Մասնակից:Ռիմա Եղիազարյան/Սևագրություն 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիմա Եղիազարյան/Սևագրություն 1

Սնուցման զոնդ, բժշկական սարքավորում, օգտագործվում է այն անձանց համար ,ովքեր չեն կարող բերանով սնվել, ունեն կլման ակտի խանգարում կամ հավելյալ սնուցման կարիք: Զոնդով կերակումը կոչվում է նաև էնտերալ սնուցում կամ խողովակային սնուցում: Այս տարբերակով սնուցումը կարող է լինել ժամանակավոր՝ սուր վիճակների դեպքում կամ մշտական՝ պայմանավորված որևէ քրոնիկ հիվանդությամբ: Զոնդերի տարբեր տեսակներ են օգտագործվում: Դրանք սովորաբար պատրաստվում են պոլիուրեթանից կամ սիլիկոնից: Տրամագիծը սովորաբար չափվում է Ֆրանսիական միավորներով կամ գեյջերով (յուրաքանչյուր ֆրանսիական միավոր համարժեք է 0.33միլիմետրի ): Զոնդերը տարբերակվում են ըստ տեղակայման և օգտագործման նպատակի:

Օգտագործում բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան բազմաթիվ վիճակներ, որոնց դեպքում անհրաժեշտ է կերակրել զոնդով. ամենատարածվածներից են անհասությունը, թերսնուցումը, նյարդային և նյարդամկանային հիվանդությունները, կլման խանգարումը, բերանի և կերակրափողի անատոմիական և հետվիրահատական մալֆորմացիաները, քաղցկեղը, Սանֆիլիպոյի համախտանիշը և այլն:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոնդով սնուցումը երեխաների շրջանում լայն և հաջող կիրառում ունի: Եթե մի մասի դեպքում այն ժամանակավոր է օգտագործվում, մինչև նորմալ սնման եղանակի անցնելը, ապա մյուսները զոնդով ավելի տևական են կերակրվում: Կան երեխաներ, որոնց դեպքում զոնդը միայն հավելյալ սնուցումն ապահովելու դեր ունի, սակայն մի մասը կերակրվում է բացառապես զոնդով[1][2]:

Դեմենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորացած դեմենցիայով անձանց կանխատեսումն առավել բարենպաստ է, եթե նրանց սնուցումը կազմակերպվում է օժանդակողի միջոցով, ի համեմատ զոնդով սնուցման[3]: Անգամ եթե սնուցումը անբավարար է, նախընտրելի է պալիատիվ խնամքն ու ձեռքով կերակրումը. դա դեմենցիայով հիվանդին ներգրավում է մարդկային շփման մեջ[3][4]: Զոնդով երկարատև ճնշման հետևանքով հնարավոր է պառկելախոցերի առաջացում, որոնք կարող են բերել դեղորայքային և ֆիզիկական սահմանափակումների, դիսթրեսի[3][5][6][7]:

Ինտենսիվ խնամքի բաժանմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտենսիվ խնամքի բաժանմունքներում զոնդով կերակրումը հաճախ է օգտագործվում ծանր վիճակում գտնվող հիվանդների սնուցումն ապահովելու նպատակով, եթե նրանց կարգավիճակը դա թույլ է տալիս. 2016թվականի դրությամբ հստակ չէր, թե որ զոնդն է նախընտրելի՝ նազոգաստրալ թե գաստրալ[8]:

Մեխանիկական օբստրուկցիա և շարժողական խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի ու պարանոցի շրջանի ուռուցքները, որոնք ճնշում և նեղացնում են կերակրափողը, արտահայտված գաստրոպարեզը, կողմային ամիոտրոֆիկ սկլերոզը առաջ են բերում զոնդով սնուցման կարիք, որը բարելավում է այս հիվանդությունների ելքը[9][10][11][12]: Երկարատև օգտագործման համար ստամոքսային խողովակը նազոգաստրալից ավելի հարմար է[13]:

Ստամոքս-աղիքային վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերակրափողի կամ ստամոքսի վիրահատություն ունեցած հիվանդները հետվիրահատական շրջանում սնուցվում են զոնդով. զոնդը տեղադրում են քթից և իջեցնում դեպի բարակ աղիների միջին հատված: Նազոգաստրալ զոնդով հիվադներն ավելի արագ են վերականգնվում և վաղ են անցնում նորմալ սնուցման[14]:

