Մասնակից:Մար75/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաշտային Կիլիկիա - (հուն․՝ Κιλικία, լատ.՝ Cilicia, միջին պարսկերեն՝ Klikiyā, պարթևերեն՝ Kilikiyā, թուրքերեն՝ Kilikya), Փոքր Ասիայի հարավարևելյան հատվածն շրջան։ Եղել է առանձին վարչաքաղաքական միավոր Խեթական թագավորության ժամանակներից մինչև Բյուզանդական կայսրություն։ Այժմ գրեթե ամբողջությամբ պատկանում է Թուրքիայի Հանրապետությանը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիան բաղկացած է հիմնականում երկու շրջաններից՝ Լեռնային Կիլիկիա կամ ըստ Ներսես Լամբրոնացու՝ «Գահ Կիլիկիոյ» և Դաշտային Կիլիկիա։

Դաշտային Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Գտնվելով Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան, իսկ կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Դաշտային Կիլիկիան մաս է Կիլիկիայի, որը անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին և սահմանակցում է Փոքր Հայքին։

Դաշտային Կիլիկիան վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, խեթերով, հուրիներով, հույներով, ասորիներով և սեմական այլ ժողովուրդներով։

Տարսոն․ Կլեոպատրայի դարպասը

Հայտնի քաղաքներից էին Տարսոնը, Ադանան, Զեյթունը, Սիսը, Այասը։ Վերջինս գտնվում էր Սարոս գետի երկու ափերին՝ համանուն Այասի ծոցում։ Կիլիկիայի թագավորության գոյության դարաշրջանում և դրանից հետո այն կոչվում էր Հայկական ծոց (այժմ՝ Իսքենդերունի ծոց, թուրքերեն՝ İskenderun Körfezi)։ Ադանա քաղաքը այժմ Թուրքիայի խոշորագույն քաղաքներից է, թվով չորրորդը՝ Ստամբուլից (հունարեն՝ Κωνσταντινούπολις, Կոնստանդինուպոլիս), մայրաքաղաք Անկարայից (հունարեն՝ Άγκυρα, նախկին Անգորա) և Իզմիրից հետո (հունարեն՝ Σμύρνη, Զմյուռնիա)։ Արևմտյան հատվածում Անթալիայի ծովածոցն է՝ համանուն նավահանգստով, իսկ արևելքում՝ Իսքենդերուն ռազմական նավահանգիստը (հունարեն՝ Αλεξανδρέττα, Ալեքսանդրետտա)։ Թուրքիայի կազմի մեջ է մտնում նաև հնագույն քաղաքներից Անտիոքը հուն․՝ Ἀντιόχεια, ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ), որն այժմ վերանվանվել է Անթաքյա (թուրքերեն՝ Antakya), որը Սիրիայից, Ալեքսանդրետի շրջանի հետ 1923 թվականին Ֆրանսիան բռնակցել էր Թուրքիային[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի մասին առաջին վկայությունները հասնում են նախնադար՝ մեզանից ավելի քան տասը հազար տարի առաջ՝ նոր քարի դարի, պղնձի և բրոնզի դարաշրջաններ։ Հայտնաբերվել են բազմաթիվ բերդեր ու ամրոցներ, հոգևոր շինություններ, քաղաքների ու գյուղերի մնացորդներ։

Առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակին, երբ այն նվաճվում է Խեթական թագավորության կազմի մեջ։ Մինչ այդ Կիլիկիայի տարածքը մտել է Մերձավոր Արևելքի այլ պետությունների կազմում՝ Հին Եգիպտոսի թագավորություն, Աքքադ, Էբլա, Ասորեստան։ Խաթթիի անկումից հետո՝ մ.թ.ա. XII դարից սկսած, Կիլիկիայի տարածքում կային մի քանի անկախ թագավորություններ։ Դրանք հիմնադրվում էին գլխավորապես արամեացիների, փյունիկեցիների կամ հույների կողմից։ Պետության ամենահայտնի մայրաքաղաքներից էր Ադանան, որն այն ժամանակվա տեքստերում կոչվում է Ադանավանա։ Կիլիկիայի քաղաքները աշխույժ առևտրական կապեր էին հաստատել Արևելյան Միջերկրականի (Փյունիկիա, Քանաան) քաղաք–պետությունների հետ։ Կիսանկախ այս վիճակը տևում է մինչև մ.թ.ա. VI դարը, երբ Կիլիկիան մտնում է Աքեմենյանների թագավորության կազմի մեջ։ Մ.թ.ա. 333 թվականին Կիլիկիան նվաճվում է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Վերջինիս մահից հետո տերությունը բաժանվում է երեք մասի՝ Մակեդոնիան արևմուտքում՝ Հունաստանի հետ միասին, Եգիպտոսը՝ հարավում՝ Պտղոմեոս զորավարի ենթակայության տակ, իսկ մնացած ամբողջ տարածքները անցնում են Սելևկոս Նիկատոր զորավարին, ով հիմնում է Սելևկյան տերությունը (մ.թ.ա. 297 - մ.թ.ա. 84

Մ.թ.ա. 84 թվականին Դաշտային Կիլիկիան մտնում է Տիգրան Մեծի հայկական աշխարհակալ տերության կազմի մեջ։ Շուտով հայոց թագավորը կործանում է Արևելքի ժողովուրդներին բռնությամբ զավթած այդ կայսրությունը։ Մյուս կողմից, նա թուլացրել էր Պարթևական թագավորությանը։ Սակայն այս իրավիճակը երկար չի տևում և տարածաշրջանում հայտնվում է նոր բռնապետական կայսրություն։ Արտաշատի պայմանագրի համաձայն, մ.թ.ա. 66 թվականին Կիլիկիան անցում է Հռոմի հանրապետությանը և նրա կազմում մնում շուրջ կես հազարամյակ։ 395 թվականին, Հռոմեական կայսրության բաժանման հետևանքով, Կիլիկիան հայտնվում է Բյուզանդիայի կազմի մեջ։ Հետագայում այն դառնում է կռվախնձոր արաբների և Բյուզանդիայի միջև, մինչև 965 թվականին Նիկեփորոս Փոկաս կայսրն այն վերջնականապես ազատագրում է մուսուլմանների լծից։

Արդեն 11-րդ դարի վերջում, սելջուկ թուրքերից Մանազկերտում կրած պարտության հետևանքով Բյուզանդիան կորցնում է վերահսկողությունը Կիլիկիայի նկատմամբ, որտեղ 1080 թվականին Ռուբեն Ա-ն հիմնում է հայկական իշխանություն։ Այն հետագայում վերածվում է թագավորության։ Սակայն շուտով Կիլիկիան ենթարկվում է Եգիպտոսի մամլուքների ավերիչ հարձակումներին, մինչև որ նվաճվում է նրանց կողմից 1375 թվականին։ Չնայած դրան լեռնային որոշ շրջաններում իրենց անկախությունը պահպանեցին մի քանի հայկական իշխանություններ։ Դրանցից Զեյթունը պահպանեց իր կիսանկախ վիճակը մինչև 1915 թվականը։ 1515 թվականին Կիլիկիան նվաճվում է Օսմանյան կայսրության կողմից։ Չնայած դարավոր օտար տիրապետությանը, մինչև 1915 թվականը Կիլիկիայում հայ ժողովուրդը մեծ քանակ էր կազմում։ 1909 թվականին Կիլիկիայում տեղի է ունենում Երիտթուքերի կողմից կազմակերպված Կիլիկիայի հայության կոտորած։

Հիմնկան հոդված՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը 13–րդ դարում

Հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանել են Կիլիկյան աշխարհ կամ Հայոց աշխարհ, ինչպես բուն Հայաստանը։ 12-րդ դարի ճանապարհորդ Բենիամին Տուդելցին գրում է, որ Կիպրոսից չորս օրում Կոռիկոս են հասնում, որ Հայաստան կոչվող երկրի սկիզբն է։

