Էլիզաբեթ Քեդի Սթենթոն
Էլիզաբեթ Քեդի Սթենթոն անգլ.՝ Elizabeth Cady Stanton | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1815[1][2] |
Ծննդավայր | Ջոնսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1902[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Վուդլոն[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Էմմա Ուիլլարդ դպրոց |
Մասնագիտություն | գրող, դերասանուհի, կանանց իրավունքների պաշտպան և աբոլիցիոնիստ |
Ամուսին | Henry Brewster Stanton? |
Ծնողներ | հայր՝ Daniel Cady?, մայր՝ Margaret Livingston?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Թեոդոր Սթենթոն և Հարիոթ Իթոն Սթենթոն Բլատչ |
Ստորագրություն | |
Elizabeth Cady Stanton Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Քեդի Սթենթոն (անգլ.՝ Elizabeth Cady Stanton, նոյեմբերի 12, 1815[1][2], Ջոնսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 26, 1902[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[7], ամերիկացի սուֆրաժիստուհի, սոցիալական ակտիվիստ, աբոլիցիոնիստ և կանանց իրավունքների շարժման վաղ շրջանի առաջատար գործիչ։ Նրա «Սենտիմենտների հռչակագիրը» (անգլ.՝ Declaration of Sentiments), որը ներկայացվել է 1848 թվականին տեղի ունեցած Սենեկա Ֆոլսի կոնվենցիայում (Նյու Յորք նահանգ), հաճախ համարվում է Միացյալ Նահանգներում կանանց իրավունքների ու կանանց ընտրական իրավունքի կազմակերպված շարժման սկիզբ[8]։ 1890-1892 թվականներին Սթենթոնը եղել է Կանանց ընտրական իրավունքի ամերիկյան ազգային ասոցիացիայի նախագահը։
Նախքան Սթենթոնը իր քաղաքական ուղղվածությունը գրեթե բացառապես կնեղացներ՝ կենտրոնանալով կանանց իրավունքների վրա, նա ակտիվ աբոլիցիոնիստ էր, ինչպես իր ամուսինը՝ Հենրի Բրյուստեր Սթենթոնը (Հանրապետական կուսակցության համահիմնադիր) և զարմիկը՝ Գերիթ Սմիթը։ Ի տարբերություն կանանց իրավունքների շարժման մեջ ներգրավվածներից շատերի, Սթենթոնը զբաղված էր քվեարկության իրավունքներից զրկված կանանց վերաբերող տարբեր հարցերով։ Նրա մտահոգությունները վերաբերում էին կանանց ծնողական և խնամակալության իրավունքներին, սեփականության իրավունքներին, զբաղվածության և եկամտի իրավունքներին, ամուսնալուծություններին, ընտանիքի տնտեսական առողջությանը և ծնելիության վերահսկմանը[9]։ Նա նաև 19-րդ դարի Չափավորության շարժման խիստ կողմնակիցներից էր։
Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո, երբ Սթենթոնը Սյուզան Բ․ Էնթոնիի հետ միասին, հրաժարվեց աջակցել Միացյալ Նահանգների Սահմանադրության 14-րդ և 13-րդ փոփոխություններին, կանանց ընտրական իրավունքի նկատմամբ Սթենթոնի այդ նվիրվածությունը մասնատում առաջացրեց կանանց իրավունքների շարժման մեջ։ Նա դեմ էր, որ աֆրոամերիկացի տղամարդկանց լրացուցիչ իրավական պաշտպանություն և քվեարկության իրավունք տրամադրվի, այն դեպքում, երբ սև և սպիտակ կանանց մերժվում էին այդ նույն իրավունքները։ Այս հարցի վերաբերյալ նրա դիրքորոշումը, կազմակերպված քրիստոնեության և կանանց քվեարկության իրավունքներից դուրս իր մտորումների հետ մեկտեղ, հանգեցրեց կանանց իրավունքների պաշտպանության երկու առանձին կազմակերպությունների ստեղծմանը, որոնք ի վերջո վերամիավորվեցին Սթենթոնի նախագահությամբ մեկ կազմակերպության՝ կանանց ընտրական իրավունքի բուն շարժումից կտրվելուց մոտ քսան տարի անց։
Սթենթոնը մահացավ 1902 թվականին՝ գրելով «Կնոջ Աստվածաշունչ»-ը (անգլ.՝ The Woman's Bible), և «Ութսուն տարի և ավելի» (անգլ.՝ Eighty Years and More) ինքնակենսագրությունը և բազմաթիվ այլ հոդվածներ և բրոշյուրներ կանանց ընտրական իրավունքի և կանանց իրավունքների մասին։
Մանկության և ընտանիքի նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Քեդին ընտանիքի տասնմեկ երեխաներից ութերորդն էր։ Ծնվել է Նյու Յորք նահանգի Ջոնսթաուն քաղաքում, Դանիել և Մարգարետ Լիվինգսթոն Քեդիների ընտանիքում։ Նրա քույրերից և եղբայրներից հինգը մահացել են վաղ մանկության կամ նորածնային տարիքում։ Վեցերորդ՝ նրա ավագ եղբայր Էլեազարը, մահացել է 20 տարեկանում՝ Նյու Յորքի Շենեկտադի (Schenectady) քաղաքում գտնվող Union College-ն ավարտելուց առաջ։ Միայն Էլիզաբեթ Քեդին և չորս քույրերն են ապրել մինչև հասուն տարիք և ծերություն։ Հետագայում Էլիզաբեթն իր երկու դուստրերին անվանել է իր քույրերից երկուսի անուններով՝ Մարգարետ և Հարիեթ[10]։
Սթենթոնի հայրը՝ Դանիել Քեդին, ֆեդերալիստների հայտնի փաստաբան էր, որը մեկ ժամկետ ծառայել է Միացյալ Նահանգների կոնգրեսում (1814-1817), այնուհետև դարձել է ինչպես շրջանային դատարանի դատավոր, այնպես էլ 1847 թվականին՝ Նյու Յորքի Գերագույն դատարանի արդարադատության դատավոր[11]։ Դատավոր Քեդին իր դստերը ծանոթացրեց օրենքին և իր քրոջ ամուսնու՝ Էդվարդ Բայարդի հետ միասին սկզբնական սերմերը ցանեցին, որոնք վերաճեցին նրա իրավական և սոցիալական ակտիվության։ Նույնիսկ որպես երիտասարդ աղջիկ, նա հաճույքով կարդում էր հոր՝ իրավունքի գրքերը և նրա գործակատարների հետ քննարկում էր իրավաբանական հարցեր։ Հենց օրենքի հետ այդ վաղ ծանոթությունն էր, որը, մասնակիորեն, ստիպեց Սթենթոնին հասկանալ, թե որքան անհամաչափ է օրենքը տղամարդկանց նկատմամբ ի տարբերություն կանանց, մասնավորապես ամուսնացած կանանց նկատմամբ։ Նրա գիտակցումը, որ ամուսնացած կանայք գործնականում չունեն սեփականության, եկամուտի, զբաղվածության և նույնիսկ խնամակալության իրավունք իրենց սեփական երեխաների նկատմամբ, օգնեց, որ նա բռնի այդ անհավասարությունները փոխելու ճանապարհը[12]։
Սթենթոնի մայրը՝ Մարգարետ Լիվինգսթոն Քեդին, որը հոլանդական վաղ շրջանի նորաբնակների սերունդ էր, ամերիկյան հեղափոխության տարիներին մայրցամաքային բանակի սպա, գնդապետ Ջեյմս Լիվինգսթոնի դուստրն էր։ Լիվինգսթոնը, կռվելով Սարատոգայի և Քվեբեկի շրջանում, օգնեց գրավել մայոր Ջոն Անդրեին Վեսթ Փոինթում, որտեղ HMS Vulture նավով փախուստի դիմած Անդրեն և Բենեդիկտ Առնոլդը պլանավորում էին West Point ամրոց-ակադեմիան անգլիացիներին հանձնել[13]։ Իր ժամանակի համար անսովոր բարձրահասակ կին Մարգարետ Քեդին հրամայական դիրք ուներ, և Սթենթոնը սովորաբար մայրիկին բնութագրում էր որպես «թագուհի»[13]։ Մինչդեռ Սթենթոնների դուստրը՝ Հարիոթ Սթենթոն Բլատչը տատիկին հիշում է որպես զվարճալի, սիրալիր և աշխույժ[14], ըստ երևույթին, ինքը՝ Սթենթոնը համամիտ չէր նման հիշողությունների հետ։ Զգացմունքայնորեն ավերված այդքան շատ երեխաների կորստից, Մարգարեթ Քեդին ընկճվածության մեջ էր, ինչը նրան թույլ չէր տալիս լիարժեքորեն ներգրավված լինել ողջ մնացած իր երեխաների կյանքում և Սթենթոնի մանկական հիշողության մեջ մոր բացակայություն է դրոշմել[13]։
Երբ Սթենթոնի մայրը դեպրեսիայի մեջ էր, իսկ Սթենթոնի հայրը պայքարում էր մի քանի երեխաների կորստի, այդ թվում՝ ավագ որդու՝ Էլիազարի կորստի հետ, ընկղմվելով իր աշխատանքի մեջ, երեխաների դաստիարակության պարտականություններից շատերը ընկան Սթենթոնի ավագ քրոջը՝ Թրիփենայի վրա, որը տասնմեկ տարով մեծ էր Էլիզաբեթից, և Թրիփենայի ամուսնու՝ Էդվարդ Բայարդի վրա։ Բայարդը Էլիազարի Յունիոն քոլեջի դասընկերն էր և Ջեյմս Ա. Բայարդ-ավագի (ԱՄՆ սենատոր Վիլմինգթոնից, Դելավեր նահանգ) որդին։ Թրիփենայի հետ ամուսնության պահին Բայարդը Դանիել Քեդիի իրավաբանական գրասենյակի ուսանող էր։ Նա նպաստել է իրավաբանական համակարգում բացահայտ և ենթադրյալ գենդերային հիերարխիաների մասին Սթենթոնի աճող ըմբռնումը զարգացնելու գործում[15]։
Ստրկությունը Նյու Յորք նահանգում չավարտվեց մինչև 1827 թվականի հուլիսի 4-ը[16], և, ինչպես իր ժամանակակիցներից շատերը, Սթենթոնի հայրը նույնպես ստրկատեր էր։ Պետեր Թիբոթը Քեդիի ընտանիքի ստրուկներից էր, որը հետագայում ազատագրվեց Ջոնսթաունում[17], հոգ տարավ Սթենթոնի և նրա քրոջ՝ Մարգարետի մասին։ Թեև Էլիզաբեթը չի հիշատակել Թիբոթին որպես իր ընտանիքի ստրուկ, բայց հատուկ սիրով նրա մասին խոսել է «Ութսուն տարի և ավելին» (Eighty Years & More) գրքի իր հուշերում։ Ի թիվս այլ բաների, նա հիշում է այն բավականությունը, որ ստանում էր Թիբոթի հետ Եպիսկոպոսական եկեղեցի հաճախելիս, որտեղ ինքն ու իր քույրերը ժողովի մասնակից սպիտակ ընտանիքների առջև միայնակ նստելու փոխարեն, հաճույքով եկեղեցու խորքում էին նստում նրա հետ[18]։ Թվում է, որ, այնուամենայնիվ, ընտանիքն անմիջապես չի հրաժարվել գոնե մեկ ստրուկ ունենալուց, բայց աբոլիցիոնիստական շարժման ազդեցությանը ենթարկվել է, քանի որ լինելով երիտասարդ կին՝ Էլիզաբեթն այցելում էր Պիտերբորո քաղաքի (Նյու Յորք) իր զարմիկ Գերրիթ Սմիթին, որը հանգեցրեց նրա վճռական աբոլիցիոնիստական տրամադրությունների ձևավորմանը[19]։
