Մասնակից:Սվետլանա Հովսեփյան/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաիս Սաիդ (արաբ․՝ قيس سعيد‎‎‎, ), թունիսցի իրավաբան, քաղաքական և պետական ​​գործիչ, 2019 թվականի հոկտեմբերի 23-ից ի վեր Թունիսի նախագահը։

Տիրապետում է ֆրանսերենին[1]։ Մամուլում, դեռ նախագահ ընտրվելուց առաջ, ստացել էր «Ռոբոկոպ» մականունը՝ հատուկ դիմախաղերի և բառապաշարի, ինչպես նաև էմոցիոնալ զսպվածության պատճառով: 2013 թվականին Սաիդի մասնակցությամբ տեսահոլովակը միանգամից տարածվեց համացանցում: Տեսանյութում նա հեռուստատեսային ստուդիայում նկարահանումների ժամանակ տեղի ունեցող երկրաշարժի ժամանակ լիակատար հանգստություն էր պահպանում[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի փետրվարի 22-ին Թունիս քաղաքում միջին խավի ընտանիքում[3]։

Գիտական ​​կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ստացել է խորը մասնագիտացմամբ դիպլոմ Թունիսի համալսարանի իրավունքի և քաղաքագիտության ֆակուլտետից Հանրային միջազգային իրավունք մասնագիտացմամբ, ավարտել է Թունիսի Սահմանադրական իրավունքի միջազգային ակադեմիան և Մարդասիրական իրավունքի միջազգային ինստիտուտը Սան Ռեմոյում: 1986 թվականին սկսել է դասավանդել Սուսի համալսարանի իրավագիտության, տնտեսագիտության և քաղաքագիտության ֆակուլտետում, 1999 թվականից դասավանդել է Թունիսի համալսարանի իրավագիտության, քաղաքական և սոցիալական գիտությունների ֆակուլտետում: 1994-1999 թվականներին ղեկավարել է Սուսի համալսարանի իրավագիտության, տնտեսագիտության և քաղաքագիտության ֆակուլտետի հանրային իրավունքի բաժինը, 1997 թվականից հանդիսանում է Սահմանադրական իրավունքի միջազգային ակադեմիայի գիտական ​​խորհրդի և կառավարող խորհրդի անդամ, 1997 թվականից՝ Թունիսի սահմանադրական իրավունքի հանուն ժողովրդավարության կենտրոնի նախագահ:

Առաջիններից մեկը, ով դատապարտեց ՝ 2011 թվականի հունվարի 14-ը՝ Բեն Ալիի և վարչապետ Մուհամեդ Գանուշի Թունիսից հապճեպ հեռանալու օրը: Վեջինս հայտարարեց նախագահի լիազորությունների իր ժամանակավոր ստանձնման մասին։

2011 թվականի հեղափոխությունից հետո նա միացել է նոր սահմանադրության նախագծի նախապատրաստման փորձագիտական ​​հանձնաժողովին[4]։

2011 թվականից ի վեր նա հայտնի է դարձել բազմաթիվ ռադիո և հեռուստատեսային ելույթներով՝ որպես փորձագետ, ով հրավիրվել է իր կարծիքը հայտնելու սահմանադրական իրավունքի կամ այլ հարցերի վերաբերյալ: Նա ակտիվորեն բարձրաձայնեց 2014 թվականի հունվարին ընդունված սահմանադրության մշակման ընթացքում Թունիսի ժողովրդավարության առաջին քայլերի մասին։

Նախագահական ընտրություններ 2019[խմբագրել | խմբագրել կոդը]

92-ամյա նախագահ Էսեբսիի մահից հետո, ով իր մահկանցուն կնքեց 2019 թվականի հուլիսի 25-ին` նախագահական հնգամյա ժամկետի ավարտից 5 ամիս առաջ, Թունիսում հաջորդ նախագահական ընտրությունները տեղափոխվեցին նոյեմբերի 17-սեպտեմբերի 15 առաջին փուլով և նոյեմբերի 24-հոկտեմբերի 13՝ երկրորդ փուլով։

Սեպտեմբերի 2-ին Կաիս Սաիդը սկսեց իր նախընտրական քարոզարշավը Մանուբա նահանգի Մանուբա քաղաքում՝ «Ժողովրդի կամքը» կարգախոսի ներքո քաղաքացիների հետ բաց հանդիպումներ անցկացնելով։ Նրա ծրագիրը ներառում էր մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով քաղաքական և վարչական իշխանության ապակենտրոնացման նոր տեսլական: Նա նաև հայտարարեց, որ օրենսդրական նախաձեռնություններ է առաջարկելու բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում[5]:

2019 թվականի սեպտեմբերի 15-ին նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, որին Սաիդը մասնակցեց որպես անկախ թեկնածու, նա անսպասելիորեն գրանցեց լավագույն արդյունքը (18,8%) և «Թունիսի սիրտ» կուսակցության ներկայացուցչի Նաբիլ Կարույի (15,7%) հետ անցավ երկրորդ փուլ։ Այդ ժամանակ Սաիդը արտասովոր քաղաքական գործչի համբավ էր ձեռք բերել. նա հրաժարվեց բյուջետային միջոցներով իր քարոզարշավը ֆինանսավորել, թեև օրինական իրավունք ուներ դրանց նկատմամբ: Իր ընտանիքի անդամների օգնությամբ հավաքեց 10,000 դինար (մոտ 3,000 եվրո) երաշխիքային ավանդ, որն անհրաժեշտ էր թեկնածության առաջադրման նպատակով գրանցման համար: Որոշ դիտորդներ նրա պահպանողական հայացքները գնահատում են որպես սալաֆիստական, և նրա հաջողությունը հաճախ վերագրում են երկրի ավանդական քաղաքական դասի նկատմամբ ունեցած հասարակության հիասթափությամբ[6]:

Նորընտիր նախագահի փոքր թիմում ընդգրկվել է հայտնի ձախակողմյան համոզմունքներով Ռիդ Մեքկին, իսկ Սաիդի ծրագրի կարևորագույն կետերից մեկը Թունիսի քաղաքական համակարգի արմատական ​​փոփոխությունն է։ Նա առաջարկում է հրաժարվել Ազգային խորհրդարանի ուղիղ ընտրություններից՝ անցնելով եռաստիճան ժողովրդավարական մոդելի, որտեղ ուղղակիորեն ընտրվում են միայն քաղաքային իշխանությունների տեղակալները, ընդ որում՝ ընտրողների կողմից նրանց անձնական որակների գնահատմամբ, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական կուսակցությանը պատկանելու փաստով։ Այս համակարգում մունիցիպալ պատգամավորները պետք է կազմեն նահանգային խորհրդարաններ, նրանք էլ իրենց հերթին խորհրդարանականներին առաջադրում են որպես պատգամավոր ազգային մակարդակով: Այնուամենայնիվ, այս տեսակի հիմնարար սահմանադրական բարեփոխումները պետք է հաստատվեն գործող խորհրդարանի երկու երրորդի կողմից՝ Թունիսի Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի կողմից, որում կուսակցություններից ոչ մեկը չի ստացել մանդատների բացարձակ մեծամասնությունը 2019 թվականի հոկտեմբերի 6-ի ընտրություններում[7]:

Սեպտեմբերի 20-ին Իսլամիստական ​​Վերածնունդ կուսակցությունը հայտարարեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սաիդի թեկնածությանը սատարելու մասին[8]։

2019 թվականի հոկտեմբերի 4-ին ընտրական հանձնաժողովը հայտարարեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Կաիս Սաիդի հաղթանակի մասին։ Պաշտոնական տվյալներով՝ նրան աջակցել է ընտրողների 72,71 %-ը՝ 55 % մասնակցությամբ։ Նաբիլ Կարուին ընդունել է իր պարտությունը. Sigma սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման համաձայն՝ 18-25 տարեկան տարիքային խմբի ընտրողների շրջանում Սաիդի օգտին քվեարկել է մոտ 90%-ը, իսկ 60-ից բարձր տարիքի խմբում՝ 49,2%-ը։ «The Daily Telegraph»-ը հրապարակել է փորձագետների կարծիքները, ըստ որոնց՝ կուսակցության բացակայությունն ու լավ ֆինանսավորվող նախընտրական արշավը նպաստել են ազնիվ և անկաշառ մարդու կերպարի ստեղծմանը, որն ունակ է արդյունավետ իրականացնել հակակոռուպցիոն ծրագիր: Արտաքին քաղաքականության մեջ Թունիսի հարևանները՝ Ալժիրը և Լիբիան, հայտարարվեցին նոր նախագահի առաջնահերթություններ, իսկ ընտրությունների ժամանակ Արևմուտքի հետ ապագա հարաբերությունների բնույթը մնաց անհասկանալի[9]:

Երկրի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաիդը Թունիսի նախագահի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նա երկրի առաջին նախագահն է, ով ծնվել է Թունիսի անկախության հռչակումից հետո։

2019 թվականի նոյեմբերի 15-ին Սաիդը հանձնարարեց Վերածննդի կուսակցության ներկայացուցիչ վաթսունամյա ինժեներ և գյուղատնտես Հաբիբ Ջեմլիին ձևավորել կառավարություն, ով շատ հայտնի չէ քաղաքական շրջանակներում[10]։

2020 թվականի հունվարի 6-ին Ազատ սահմանադրական կուսակցությունը դատապարտեց նախագահ Սաիդի լռությունը 2019 թվականի դեկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո՝ Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Բացի այդ, հայտնի է դարձել դեկտեմբերի 25-ին Էրդողանի Թունիս կատարած գաղտնի այցի մասին։ Ըստ այս աշխարհիկ կուսակցության՝ թուրքական զորքերի մուտքը Լիբիա, որը թաղված է քաղաքացիական պատերազմով, վտանգ է ներկայացնում Թունիսի համար, քանի որ ռազմական գործողությունները կարող են տարածվել նրա տարածք[11]։

2020 թվականի հունվարի 10-ին խորհրդարանը չհաստատեց Գեմլիի ձևավորած կառավարության կազմը («կողմ» քվեարկեց 72 պատգամավոր, «դեմ»՝ 139)[12]։

2020 թվականի հունվարի 20-ին Սաիդը նոր կառավարության ձևավորումը վստահեց ֆինանսների նախկին նախարար Էլիաս Ֆահֆահին[13]։ Սաիդը հանդիպում է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

2020 թվականի փետրվարի 27-ին խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 129 կողմ, 77 դեմ, 1 ձեռնպահ քվեարկեց Ֆահֆահի կառավարությանը վստահության օգտին[14]։

2020 թվականի հուլիսի 15-ին վարչապետը Սաիդի խնդրանքով հրաժարական տվեց այն բանից հետո, երբ խորհրդարանը անվստահություն հայտնեց կառավարությանը[15]։

2020 թվականի հուլիսի 25-ին Սաիդը ներքին գործերի նախարար Հիշամ Մաշիշիին հանձնարարեց ձևավորել նոր կառավարություն[16]: 2020 թվականի սեպտեմբերի 2-ին խորհրդարանը հաստատեց կառավարության նոր կազմը, և Մաշիշին ստանձնեց վարչապետի պաշտոնը[17]։

2021 թվականի ապրիլին Սաիդը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս[18]։

2021 թվականի հունիսի 16-ին և 17-ին նա այցով գտնվում էր Իտալիայում՝ բանակցություններ վարելով նախագահ Մատարելլայի և վարչապետ Մարիո Դրագիի հետ[19]։

Արտակարգ իրավիճակների լիազորությունների ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսի 25-ին Իսլամիստական ​​Վերածնունդ կուսակցության քաղաքականության դեմ մեկօրյա փողոցային ցույցերից հետո Սաիդը հեռուստատեսային ելույթում հայտարարեց Սահմանադրության 80-րդ հոդվածի հիման վրա իր որոշումը՝ «հանուն Թունիսի, պետության և Թունիսի ժողովրդի փրկության»՝ վարչապետ Հիշամ Մաշիշիին պաշտոնանկ անելու և ամբողջ գործադիր իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու, ինչպես նաև խորհրդարանի աշխատանքը մեկ ամսով կասեցնելու մասին (ինչպես պարզաբանեց Սաիդը՝ ի պատասխան իր կողմնակիցների փողոցային ցույցերի՝ պահանջելով խորհրդարանի ցրում, Սահմանադրությունը նրան նման իրավունք չի տալիս): Վերածնունդ կուսակցությունը դատապարտել է նախագահի գործողությունները՝ դրանք անվանելով պետական ​​հեղաշրջում։ Վերլուծաբանները իրադարձությունները բացատրում են երկրում կրկնակի տնտեսական և սանիտարական ճգնաժամով. COVID-19 համաճարակի ֆոնին (12 միլիոն բնակչություն ունեցող Թունիսում մահացել է 18,000 մարդ, ինչի արդյունքում կորոնավիրուսային վարակից մահացության մակարդակը այստեղ ամենաբարձրներից մեկն է աշխարհում) քաղաքական ճգնաժամ առաջացավ նախագահ Սաիդի և խորհրդարանի նախագահ Ռաշիդ Ալ-Գանուշիի, Վերածնունդ կուսակցության առաջնորդի առճակատման պատճառով[20]։ Գործազրկության պաշտոնական մակարդակը կազմում է 18%, սակայն մամուլում և սոցիալական ցանցերում պնդումներ կան, որ իրական թիվը մոտ 40% է: 2014-2015 թվականներին Իրաքի և Լևանտի իսլամական պետության կողմից Սիրիայի մարտերին մասնակցել է մոտ 8 հազար թունիսցի[21]։

Հուլիսի 26-ին խորհրդարանի շենքը շրջափակած բանակային ստորաբաժանումները թույլ չտվեցին Ալ-Գանուշիին հասնել իր աշխատավայր, և շենքի դիմացի հրապարակում սկսվեց բախում նախագահի և խորհրդարանի կողմնակիցների միջև: Նույն օրը Սաիդը հայտարարեց պաշտպանության նախարար Բրահիմ Բարթագի և կառավարության խոսնակ Հասնա Բեն Սլիմանին արդարադատության ժամանակավոր նախարարի պաշտոնից ազատվելու մասին[22]:

Հուլիսի 27-ին Սաիդը մեկ ամսով պարետային ժամ մտցրեց երեկոյան ժամը 19-ից մինչև առավոտյան 6-ը և արգելեց հավաքները հասարակական վայրերում, որտեղ երեքից ավելի մասնակիցներ կային[23]:

Հուլիսի 29-ին նախագահը ներքին գործերի նախարար նշանակեց իր ազգային անվտանգության խորհրդական Ռիդհու Գարսալաուիին, իսկ նախօրեին նա հայտարարեց, որ 460 ձեռնարկատերեր նախագահ Բեն Ալիի վարչակարգի օրոք կոռուպցիայի հետաքննության հանձնաժողովի կողմից կասկածվում են պետական ​​միջոցների յուրացման մեջ և պետք է գանձարան վերադարձվի 4 միլիարդ եվրո[24]։

Հուլիսի 31-ին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Human Rights Watch-ը, հայտնել են Վերածննդի կուսակցության մի քանի պատգամավորների, ինչպես նաև անկախ պատգամավոր Յացին Այարիի ձերբակալության մասին, որոնց նկատմամբ 2018 թվականին, Facebook-ում բանակի մասին քննադատական ​​նյութի հրապարակումից հետո, զինվորական դատարանը երկու ամսով կալանքի որոշում է կայացրել (այն չիրականացվեց Այարիի պատգամավորական անձեռնմխելիության պատճառով)[25]։

2021 թվականի օգոստոսի 24-ին Սաիդը հայտարարեց խորհրդարանի գործունեության կասեցման ժամկետի երկարաձգման մասին՝ մինչև նոր կարգի ընդունումը[26]։

Օգոստոսի 28-ին «Amnesty International»-ը նախագահ Սաիդին կոչ արեց վերացնել Թունիսի որոշ կատեգորիաների քաղաքացիների համար արտերկիր մեկնելու արգելքը՝ այդ միջոցը համարելով անօրինական: Պաշտոնապես արգելքը դրված է միայն խորհրդարանի անդամների համար հատուկ իրավիճակի ժամանակաշրջանի համար, սակայն իրավապաշտպանների կարծիքով՝ գործնականում այն ​​կամայականորեն կիրառվում է այլ անձանց, օրինակ՝ ձեռնարկատերերի նկատմամբ[27]:

2021 թվականի սեպտեմբերի 22-ին Սաիդը հրամանագրով ընդլայնեց իր օրենսդիր և գործադիր լիազորությունները՝ ապահովելով պետության ղեկավարի իրավունքը, կառավարության հաստատումից հետո հրամանագրերով հաստատելու օրինագծերը և կաբինետը հաշվետու դարձնելով նախագահության ինստիտուտին և ոչ թե խորհրդարանին[28]։ Միաժամանակ նա լուծարել է 2014 թվականին ստեղծված սահմանադրական վերահսկողության մարմինը[29]։

2021 թվականի սեպտեմբերի 29-ին Սաիդը հրամայեց ձևավորել Նաջլա Բուդենի կառավարությունը[30]։

Հոկտեմբերի 11-ին նախագահական հրամանագրով հաստատված Բուդենի կառավարությունը երդվեց, և վերջինս դարձավ Թունիսի պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրեց վարչապետի պաշտոնը։ Նոր կաբինետում ընդգրկված է 29 նախարար, որոնցից առնվազն 9-ը կանայք են։ Վերածնունդ կուսակցությունը հակասահմանադրական է անվանել կառավարության նշանակման կարգը[31]։

Բարեփոխումների նախապատրաստական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարի 1-ին Թունիսում սկսվեց առցանց «ժողովրդական հարցում» (երկրի բնակչության երկու երրորդը ունեն համացանցին հասանելիություն), որի արդյունքում պետք է մշակվեն Սահմանադրության փոփոխություններ և ընտրական նոր օրենք։ Հանրաքվեով հաստատվելու դեպքում նոր խորհրդարանի ընտրությունները պետք է տեղի ունենային 2022 թվականի դեկտեմբերին։ Ըստ «Gallup»-ի սոցիոլոգիական հետազոտության՝ բնակչության 76%-ը պաշտպանում է նախագահ Սաիդի քաղաքականությունը, իսկ ամենահայտնի քաղաքական ուժը, որի աջակցության մակարդակը մոտ 70% է, Ազատ Դեստուրյան կուսակցությունն է[32]:

2022 թվականի փետրվարի 6-ին Կաիս Սաիդը հայտարարեց Մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի լուծարման մասին, որը պատասխանատու էր դատավորների նշանակման և դատական ​​համակարգի բնականոն գործունեության ապահովման համար։ Նախագահը մեղադրանքներ է առաջադրել ՀՔԾ-ին կողմնակալության և մասնավոր շահերի սպասարկման մեջ[33]։

2022 թվականի հուլիսի 25-ին հանրաքվե անցկացվեց նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է Թունիսի անցումը նախագահական հանրապետության կառավարման ձևին։ 30%-ից մի փոքր ավելի մասնակցությամբ ընտրողների ճնշող մեծամասնությամբ (94,6%) նախագիծը հավանության արժանացավ[34]: Նախագահի հակառակորդների կարծիքով՝ նոր սահմանադրությունը պետության ղեկավարին տալիս է գործնականում անսահմանափակ լիազորություններ և կարող է հեշտությամբ ոչնչացնել 2011 թվականի թունիսյան հեղափոխության ժամանակ ծագած ժողովրդավարությունը[35]։

2023 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցությունը կազմեց 11% (2022 թվականի դեկտեմբերի առաջին փուլում մասնակցությունը եղել է մոտ 8,8%)[36]։

Տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերին «Ալ Ջազիրան» հաղորդել է, որ Սաիդը մահապատժի կողմնակից է (Թունիսում գործում է մորատորիում), անհանդուրժող է ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ և դեմ է տղամարդկանց և կանանց ժառանգական հավասար իրավունքներին (ըստ իսլամական օրենքի՝ դուստրը ժառանգում է տղա ժառանգից 2 անգամ պակաս)[37]։ Նախագահ Էսսեբսին առաջարկեց բարեփոխել իրավահաջորդության օրենքները:

Նա դեմ է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հեռուստաբանավեճի ժամանակ այս ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն որակելով դավաճանություն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաիս Սաիդն ամուսնացած է դատավոր Իքրաֆ Չեբիլի հետ։ Իքրաֆը նշանավոր դեր չի խաղացել ամուսնու նախագահական կյանքում[38]:

Զույգն ունի երեք երեխա՝ որդի Ամրուն (արաբ․՝ عمرو‎‎‎) և երկու դուստր՝ Սառան (արաբ․՝ سارة‎‎‎) և Մունան (արաբ․՝ منى‎‎):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kaïs Saïed sur France 24 : "Je n'aime pas que l'on me marche sur les pieds"» (ֆրանսերեն). youtube.com. 2020-06-23. Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Layli Foroudi (2019-10-18). «Tunisia's new president: how memes and viral videos led to a "Robocop" revolution» (անգլերեն). The Economist. Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Caroline Nelly (2019-10-14). «Kais Saied: Austere upstart poised to be Tunisia's next president» (անգլերեն). The Times of Israel. Արխիվացված է օրիգինալից 2019-10-14-ին. Վերցված է 2019-10-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «PRESIDENTIELLE - Biographie de Kaïs Saied, candidat du second tour» (ֆրանսերեն). lepetitjournal.com. 2019-09-17. Արխիվացված է օրիգինալից 2019-09-29-ին. Վերցված է 2019-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Kais Saïed lance sa campagne électorale à la Manouba. 2.09.2019». Արխիվացված է օրիգինալից 2021-07-27-ին. Վերցված է 2021-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Mohamed Haddad (2019-09-17). «Présidentielle tunisienne : Kaïs Saïed, juriste conservateur, est en tête du premier tour» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված է օրիգինալից 2019-09-16-ին. Վերցված է 2019-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Simon Speakman Cordall (2019-10-14). «How Tunisia's 'Robocop' Kais Saied was propelled to the presidency» (անգլերեն). The National. Արխիվացված է օրիգինալից 2019-10-14-ին. Վերցված է 2019-10-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Tunisia Islamist party throws weight behind vote frontrunner Kais Saied» (անգլերեն). Al Arabiya. 2019-09-21. Արխիվացված է օրիգինալից 2019-09-21-ին. Վերցված է 2019-09-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Stephen Quillen (2019-10-14). «Conservative outsider candidate Kais Saied wins landslide in Tunisian presidential election» (անգլերեն). The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2019-10-14-ին. Վերցված է 2019-10-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Lilia Blaise (2019-11-16). «Tunisie : le nouveau premier ministre Habib Jemli chargé de former un gouvernement» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված է օրիգինալից 2019-11-18-ին. Վերցված է 2019-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Hanen Jebli (2020-01-06). «Tunisia goes into 'diplomatic coma'» (անգլերեն). Al Monitor. Արխիվացված է օրիգինալից 2020-01-17-ին. Վերցված է 2020-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Coup de tonnerre politique en Tunisie» (ֆրանսերեն). Le Point. 2020-01-11. Արխիվացված է օրիգինալից 2020-01-12-ին. Վերցված է 2020-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Frida Dahmani (2020-01-21). «Désignation d'Elyes Fakhfakh à la tête du gouvernement tunisien : le pari risqué de Kaïs Saïed» (ֆրանսերեն). Jeune Afrique. Արխիվացված է օրիգինալից 2020-07-16-ին. Վերցված է 2020-01-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Le gouvernement Elyes Fakhfakh obtient la confiance du Parlement» (ֆրանսերեն). Business News. 2020-02-27. Արխիվացված է օրիգինալից 2020-03-13-ին. Վերցված է 2020-02-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Mohamed Haddad (2020-07-17). «En Tunisie, la démission du chef du gouvernement renforce la crise politique» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված է օրիգինալից 2021-10-01-ին. Վերցված է 2020-07-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Mohamed Haddad (2020-07-28). «En Tunisie, Hichem Mechichi, ministre de l'intérieur, désigné chef du gouvernement» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին. Վերցված է 2020-07-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Tunisie : le Parlement approuve le gouvernement de Hichem Mechichi» (ֆրանսերեն). Le Monde. 2020-09-02. Արխիվացված է օրիգինալից 2020-10-12-ին. Վերցված է 2020-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «بالصور والفيديو ..الرئيس التونسى «قيس سعيد» يزور متحف الحضارة المصرية ومسجدى عمرو بن العاص محمد على وقلعة صلاح الدين | بوابة المحروسة الإخبارية». Արխիվացված է օրիգինալից 2021-07-27-ին. Վերցված է 2021-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Il Presidente tunisino Kais Saied in visita in Italia, prima da Mattarella poi da Draghi» (իտալերեն). RAI. 2021-06-16. Արխիվացված է օրիգինալից 2021-10-01-ին. Վերցված է 2021-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Tunisie : le président s'octroie le pouvoir exécutif, Ennahdha dénonce un «coup d'État»» (ֆրանսերեն). Le Figaro. 2021-07-25. Արխիվացված է օրիգինալից 2021-07-25-ին. Վերցված է 2021-07-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. Lorenzo Cremonesi (2021-07-27). «E ora Tunisi aspetta le mosse dell'uomo forte Saied» (ֆրանսերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2021-07-27-ին. Վերցված է 2021-07-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Tunisie : des affrontements éclatent devant le Parlement au lendemain de sa suspension» (ֆրանսերեն). Le Monde. 2021-07-26. Արխիվացված է օրիգինալից 2021-07-26-ին. Վերցված է 2021-07-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Tunisia's president imposes month-long curfew and bans gatherings» (անգլերեն). The Guardian. 2021-07-27. Արխիվացված է օրիգինալից 2021-07-27-ին. Վերցված է 2021-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. «En Tunisie, le président Kaïs Saïed nomme le ministre de l'intérieur» (ֆրանսերեն). Le Monde. 2021-07-30. Արխիվացված է օրիգինալից 2021-07-29-ին. Վերցված է 2021-07-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Tunisie : des ONG internationales inquiètes après l'arrestation d'un député critique envers le président» (ֆրանսերեն). Le Monde. 2021-08-01. Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2021-08-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «Tunisie : le président prolonge le gel du Parlement» (ֆրանսերեն). Le Figaro. 2021-08-24. Արխիվացված է օրիգինալից 2021-08-24-ին. Վերցված է 2021-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. «Tunisie: Amnesty International interpelle Kaïs Saïed sur les interdictions de voyage à l'étranger» (ֆրանսերեն). RFI. 2021-08-28. Արխիվացված է օրիգինալից 2021-09-10-ին. Վերցված է 2021-09-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. «Tunisia's president to ignore parts of the constitution and rule by decree» (անգլերեն). The Guardian. 2021-09-22. Արխիվացված է օրիգինալից 2021-10-25-ին. Վերցված է 2021-10-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. «Who is Najla Bouden, Tunisia's first female prime minister?» (անգլերեն). AA. 2021-09-29. Արխիվացված է օրիգինալից 2021-10-23-ին. Վերցված է 2021-10-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. «En Tunisie, Najla Bouden nommée première ministre» (ֆրանսերեն). Le Monde. 2021-09-29. Արխիվացված է օրիգինալից 2021-09-29-ին. Վերցված է 2021-09-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «Najla Bouden, la prima donna a guidare un governo in Tunisia» (իտալերեն). il Sole 24 Ore. 2021-10-11. Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2021-10-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. François Clemenceau (2022-01-01). «Tunisie : le président Kaïs Saïed est-il vraiment un dictateur?» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. Արխիվացված է օրիգինալից 2022-01-01-ին. Վերցված է 2022-01-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. «En Tunisie, le président annonce la dissolution du Conseil supérieur de la magistrature» (ֆրանսերեն). Le Monde. 2022-02-06. Արխիվացված է օրիգինալից 2022-02-06-ին. Վերցված է 2022-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. «En Tunisie, la nouvelle Constitution adoptée par une très large majorité des votants, la participation réévaluée à 30,5 %» (ֆրանսերեն). Le Monde. 2022-07-27. Արխիվացված է օրիգինալից 2022-07-27-ին. Վերցված է 2022-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. «Тунисцы будут жить с президентской Конституцией». Независимая газета. 2022-07-26. Արխիվացված է օրիգինալից 2022-07-27-ին. Վերցված է 2022-07-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. «Tunisian election records 11% turnout in rejection of president's reforms» (անգլերեն). The Guardian. 2023-01-30. Վերցված է 2023-01-30-ին.
  37. «Tunisia presidential election: Kais Saied declared winner» (անգլերեն). Al Jazeera English. 2019-10-14. Արխիվացված է օրիգինալից 2019-10-15-ին. Վերցված է 2019-10-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  38. «Tunisia Presidency: Who is Kais Saied the new Tunisian president?» (անգլերեն). Gulf News. 2019-10-14. Արխիվացված է օրիգինալից 2019-10-15-ին. Վերցված է 2019-10-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)