Մասնակից:Տաթև Գաբրիելյան/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքն իբրև հրաշք
Պատկեր:Կյանքն-իբրև-հրաշք.jpg
ԵրկիրՍերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Իտալիա Իտալիա
ԺանրԿատակերգություն
Մելոդրամա
Երաժշտական
Դրամա
Ռազմական ֆիլմ
Թվական2004
ԼեզուԳերմաներեն
Սերբախորվաթերեն
Հունգարերեն
ՌեժիսորԷմիր Կուստուրիցա
ՊրոդյուսերԷմիր Կուստուրիցա
Մայա Կուստուրիցա
Ալեն Սարդ
Սցենարի հեղինակԷմիր Կուստուրիցա
Ռանկո Բոզիչ
ԴերակատարներՍլավկո Շտիմաց
Նատաշա Շոլակ
Վեսնա Տրիվալիչ
Վուկ Կոստիչ
ՕպերատորՄիշել Ամատյու
ԵրաժշտությունԷմիր Կուստուրիցա
Դեյան Սպարավոլո
ՄոնտաժՍվետոլիկ Զայց
ՆկարիչներՄիլենկո Հերեմիչ
Տևողություն155 րոպե
IMDbID 0322420

«Կյանքն իբրև հրաշք» (սերբ.՝ Живот је чудо) , գեղարվեստական ֆիլմ, արտադրված սերբա-չեռնոգորյան համագործակցության և Ֆրանսիայի շնորհիվ, ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի տրագիկոմեդիան, նկարահանված 2004 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա: 1992 թվական: Լուկա, տարօրինակ ինժեներ, ով թողել է իր հայրենի Բելգրադը հանուն փոքր քաղաքի համար, որը գտնվում է ինչ- որ ծայրագավառում: Նա հակված է այն մտքով, որ պետք է կառուցի երկաթուղի, որը կմիացնի Սերբիան և Բոսինան: Լուկիի կինը, օպերայի երգչուհի Յադրանկան, տառապում է հոգեկան հիվանդությամբ, որդին՝ Միլոշը ցանկանում է դուրս գալ տեղի ֆուտբոլի ակումբից և միանալ մայրաքաղաքի «Ավազակ» ֆուտբոլի ակումբին: Այդ ընթացքում, Հարավսլավիայում անցկացվում են կարևոր քաղաքական փոփոխություններ: Այդ փոփոխությունները ազդում են նաև փոքրիկ քաղաքի կյանքի վրա: Արջի որսորդության ժամանակ որսորդը սպանում է քաղաքի քաղաքապետին, որկրամոլ, կնամոլ, բայց մարդ, որը չի կորցրել իր դրական կողմերը: Լուկիի կառուցած երկաթուղագծով քաղաք են գալիս նոր տերերը, ովքեր կառուցել են իրենց կարիերան թմրանյութ վաճառելու շնորհիվ: Գալիս է տեղեկություն, որ Միլոշային տանում են բանակ: Միևնույն ժամանակ, դրա հետ միասին հայտնում են, որ նրան սպասում են «Ավազակներում»: Տոնակատարության ժամանակ, նվիրված նոր գնված շոգեքարշին, Միլոշայի հեռագրին և նոր քաղաքապետի ներկայացմանը, Լուկիի կինը փախչում է վենգրիացի երաժշտի հետ: Հենց նույն օրը կապիտան Ալեքսիչին տեղեկացնում են, որ պատերազմ է սկսվել: Կապիտան Ալեքսիչը, հայրենիքին նվիրված սպան, հասկանում է սկսված պատերազմի անիմաստ լինելը:

Շուտով Լուկան իմանում է, որ նրա որդին գերի է ընկել: Լուկան մեկնում է ռազմադաշտ, Միլոշայի տեղը, բայց կապիտան Ալեքսիչը նրան արգելում է: Որոշ ժամանակ անց Միլոշայի ընկերը առաջարկում է նրան վերցնել գերի ընկած աղջկա, բոսինացու, որպեսզի արդյունքում նրան փոխարինի Միլոշայի հետ: Լուկան համաձայնվում է, և գերի ընկած աղջկան Սաբահա անունով հաստատվում է նրա տանը: Նրանց միջև ջերմ հարաբերություններ են առաջանում: Շուտով վերադառնում է Լուկիի կինը, Յադրանկան: Լուկաան և Սաբահան պատրաստվում են փախչել Սերբիա, բայց Դրին գետի մոտ Սաբահային վիրավորում են բոսինացի ավազակները: Մոտակայքում գտնվող միակ հիվանդանոցի ճանապարհը շատ երկար է, բայց շատ արյուն կորցրած Սաբահան ողջ է մնում:

Սիրահարների համար հանկարծակի պարզվում է, որ Սաբահան գտնվում է կռվի մասնակիցների փոխանակման ցուցակներում: Կամքին հակառակ Սաբահային փոխանակում են, բաժանելով նրան Լուկայից: Տուն է վերադառնում Միլոշը: Փոխանակման տեսարանում Կուստուրիցան սարկազմով է ներկայացնում խաղաղապահներին և լրագրողներին:

Պատերազմը ավարտվում է: Ընտանիքը վերադառնում է իր տուն, որը գտնվում է երկաթուղագծի կայարանի մոտ: Լուկան զգում է, որ չի կարող ապրել և փորձում է ինքնասպան լինել, պառկում է երկաթագծերի վրա թունելներից մեկի մոտ, բայց նրա և գնացքի միջև կանգնում է էշ, որը պարբերաբար հայտնվում է ֆիլմում, որպես անհույս սիրո խորհրդանիշ: Լուկան նայում է գնացքի կողմը և զարմացած քարանում է: Սաբահան եկել է նրա ետևից Բոսինա: Ֆիլմի վերջին տեսարանը խորհրադանշական է. Լուկան և Սաբահան, թամբում են էշին, փախչում են այն ամենից, ինչը խանգառում է նրանց սիրոն:

Նկարահանման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման վայր է դարձել, այսպես կոչված «Էմիր Կուստուրիցայի գյուղը», Դրվենգարդ: Այն գտնվում է Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանին, ոչ հեռու Մեչավնիկ լեռից: Սկզբում Կուստուրիցան այդտեղ տուն է կառուցել, հետագայում իր որդու համար: Աստիճանաբար միտք է ծագել ստեղծել իրական ազգագրական բնակավայր: Գյուղի հրապարակում կանգնեցված են հին մեքենաներ Էմիր Կուստուրիցայի հին ֆիլմերից: Ինչպես նաև երկաթուղու ճանապարհին, որը Կուտուրիցան վերանորոգել է «Կյանքն իբրև հրաշք» ֆիլմի համար, կանգնած է մեքենա, որը երթևեկել է ֆիլմում երկաթուղու ռելսերի վրայով:[1]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սլավկո Շտիմաց Լուկա Ջուրիչ
Նատաշա Շոլակ Սաբախա
Վեսնա Տրիվալիչ Յադրանկան Ջուրիչ
Վուկ Կոստիչ Միլոշ Ջուրիչ
Ալեքսանդար Բերչեկ Վելո
Ստրիբոր Կուստուրիցա Կապիտան Ալեքսիչ
Մարիանա Կարանովիչ Նադա
Բրանիսլավ Լալևիչ Ռադովան
Նիկոլ Կոյհո Ֆիլիպովիչ
Դեյան Սպարավալո Դիրիժոր

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տևողություն — 155 րոպե
  • Գունավոր
  • Լեզուն — Սերբերեն
  • Ձայն — DTS/Dolby Digital

Գեղարվեստական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և մի շարք այլ իր ֆիլմերում, Կուստուրիցան արտահայտում է հակապատերազմական դիրքը և տխրում է միասնական Հարավսլավիայի մասին, անբարյացակամորեն խոսելով անջատողականների, սանձազերծված Հարավսլավական պատերազմի մասին, և ՄԱԿի մասին, բայց, ինչպես միշտ, չի կորցնում լավատեսությունը և կայտառությունը, և արդյունքում ստացվում է Տրագիկոմեդիան , ժանր, որում ռեժիսորը նկարահանել է իր ֆիլմերի մեծամասնությունը:
«Կյանքն իբրև հրաշք» ֆիլմը առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցույթում, բայց քննադատները այս ֆիլմը ընդունել են բավականին զուսպ, ի տարբերություն Կուստուրիցայի նախորդ ֆիլմերի: Ռեժիսորին մեղադրել են ինքնակրկնության մեջ և ֆիլմը ձգձգելու համար, բայց նույն պահին նշելով կատարյալ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նկարահամումները շարունակվել են 13 ամիս գրեթե առանց ընդմիջման, նկարահանող խմբի բախտը չէր բերում եղանակի հետ, բացի այդ Կուստուրիցան անընդհատ փոփոխել է սցենարը:
  • Կապիտան Ալեքսիչի դերը խաղացել է ռեժիսորի տղան Ստրիբոր Կուստուրիցան:
  • Գլխավոր հերոսի տղան, Միլոշ Ջուրիչը մեջբերում է Այնշտայնին, գնում է բանակ Նովի Սադ քաղաք, որտեղից արմատներով եկել է Այնշտայնի առաջին կինը սերբիացի Միլևա Մարիչը, և կրում է նրա հոր անունը, Միլոշ:

Մամուլի արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կուստուրիցան տեսնում է կյանքը բոլոր վախերով և դրամաներով, բայց նաև իր ուրախություններով» («Monsieur Cinèma»)
  • «Գուցե, այն ավելի շատ փափուկ և լավատեսական ֆիլմ է Կուստուրիցա» («Première»)

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The No Smoking Orchestra — In the beginning
  2. The No Smoking Orchestra — Evergreen
  3. The No Smoking Orchestra — Wanted man
  4. The No Smoking Orchestra — Kiss the mother
  5. The No Smoking Orchestra — Moldavian song
  6. The No Smoking Orchestra — Vasja
  7. The No Smoking Orchestra — Dying song
  8. The No Smoking Orchestra — Looking for Luka
  9. The No Smoking Orchestra — Ovo je muski svet
  10. The No Smoking Orchestra — Fatal wounds
  11. The No Smoking Orchestra — Who killed the D.J.
  12. The No Smoking Orchestra — Karakaj
  13. The No Smoking Orchestra — The waterfall
  14. The No Smoking Orchestra — Gladno Srce
  15. The No Smoking Orchestra — Looking for Sabaha
  16. The No Smoking Orchestra — When life was a miracle
  17. The No Smoking Orchestra — Moldavian song

ԲՈՆՈՒՍ (միայն հատուկ արծաթե թողարկումում)

  1. The No Smoking Orchestra — Kad sam bio mlađan lovac ja
  2. The No Smoking Orchestra — Bye bye Dobrila
  3. The No Smoking Orchestra — Leskovacki zvižđuk

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]