Կրթություն և մտավոր զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն իր դարաշրջանի շատ կանանց, Սթենթոնը պաշտոնական կրթություն է ստացել։ Նա իր հայրենի քաղաքում մինչև 16 տարեկանը հաճախել է Ջոնսթաունի ակադեմիա։ Մաթեմատիկայի և լեզուների առաջադեմ դասընթացներում միակ աղջիկը լինելով՝ նա երկրորդ մրցանակն է նվաճել դպրոցի հունարենի մրցույթում և դարձել հմուտ բանավիճող։ Նա սիրով է հիշել իր դպրոցական տարիները և ասել է, որ սեռի հետ կապված որևէ խոչընդոտ չի ունեցել[20][21]։
Իր հուշերում Սթենթոնը երախտիքով է հիշում Քեդիների հարևան Սբ. Սիմոն Հոսակին, որը մեծապես խրախուսում էր իր մտավոր զարգացումը և գիտական ունակությունները, մինչդեռ հայրը դրանք թերագնահատում էր։ 1826 թվականին իր եղբոր՝ Էլիազարի մահվան մասին գրելով, Սթենթոնը հիշում է, որ փորձում էր հորը մխիթարել՝ ասելով, որ կփորձի լինել այնպիսին, ինչպիսին եղել է իր եղբայրը։ Հոր արձագանքը հուսահատեցրել էր Սթենթոնին. «Օ, աղջիկս, ես կուզեի, որ դու տղա լինեիր»[22]։ Հասկանալով, որ հայրն աղջիկներից բարձր է գնահատում տղաներին, Սթենթոնը արցունքախառն հիասթափությամբ Հոսակի մոտ գնաց, որի ամուր հավատը նրա ունակությունների նկատմամբ հակադարձեց հորից զգացած քամահրանքին։ Հոսակը շարունակեց Սթենթոնին սովորեցնել հունարեն, խրախուսեց նրան լայնորեն կարդալ և, ի վերջո, այլ գրքերի հետ մեկտեղ նրան ժառանգեց իր հունական բառարանը։ Սթենթոնի մտավոր ունակությունները հաստատելով՝ Հոսակն ամրացրեց նրա ինքնավստահությունն ու արժանապատվության զգացումը[23]։
Ջոնսթաունի ակադեմիան ավարտելուց հետո Սթենթոնն առաջին անգամ զգաց սեռական խտրականության համը։ Սթենթոնը վրդովված հետևում էր, թե ինչպես են իր հետ ավարտող երիտասարդները, որոնցից շատերին նա գերազանցում էր ուսման մեջ, գնացին Յունիոն քոլեջ, ինչպես նախկինում նրա ավագ եղբայրը՝ Էլազարն էր արել[24]։ 1830 թվականին, երբ Յունիոն քոլեջ ընդունվել թույլատրվում էր միայն տղամարդկանց, Սթենթոնն ընդունվեց Նյու Յորքի Թրոյ քաղաքի Տրոյի իգական սեմինարիա, որի հիմնադիրը և ղեկավարը Էմմա Ուիլարդն էր։ (1895 թվականին դպրոցը վերանվանվեց Էմմա Ուիլարդի դպրոց՝ ի պատիվ նրա հիմնադիրի, և Սթենթոնը, որը ոգևորված էր Ուիլարդի հանդեպ իր հարգանքով և չնայելով նրա աճող խնդիրներին, հանդիսացավ այս միջոցառման հիմնական զեկուցողը)։
Կրոնակական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթենթոնը հիշում է, թե Թրոյում ուսանող լինելու սկզբնական օրերին իր վրա որքան մեծ ազդեցություն է ունեցել վերածննդի շարժման ավետարանական քարոզիչ և կենտրոնական գործիչ Չարլզ Գրանդիսոն Ֆինեյը։ Այդ ազդեցությունը, որը զուգորդվում էր իր մանկության կալվինիստական պրեսբիտերականության հետ, մեծ անհանգստություն պատճառեց նրան։ Ֆինեյի խոսքը լսելուց հետո Սթենթոնը խիստ վախեցավ անձամբ անեծքի տակ ընկնելու հնարավորությունից․ «Դատաստանի վախը համակեց իմ հոգուն։ Երազներում մահացածների տեսիլքներ էին հաճախակի այցելում ինձ։ Հոգեկան տառապանքները քայքայեցին առողջությունս։ Իմ բանականության խանգարումը վախեցնում էր իմ ընկերներին»[25]։ Սթենթոնը երախտապարտ էր հորը և քրոջ ամուսնուն՝ Էդվարդ Բայարդին, որ իրեն համոզեցին անտեսել Ֆինեյի նախազգուշացումները։ Նա նաև երախտապարտ էր, որ նրանք դեպի Նիագարայի ջրվեժ երիտասարդացնող ուղևորություն կազմակերպեցին իր գիտակցությունը և հավասարակշռության զգացումը վերականգնելու համար։ «Իմ կրոնական սնահավատությունը զիջեց ռացիոնալ գաղափարներին, որոնք հիմնված էին գիտական փաստերի վրա, և համապատասխանաբար, որքան նոր տեսանկյունից էի նայում ամեն ինչին, այնքան օր օրի ավելի ու ավելի ուրախ էի դառնում»[26]։ Նա երբեք չվերադարձավ կազմակերպված քրիստոնեության և այս փորձառությունից հետո միշտ պնդում էր, որ տրամաբանությունը և էթիկայի մարդկային զգացողությունը լավագույն ուղեցույցն էին թե մտքի, թե վարքի համար[27]։
Սթենթոնը մերժել է ոչ միայն քրիստոնեությունը, այլև բոլոր կրոնները. «… Երկրի վրա եղած բոլոր կրոնները նվաստացնում են նրան [կնոջը], և այնքան ժամանակ, քանի դեռ կինն ընդունում է այն դիրքը, որը մատնանշում են իրեն, նրա ազատագրումն անհնար է»[28]։ Դեռ ավելին, նա հավատում էր, որ իրականում ճիշտ կլիներ, որ թեոլոգիայի ուսումնասիրման ուղղվածությունը լիներ կրոնի մերժումը, և այն, որ կրոնը մոլորություն է, որից մենք պետք է ազատվենք։ Իր ինքնակենսագրականում Սթենթոնը հիշում է, որ իր քրոջ ամուսնու հետ փորձում էր համոզել իր ընկերներին, որ կրոնը հոգեկան զառանցանք է. «Քրոջս ամուսինը մեզ բացատրեց այն մոլորության բնույթը, որը մենք բոլորս զգացել էինք, ֆիզիկական պայմանները, հոգեկան գործընթացները, եկեղեցական մեխանիզմները, որոնց միջոցով մշակվում են այնպիսի լարվածություններ և խաբեբայություններ, որոնց անխտիր ենթարկվում են դյուրահավատ մարդիկ»[18]։ Սթենթոնը շարունակում է հիշել, թե ինչպես ի վերջ համոզեց նրանց. «Միասին նրանք անցնում էին թեոլոգիական փորձի յուրաքանչյուր փուլ՝ սնահավատության և շահարկումների անորոշ հիմքից մինչև գիտության և բանականության ամուր հիմքերը»[19]։
Ամուսնություն և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Քեդին հանդիպեց Հենրի Բրյուստեր Սթենթոնին չափավորության և աբոլիցիոնիստական շարժումներում իր վաղ մասնակցության շնորհիվ։ Հենրի Սթենթոնը Էլիզաբեթ Քեդիի զարմիկ Գերրիտ Սմիթի ծանոթն էր, ով աբոլիցիոնիստ էր և «Գաղտնի վեցնյակի»[29] անդամ, որը աջակցում էր Ջոն Բրաունի արշավանքին Վիրջինիա նահանգի Հարփերս Ֆերրի շրջանում[30]։ Սթենթոնը լրագրող էր, ստրկատիրության դեմ պայքարի հռետոր, իսկ Էլիզաբեթ Քեդիի հետ ամուսնանալուց հետո՝ դարձավ փաստաբան։ Չնայած Դանիել Քեդիի զսպելուն՝ զույգն ամուսնացել էր 1840 թվականին, իսկ Էլիզաբեթ Քեդին քահանայից պահանջել էր, որ «խոստանում ես հնազանդվել» արտահայտությունը հանվի հարսանեկան երդումներից[31]։ Հետագայում նա գրել է. «Ես համառորեն հրաժարվեցի հնազանդվել մեկին, ում հետ ես ենթադրում էի, որ հավասար հարաբերությունների մեջ եմ մտնում»[32]։
1842 թվականից մինչև 1856 թվականները զույգն ունեցավ վեց երեխա, որոնց թվում էին Գերիտ Սմիթ Սթենթոնը և Թեոդոր Ուելդ Սթենթոնը։ Նրանց յոթերորդ և վերջին երեխան՝ Ռոբերտը, չպլանավորված երեխա էր, որը ծնվեց 1859 թվականին, երբ Էլիզաբեթ Քեդի Սթենթոնը քառասունչորս տարեկան էր[33]։ Նրանց երեխաների ծնունդների միջև եղած հեռավորության մասին պատմաբաններից մեկն ասել է, որ Սթենթոնները պետք է օգտվեին ծնելիության վերահսկման մեթոդներից[34]։
Իրենց եվրոպական մեղրամիսից Միացյալ Նահանգներ վերադառնալուց անմիջապես հետո Սթենթոնները տեղափոխվեցին Ջոնսթաուն՝ Քեդիի տուն։ Հենրի Սթենթոնն իր աներոջ մոտ իրավաբանությունն ուսումնասիրեց մինչև 1843 թվականը, երբ Սթենթոնները տեղափոխվեցին (Չելսի)[35] Բոստոն, Մասաչուսեթս նահանգ, որտեղ Հենրին միացավ փաստաբանական ընկերությանը։ Բոստոնում բնակվելու ընթացքում Էլիզաբեթը լիովին վայելում էր սոցիալական, քաղաքական և մտավոր լիցքերը, որը մշտապես ուղեկցվում էր աբոլիցիոնիստական հավաքույթներով և հանդիպումներով։ Այստեղ նա հաճույք էր ստանում ընկերական շրջապատից և այնպիսի մարդկանց հետ շփումներից, ինչպիսիք էին Ֆրեդերիկ Դուգլասը, Ուիլյամ Լլոյդ Հարիսոնը, Լուիսա Մեյ Էլքոթը և Ռալֆ Ուալդո Էմերսոնը, ի թիվս այլոց[36]։ Ամուսնության ընթացքում և մինչև այրիանալը Սթենթոնը վերցրեց իր ամուսնու ազգանունը որպես իր սեփական՝ ստորագրելով Էլիզաբեթ Քեդի Սթենթոն կամ Է. Քեդի Սթենթոն, բայց նա հրաժարվեց որ իրեն տիկին Հենրի Բ. Սթենթոն դիմեն։ Հաստատելով, որ կանայք անհատականություններ են, նա հայտարարել է․
Կանանց տիկին Ջոնսոն Այս և տիկին Թոմ Այդ և գունավոր տղամարդկանց Սամբո[37] և Զիփ Քուն[38][39] անվանելու սովորությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ սպիտակամորթ տղամարդիկ այդ բոլորի տերն են»[40]։ - Էլիզաբեթ Քեդի Սթենթոն
Բնօրինակ տեքստ (անգլ.)
The custom of calling women Mrs. John This and Mrs. Tom That and colored men Sambo and Zip Coon, is founded on the principle that white men are lords of all. |
Սթենթոնի ամուսնությունն ամբողջովին առանց լարվածության և անհամաձայնության չէր։ Հենրի Սթենթոնն էլ Դանիել Քեդիի նման համաձայն չէր կանանց ընտրական իրավունքի գաղափարի հետ[41]։ Զբաղվածության, ճանապարհորդության և ֆինանսական նկատառումներից ելնելով՝ ամուսինն ու կինն ավելի հաճախ ապրում էին առանձին, քան՝ միասին։ Ընկերները նրանց իրար շատ նման էին համարում խառնվածքի և փառասիրության առումով, բայց բավականին տարբեր որոշակի հարցերի մասին իրենց տեսակետների առումով, այդ թվում՝ կանանց իրավունքների վերաբերյալ։ 1842 թվականին, աբոլիցիոնիստուհի-բարեփոխիչ Սառա Գրիմկեն նամակով խորհուրդ է տվել Էլիզաբեթին. «Հենրիին պետք է շատ խոնարհ, սուրբ ուղեկից, և քեզ էլ նույնն է պետք»[42]։ Սակայն երկու Սթենթոններն էլ իրենց միությունն անվանում էին ընդհանուր հաջողություն, և այն ձգվեց 47 տարի՝ ավարտվելով 1887 թվականին Հենրի Սթենթոնի մահվամբ[43]։
Նոր Անգլիայի խստաշունչ ձմեռների ազդեցությամբ Հենրի Սթենթոնի փխրուն առողջության համար մտահոգվածությունից ելնելով՝ 1847 թվականին Սթենթոնները Բոստոնից տեղափոխվեցին Սենեկա Ֆոլս, Նյու Յորք, որը գտնվում էր Կայուգա լճի հյուսիսային ծայրամասում՝ Նյու Յորքի վերին մասում գտնվող Ֆինգեր լճերից մեկի մոտ։ Նրանց տունը, որը նրանց համար գնել էր Դանիել Քեդին, գտնվում էր քաղաքից մի փոքր հեռու[44]։ Նրանց երեխաներից վերջին չորսը՝ երկու որդին և երկու դուստրերը, ծնվել են այնտեղ, և Սթենթոնը պնդում էր, որ իր երեխաները բեղմնավորվել են, ինչպես նա էր անվանում՝ «կամավոր մայրություն» ծրագրի շրջանակներում։ Մի դարաշրջանում, երբ ընդունված էր, որ կինը պետք է ենթարկվի ամուսնու սեռական պահանջներին, Սթենթոնը հաստատ համոզված էր, որ պետք է կանայք լինեն իրենց սեռական հարաբերությունների և ծնելիության որոշողը[33]։ Որպես մայր, ով պաշտպանում էր հոմեոպաթիան, խոսքի ազատությունը, բնության գրկում ակտիվ գործունեությունը և իր բոլոր երեխաների համար լուրջ, բարձրագույն ակադեմիական կրթություն ստանալը, Սթենթոնը սերմանեց հետաքրքրությունների, գործունեության և ուսման ընդարձակ շրջանակ՝ ինչպես իր որդիների, այնպես էլ դուստրերի մեջ[45]։ Նրա դուստր Մարգարեթը նրան հիշում է որպես «ուրախ, արևոտ և ներողամիտ»[46]։
Չնայած նա վայելում էր մայրությունը և ստանձնել էր երեխաներին մեծացնելու առաջնային պատասխանատվությունը, Սթենթոնը դժգոհ էր և նույնիսկ ընկճված էր զգում Սենեկա Ֆոլսում մտավոր ընկերակցության և խթանի բացակայությունից[47]։ Կանանց շարժումից հեռու եղած այս ժամանակահատվածում Սթենթոնը կապ էր պահպանում Սյուզան Բ․ Էնթոնիի հետ, իսկ Էնթոնիի ելույթները գրելը դարձավ Սթենթոնի շարժմանը հեռվից ներգրավվելու առաջնային ձևերից մեկը։ Բացի այդ, Սթենթոնը հաճախ Էնթոնիին նամակներ էր գրում ներքին և հասարակական կյանքը հավասարակշռելու դժվարությունների մասին, հատկապես կանխակալ հասարակության մեջ[48]։ Որպես ձանձրույթի և միայնության ևս մեկ հակաթույն, Սթենթոնն ավելի ու ավելի էր ներգրավվում համայնքի մեջ և 1848 թվականից կապեր հաստատեց այդ տարածքի համանման մտածող կանանց հետ։ Այս ընթացքում նա հաստատակամորեն նվիրվեց նորաստեղծ կանանց իրավունքների շարժմանը և պատրաստ էր կազմակերպված գործունեության մեջ ներգրավվելուն[49]։
Կանանց իրավունքների շարժման վաղ ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենեկա Ֆոլսում ապրելուց առաջ, Սթենթոնը դարձել էր քվակերների քարոզիչ, ֆեմինիստ և աբոլիցիոնիստ Լուկրեցիա Մոտտի երկրպագուն և ընկերը, ում հետ նա հանդիպել էր Անգլիայում՝ Լոնդոնում անցկացվող Ստրկատիրության դեմ համաշխարհային կոնվենցիայում, 1840 թվականի գարնանը, մեղրամիսի ժամանակ։ Երկու կանայք դաշնակից դարձան այն ժամանակ, երբ կոնվենցիային մասնակցող արական պատվիրակները քվեարկեցին, որ կանանց պետք է մերժվի դատավարություններին մասնակցելը, նույնիսկ եթե նրանք, ինչպես Մոտտը, առաջադրվել էին որպես իրենց աբոլիցիոնիստական միությունների պաշտոնական պատվիրակներ։ Զգալի քննարկումներից հետո կանայք մասնակցեցին՝ ստիպված լինելով նստել տղամարդկանց տեսադաշտից հեռու՝ առանձնացված հատվածում։ Նրանց շուտով միացավ ականավոր աբոլիցիոնիստ Ուիլյամ Լլոյդ Գարիսոնը, ով քվեարկության արդյունքից հետո նրանց միացավ՝ ի նշան բողոքի, հրաժարվեց իր տեղից՝ փոխարենը որոշելով նստել կանանց հետ[50]։
Մոտտի օրինակը և կոնվենցիային կանանց մասնակցությունը արգելելու որոշումը ուժեղացրին Սթենթոնի նվիրվածությունը կանանց իրավունքներին։ Մինչև 1848 թվականը ունեցած վաղ կյանքի փորձը, ինչպես նաև Լոնդոնում ապրելու փորձն ու Սենեկա ֆոլսում տնային տնտեսուհի եղած ի սկզբանե միանվագ փորձը, ասես ցինկապատեցին Սթենթոնին։ Հետագայում նա գրել է.
Ընդհանուր դժգոհությունը, որը ես՝ որպես կին, զգում էի կնոջ, տնային տնտեսուհու, բժիշկի և հոգևոր խորհրդատուի կարգավիճակներում, այն քաոսային պայմանները, որոնց մեջ ամեն ինչ ձեռքից գնում էր առանց կնոջ մշտական հսկողության, և կանանց մեծամասնության հոգնած, անհանգիստ հայացքը ինձ վրա ուժեղ ազդեցություն ունեցան, որ պետք է ձեռնարկվեն մի շարք ակտիվ միջոցներ հասարակության սխալները, մասնավորապես, կանանց սխալները շտկելու ուղղությամբ։ Ստրկության դեմ պայքարի համաշխարհային կոնվենցիայում իմ ունեցած փորձը, այն ամենը, ինչ ես կարդացել էի կանանց իրավական կարգավիճակի մասին, և այն ճնշումները, որոնք ես տեսել էի ամենուր, միասին անցան հոգուս միջով, այժմ էլ ուժեղացան բազմաթիվ անձնական փորձառություններով։ Թվում էր, թե այս բոլոր միասին գաղտնի համաձայնության էին եկել, որ ինձ ստիպեն ինչ-որ առաջադեմ քայլ անել։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ անել կամ որտեղից սկսել. մտքումս բողոքի և քննարկման համար հանրային միտինգ կազմակերպելն էր միայն[51]։ - Սթենթոն, Ութսուն տարի և ավելի
|
1848 թվականին, այդ զգացմունքներով և ընկալումներով գործելով՝ Սթենթոնը միացավ Մոտտին, Մոտտի քրոջը՝ Մարթա Քոֆին Ռայթին, Ջեյն Հանթին և Սենեկա Ֆոլսի մի շարք այլ կանանց։ Նրանք միասին կազմակերպեցին Սենեկա Ֆոլսի կոնվենցիան, որը տեղի ունեցավ հուլիսի 19-ին և 20-ին Սենեկա Ֆոլսում։ Մասնակցեցին ավելի քան 300 մարդ։ Սթենթոնը կազմեց «Սենտիմենտների հռչակագիր»-ը, որը կարդաց համաժողովում։ Միացյալ Նահանգների Անկախության հռչակագիրը վկայակոչելով՝ Սթենթոնի հռչակակգիրը հայտարարում էր, որ տղամարդիկ և կանայք ստեղծվել են հավասար։ Նա առաջարկեց, ի թիվս այլ բաների, այն ժամանակվա վիճահարույց բանաձևը, որը պահանջում էր կանանց քվեարկության իրավունք։ Վերջնական բանաձևերը, ներառյալ կանանց ընտրական իրավունքը, ընդունվեցին Ֆրեդերիկ Դուգլասի ծանրակշիռ աջակցության շնորհիվ, որը համաժողովում ներկա էր և ոչ պաշտոնական ելույթ ունեցավ[52]։
Համագումարից անմիջապես հետո Սթենթոնին առաջարկեցին ելույթ ունենալ երկրորդ Կանանց իրավունքի կոնվենցիայում՝ 1848 թվականի Ռոչեսթերյան կոնվենցիայում[53][54], Նյու Յորքի Ռոչեսթեր քաղաքում, ինչն ամրապնդեց նրա դերակատարությունը որպես ակտիվիստ և բարեփոխիչ։ Պաոլինա Քելլոգ Ռայթ Դեյվիսը հրավիրեց նրան ելույթ ունենալ 1850 թվականին Կանանց իրավունքների առաջին ազգային կոնվենցիայում, բայց հղիության պատճառով Սթենթոնը փոխարենը որոշեց իր տեղը զիջել հովանավորների ցուցակում և իր ելույթի խոսքն ուղարկեց իրեն փոխարեն կարդալու[55][56]։ 1851 թվականին Սթենթոնը Սենեկա Ֆոլսում, փողոցում ներկայացվեց Սյուզան Բ․ Էնթոնիին։ Նրանց իրար ծանոթացնողը Ամելիա Բլումերն էր՝ ֆեմինիստուհի և նրանց փոխադարձ ծանոթը, ով չէր ստորագրել Սենտիմենտների հռչակագիրը և դրան հաջորդած բանաձևերը, չնայած Սենեկա Ֆոլսի կոնվենցիային մասնակցել էր[57]։
Թեև Սթենթոնը և Էնթոնին առավելապես հայտնի են կանանց ընտրական իրավունքի համար իրենց համատեղ աշխատանքով, նրանք առաջին անգամ միասին պայքարել են ԱՄՆ-ում Չափավորության շարժման (անգլ.՝ Temperance movement in the United States) ժամանակ։ Միասին նրանք կարևորագույն դերակատարում ունեցան կարճատև կյանք ունեցած Չափավորության կանանց միության (1852-1853) ստեղծման գործում։ Կազմակերպությունում իր նախագահության ընթացքում Սթենթոնը սկանդալ ունեցավ բազմաթիվ կողմնակիցների հետ, երբ առաջարկեց, որ հարբեցողությունը բավարար պատճառ հանդիսանա ամուսնալուծության համար[58]։ Բայց կանանց ընտրական իրավունքի և Չափավորության շարժման միջև կապը դժվար թե պատահական լիներ։ Երկու շարժումներն էլ ունեին ընդհանուր հետաքրքրություններ, ընդ որում՝ կանանց ընտրական իրավունքը կատարում էր պատճառի դերը, իսկ հարբեցողության արգելքը դառնում էր հետևանք։ Ավելի ուշ՝ նահանգից նահանգ, կանանց ընտրական իրավունք ստանալուց հետո, նրանք կարող էին դիմել տարբեր քաղաքական միջոցների՝ հարբեցողությունը նվազեցնելու համար, ինչը առավելապես ընկալվում էր որպես արական սեռի խնդիր։ Այսպիսով, այդ երկու շարժումները հաճախ դաշնակից էին դառնում։
Այնուամենայնիվ, Սթենթոնը և Էնթոնին իրենց ուշադրությունը շուտով սևեռեցին կանանց ընտրական իրավունքի և կանանց իրավունքների վրա։ Նրանց ծավալած գործունեությունն անխուսափելի դարձրին բանաստեղծուհի քույրերի՝ Ալիս Քերիի և Ֆիբի Քերիի հետ նրանց ծանոթությունը։ Որից հետո որոշ ժամանակ Ֆիբի Քերին Էնթոնիի Հեղափոխություն թերթի խմբագիրն էր։
Էնթոնին ամուսնացած չէր և չուներ երեխաներ, ելույթներ ունենալու և ճանապարհորդությունների մեկնելու ժամանակ և էներգիա ուներ, ինչը Սթենթոնը չէր կարող անել։ Էնթոնիի և Սթենթոնի հմտությունները լրացնում էին միմյանց։ Սթենթոնը` լավ հռետոր և գրող լինելով՝ գրում էր Էնթոնիի ելույթներից շատերը, մինչդեռ Էնթոնին շարժման կազմակերպչական ու մարտավարական գործն էր հաջողությամբ կատարում։ Մի անգամ Սթենթոնը գրել է Էնթոնիին. «Ոչ մի ուժ երկնքում, դժոխքում կամ երկրի վրա չի կարող մեզ բաժանել, քանի որ մեր սրտերը հավերժորեն միացած են իրար»[59]։ Ճիշտ նույն կերպ, Սթենթոնի մահախոսականում, որը հայտնվել է Նյու Յորք Թայմսում, Էնթոնին Սթենթոնին հարգանքի տուրք մատուցելով՝ ասել է․ նա «շանթեր էր կռում», որոնցով ինքը (Էնթոնի) «գնդակոծում էր»[7]։ Էնթոնին իր ուշադրությունը կենտրոնացրել էր ընտրական իրավունքի իրացման համեմատաբար նեղ ուղղության վրա, ի տարբերություն դրան՝ Սթենթոնը ցանկանում էր ընդհանուր առմամբ կանանց իրավունքների լայն պլատֆորմ առաջ մղել։ Չնայած նրանց հակառակ տեսակետները հանգեցրեցին որոշ վեճերի և կոնֆլիկտների, ոչ մի տարաձայնություն չսպառնաց նրանց բարեկամությանը կամ աշխատանքային հարաբերություններին. երկու կանայք մնացին մտերիմ ընկերներ և գործընկերներ մինչև Սթենթոնի մահը՝ իրենց առաջին հանդիպումից մոտ 50 տարի շարունակ։ Թեև նրանք միշտ հայտնի են եղել որպես շարժման առաջնորդներ, և նրանց աջակցության կարիքը կար, Սթանթոնին և Էնթոնիին շուտով միացան այլք, ովքեր սկսեցին ստանձնել շարժման շրջանակներում ղեկավար պաշտոններ։ Այս կանանց թվում, ի թիվս այլոց, ընդգրկվեց նաև Մաթիլդա Ջոսլին Գեյջը[60]։
Սթենթոնի ելույթը ապակառուցողական տղամարդու մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]1868 թվականին Վաշինգտոնում՝ Կանանց Քվեարկության կոնվենցիայում, 52-ամյա Էլիզաբեթ Քեդի Սթենթոնը հանդես եկավ հզոր ելույթով[61], որը սկսվում է այսպես. «Հորդորում եմ տասնվեցերորդ փոփոխություն, քանի որ «տղամարդու ընտրական իրավունքը» կամ տղամարդու իշխանությունը, քաղաքացիական, կրոնական և սոցիալական կազմաքանդում է։ Արական տարրը ապակառուցողական ուժ է, անողոք, եսասեր, ուռճացնող, պատերազմ, բռնություն, նվաճում, ձեռքբերում սիրող, նյութական և բարոյական աշխարհում տարաձայնություն, անկարգություններ, հիվանդություններ և մահ սերմանող։ Տեսեք, թե արյան և դաժանության ինչպիսի պատմություններ են ցույց տալիս պատմության էջերը։ Ի՞նչ ստրկության, սպանդի և զոհաբերության միջոցով, ինչ ինկվիզիցիայի ու բանտարկությունների, ցավերի ու հալածանքների միջոցով, սև ծածկագրերով ու մռայլ համոզմունքներով է մարդկության հոգին դարեր շարունակ պայքարել, մինչդեռ գթությունը ծածկել է իր դեմքը, և բոլոր սրտերը սիրելու և հուսալու համար մահացել են»։
Ելույթն ավարտվում է այսպես. «Բնության մեջ բռնության և անկարգությունների նկատմամբ մենք տեսնում ենք ուժերի հավասարակշռության պահպանման մշտական ջանք։ Բնությունը, որպես սիրող մայր, միշտ փորձում է պահել երկիրը և ծովը, սարերն ու հովիտները, յուրաքանչյուրն իր տեղում՝ հանդարտեցնելով զայրացած քամիներն ու ալիքները, հավասարակշռելով ջերմության և ցրտի, անձրևի և երաշտի ծայրահեղությունները, որպեսզի խաղաղությունը, ներդաշնակությունն ու գեղեցկությունը կարողանան գերիշխել։ Բնության և բանականության միջև զարմանալի նմանություն կա, և հասարակության ներկայիս անօրինությունը զգուշացնում է մեզ, որ կնոջ հնազանդության արդյունքում մենք թույլ ենք տվել բռնության և կործանման տարրեր, որը միայն նա [կինը] է ի զորու զսպել։ Եթե դարի քաղաքակրթությունը կոչ է անում ընդարձակել ընտրական իրավունքը, ապա, անշուշտ, առավել կրթված տղամարդկանց և կանանց իշխանությունն ավելի լավ կներկայացներ բոլորին և կպաշտպաներ ամբողջի շահերը, քան կարող է դա անել միայն մեկ սեռի ներկայացուցչությունը»:
Աբոլիցիոնիստների և կանանց իրավունքների շարժման միջև գաղափարական անհամաձայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գույների դեմ կանխակալ կարծիքը, որի մասին մենք այդքան հաճախ լսում ենք, այնքան ուժեղ չէ, որքան սեռի հանդեպ դեմ արտահայտվելը։ Այն առաջանում է նույն պատճառով, և դրսևորվում է շատ նման ճանապարհով։
Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո և՛ Սթենթոնը, և՛ Էնթոնին հրաժարվեցին իրենց աբոլիցիոնիստական արմատներից և խիստ լոբբինգ սկսեցին ընդդեմ Միացյալ Նահանգների Սահմանադրության 14-րդ և 15-րդ փոփոխությունների վավերացման, որոնք աֆրոամերիկացի տղամարդկանց քվեարկելու իրավունք էին տալիս[62]։ Համարելով, որ աֆրոամերիկացի տղամարդիկ, 13-րդ փոփոխության շնորհիվ, արդեն իսկ ունեին օրինական պաշտպանություն, բացառությամբ ընտրական իրավունքի՝ ի տարբերություն սպիտակամորթ տղամարդ քաղաքացիների, և որ երկրում տղամարդու արտոնությունների այդչափ ընդլայնումը միայն կբարձրացներ այն ընտրողների թիվը, որոնք պատրաստ էին մերժել կանանց քվեարկելու իրավունքը[63], և՛ Սթենթոնը, և՛ Էնթոնին զայրացած էին, որ աբոլիցիոնիստները՝ ինչպես աֆրոամերիկյան, այնպես էլ կանանց իրավունքների պաշտպանության համար իրենց նախկին գործընկերները հրաժարվել էին պահանջել, որ փոփոխությունների ձևակերպման մեջ ներառվեին նաև կանայք[64]։
Ի վերջո, Սթենթոնի ընդդիմադիր հռետորաբանությունը ստացավ ռասիստական երանգներ[65]։ Կանանց քվեարկության իրավունքի անունից վիճարկելով՝ Սթենթոնը պնդում էր, որ «հարուստ, կրթված և նրբաճաշակ» կին-ընտրողներն անհրաժեշտ են նախկին ստրուկների և ներգաղթյալների ազդեցությունը կոմպենսացնելու համար, որոնց «աղքատությունը, անտեղյակությունը և իրականությունից կտրվածությունը» կարող են բացասաբար անդրադառնալ ամերիկյան քաղաքական համակարգի վրա[66]։ Նա հայտարարեց, որ դա «լուրջ հարց է, լավ կլինի՞ արդյոք, որ մենք մի կողմ կանգնենք և տեսնենք, թե Սամբոն ինչպես առաջինը կմտնի թագավորություն [քաղաքացիական իրավունքների]»[67]։ Որոշ գիտնականներ պնդում են, որ Սթենթոնը շեշտը դնում էր գույքի սեփականության և կրթության վրա, հակառակվում էր սև տղամարդու ընտրական իրավունքին և համընդհանուր ընտրական իրավունքից օգտվելու ցանկությանը, ինչը մասնատեց քաղաքացիական իրավունքի շարժումը՝ կանանց դեմ հանելով աֆրոամերիկացի տղամարդկանց։ Դրա հետ միաժամանակ Սթենթոնի «կրթված ընտրական իրավունքի վրա» շեշտադրումը[68] մասամբ հիմք ստեղծեց կրթական ցենզի պահանջների համար, որը հաջորդեց տասնհինգերորդ փոփոխության ընդունմանը[69]։
Սթենթոնի դիրքորոշումը զգալի անջրպետ առաջացրեց իր և քաղաքացիական իրավունքների շատ ղեկավարների միջև, մասնավորապես Ֆրեդերիկ Դուգլասի, որը համարում էր, որ սպիտակամորթ կանայք արդեն արտոնություն ունեն հայրերի, ամուսինների և եղբայրների հետ կապի շնորհիվ, որոնց միջոցով իրենց ձայնը գոնե լսելի դարձնելու հնարավորություն ունեին։ Ըստ Դուգլասի՝ նրանց ստրուկ դարձնելն այժմ անվանելով ազատագրված աֆրոամերիկացի տղամարդիկ, ովքեր չունեն կանանց անուղղակի ազդեցություն, իրավունք է տալիս քվեարկության իրավունք ստանալ նախքան կանանց արտոնություններ ստանալը։ Ըստ նրա, երբ աֆրոամերիկացի տղամարդիկ քվեարկելու իրավունք ստանան, աֆրոամերիկացի կանայք կունենան իրավունքների նույն լայնության աստիճանը, ինչպիսին սպիտակամորթ կանայք ունեն։ Հետևաբար, կանանց համընդհանուր ընտրական իրավունքը, ըստ Դուգլասի, ավելի քիչ կարևորություն ունի, քան սև տղամարդու ընտրական իրավունքը[70]։
Չհամաձայնվելով Դուգլասի հետ, և չնայած ռասիստական արտահայտություններին, որին նա երբեմն դիմում էր, Սթենթոնը վստահաբար հավատում էր համընդհանուր արտոնությանը, որը ընդարձակում էր սևամորթների և սպիտակամորթների, տղամարդկանց և կանանց հնարավորությունները։ Խոսելով սևամորթ կանանց անունից՝ նա հայտարարեց, որ իրենց քվեարկելուն ընդդիմանալով, աֆրոամերիկյան ազատազրկված կանանց դատապարտում են «եռապատիկ ստրկության, որը տղամարդը երբեք չի իմանա»՝ «ստրկություն, սեռ և ռասա»[71]։ Նրա նման էին մտածում Էնթոնին, Օլիմպիա Բրաունը և առավել ևս Ֆրենսիս Գեյգը, ով առաջին սուֆրաժիստուհին էր, որը ընտրության իրավունք էր պահանջում ազատ կանանց համար[72]։ 1860 թվականին գրված «Ստրուկի կոչը» (անգլ.՝ The Slave's Appeal) գրքույկում Էլիզաբեթ Քեդի Սթենթոնը խոսում է ոչ միայն ֆեմինիզմի, այլև ստրկության խնդիրների ու դրա դեմ պայքարի մասին։ Թեև նա աֆրոամերիկացի չէր, լավագույնս իր ուղերձը փոխանցելու համար, նա գրել էր մեկի տեսանկյունից, ցույց տալով, որ նա դիտարկում է կանանց ընտրական իրավունքը որպես մի բան, որը չպետք է սահմանափակվի միայն կովկասցի կանանցով[73]։
Թադեուս Սթիվենսը՝ Փենսիլվանիայից հանրապետական կոնգրեսական և թունդ աբոլիցիոնիստը, համաձայն էր, որ քվեարկության իրավունքը պետք է լինի համընդհանուր։ 1866 թվականին Սթենթոնը, Էնթոնին և մի քանի այլ սուֆրաժիստներ պատրաստեցին համընդհանուր ընտրական իրավունքի պետիցիա՝ պահանջելով, որ ընտրության իրավունք տրվի առանց սեռը կամ ռասան հաշվի առնելու։ Միացյալ Նահանգների Կոնգրեսում պետիցիան ներկայացրեց Սթիվենսը[74]։ Չնայած այս ջանքերին, 1868 թվականինտասնչորսերորդ փոփոխությունն ընդունվեց առանց ճշգրտման։
Ժամանակին, երբ Տասնհինգերորդ փոփոխությունը պատրաստվում էր Կոնգրես մտնել, Սթենթոնի դիրքորոշումը մեծ անջրպետ առաջացրեց կանանց շարժման շրջանակներում։ Կանանց իրավունքների շարժման բազմաթիվ առաջնորդներ, այդ թվում՝ Լյուսի Սթոունը, Էլիզաբեթ Բլեկվելը և Ջուլիա Ուորդ Հոուն, վճռականորեն դեմ էին Սթենթոնի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքին։ Մինչև 1869 թվականը, տասներեքերորդ փոփոխության վավերացման վերաբերյալ տարաձայնությունները ծնեցին ընտրական իրավունք պահանջող կանանց երկու առանձին կազմակերպություններ։ Կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիան (անգլ.՝ National Woman Suffrage Association - NWSA), որը հիմնադրվել էր 1869 թվականի մայիսին՝ Էնթոնիի և Սթենթոնի կողմից, վերջինս 21 տարի նախագահել էր այն[75], դեմ էր առանց կանանց ընտրական իրավունքի մասին լրացում անելու՝ տասնհինգերորդ փոփոխության ընդունմանը և, մասնավորապես, Սթենթոնի ազդեցության տակ, պաշտպանում էր կանանց մի շարք հիմնահարցեր, որոնք համարվում էին ծայրահեղ արմատական ընտրական իրավունքներ ունեցող շարժման առավել պահպանողական անդամների կողմից։ Ավելի լավ ֆինանսավորվող, առավել մեծ[76] և ավելի ներկայացուցչական սուֆրաժիստական[77] «Կանանց ընտրական իրավունքի ամերիկյան ասոցիացիա» (անգլ.՝ American Woman Suffrage Association - AWSA) ընկերությունը ստեղծվեց հաջորդ տարվա նոյեմբերին, որը ղեկավարում էին Սթոունը[78], Բլեքվելը և Հոուն[79], տասներեքերորդ փոփոխության հետ համաձայն էր այնպես, ինչպես գրված էր։ Այդ փոփոխության ընդունումից հետո AWSA-ն գերադասեց կենտրոնանալ միայն կանանց իրավունքի, այլ ոչ թե պաշտպանել Սթոունիի կողմից պաշտպանվող՝ կանանց ավելի լայն իրավունքների վրա. գենդերային չեզոք ամուսնալուծության օրենքներ[80], կնոջ իրավունքը հրաժարվել ամուսնու հետ սեռական հարաբերությունից, մեծացնել կանանց տնտեսական հնարավորությունները և կանանց ատենակալ լինելու իրավունք[81]։
Համոզված լինելով, որ տղամարդկանց չպետք է տրվի քվեարկության իրավունք, առանց կանանց նույնպիսի արտոնություն տալու, նախկին ստրուկ և ֆեմինիստուհի Սոջորներ Թրութը միացավ Սթենթոնի և Էնթոնիի կազմակերպությանը[82]։ Սթենթոնին, Էնթոնիին և Իստին միացան Մաթիլդա Ջոսլին Գեյգը, որը հետագայում Սթենթոնի հետ աշխատեց «Կնոջ Աստվածաշունչը» գրքի վրա։ Չնայած Սթենթոնի դիրքորոշմանը և նրա և այլոց ջանքերին` Տասնհինգերորդ փոփոխությունը ընդլայնելու և բոլոր կանանց քվեարկության իրավունքը ներառելու համար, այս փոփոխությունը նույնպես անցավ, իր նախնական գրված տարբերակով, 1870 թվականին։
Հետագա տարիներին Սթենթոնը շահագրգռված էր կոոպերատիվ միություններ և աշխատատեղեր ստեղծելու ջանքերով։ Նրան գրավում էին նաև քաղաքական ռադիկալիզմի տարբեր ձևեր՝ պոպուլիստական շարժմանը ծափահարող և իրեն սոցիալիզմի հետ նույնականացնելով, հատկապես ֆաբիական սոցիալիզմի հետ[83]։
21-րդ դարում Սթենթոնը համարվում է վաղ ամերիկյան դեմոկրատական սոցիալիստ[84]։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնհինգերորդ փոփոխության վավերացմանը հաջորդող տասնամյակում և՛ Սթենթոնը, և՛ Էնթոնին ավելի ու ավելի շատ սկսեցին հակվել առաջին անգամ Վիկտորիա Վուդհոլի կողմից առաջարկված տեսակետին, որ տասնչորսերորդ և տասներեքերորդ փոփոխությունները, ըստ էության, կանանց քվեարկելու իրավունք տալիս են[85]։ Նրանք պնդում էին, որ տասնչորսերորդ փոփոխությունը, որը սահմանում է, որ քաղաքացի են «բոլոր անձինք, ովքեր ծնվել են կամ հպատակագրվել են Միացյալ Նահանգներում և ենթարկվում են դրա իրավասությանը», ներառում է կանանց, և որ տասներեքերորդ փոփոխությունը բոլոր քաղաքացիներին քվեարկելու իրավունք է տալիս[86]։ Օգտագործելով այս տրամաբանությունը, նրանք պնդում էին, որ այժմ կանայք ունեն քվեարկության սահմանադրական իրավունք և որ դա պարզապես այդ իրավունքը հաստատելու խնդիր է։ Սահմանադրության վրա հիմնված այս փաստարկը, որը կոչվում էր «նոր հեռացում» (անգլ.՝ the new departure) կանանց իրավունքների շրջանակում, այն բանի համար, որ այն տարաձայնություն է ունեցել նահանգային մակարդակով քվեարկության օրենքները փոփոխելու ավելի վաղ փորձերի հետ[87], առաջինը Էնթոնիին (1872), իսկ ավելի ուշ Սթենթոնին (1880), մղեց գնալ ընտրություններին և քվեաթերթիկ պահանջել[88]։ Չնայած դրան, և հարյուրավոր այլ կանանց կողմից արված նմանատիպ փորձերին, գրեթե 50 տարի անցավ, մինչև կանայք քվեարկության իրավունք կստանային Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում։
Այս ընթացքում Սթենթոնը ավելի լայն ուշադրություն էր դարձնում կանանց իրավունքներին, ընդհանուր առմամբ, այլ ոչ թե նեղացնելով իր ուշադրությունը միայն մասնավորապես կանանց ընտրական իրավունքի վրա։ 1870 թվականին տասնհինգերորդ փոփոխության ընդունումից և «Հավասար իրավունքների ասոցիացիայի» և այնպիսի հանրաճանաչ սուֆրաժիստների, ինչպիսիք են Սթոունը, Բլեքվելը և Հոուենը, այդ փոփոխությանն աջակցելուց հետո, Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի և կանանց շարժման այլ առաջնորդների միջև եղած անջրպետն ընդլայնվեց, քանի որ Սթենթոնը սկսեց անտեսել մի քանի առաջնորդների հենակետ հանդիսացող հիմնարար կրոնական հավատամքները։ Ի տարբերություն իր գործընկերներից շատերի, Սթենթոնը հավատում էր, որ կազմակերպված քրիստոնեությունը կանանց հեռացնում է հասարակության մեջ ընդունելի դիրք ունենալուց։ Վերջ ի վերջո նա այս տեսակետը հրապարակեց իր աստվածաշնչյան մեկնաբանության մեջ, որը կոչվում էր «Կնոջ Աստվածաշունչ», որը արտահայտում էր աստվածաշնչային սուրբ գրությունների ֆեմինիստական ընկալումը և փորձում էր շտկել հիմնարար սեքսիզմը, որը Սթենթոնը հավատում էր, որ բնորոշ է կազմակերպված քրիստոնեությանը[28]։ Ի տարբերություն 19-րդ դարի ամերիկյան հասարակության, որտեղ քաղաքական գործիչները հաճախ հղում էին անում Աստվածաշունչը կանանց ենթակայության տակ պահելու համար, Սթենթոնը քննադատեց Աստվածաշունչը՝ հրաժարվելով վերաբերվել դրան որպես սուրբ տեքստի։ Սթենթոնը բազմաթիվ քննադատություններ է արել, որոնք խիստ հեռանում են քրիստոնեական ավանդույթից, ներառյալ՝ առաջարկելով վերանայել Երրորդության հիմնարար քրիստոնեական ուսմունքը։ Ավելի ուշ, իր ինքնակենսագրության մեջ Սթենթոնը նկարագրել է աստվածաշնչյան մեկնաբանությունը. «Որքան կարդում էի, այնքան ավելի սուր էի զգում կանանց համոզելու կարևորությունը, որ եբրայերեն դիցաբանությունը հատուկ չի պնդում, որ ավելի բարձր ծագում ունի, քան հույներինն է… Դրա անցանկալի առանձնահատկությունները վաղուց ակնհայտ կլինեին, եթե դրանք չմեկնաբանվեին իրենց աստվածային ներշնչանքի հանդեպ հավատով»[18]։
Սթենթոնի հայացքները շարունակում էին նրան օտարել իր որոշ ֆեմինիստ-գործընկերներից։ Սթենթոնն աջակցում էր ամուսնալուծության իրավունքին, զբաղվածության իրավունքին և կանանց սեփականության իրավունքին։ Սրանք հարցեր էին, որոնց Կանանց ընտրական իրավունքի ամերիկյան ասոցիացիան (AWSA) նախընտրում էր չմասնակցվել[89]։ «Կնոջ Աստվածաշունչը», որը մերժում էր քրիստոնեությունը ի սկզբանե հայրապետական և ճնշող կրոն, կոչ էր անում «19-րդ դարի համար ավելի ռացիոնալ կրոն կառուցել, և այդպիսով փախչել հրեական դիցաբանության բոլոր անհեթեթություններից, որոնք ոչ ավելի կարևոր նշանակություն ունեն, քան հունականը, պարսկականն ու եգիպտականը», շատ քրիստոնյաների հեռացնելով դրա պատճառից[28]։ Նրա հայցքներից շատերը համարվում էին արմատական այն հասարակության մեջ, որտեղ նա ապրում էր, ներառյալ՝ նրա միջռասայական ամուսնությունները ընդունելու կոչը։ Չնայած նա դեմ էր, որ աֆրոամերիկացի տղամարդկանց ձայն տալու իրավունքը ընդունվի առանց բոլոր կանանց ձայնի իրավունք տալու և այն վիրավորական արտահայտչամիջոցներին, որոնց նա դիմել էր այս ընդդիմությունը արտահայտելու համար, Սթենթոնը որևէ առարկություն չուներ միջռասայական ամուսնության վերաբերյալ և շնորհավորական նամակ էր գրել Ֆրեդերիկ Դուգլասին՝ սպիտակամորթ կնոջ՝ Հելեն Պիտսի հետ 1884 թվականին ամուսնանալու կապակցությամբ[90]։ Էնթոնին, վախենալով Կանանց քվեարկության իրավունքի ազգային ասոցիացիայի (NWSA) հրապարակային դատապարտումից և ցանկանալով պահպանել հիմնականում կանանց ընտրական իրավունքի պահանջը, Սթենթոնին խնդրում էր հանրությանը չպատմել Դուգլասին ուղղված իր նամակի մասին կամ այդ ամուսնությանը դրվատանքով վերաբերվելու մասին[91]։
Սթենթոնը շարունակեց գրել կանանց ընտրական իրավունքի վերաբերյալ մի շարք մեծ կարևորություն ունեցող գրքեր, փաստաթղթեր և ելույթներ։ 1876 թվականից սկսած՝ Ստանտոնը, Էնթոնին և Գեյջը համագործակցեցին՝ գրելու համար «Կնոջ ընտրական իրավունքի պատմություն» գրքի առաջին հատորը՝ վեց հատորանոց նորարարական աշխատություն, որը պարունակում է կնոջ ընտրական իրավունքի ամբողջ պատմությունը, շարժման փաստաթղթերը և նամակները[92]։ Առաջին երկու հատորները լույս են տեսել 1881 թվականին, իսկ երրորդը՝ 1886 թվականին։ Աշխատանքն, ի վերջո, ավարտվել է 1922 թվականին Իդա Հարփերի կողմից[93]։ Սթենթոնի մյուս գլխավոր աշխատանքներից են «Կնոջ Աստվածաշնչի» երկու մասերը, որոնք լույս են տեսել 1895 և 1898 թվականներին, «Ութսուն տարի և ավելին․ Հիշողություններ 1815-1897» ինքնակենսագրությունը, որը տպագրվել է 1898 թվականին և «Ինքնամենությունը» կամ «Ինքնիշխանությունը», որով նա առաջին անգամ արտասանել է որպես ելույթի խոսք Վաշինգտոնում, Ամերիկյան կանանց ազգային ասոցիացիայի 1892 թվականի համագումարում, Կոլումբիա[94]։
1868 թվականին Սթենթոնը, իր ժամանակաշրջանի առաջատար կին ֆեմինիստ Սյուզան Բ. Էնթոնիի և Պարկեր Պիլսբերիի հետ միասին, սկսեց հրատարակել ամենշաբաթյա «Հեղափոխություն» պարբերականը՝ Սթենթոնի խմբագրություններով, որոնք կենտրոնացած էին կանանց հարցերի լայն շրջանակի վրա[95]։ Սթենթոնը միաժամանակ միացավ նաև Նյու Յորքի Դասախոսական բյուրոյին (անգլ.՝ Lyceum movement)՝ ձեռնամուխ լինելով իր կարիերայի 12-ամյա դասախոսական շրջանին։ Ամեն տարի ութ ամիս ճանապարհորդելով և դասախոսելով՝ նա միջոցներ հայթայթեց իր երկու կրտսեր որդիներին քոլեջում ուսման տալու համար, և, հաշվի առնելով որպես դասախոս նրա հանրաճանաչությունը, բնակչության լայն շրջաններում իր գաղափարները տարածելու հնարավորություն էր տալիս, ձեռք բերել հասարակական լայն ճանաչում և հետագայում հաստատել իր հեղինակությունը որպես կանանց իրավունքների շարժման հանրաճանաչ առաջնորդ։ Նրա ամենատարածված ելույթներից էին «Մեր աղջիկները», «Մեր տղաները», «Համատեղ կրթություն», «Ամուսնությունը և ամուսնալուծություն», «Կյանքը բանտում» և «Աստվածաշունչը և կնոջ իրավունքները»[96]։ Իր դասախոսական ճանապարհորդություններով Սթենթոնն այնպես տարվեց, որ թեև ինքն էր նախագահը, բայց այդ ժամանակահատվածում նախագահել է «Կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի» 15 կոնվենցիաներից միայն չորսը[97]։
Սթենթոնը, գրելուց և ելույթներից բացի, կարևոր դերակատարություն ունեցավ տարբեր նահանգներում, մասնավորապես Նյու Յորքի, Միսուրիի, Կանզասի նահանգներում կանանց ընտրական իրավունքի խթանման գործում, որտեղ այն քվեարկության դրվեց 1867 թվականին և Միչիգանում, որտեղ այն քվեարկության դրվեց 1874 թվականին։ 1866 թվականին նա անհաջող հայտ ներկայացրեց Նյու Յորքից ԱՄՆ-ի Կոնգրեսի աթոռի համար[98], և նա գլխավոր ուժն էր «Կանանց սեփականության օրինագծի» (անգլ.՝ Married Women's Property Acts in the United States) ընդունման հարցում, որն ի վերջո ընդունվեց Նյու Յորք նահանգի օրենսդիր մարմնում (անգլ.՝ New York State Legislature)[7]: Նա աշխատել է Վայոմինգի, Յուտայի և Կալիֆորնիայի նահանգներում կանանց ընտրական իրավունքի համար, և 1878 թվականին նա Կալիֆոռնիայի սենատոր Աարոն Ա. Սարջենտին համոզեց ներդնել կանանց ընտրական իրավունքի փոփոխությունը` օգտագործելով մոտ ութ տարի առաջ ընդունված Տասնհինգերորդ փոփոխության նմանատիպ ձևակերպումները[95]։
Սթենթոնը նաև միջազգային ակտիվ գործունեություն էր ծավալում՝ շատ ժամանակ անցկացնելով Եվրոպայում, որտեղ բնակվում էր նրա դուստր և իր ֆեմինիստ-գործընկերուհին՝ Հարրիոտ Սթենթոն Բլաչը։ 1888 թվականին նա օգնեց նախապատրաստվել Կանանց միջազգային խորհրդի հիմնադրմանը[99]։ 1890 թվականին Սթենթոնը դեմ է արտահայտվել «Կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի» միաձուլմանը ավելի պահպանողական և կրոնական կողմնորոշմամբ «Կանանց ընտրական իրավունքի ամերիկյան ասոցիացիայի» հետ[100]։ Նրա առարկությունները չխանգարեցին, որ կազմակերպությունները միավորվեն՝ ստեղծելով «Կանանց ընտրական իրավունքի ամերիկյան ազգային ասոցիացիա» (NAWSA): Չնայած նրան, որ դեմ էր միաձուլմանը, Սթենթոնը դարձավ կազմակերպության առաջին նախագահը՝ հիմնականում Սյուզան Բ․ Էնթոնիի միջամտության շնորհիվ։ «Կանանց Աստվածաշունչը» և ամուսնալուծության վերաբերյալ նրա դիքորոշման պատճառով նա, սակայն, երբեք հեղինակություն չէր վայելում «Ազգային ամերիկայանի» ավելի կրոնական պահպանողական անդամների շրջանում[101]։
1892 թվականի հունվարի 18-ին, Սթենթոնը, մահից մոտ տասը տարի առաջ, միացավ Էնթոնիին, Սթոունին և Իզաբելլա Բեյչեր Հուքերին՝ ԱՄՆ Դատական իշխանությունների պալատի առջև ընտրելու իրավունք ստանալու հարցում[102]։ Մոտ հինգ տասնամյակ կանանց ընտրության և կանանց իրավունքների համար պայքարելուց հետո, Էլիզաբեթ Քեդի Սթենթոնը մի վերջին անգամ ելույթ ունեցավ Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամների առջև[103]։ Օգտագործելով այն տեքստը, որը դարձավ «Ինքնության մենությունը» կամ «Ինքնամենություն» (The Solitude of Self), նա խոսեց անհատի գլխավոր արժեքի մասին՝ նշելով, որ արժեքը հիմնված չէ սեռի վրա։ Ինչպես Սթենթոնի «Սենտիմենտների հռչակագրում», որը նա գրել էր դեռ 45 տարի առաջ, Սթենթոնի հայտարարությունում ասվում էր ոչ միայն մասնավորապես կանանց քվեարկության իրավունքի անհրաժեշտության մասին, այլև հասարակության մեջ և, ընդհանրապես, կանանց շրջանում կանանց դիրքի նորովի ընկալման անհրաժեշտության մասին․
Ամեն մարդու հոգու մեկուսացումը և ինքնուրույնության անհրաժեշտությունը յուրաքանչյուր անհատի պետք է իր շրջապատը ընտրելու իրավունք տա։ Ամենակարևոր պատճառը, թե ինչի համար են պետք կնոջը բարձրագույն կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները; նրա ընդունակությունների, մտքի և մարմնի ուժերի լիակատար զարգացումը, մտածողության և գործունեության առավել ընդարձակ ազատությունը; ստրկության բոլոր ձևերից՝ սովորույթից, կախվածությունից, սնահավատությունից, վախի բոլոր կործանարար ազդեցություններից լիակատար ազատությունը, նրա անձնական կյանքի մենությունն է և դրա նկատմամբ անհատական պատասխանատվությունը։ Ամենաուժեղ պատճառը, որ մենք կնոջ համար խնդրում ենք «ձայն» կառավարությունում, որի իշխանության ներքո նա ապրում է, կրոնում, որին նրան ասվում է հետևել, «հավասարություն» սոցիալական կյանքում, որտեղ նա գլխավոր գործոն է. «տեղ» արհեստներում և մասնագիտություններում, որտեղ նա կարող է վաստակել իր հացը, այն է, որ նա ունենա կյանքի անձեռնմխելիության իրավունք, քանի որ, որպես անհատ, նա պետք է ապավինի ինքն իրեն ...[104] -
Բնօրինակ տեքստ (անգլ.)
The isolation of every human soul and the necessity of self-dependence must give each individual the right to choose his own surroundings. The strongest reason for giving woman all the opportunities for higher education, for the full development of her faculties, her forces of mind and body; for giving her the most enlarged freedom of thought and action; a complete emancipation from all forms of bondage, of custom, dependence, superstition; from all the crippling influences of fear—is the solitude and personal responsibility of her own individual life. The strongest reason why we ask for woman a voice in the government under which she lives; in the religion she is asked to believe; equality in social life, where she is the chief factor; a place in the trades and professions, where she may earn her bread, is because of her birthright to self-sovereignty; because, as an individual, she must rely on herself ... |
Լյուսի Սթոունն այնքան տպավորված էր իրեն հաջորդած Սթենթոնի ելույթի փայլով, որ «Ինքնամենությունն» ամբողջությամբ հրապարակեց իր Woman's Journal ամսագրում՝ իր սեփական ելույթը թողնելով հանձնաժողովի մոտ[105]։
Սթենթոնը վճռականորեն աջակցել է 1898 թվականին Իսպանա-ամերիկյան պատերազմին՝ գրելով. «Թեև ես ատում եմ պատերազմն ինքնին, բայց ես ուրախ եմ այս դեպքում։ Ես կցանկանայի տեսնել Իսպանիան ... երկրի երեսից վերացած»[106]։
Մահ, թաղում և հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթենթոնը մահացել է սրտի անբավարարությունից Նյու Յորք քաղաքի իր տանը, 1902 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ԱՄՆ-ում կանանց ընտրելու իրավունք ստանալուց 18 տարի առաջ։ Նրա մարմինը հանգչում է Նյու Յորք նահանգի Բրոնքսի Վուդլաունի գերեզմանատանը։ Գերեզմանի վրա տեղադրված է իր և ամուսնու այդտեղ հողարկավոր ված լինելու հուշարձան[107]։
Թեև Էլիզաբեթ Քեդի Սթենթոնը չէր կարողացել հաճախել պաշտոնական քոլեջ կամ համալսարան, սակայն նրա դուստրերը կարողացան բարձրագույն կրթություն ստանալ։ Մարգարետ Լիվինգսթոն Սթենթոն Լոուրենսը հաճախել է Վասար քոլեջ (1876) և Կոլումբիայի համալսարան (1891), իսկ Հարիոթ Սթենթոն Բլաչը բակալավրի և մագիստրոսի աստիճան է ստացել Վասար քոլեջում, համապատասխանաբար, 1878 և 1891 թվականներին[108]։
Սթենթոնի մահից հետո կրոնի մասին նրա ոչ ուղղափառ գաղափարները և կանանց զբաղվածության և կանանց այլ հարցերի վրա շեշտադրումները ստիպեցին, որ շատ սուֆրաժիստներ կենտրոնանան Էնթոնիի, այլ ոչ թե կանանց ընտրական իրավունքի շարժման հիմնադիր Սթենթոնի վրա։ «Կնոջ Աստվածաշունչը» 1895 թվականին Սթենթոնի վիճահարույց հրատարակությունը նրանից օտարեց ավելի կրոնական ավանդական սուֆրաժիստներին և ամրապնդեց Էնթոնիի դիրքը որպես կանանց ընտրական իրավունքի ավելի իրապես ճանաչված առաջնորդ[109]։ Էնթոնին շարունակեց աշխատել NAWSA-ի հետ և ավելի մոտիկից ծանոթացավ շարժման համեմատաբար երիտասարդ անդամներից շատերին[97]։ 1923 թվականին Սենեկա Ֆոլսի կոնվենցիայի 75-ամյակը նշելու ժամանակ, միայն Հարիոթ Սթենթոն Բլաչը հարգանքի տուրք մատուցեց այն դերին, որը մայրն ունեցել էր կանանց իրավունքների շարժումը խթանելու գործում[110]։ Նույնիսկ 1977 թվականին Էնթոնին մեծ ուշադրության արժանացավ որպես շարժման հիմնադիր, մինչդեռ Սթենթոնը անտեսվեց[110]։ Ժամանակի ընթացքում, սակայն, Սթենթոնի նկատմամբ հետաքրքրությունն ավելացավ։
Ադելաիդ Ջոնսոնը իր հարգանքի տուրքն է մատուցել Սթենթոնին, Լուկրեցիա Մոտտի և Սյուզան Բ․ Էնթոնիի հետ միասին արձանախումբ ստեղծելով, որը գտնվում է Միացյալ Նահանգների Կապիտոլիումում, որը բացվել է 1921 թվականին։ Սկզբնապես ցուցադրվել է ԱՄՆ Կապիտոլիումի կրիպտեում, քանդակը տեղափոխվել է նրա ներկայիս վայր 1997 թվականին և ավելի լավ երևում է Ռոտոնդայում[111]։
1965 թվականին Սենեկա Ֆոլսում գտնվող Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի տունը[112] հայտարարվեց ԱՄՆ ազգային պատմական նշանակության վայր։
1969 թվականին հիմնադրվեց «Նյու Յորքի արմատական ֆեմինիստները» (անգլ.՝ New York Radical Feminists)[113] խումբը։ Այն կազմակերպված էր անցյալի նշանավոր ֆեմինիստների անունով փոքր բջիջներից կամ «բրիգադներից»․ Անն Կոեդտը և Շուլամիթ Ֆայրսթոունը ղեկավարում էին Սթենթոն-Էնթոնի բրիգադը։
1973 թվականին նրան ընդունեցին Կանանց փառքի ազգային սրահ[114]։
1975 թվականին Թենաֆլիում, Նյու Ջերսի նահանգ, Ստանտոնի տունը[115] հայտարարվեց ազգային պատմական նշանակության վայր[116][117]։
1982 թվականին «Էլիզաբեթ Քեդի Սթենթոն և Սյուզան Բ․ Էնթոնի թղթեր» (անգլ.՝ Elizabeth Cady Stanton and Susan B. Anthony Papers) նախագիծը գիտական նախաձեռնարկություն էր, որի նպատակն էր հավաքել և փաստագրել բոլոր մատչելի նյութերը, որոնք գրվել են Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի և Սյուզան Բ․ Էնթոնիի կողմից։ Ծրագիրն ավարտվել է[118][119]։
2008 թվականի մարտին 37 Park Row-ում գտնվող Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի և Սյուզան Բ․ Էնթոնիի «The Revolution» թերթի սկզբնական գրասենյակը ներառված էր Մանհեթենի Կանանց իրավունքների պատմական վայրերի Նյու Յորք Սիթիի քարտեզում, որոնք առնչվում էին կամ նվիրված էին կարևոր կանանց, որոնք ստեղծվել էին Մանհեթեն Բորոյի նախագահի (Manhattan Borough President) գրասենյակի կողմից[120]։
1999 թվականին Սթենթոնի նկատմամբ հետաքրքրությունը կրկին վերածնվեց, երբ Քեն Բըրնսը և այլք նկարահանեցին «Ոչ միայն մեր համար. Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի և Սյուզան Բ․ Էնթոնիի պատմությունը» վավերագրական ֆիլմը[121][122][123]։ Եվս մեկ անգամ ուշադրությունը սևեռվեց նրա կենտրոնական, հիմնարար դերի վրա՝ ոչ միայն կնոջ ընտրական իրավունքի, այլև Միացյալ Նահանգներում կանանց իրավունքների լայն շարժումը ձևավորելու գործում, որն իր մեջ ներառում էր կանանց ընտրական իրավունք, կանանց իրավական բարեփոխում և հասարակության մեջ կնոջ դերում ամբողջությամբ[124]։
Նաև 1999 թվականին Թեդ Աուբի քանդակը բացվեց որպես ոգեկոչման հիշատակ, երբ 1851 թվականի մայիսի 12-ին Ամելիա Բլումերը Սթենոնին ներկայացրեց Սյուզան Բ. Էնթոնիին[125][126]։ «Երբ Էնթոնին տեսավ Սթենթոնին» կոչվող այս քանդակը բաղկացած է երեք կանանցից, որոնք պատկերված են որպես իրական չափի բրոնզե արձաններ, և տեղադրված է Վան Կլեֆ լճի մոտակայքում՝ Նյու Յորքի Սենեկա Ֆոլս քաղաքում, որտեղ տեղի է ունեցել նրանց ծանոթությունը[125][126]։
«Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի հղի ուսանողների և երեխա ունեցող ծնողների ծառայությունների մասին» օրենքը, որն առաջին անգամ ներդրել է սենատոր Էլիզաբեթ Դոուլը (R-NC) 2005 թվականի նոյեմբերի 8-ին, որպես՝ S. 1966[127][128][129], փորձնական ծրագիր է՝ տարեկան $ 10 միլիոն դոլար ֆինանսավորմամբ, 200 դրամաշնորհով բարձրագույն կրթության հաստատությունների հղի և երեխա ունեցող ուսանողական ծառայությունների գրասենյակ հիմնելը խրախուսելու և գործելու համար[130]։ Համալսարանական գրասենյակը սպասարկելու է ծնող-ուսանողներին, ապագա ուսանող ծնողներին, ովքեր հղի են կամ պատրաստվում են երեխա որդեգրել, ինչպես նաև այն ուսանողներին, ովքեր երեխային մանկատուն կամ որդեգրման են տվել։
Սթենթոնը հիշատակվում է նաև Ամելիա Բլումերի, Սոջորներ Թրութի և Հարրիետ Ռոս Թաբմանի հետ միասին հուլիսի 20-ին Եպիսկոպոսական եկեղեցու սրբերի օրացույցում որպես սոցիալական բարեփոխիչներ[131]։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2016 թվականի ապրիլի 20-ին հայտարարեց, որ նոր օրինագծի համաձայն Քեդի Սթենթոնի դիմանկարը կհայտնվի նորաստեղծ $ 10-ի հետևի մասում՝ Լուկրեցիա Մոտտի, Սոջորներ Թրութի, Սյուզան Բ․ Էնթոնիի, Էլիս Փոլի և 1913 թվականի Կանանց շքերթի պատկերման հետ միասին։ Նոր՝ 5, 10 և 20 դոլար արժողությամբ օրինագծերի նախագծերը պլանավորվել էր բացել 2020 թվականին՝ 19-րդ փոփոխությամբ ամերիկացի կանանց ընտրության իրավունք ստանալու 100-ամյակի կապակցությամբ, բայց հետաձգվել է[132][133]։
2020 թվականին Նյու Յորքի Կենտրոնական պարկում բացվել է Կանանց ընտրական իրավունքների համար պայքարի պիոներների հուշարձան՝ ի նշանավորումն Տասնիններորդ փոփոխության ընդունման 100 -րդ տարեդարձի։ Քանդակի հեղինակն է Մերեդիթ Բերգմանը։ Պատկերում է բուռն քննարկման մեջ գտնվող Սթենթոնին Սոջորներ Թրութի և Սյուզան Բ․ Էնթոնիի հետ[134]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 5,2 Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/elizabeth-cady-stanton/
- ↑ 7,0 7,1 7,2 «Elizabeth Cady Stanton Dies at Her Home». New York Times. 1902 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 31-ին. «Տիկին Էլիզաբեթ Քադի Սթենթոնը մահացավ երեկ երեկոյան ժամը 3-ի սահմաններում, West Ninety-fourth փողոց 250 Stuart Apartment House -ի իր բնակարանում։ Եթե նա ապրեր մինչև հաջորդ ամսվա 12-ը, նա կդառնար 87 տարեկան։»
- ↑ Թեև այն հանրահայտ է որպես Կանանց իրավունքների առաջին կոնվենցիա, բայց Սենեկա Ֆոլսի կոնվենցիայից առաջ, 1837 թվականին Նյու Յորքում կայացել է Ամերիկացի կանանց հակա-ստրկության կոնվենցիան, որի ժամանակ քննարկվում էին կանանց իրավունքների հարցերը, հատկապես աֆրոամերիկացի կանանց իրավունքները։
Gordon, Ann D.; Collier-Thomas, Bettye (1997). «Introduction». African American women and the vote, 1837–1965. University of Massachusetts Press. էջեր 2–9. ISBN 1-55849-059-0.
1848 թվականի հունիսին տղամարդկանց կողմից կազմակերպված երկու կոնվենցիաներ քննարկել են կանանց իրավունքները. Պարսկաստանում Բադաշտի համաժողովը, որի ժամանակ Թահիրին պաշտպանեց կանանց իրավունքները և հանեց իր քողը. և Նյու Յորքում անցկացվող «Ազատություն կուսակցության» կոնվենցիան, որի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Գերրիթ Սմիթը կանանց ընտրական իրավունքը կուսակցական ծրագրի մաս դարձրեց։ - ↑ Baker, p.109
- ↑ Griffith, pp. 227–228; Stanton, Eighty Years & More
- ↑ Griffith, p. 5
- ↑ Stanton, Eighty Years & More, pp. 31–32, 48
- ↑ 13,0 13,1 13,2 Griffith, pp.10–11
- ↑ Blatch, pp. 18–20
- ↑ Griffith, p. 7
- ↑ Klein, p. 291
- ↑ Kern, p. 22; (see also NY census 1810, 1820 & 1830)
- ↑ 18,0 18,1 18,2 Stanton, Eighty Years & More, p.452
- ↑ 19,0 19,1 Stanton, Eighty Years & More, p.53
- ↑ Stanton, Eighty Years & More, p.33, 48
- ↑ Griffith, pp. 8–9
- ↑ Stanton, Eighty Years & More, p.23
- ↑ Stanton, Eighty Years & More, pp. 21–24
- ↑ Stanton, Eighty Years & More, p.333
- ↑ Stanton, Eighty Years & More, p.43
- ↑ Stanton, Eighty Years and More, p.43
- ↑ Stanton, Eighty Years & More, p.43–44; Griffith, pp. 21–22
- ↑ 28,0 28,1 28,2 Stanton, The Woman's Bible, pp. 12
- ↑ Jason Emerson Արխիվացված 2010-04-19 Wayback Machine "The Secret Six," American Heritage, Fall 2009.
- ↑ Renehan, p. 12
- ↑ Whitman, Alden. American reformers: an H.W. Wilson biographical dictionary. H.W. Wilson Co., 1985, p. 753. 0-8242-0705-X
- ↑ Baker, p. 108; Stanton, Eighty Years & More, p. 72
- ↑ 33,0 33,1 Baker, p. 107–108
- ↑ Baker, pp. 106–107, 109
- ↑ Stanton, Eighty Years & More
- ↑ Stanton, Eighty Years & More, p. 127
- ↑ Sambo կամ Zambo, ռասիստական նվաստացուցիչ տերմին, պիտակ, որը նշանակում է բնիկ ամերիկացի, և որոշ երկրներում նաև աֆրոամերիկացի, հոմանիշ է իսպանական լոբո (իսպաներեն՝ «գայլի») կամ կոյոտ ռասայական պիտակներին, որը գաղությաին շրջանում է ստեղծվել և նշանակում է սպիտակներից ավելի ցածր կաստա։
- ↑ Zip Coon․ urbandictionary
- ↑ «Blackface!». Արխիվացված օրիգինալից 2002 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Griffith, p. xx (directly quoting Stanton)
- ↑ Baker, p.115
- ↑ Gordon, Vol I, p. 39 (Letter from Sarah Grimke to ECS dtd December 31, 1842)
- ↑ Baker, pp. 99–113
- ↑ Baker, p.110–111
- ↑ Baker, pp. 109–113
- ↑ Baker, p.113
- ↑ Stanton, Eighty Years & More, pp. 146–148
- ↑ Elizabeth Cady Stanton and Susan B. Anthony, Selected Works, in Ellen Carol DuBois, ed., The Elizabeth Cady Stanton-Susan B. Anthony Reader, (1992), 44–69, 119–130.
- ↑ Griffith, p. 48
- ↑ «Women's Rights National Historical Park, The First Women's Rights Convention». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 20-ին. (See footnote at end of page regarding Garrison.)
- ↑ Stanton, Eighty Years & More, p.148
- ↑ Foner, p.14; Elizabeth Cady Stanton biography, Women's Rights National Historical Park (National Park Service) accessed March 9, 2009
- ↑ Report of the Woman's Rights Convention, 1848, University of Rochester Library Bulletin, Volume IV, Autumn 1948, University of Rochester. Սա 1848 թվականին Կանանց իրավունքների Ռոչեսթերի կոնվենցիայի ժամանակ քարտուղարի ձեռագիր գրառումների տեքստն է։
- ↑ McMillen, Sally Gregory, (2008). Seneca Falls and the origins of the women's rights movement. Oxford University Press. 0-19-518265-0.
- ↑ McMillen, Sally Gregory. Seneca Falls and the origins of the women's rights movement. Oxford University Press, 2008, p. 108. 0-19-518265-0
- ↑ Worcester Women's History Project. Historical Resources կապված 1850 և 1851 կոնվենցիաների հետ
- ↑ Griffith, p. 72–73; «Women's Rights National Historical Park, Declaration of Rights & Sentiments: List of Signatories». Վերցված է 2007 թ․ ապրիլի 24-ին. (See note regarding Amelia Bloomer at end of page.)
- ↑ Griffith, p. 76
- ↑ Stalcup, Brenda. "Women's Suffrage." In The feminist Papers: From Addams to Beeauvior, ed. Alice S. Rossi, et al.(San Diego: Greenhaven Press, Inc), 88.
- ↑ James, Vol. II, p. 4; James, Vol. III, p. 388
- ↑ «Great Speeches Collection: Elizabeth Cady Stanton Speech – The Destructive Male». The History Place. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Griffith, p. 122; Kern p. 111
- ↑ Gordon, Vol II, p. 567
- ↑ Dubois, The Elizabeth Cady Stanton – Susan B. Anthony Reader, pp. 91–92; Griffith, pp. 122–125; Langley, p. 130
- ↑ Foner, p. 86 (directly quoting Frederick Douglass); Griffith, p. 124; Kern, pp. 111–112
- ↑ Griffith, p. 124 (directly quoting Stanton)
- ↑ Kern, p. 111 (directly quoting Stanton)
- ↑ Baker, pp. 122–123
- ↑ Kern, pp. 111–112
- ↑ Foner, p.600
- ↑ Dubois, Feminism & Suffrage, p. 69
- ↑ Dubois, Feminism & Suffrage pp. 68–69
- ↑ Stevenson-Moessner, Jeanne (1994). «Elizabeth Cady Stanton, Reformer to Revolutionary: A Theological Trajectory». Journal of the American Academy of Religion. 62 (3): 673–674. doi:10.1093/jaarel/lxii.3.673. JSTOR 1465209.
- ↑ «The Elizabeth Cady Stanton & Susan B. Anthony Papers Project, Rutgers University; A Petition for Universal Suffrage». Վերցված է 2007 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Dubois, The Elizabeth Cady Stanton – Susan B. Anthony Reader, p. 93; James, Vol III, p. 344
- ↑ «I'm No Lady; I'm a Member of Congress». Historical Essays: Women Pioneers on Capitol Hill, 1917–1934. Washington, D.C.: Women in Congress. 1999. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Terborg-Penn, Rosalyn (1998). African American women in the struggle for the vote, 1850–1920. Blacks in the diaspora. Indiana University Press. էջ 34. ISBN 0-253-21176-X.
- ↑ James, Vol III, pp. 345,389
- ↑ James, Vol II, p. 227
- ↑ Baker, pp. 126–127
- ↑ Dubois, The Elizabeth Cady Stanton Susan B. Anthony Reader, p. 97; Langley, pp. 131–132; James, Vol III, p. 389
- ↑ James, pp. 345–47 & 389
- ↑ Davis, Sue. The Political Thought of Elizabeth Cady Stanton: Women's Rights and the American Political Traditions. New York University Press, 2010. p. 206. Ըստ Դևիսի՝ քաղաքական արմատականությունը Սթենթոնի քաղաքական մտածողության չորս ուղղություններից մեկն էր, որոնք «խիստ հեռու էին իրարից»։
- ↑ Wittner, Lawrence (2015 թ․ նոյեմբերի 3). «Democratic Socialism Has Deep Roots in American Life». HuffPost. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Dubois, The Elizabeth Cady Stanton – Susan B. Anthony Reader, p. 101–103
- ↑ Mason pp. 925–926 (content of actual amendments)
- ↑ Griffith, p. 148
- ↑ Dubois, The Elizabeth Cady Stanton – Susan B. Anthony Reader, p. 103; Griffith, pp. 154,171
- ↑ Gordon, Vol. II, p. 376; James, pp. 345,389
- ↑ Douglass, p.1073
- ↑ Griffith, p. 184
- ↑ Griffith, p. 178
- ↑ Griffith, pp. 170, 177–184, James, Vol II, pp. 5, 140
- ↑ Griffith, p.203
- ↑ 95,0 95,1 James, Vol III, p. 345
- ↑ Griffith, pp. 160–162, 164–165; James, Vol III, p. 345
- ↑ 97,0 97,1 Griffith, p.165
- ↑ Griffith, p. 125; Ginzberg pp. 120–121
- ↑ James, Vol III, p. 346
- ↑ Burns & Ward, p.179
- ↑ Burns & Ward, pp. 179–183
- ↑ Griffith, p. 203; Library of Congress. American Memory. Votes for Women: Selections from the National American Woman Suffrage Association Collection, 1848–1921. Hearing of the Woman Suffrage Association, January 18, 1892. (Six documents). Retrieved on May 27, 2009.
- ↑ Griffith, p. 204
- ↑ Stanton, History of Woman Suffrage & The Solitude of Self
- ↑ Kerr, Andrea Moore. Lucy Stone: Speaking Out for Equality. New Jersey: Rutgers University Press, 1992, p. 236. 0-8135-1860-1
- ↑ Woods, Thomas (August 2, 2004) The Progressive Peacenik Myth Արխիվացված 2011-08-10 Wayback Machine, The American Conservative
- ↑ Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Locations 44700-44701). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
- ↑ Griffith, pp. 228–229
- ↑ Murphy, Cullen. The Word According to Eve, First Mariner Books, 1999, pp. 19–23. 0-395-70113-9
- ↑ 110,0 110,1 Griffith, p. xv
- ↑ «Architect of the Capitol; Portrait Monument of Lucretia Mott, Elizabeth Cady Stanton, and Susan B. Anthony». www.aoc.gov. Architect of the Capitol. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Elizabeth Cady Stanton House, National Historical Park, at National Park Service
- ↑ New York Radical Feminists (1970). «Politics of the ego: a manifesto». Notes from the Second Year. New York Radical Feminists. OCLC 226965950. Preview.
- ↑ «Stanton, Elizabeth Cady – National Women's Hall of Fame». Womenofthehall.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Local Historic Sites & Districts - Borough of Tenafly, New Jersey». www.tenaflynj.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Cathy A. Alexander (1974 թ․ դեկտեմբերի 1). «National Register of Historic Places Inventory-Nomination: Elizabeth Cady Stanton House» (PDF). National Park Service. 75001122.
{{cite journal}}
:|format=
requires|url=
(օգնություն); Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Download». npgallery.nps.gov. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ "Making It Happen" by Ann D. Gordon in "Project News: Papers of Elizabeth Cady Stanton and Susan B. Anthony," Fall 2012, p. 5. Retrieved March 17, 2014.
- ↑ Ward, Geoffrey C. (1999). «A Note about Contributors». Not for Ourselves Alone: The Story of Elizabeth Cady Stanton and Susan B. Anthony. New York: Alfred Knopf. էջ 241. ISBN 0-375-40560-7.
- ↑ «Scott Stringer – Manhattan Borough President». mbpo.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
- ↑ Not for Ourselves Alone: The Story of Elizabeth Cady Stanton & Susan B. Anthony(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Not For Ourselves Alone». Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Not For Ourselves Alone». Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Burns, Not for Ourselves Alone (video & book)
- ↑ 125,0 125,1 «The Freethought Trail». The Freethought Trail. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 126,0 126,1 «Aub Discusses Commemorative Sculpture – Hobart and William Smith Colleges». .hws.edu. 2013 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Library of Congress record of S. 1966(չաշխատող հղում) thomas.loc.gov, accessed 28 February 2020
- ↑ Full text of S. 1966 Արխիվացված Հուլիս 6, 2010 Wayback Machine
- ↑ S. 1966 Overview(չաշխատող հղում) www.govtrack.us, accessed 28 February 2020
- ↑ Elizabeth Cady Stanton Pregnant and Parenting Student Services Act- U.S. House Briefing, February 15, 2006 – Susan B. Anthony's Birthday [https://web.archive.org/web/20110718075222/http://www.womendeservebetter.com/ECS/ECS%20briefing%20transcript%20021506.htm Արխիվացված Հուլիս 18, 2011 Wayback Machine
- ↑ Calendar of the Church Year, according to the Episcopal Church
- ↑ «Treasury Secretary Lew Announces Front of New $20 to Feature Harriet Tubman, Lays Out Plans for New $20, $10 and $5». Dept. of the Treasury. 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Rappeport, Alan (2019 թ․ հունիսի 14). «See a Design of the Harriet Tubman $20 Bill That Mnuchin Delayed». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Hines, Morgan. «'We have broken the bronze ceiling': First monument to real women unveiled in NYC's Central Park». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթենթոնի աշխատությունների հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- Open Collections Program: Elizabeth Cady Stanton publications, Հարվարդի համալսարան
- Elizabeth Cady Stanton: A Register of Her Papers, Կոնգրեսի գրադարան
- The Elizabeth Cady Stanton and Susan B. Anthony Papers Project Արխիվացված 2020-02-13 Wayback Machine, Ռատգերսի համալսարան
- Carrie Chapman Catt Collection, Կոնգրեսի գրադարանում կան հատորներ Էլիզաբեթ քեդի Սթենթոնի գրադարանից
- Elizabeth Cady Stantonի գործերը Գուտենբերգ նախագծում
- Declaration of Rights with list of signatories from the Women's Rights National Historical Park
- Eighty Years and More, Փենսիլվանիայի համալսարանի թվային գրադարան
- The Slave's Appeal from the Antislavery Literature Project
- The Woman's Bible by Elizabeth Cady Stanton Գուտենբերգ նախագծի կայքում from Project Gutenberg
- Our Girls from the National Endowment for the Humanities Voices of Democracy Project.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elizabeth Cady Stanton House from the United States․ National Park Service
- Stanton's Family Memorabilia from Women's eNews
- Women's Rights National Historical Park from the National Park Service
- Manhattan Women's Historical Sites from the Office of the Manhattan Borough President (Borough of Manhattan, New York City)
- "Writings of Elizabeth Cady Stanton" from C-SPAN's American Writers: A Journey Through History
- Michals, Debra. "Elizabeth Cady Stanton". National Women's History Museum. 2017.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Քեդի Սթենթոն» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1815 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 1902 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- Աբոլիցիոնիստներ
- Աթեիստներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի սուֆրաժիստներ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- Վիկտորյական դարաշրջանի անձինք
- Վիկտորյան դարաշրջանի կանայք