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական սնուցմամբ մասնագիտացված ընկերությունները պատրաստում են համ ունեցող՝ խմելու համար նախատեսված և անհամ՝ զոնդային կերակրման նպատակով, արտադրանք: Դա համարվում է բժշկական սնունդ, որի սահմանումը տրված է Orphan Drug Act ի 5բ բաժնում(21 U.S.C. 360ee (b) (3)) որպես սնունդ, որը պետք է ընդունվի կամ ներմուծվի էնտերալ, բժշկի հսկողության ներքո և հաամրվում է տվյալ հիվանդության կամ վիճակի դեպքում ցուցված սննդակարգ, որը ունի գիտական հիմնավորում և հաստատված է բժշկական հետազոտություններով[15][16]:

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազոգաստրալ և նազոյեյունալ զոնդերը նախատեսված են հեղուկ սնունդը ստամոքս կամ աղիներ հասցնելու համար: Սխալ տեղադրելու դեպքում, ծայրը կարող է հայտնվել շնչական ուղիներում ստամոքսի և աղիների փոխարեն. այդ դեպքում հեղուկ սնունդն անցնում է թոքեր՝ առաջ բերելով թոքաբորբ, իսկ որոշ դեպքերում անգամ մահ[17][18][19]:

Գաստրոստոմայի խողովակների (կապում է արտաքին աշխարհը ստաոքսի կամ աղիների հետ՝ անցնելով որովայնի պատի միջով ) բարդություննրից է ստամոքսի պարունակության անցումը որովայնամզի խոռոչ, որն էլ բերում է որովայնամզաբորբի զարգացման. բուժման բացակայության դեպքում այս վիճակն կբերի մահվան: Մեկ այլ լուրջ բարդություն է վարակային շոկը[20]: Ստամոքսի պարունակության՝ մաշկի վրա անցնելու դեպքում, առաջանում է բորբոքում և քայքայում. դա կանխելու նպատակով օգտագործվում են պաշտպանիչ քսուքներ բացվածքի շուրջը[21]:

Գոյություն ունի ֆենոմեն,որը կոչվում է զոնդից կախվածություն. այդ դեպքում երեխան, երկարատև զոնդով սնուցվելուց հետո, հրաժարվում է ինքնուրույն ուտել. այս վիճակը գրանցված չէ որպես հիվանդություն, հաճախությունն էլ անհայտ է[22]:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոնդերի առավել տարածված տարատեսակներն են քթի խոռոչից դրվողները՝ նազոգաստրալ, նազոդուոդենալ, նազոյեյունալ խողովակները. Կան նաև ուղղակիորեն որովայնի առաջային պատով դրվողներ՝ գաստրոստոմայի, գաստրոյեյունոստոմայի կամ յեյունոստոմայի խողովակներ[23][24]:

Նազոգաստրալ սնուցման զոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազոգաստրալ սնուցման խողովակը կամ ՆԳ-զոնդն անցնում է քթանցքով, իջնում կերակրափողով և ավարտվում է ստամոքսում: Այս տեսակի սնուցումը, որպես կանոն, օգտագործվում է կարճաժամկետ՝ մինչև մեկ ամիս. քիչ նորածինների և երեխաների մոտ է նազոգաստրալ զոնդը տեղադրվում երկարատև սնուցման նպատակով: Նազոգաստրալ զոնդի հիմնական առավելությունն այն է, որ համեմատաբար  հեշտ և ոչ ինվազիվ  է տեղադրվում, կարելի է հանել ցանկացած պահի, առանց վիրաբուժական միջամտության: ՆԳ-զոնդերի բարդություններից է դրանց պատահական դուրս գալը, նաև քթի լորձաթաղանթի վնասումը[25]:

Նազոյեյունալ զոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազոյեյունալ զոնդը կամ ՆՅ-զոնդը նման է ՆԳ-զոնդին, միայն թե անցնում է ստամոքսն ու ավարտվում բարակ աղիներում. նազոդուոդենալ զոնդի ծայրը տեղակայվում է տասներկումատնյա աղում, իսկ նազոյեյունալինը՝ աղիճ աղում: Զոնդի այս տեսակներն օգտագործվում են այն անձանց մոտ, ովքեր ստամոքսի լուրջ խնդիր ունեն՝ խախտված շարժողականություն, սաստիկ ռեֆլյուքս կամ փսխում. այս զոնդերը պետք է տեղադրվեն հիվանդանոցային պայմաններում[26][27]:

Գաստրոստոմայի կամ գաստրալ սնուցման զոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաստրալ սնուցման զոնդը կամ Գ-զոնդը խողովակ է, որը տեղադրվում է որովայնի առաջային պատին արված փոքրիկ կտրվածքի միջոցով, ընթանում է դեպի ստամոքս: Նախատեսված է երկարատև էնտերալ սնուցման համար: Տարատեսակներից մեկը միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոման է, որի դեպքում խողովակը տեղադրվում է էնդոսկոպի օգնությամբ:

 Ստամոքսը դրենավորող զոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ-զոնդը կարելի է օգտագործել նաև ստամոքսի պարունակությունը դրենավորելու նպատակով: Դրա անհրաժեշտությունն առաջանում է, երբ վնասված է թափառող նյարդը կամ կա մոտակա բարակ աղիների անցանելիության խանգարում, որի պատճառով ստամոքսի թթվային պարունակությունն ու լեղին տևական մնում են ստամոքսում: Եթե դրենավորումը կարճատև է կատարվելու, ստամոքսի պարունակությունն արտածծվում է  նազոգաստրալ զոնդով: Եթե խցանման մակարդակը հեռակա է տեղակայված, կարող է կոլոստոմայի ցուցում հանդիսանալ, երբեմն էլ ,համապատասխան պայմանների առկայության դեպքում, խցանումը վերացվում է մասնահատման միջոցով: Եթե անհնար է որևէ մեթոդ կիրառել, անցնում են պարէնտերալ սնուցման[28][29]:

Յեյունալ սնուցման զոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յեյունոստոման կամ Յեյունալ սնուցման զոնդը տեղակայվում է վիրահատական կամ էնդոսկոպիկ մեթոդով, որովայնի առաջային պատին կատարված կտրվածքի միջոցով և ուղվում է դեպի աղիճ աղի[30]

