Մասնակից:Adel.Shahinyan/Ավազարկղ20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանխավճարային սպասարկման քարտերի տեսականի գերմանական սուպերմարկետում

Կանխավճարը վերաբերում է նախապես վճարված ծառայություններին: Օրինակ ՝ փոստային նամականիշ, իրավաբանական ծառայություն, ճանապարհային վճարներ, հասարակական տրանսպորտի քարտեր, նվեր քարտեր։ Կանխավճարային տարբերակները կարող են զգալիորեն նվազեցնել ծախսերը, քանի որ դրանք հաճախորդներին թույլ են տալիս նախապես հետևել բյուջեի օգտագործմանը: Ի տարբերություն այն ծառայությունների, որոնք հետվճարային են կամ պայմանագրային, կանխավճարային հաշիվները կարելի է ձեռք բերել կանխիկ: Արդյունքում դրանք կարող են հաստատվել այն մարդկանց կողմից, ովքեր ունեն անձը հաստատող փաստաթուղթ և ցածր վարկային միավոր: Կանխավճարային հաճախորդներ կարող են լինել անչափահասները, ներգաղթյալները, ուսանողները և ցածր եկամուտ ունեցող անձինք:

Կանխավճարային բջջային հեռախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ծառայությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին գնել նոր (սովորաբար արագ և հեշտ ակտիվացման գործընթաց պահանջող) բջջային հեռախոս ցանկացած սուպերմարկետում կամ էլեկտրոնիկայի խանութում: Վերացնելով պայմանագրային համակարգին բնորոշ բարդությունները՝ այս գործընթացը թույլ է տվել շատ արագ ավելացնել բջջային կապի օգտատերերի բազան։ Շատ երկրներում ծառայությունների այս տեսակը մեծ մասսայականություն վայելեց անմիջապես կիրառումից հետո։ Որոշ երկրներում, ինչպիսիք են Իտալիան և Մեքսիկան, կանխավճարային վճարումների մասնաբաժինը շուկայում կարող է հասնել 90%-ի: Այլ երկրներում, ինչպիսիք են Ֆինլանդիան կամ Հարավային Կորեան, այս ցուցանիշը նվազում է մինչև մոտ 2%: Նույնականացումից հետո սպառողին ներկայացվում է մնացորդը, քարտի վրա եղած ժամանակը, որից հետո հեռախոսը պատրաստ է օգտագործման։ Փոքր ընկերություններում պետք է զգուշանալ կասկածելի վճարներից, նման դեպքերում տոկոսադրույքները չափազանց ցածր են իրական լինելու համար: Նրանք կարող են ունենալ թաքնված վճարներ, գովազդվող վճարներ, միացման վճարները, ամսական, շաբաթական, օրական վճարները կամ նույնիսկ սպասարկման վճարներ: Օգտանունը, որը տրամադրվում է կանխավճարային ծառայությունների կողմից, վերջերս դարձել է իրավապահ մարմինների մտահոգության առարկա, որոնք այն համարում են հանցագործների և ահաբեկիչների անվտանգ ապաստարան: Արդյունքում, մի շարք երկրներ, ներառյալ Ավստրալիան, Գերմանիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Մալայզիան, Մոզամբիկը, Նորվեգիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան և Թաիլանդը, ընդունեցին օրենքներ, որոնք պահանջում են, որ բոլոր կանխավճարային հաճախորդները գրանցեն իրենց անձնական տվյալները իրենց բջջային օպերատորի կողմից: Որոշ երկրներում օրենքը պահանջում է, որ հաճախորդները տեղեկացնեն իրենց բջջային օպերատորին կանխավճարային հեռախոսի մասին: Ավստրալիայում կանխավճարային գրանցման քաղաքականությունը իրավապահ մարմինների ավելի մեծ նախաձեռնության մի մասն է, որը ներառում է հանրային համարների ինտեգրված տվյալների բազայի ստեղծում և պահպանում:

Էլեկտրաէներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Տեխասը ապակարգավորեց էներգետիկ արդյունաբերությունը՝ առաջարկելելով էլեկտրամատակարարման ծառայություններ: Արդյունքում, Տեխասից մի քանի ընկերություններ սկսեցին առաջարկել էլեկտրաէներգիայի համար կանխավճարի տարբերակ, իսկ մնացորդը գնում է կիլովատտ ժամի համար գանձված սակագնի դիմաց: Այս համակարգը ներկայումս տարածված է Չինաստանում և Ինդոնեզիայում:

Ապահովագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահովագրավճարները սովորաբար վճարվում են ապահովագրության ժամանակաշրջանի սկզբում կամ դրանից առաջ, բայց երբեմն ապահովագրավճարը կարող է վճարվել մաս-մաս ապահովագրության ժամանակահատվածում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]