A. ProQuest 333665338.
  7. 7,0 7,1 7,2 «EBSCO Publishing Service Selection Page».
  8. «Review of The Confidential Nature of Birth Records». Social Service Review. 25 (1): 139–140. 1951. JSTOR 30018637.