  1. Hannah, E; John, RM (November 2013). «Everything the nurse practitioner should know about pediatric feeding tubes». Journal of the American Association of Nurse Practitioners. 25 (11): 567–77. doi:10.1002/2327-6924.12075. PMID 24170530.հրապարակում բաց հնարավորություն
  2. Craig, GM (December 2013). «Psychosocial aspects of feeding children with neurodisability». European journal of clinical nutrition. 67 Suppl 2: S17–20. doi:10.1038/ejcn.2013.226. PMID 24301004. հրապարակում բաց հնարավորություն
  3. 3,0 3,1 3,2 American Academy of Hospice and Palliative Medicine, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Academy of Hospice and Palliative Medicine, Վերցված է August 1, 2013-ին
  4. «Ten Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine, February 2014, Վերցված է 20 April 2015-ին.
  5. Hanson, L. C.; Ersek, M.; Gilliam, R.; Carey, T. S. (2011). «Oral Feeding Options for People with Dementia: A Systematic Review». Journal of the American Geriatrics Society. 59 (3): 463–472. doi:10.1111/j.1532-5415.2011.03320.x. PMC 3164780. PMID 21391936.
  6. Kuo, S.; Rhodes, R. L.; Mitchell, S. L.; Mor, V.; Teno, J. M. (2009). «Natural History of Feeding-Tube Use in Nursing Home Residents with Advanced Dementia». Journal of the American Medical Directors Association. 10 (4): 264–270. doi:10.1016/j.jamda.2008.10.010. PMC 2733212. PMID 19426943.
  7. *Sampson, E. L.; Candy, B.; Jones, L. (2009). Sampson, Elizabeth L (ed.). «Enteral tube feeding for older people with advanced dementia». The Cochrane Library (2): CD007209. doi:10.1002/14651858.CD007209.pub2. PMID 19370678.
  8. Schlein, K (August 2016). «Gastric Versus Small Bowel Feeding in Critically Ill Adults». Nutrition in clinical practice : official publication of the American Society for Parenteral and Enteral Nutrition. 31 (4): 514–22. doi:10.1177/0884533616629633. PMID 26920643.
  9. Bishop, S; Reed, WM (December 2015). «The provision of enteral nutritional support during definitive chemoradiotherapy in head and neck cancer patients». Journal of medical radiation sciences. 62 (4): 267–76. doi:10.1002/jmrs.132. PMC 4968562. PMID 27512573.
  10. Canadian Agency for Drugs and Technologies in Health; (13 August 2014). «Nasogastric Feeding Tubes versus Percutaneous Endoscopic Gastrostomy for Patients with Head or Neck Cancer: A Review of Clinical Effectiveness and Guidelines». Rapid Response Reports. PMID 25411678.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. Sarosiek, I; Davis, B; Eichler, E; McCallum, RW (March 2015). «Surgical approaches to treatment of gastroparesis: gastric electrical stimulation, pyloroplasty, total gastrectomy and enteral feeding tubes». Gastroenterology clinics of North America. 44 (1): 151–67. doi:10.1016/j.gtc.2014.11.012. PMID 25667030.
  12. Greenwood, DI (June 2013). «Nutrition management of amyotrophic lateral sclerosis». Nutrition in clinical practice : official publication of the American Society for Parenteral and Enteral Nutrition. 28 (3): 392–9. doi:10.1177/0884533613476554. PMID 23466470.
  13. Lai, L; Ali, SF (September 2015). «Percutaneous Endoscopic Gastrostomy and Open Gastrostomy». Atlas of the oral and maxillofacial surgery clinics of North America. 23 (2): 165–8. doi:10.1016/j.cxom.2015.05.001. PMID 26333904.
  14. Wang, L; Tian, Z; Liu, Y (January 2017). «Nasoenteric tube versus jejunostomy for enteral nutrition feeding following major upper gastrointestinal operations: a meta-analysis» (PDF). Asia Pacific journal of clinical nutrition. 26 (1): 20–26. PMID 28049257.
  15. Affairs, Office of Regulatory. «Medical Foods Guidance Documents & Regulatory Information».
  16. Nutrition, Center for Food Safety and Applied. «Medical Foods - Guidance for Industry: Frequently Asked Questions About Medical Foods; Second Edition».
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Tiancha2015» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  18. Santos, SC; Woith, W; Freitas, MI; Zeferino, EB (September 2016). «Methods to determine the internal length of nasogastric feeding tubes: An integrative review». International journal of nursing studies. 61: 95–103. doi:10.1016/j.ijnurstu.2016.06.004. PMID 27328376.
  19. Metheny, NA; Meert, KL (May 2014). «Effectiveness of an electromagnetic feeding tube placement device in detecting inadvertent respiratory placement». American journal of critical care : an official publication, American Association of Critical-Care Nurses. 23 (3): 240–7, quiz 248. doi:10.4037/ajcc2014954. PMID 24786813. հրապարակում բաց հնարավորություն
  20. «Bowel necrosis associated with early jejunal tube feeding: A complication of postoperative enteral nutrition». Arch Surg. 141 (7): 701–4. July 2006. doi:10.1001/archsurg.141.7.701. PMID 16847244. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  21. Townley, A; Wincentak, J; Krog, K; Schippke, J; Kingsnorth, S (21 December 2017). «Pediatric gastrostomy stoma complications and treatments: A rapid scoping review». Journal of clinical nursing. doi:10.1111/jocn.14233. PMID 29266535.
  22. Krom, H; de Winter, JP; Kindermann, A (June 2017). «Development, prevention, and treatment of feeding tube dependency». European journal of pediatrics. 176 (6): 683–688. doi:10.1007/s00431-017-2908-x. PMC 5432583. PMID 28409284.
  23. Guenter, Peggi (2001). «Enteral Feeding Access Devices». In Guenter, Peggi; Silkroski, Marcia (eds.). Tube Feeding: Practical Guidelines and Nursing Protocols. Gaithersburg: Aspen Publishers. էջեր 51–67. ISBN 978-0-8342-1939-7. {{cite book}}: External link in |chapterurl= (օգնություն); Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (օգնություն)
  24. «Nutrition support for adults: oral nutrition support, enteral tube feeding and parenteral nutrition». NICE. August 2017. Վերցված է 30 January 2018-ին.
  25. «Dysphagia Treatment». NHS Choices. 19 January 2015.
  26. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Wang20172» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  27. Tiancha, H; Jiyong, J; Min, Y (July 2015). «How to Promote Bedside Placement of the Postpyloric Feeding Tube: A Network Meta-Analysis of Randomized Controlled Trials». JPEN. Journal of parenteral and enteral nutrition. 39 (5): 521–30. doi:10.1177/0148607114546166. PMID 25146431.
  28. Costa, G; Ruscelli, P; Balducci, G; Buccoliero, F; Lorenzon, L; Frezza, B; Chirletti, P; Stagnitti, F; Miniello, S; Stella, F (2016). «Clinical strategies for the management of intestinal obstruction and pseudo-obstruction. A Delphi Consensus study of SICUT (Società Italiana di Chirurgia d'Urgenza e del Trauma)». Annali italiani di chirurgia. 87: 105–17. PMID 27179226.
  29. Mulholland, Michael W.; Doherty, Gerard M. (2011). Complications in Surgery (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 270. ISBN 9781605475301.
  30. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Wang20173» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: