Jump to content

Մասնակից:Սուրեն2021/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն2021/Ավազարկղ 1

Քիմ Պիտալա Քրիստոֆտե (դան․՝ Kim Piitala Christofte), դանիացի ֆուտբոլիստ, պաշտպան, որը հայտնի է «Բրոնդբյուում» և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում իր ելույթներով: 1992 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆտեն իր կարիերան սկսել է «Բրոնդբյուում»։ 1979 թվականին ակումբի կազմում նորամուտը նշել է Դանիայի Սուպերլիգայում։ 1981 թվականին Քիմը տեղափոխվել է բելգիական «Լոքերեն», սակայն երեք մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Բրոնդբյու»։ 1985 թվականին Քրիստոֆտեն հաղթել է Դանիայի առաջնությունում և նույն թվականին տեղափոխվել իսպանական «Մալագա», բայց ոչ Իսպանիա, ոչ Շվեյցարական «Ուիթինգենում» նա չդարձավ հիմքի ֆուտբոլիստ: 1987/88 մրցաշրջանը Քիմն անցկացրել է «Օդենսեում», որից հետո երրորդ անգամ վերադարձել է «Բրոնդբյու»։ Թիմի հետ հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ և երկու անգամ հաղթել է առաջնությունում։

Եվրո-92-ից հետո Քիմը տեղափոխվել է գերմանական «Քյոլն»: Առաջին մրցաշրջանում հաճախ է վնասվածքներ ստացել և նոր մարզչի գալուց հետո զրկվել էր տեղից: 1994 թվականին Քրիստոֆտեն տեղափոխվել է «Լյերս», բայց ոչ մի խաղ չխաղալով վերադարձել է Դանիա, որտեղ դեռ մեկ մրցաշրջան անցկացրել է ակումբում, իսկ հետո ավարտել կարիերան։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Քիմ Քրիստոֆեն նորամուտն է նշել Դանիայի ֆուտբուլի ազգային հավաքականում։ Վնասվածքը խանգարել է նրան մեկնել Մեքսիկա՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը։ 1991 թվականի սեպտեմբերի 25-ին Ֆարերյան կղզիների Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ Եվրո-92-ի ընտրական խաղում Քիմը խփել է առաջին և միակ գնդակը ազգային թիմի կազմում[1]։ 1992 թվականին Քրիստոֆտեն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և դարձել մրցաշարի հաղթող։ Մրցաշարում մասնակցել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի[2], Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի[3], Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի[4], Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի[5] և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական[6]։ Հոլանդիայի հավաքականի դեմ խաղում Քիմը որոշիչ 11 մետրանոց է խփել հետխաղյա սերիայում, որը թույլ է տվել դանիացիներին դուրս գալ եզրափակիչ:

Գոլեր Դանիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 25 սեպտեմբերի 1991 Տորսհավն, Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ 0:1 0:4 Եվրոպայի առաջնություն 1992 ընտրական մրցաշար

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրոնդբյու»

Դանիա

  • Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն՝ 1992

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фарерские острова VS. Дания 0:4» (ռուսերեն). allsoccer.ru. 1991-09-25. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  2. «Дания VS. Англия 0:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-11. Արխիվացված է օրիգինալից 2013-12-25-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  3. «Швеция VS. Дания 1:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-14. Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  4. «Нидерланды VS. Дания 2:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-22. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  5. «Франция VS. Дания 1:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-17. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  6. «Дания VS. Германия 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-26. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2013-08-08-ին.