Վեց տարի անց Կիլիկիան հայաթափ է արվում է Հայոց Ցեղասպանության հետևանքով։ Չնայած ծանր կորուստներին, Հայոց Ցեղասպանությունը վերապրած շատ հայեր շուտով սկսում են վերադառնալ Կիլիկիա, որն ըստ Սևրի պայմանգրի անցնելու էր Ֆրանսիային։

Կիլիկիայի Հայկական Կառավարությունը և նրա զինված ուժերի ղեկավարը[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի մայիսի 4-ին հայերը հռչակում են Կիլիկիայի անկախությունը՝ Ֆրանսիայի մանդատի ներքո։

Ֆրանսիան հանձնում է Կիլիկիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի գրավումը քեմալականների կողմից՝ Ռուսաստանի օգնությամբ և Լեգիոնի լուծարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1921 թթ. տեղի ունեցավ Կիլիկիայի գրավումը քեմալականների կողմից՝ Ռուսաստանի օգնությամբ։ Դրանից հետո՝ Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո լեգեոնը ենթարկվեց մասնակի, իսկ 1920 թվականի օգոստոսին՝ վերջնական լուծարման։

1920 թվականի վերջին և 1921 թվականի սկզբին լեգեոնականները հեռացան Կիլիկիայից։ Մի մասն էլ մնաց և տարեվերջին կիլիկիահայության հետ բռնեց վերջին տարագրության դժվարին ճանապարհը։ Կիլիկիայում մեր վերջին զորասյունը՝ Օսմանյան Թուրքիայի, ապա քեմալական բանակների դեմ որևէ պարտություն չկրած Հայկական լեգեոնը, արևմտահայության՝ իր հողի վրա մարող կանթեղի վերջին առկայծումն էր՝ պայծառ, բարձր, հզոր, և կամավորների մեղքը չէր, որ իրենց ազատագրած Կիլիկիան վերստին մնաց թշնամուն...

Սակայն թուրքական գրոհների ներքո, Ֆրանսիան միայնակ է թողնում հայ գաղթականներին։ Չնայած հերոսական դիմադրությանը գերակշռող ու զինված թուրք հրոսակներին, հայ ժողովուրդը կրկին թողնում է Կիլիկիան։ Իսկ 1921 թ-ին կնքված Անկարայի պայմանագրով Ֆրանսիան հանձնում է Կիլիկիան Թուրքիային։

Դաշտային Կիլիկիայի քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտային Կիլիկիան հայտնի էր իր հարուստ քաղաքներով որոնք հիմնականում զբաղվում էին առևտրով։ Դրանցից խոշոռագույնն էին՝ Ադանան,, Ատանա, քաղաք Դաշտային Կիլիկիայում՝ Սարոս (Սիհուն) գետի ափին: Հիշատակավում է մ.թ.ա. V դարից: Մ.թ.ա. III-II դդּ եղել է հելլենիստական մշակույթի կենտրոն: Հռոմեական տիրապետության ժամանակ (I-IVդդ.) վերածվել է զորակայանի, զգալիորեն անկում է ապրել է մշակութային կյանքը:

Որոշ չափով կառուցապատվել է և բարենորոգվել է Բյուզանդիայի Հուստիանոս I կայսեր օրոք (527-565թթ.):  Տակավին կանգնում է VIդ. Սարոս գետի վրա կառուցած քարաշեն կամուրջը (22 կամար, թռիչքը` մոտ 200մ.):

Ադանայում գերակշռել է հայ բնակչությունը: Նույն դարասկզբին Ադանայի տերն է եղել Հեթումյանների տան հիմնադիր, գանձակեցի իշխան Օշինը:

1097թּ զավթել են  խաչակիր ասպետները:

1130-ական թվականների սկզբին Լևոն Ա-ն Դաշտային Կիլիկիայի հետ ազատագրել է Ադանան և միավորել Ռուբինյանների իշխանապետությանը: XII-XIV դդ. քաղաքն ապրել է նոր վերելք, դարձել հայ մշակույթի , արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն:

XIIդּ 2-րդ կեսին Ադանայում հիմնվել է արքունի պալատ, Ս.Աստվածածին և Ս.Ստեփանոս եկեղեցիները (հին եկեղեցիներից հիշվում են Ս.Հակոբը և Ս.Մորոթուն): Քաղաքի արևմտյան մասում՝ գետափին բարձրացող ժայռին կառուցվել է ամրոց, շրջափակվել աշտարակավոր պարիսպներով (1836թּ ավերել են թուրքերը:)

XIVդ. սկզբին Ադանայում հիշվում է ՙհոյակապ և թագավորական քաղաք՚, ուր  1316թּ գումարված աշխարհիկ և հոգևոր մեծամեծների ՙաշխարհաժողովը՚ քննել է հայկական և կաթոլիկ եկեղեցիների միավորման հարցը:

Հայկական  պետականության անկումից (1375թ.) հետո  Ադանան գրավել, ավարի ու ավերածության են մատնել Եգիպտոսի արաբական, սուլթանական զորքերը: 1378թվականից քաղաքը զավթել են Ռամազանյան տոհմի թուրքմեները, XVդ. 2-րդ կեսից` օսմանյան թուրքերը:

Նվաճողները Ս.Հակոբի հոյաշեն եկեղեցին վերածել են մզկիթի և կոչել Ուլու-ջամի: Բայց երկար ժամանակ չի հաջողվել վերացնել Ադանայի հայերի ինքնությունը. XIIդ. հաջորդաբար քաղաքի գլխավոր տանուտեր են հիշվում հայ խոջաները (Խաչատուր, Սարգիս, Մանուկ և ուրիշներ):

XIX դּ կեսից դարձել է Ադանայի նահանգի կենտրոնը:

XIXդּ սկզբին Ադանան ուներ մոտ 12600 (3000 տուն) հայ բնակչություն, որոնց բարեկարգ տները (մեծ մասամբ երկհարկանի) պատած էին պտղատու պարտեզներով, այգիներով, ծաղկաստաններով:

Հայերի ձեռքում էին կենտրոնացված քաղաքի արդյունաբերությունն ու առևտուրը: Ունեին բազմաթիվ գործարաններ (մահուդի, կերպասի, բամբակի, ներկերի օղու, գարեջրի և այլն), արհեստանոցներ (ոսկերչական, արծաթագործական, գորգագործական, կարպետագործական, կաշեգործական, խեցեգործական և այլն), ջրաղացներ:

Ադանայի հայերն ունեին թատրոն, հիվանդանոցներ, վարժարաններ (Աբգարյան, Աշխենյան, Արամյան և այլն), եկեղեցիներ (Ս.Աստվածածին, Ս.Ստեփանոս, Անարատ Հղության, Ս.Կույս), որոնց կից՝ դպրոցներ, տպարաններ:

Ադանայի հազարավոր հայեր զոհ դարձան 1909թּ թուրքական կառավարության կազմակերպած ջարդերին: Զգալի թվով ադանացի հայեր ոչնչացվեցին 1915թּ Մեծ Եղեռնի ժամանակ:

1919-ին, երբ հայ-ֆրանսիական զորքերը ազատագրեցին Կիլիկիան, փրկված հայերից շատերը վերադարձան հայրենի քաղաքը և լծվեցին տնտեսության վերականգնման աշխատանքներին:

1919-22թթ.  Ադանայում հրատարակվել են ՙԱդանա՚ հայատառ թուրքական եռօրյա թերթը, ՙԱրձագանք Կիլիկիո՚, ՙԿիլիկիա՚, ՙՀայ ձայն՚, ՙՏավրոս՚, ՙՔաղաքացի՚, ՙԱզատ Տավրոս՚, ՙԱրարա՚, ՙՆոր աշխարհ՚, ՙԿիլիկյան սուրհանդակ՚, ՙՆոր Սերունդ՚ հայկական թերթերը:

Կիլիկիան քեմալական Թուրքիային հանձնելուց և անգլո-ֆրանսիական զորքերի հեռանալուց հետո,՝ 1922-23թթּ, Ադանայի հայերը թողեցին քաղաքը[2]:

ԲԱՅԱՍ, Պայաս, Փայաս, բերդաքաղաք Ծովային Կիլիկիայում, Ճկներ գավառում, Ալեքսանդրեթի ծովածոցի արևելյան ափին: Բայասի մասին (հատկապես հին  ժամանակների) տեղեկությունները սակավ են: XIIդ. վերջին Բայասի տերը դասվել է Կիլիկյան Հայաստանի առաջնակարգ իշխանների շարքը:

Նույն դարում հիշվում են Բայասի Ս.Աստվածածին եկեղեցին, վաճառաշահ շուկան, իջևանատունը, բաղնիքը: Քաղաքի բարձրադիր մասում գտնվող բազմանկյուն և ամրակուռ բերդը խաչակրաց պատմագիրները անվանում են Կուսանաց բերդ: XIIIդ. վերջին, ընկնելով օտար նվաճողների տիրապետության ներքո, անկում է ապրել և վերածվել անշուք գյուղի:

Շրջակա բարեբեր հողերի (առատորեն աճում են կիտրոն, նարինջ, թուզ, թութ, բամբակ, բրինձ) մշակման շնորհիվ բարգավաճել և վաճառաշահ ավան է դարձել XVIII դարում: XIXդ. վերջին և XXդ. սկզբին Բայասը համանուն գավառակի կենտրոն էր: Ուներ շուրջ 5 հազար հայ բնակչություն, որոնք զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով, մասամբ` երկրագործությամբ:

Բայասի հայերը բռնագաղթի են ենթարկվել 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասին թուրքերը կոտորել են գաղթի ճանապարհին, փրկվածներն ապաստանել են Սիրիայում և այլ երկրներում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բայասում ապրում էին տարագրությունից վերադարձած մոտ 300 հայեր[3]:

ԱՅՆԹԱՓ, քաղաք Դաշտային Կիլիկիայում, Գերմանիկեից (Մարաշ) մոտ 110կմ. հարավ-արևելք, Եփրատի աջակողմյան վտակ Սաջորից 18 կմ արևմուտք, բլրոտ տեղանքում: Առաջին անգամ հիշատակվում է XI դարում: Ունեցել է հոծ հայ բնակչություն: Խաչակիրների օրոք մտել է Եդեսիայի դքսության մեջ: Այնուհետև քաղաքը տիրել են զանազան մահմեդական հրոսակներ:

1266-ին Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորը երկու անգամ փորձել է ազատագրել Այնթապը, բայց չի հասել հաջողության: XIV դ. սկզբին եղել է մեծ և շեն քաղաք` ժայռափոր, անառիկ միջնաբերդով, ունեցել շուկա, ընդարձակ այգիներ:

1404թ. Լենկթեմուրի զորքերը զգալիորեն ավերել են Այնթապը: 1516-ին քաղաքը զավթել է օսմանյան Թուրքիան:

XVIIIդ. Մարաշի գավառի մեջ մտնող Այնթապը շրջապատված է եղել ավելի քան 100 հայաբնակ գյուղերով: XIXդ. վերջին-XX դ. Սկզբին եղել է Հալեպի նահանգի համանուն գավառի Այնթափ գավառակի կենտրոնը:

Ուներ 50 հազար բնակչություն (մոտ 20 հազարը` հայ): Այնթապի հայերը զբաղվում էին արհեստներով (լայն ճանաչում ուներ Այնթապի ասեղնագործությունը), առևտորով: Ունեին 6 եկեղեցի (Ս.Աստվածածին  մայր եկեղեցին 1873-93 թթ. կառուցել է ճարտարապետ Սարգիս Պալյանը), 17 վարժարան, զանազան մշակութային ընկերություններ: Հայ երեխաները սովորել են նաև ամերիկյան միսիոներների հիմնած ՙԿեդրոնական Թուրքիո կոլեջում՚ և օրիորդաց ուսումնարանում: 1886-ին Վարդանյան վարժարանում հրատարակվել է ՙՄենտոր՚ հայատառ թուրքական կիսամսյա պարբերաթերթը: 1912-15թթ. գործել է Կիլիկիյան ճեմարանը` գիշերօթիկ և ցերեկային բաժիներով:

Այնթապի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները 1918թ. վերադարձել են Այնթապ, թուրքական նոր սպառնալիքի հանդիման կազմակերպել Այնթապի պաշտպանությունը (1920-21թթ.), այնուհետև տարագրվել: Նրանց մի մասը հետագայում գաղթել է Սովետական Հայաստան: ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1970թ. սեպտեմբերի 10-ի հրամանագրով ՀՍՍՀ Մասիսի շրջանի Թազագյուղ բնակավայրը վերանվավել է Այնթապ:

Այնթապը (վերանվանվել է Գազիանթեպ) ներկայում Թուրքիայի Գազիանթեպիլի կենտրոնն է:

Ունի տեքստիլ, սննդի, մեքենաշինական արդյունաբերություն[4]:

Մսիս, Հադրիանյան Մոպսոեստիա, Սալմիստրա, Մամեստա, Մամեստիա , Մամեստրա, Մամիստա, Մամեստրա, Մամիստրան, Մամիստրիա, Մամուվեստիա, Մամպսիստա, Մամսուեստիա, Մամուեստիա, Մամուստրիա, Մանսիստա, Մապսսուհեստիա, Մապսուհիստիա, Մասիսաա, Մասիսե, Մասսիսա, Մեսիսահ, Մեսիսե, Մըսիս, Միսեսուր Ջեհան, Միսիս, Միսսիս, Մոմիֆեսուստիա, Մոմպսուեստիա, Մոպսոս, Մոպսուեստ, Մոպսուեստա, Մոպսուեստիա, Մոսպուեստիա, Մոփսուեստիա, Մոֆսուստիա, Մսիսա Կանդարա, Մսիսե, Մսիսի – Քաղաք Դաշտային Կիլիկիայում` նրա կենտրոնական մասում` Պիռամոս (Ջահան) գետի ափին` Ադանա քաղաքից 25 կմ արևելք: Ուշ ժամանակներում մտնում Էր Ադանայի նահանգի մեջ և Ադանայի գավառի Մսիսի գավառակի կենտրոնն էր:

Քաղաքն սկզբնապես հիմնադրվել է գետի աջ ափին, հետագայում տարածվել է նաև դեպի ձախափնյակ: Այս երկու մասերը իրար հետ Էր կապում քարաշեն, բազմակամար ու հոյակապ կամուրջը, որի շինարարությունը վերագրվում է բյուզանդական կայսրեր Կոստանդին I-ին (353 — 361) և Հուստինիանոս I-ին (527—565): Մ-ի հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ:

Առաջին հիշատակողներից մեկը Կիկերոնն Է (1-ին դ. մ. թ. ա.): Մ-ի վրայով Ասորիքից դեպի արևմուտք անցնող միջազգային առևտրական ճանապարհը և այն ժամանակ քաղաքից հարավ Պիռամոսի նավարկելի լինելր մեծապես նպաստել են հին ու միջին դարոերում նրա բարգավաճմանը: Նավահանգստին մոտ լինելը և նրա հետ ունեցած առևտրական աշխույժ կապերը տեղիք են տվել այս երկու քաղաքների տարբերակային անվանումների շփոթությանը:

Հռոմեական կայսրության բաժանումից հետո (395թ.) Մ-ն անցավ Բյուզանդիային: Այդ ժամանակ Մ-ն համարվում Էր Կիլիկիայի նշանավոր քաղաքներից մեկը և Հռոմեական ու Բյուզանդական կայսրությունների կարևոր հենակետը: 80—70-ական թթ. (մ.թ.ա.) Մ-ն Կիլիկիայի մեծ մասի հետ նվաճվել ու միացվել էր Հայաստանին:

Քրիստոնեության ընդունման ժամանակ` 4-րդ դ. վերջերին և 5-րդ դ. սկզբներին Մ-ն արքեպիսկո–պոսանիստ քաղաք էր: 5-րդ դ. սրա արքեպիսկոպոսը հռչակավոր գիտնական Թեոդորոս Մոպսուեստացին էր, որի հետ նամակագրական կապեր էին պահպանում Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու Եզնիկ Կողբացին:

7—10-րդ դդ. քաղաքը մերթ գտնվում Էր Բյուզանդիայի, մերթ Արաբական խալիֆայության տիրապետության տակ: Դրանից հետո` 10—11-րդ դդ., քաղաքի բնակչության գերակշռող մասը հայեր էին: 11-րդ դդ. կեսին այն արդեն գտնվում Էր հայազգի իշխան Խաչիկի որդու` Ապլղարիբ Արծրունու տիրապետության տակ: Նույն դարի վերջերին Մ-ն նվաճեցին խաչակիրները, բայց քաղաքապետությունը 1106 թվից գտնվում էր հայ իշխան Ասպետի ձեռքին:

12-րդ դ. կեսին հզորացող Ռուբինյան իշխան Թորոս II-ը (1145—1165) Մ-ն խլում Է խաչակիրներից և, 1152 թ. քաղաքի մոտ գլխովին ջախջախելով բյուգանդական զորավար Անդրոնիկոսի ուժերր, ամրապնդում է իր տիրապետությունը ոչ միայն Մ-ում, այլև Կիլիկիայի մեծագույն մասում: Մ-ն կրկին հզորանում ու բարգավաճում է Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակ (1198–1375): Մ-ի ծաղկման շրջանը Հեթում I-ի թագավորության (1226—1270) ժամանակներում էր, երբ այն նույնիսկ հիշատակվում Է իբրև մայրաքաղաք մինչև 1315 թ: Լևոն II-ի ժամանակ (1198—1219) այստեդ հիմնադրվել էր Լատինական եպիսկոպոսական աթոռ, որը 1320 թ. փոխադրվեց Այաս:

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո (1375թ.), երբ Կիլիկիայի մեծագույն մասը նվաճեցին եգիպտական մամլյուկները, Մ-ն նույնպես կողոպտվեց ու կորցրեց իր նշանակությունը: 1432 թ. եվրոպացի Բերտրանդոն Մ-ն գտնում Է ավերված ու անշքացած վիճակում: 1682 թ. եվրոպացի ուղևորներից մեկը նշում է, որ Պիռամոսի վրայի կամուրջը իրար հետ էր կապում քաղաքի արևմտյան և արևելյան կողմերը:

16-րդ դարից օսմանյան տիրապետության տակ գտնվող Մ-ն 19-րդ դ. վերջերին մի խղճուկ բնակավայր էր` հազիվ 200 տուն բնակիչներով, որի 1/3-ը հայեր էին: 1909 թ. կոտորածների և 1915–18 թթ. եղեռնի ժամանակ Մ-ի հայերը նույնպես բնաջնջվեցին կամ տարագրվեցին: Երբեմնի մեծ ու բարգավաճ Մ-ի մոայլ պատկերը պահպանվում Է նաև այժմ: Մ-ի պատմաճարտարապետական հուշարձաններից են ս. Սարգիս և ս. Ատեփանոս եկեղեցիները: Քաղաքի մոտակայքում պահպանվել են 3 հին ու ավերված բերդեր՝ թուրքական անուններով, արևելքում՝ Թումլու գալե, Իլան գալե կամ Շահմիրան գալե կամ էլ Լևնկլա, իսկ երրորդը` Թոփրագ գալեն, գտնվում է քաղաքից հարավ–արևելքում: Պահպանվել են սրանց ամրակուռ պարիսպների ավերակները: Քաղաքի մոտ` բլրի գագաթին, նույնպես երևում են հին բերդի մնացորդներ[5]:

Սիս, Ասսիս, Ասսիսում, Կոզան, Կոմնաթ, Հիսն Սիսիյա, Սեբաստոզ, Սիսա, Սիսան, Սիսիա, Սիսիյե, Սիսին, Սիսիոն Կաստրոն, Սիսուան, Քոզան, Օոսսիս – Գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք Դաշտային Կիլիկիայում` Ադանայի նահանգի Քոզանի գավառում, Սսի գետի ու նրա Անցմնցուկ վտակի ափին` Սիս լեռան հյուսիսարևելյան զառիվայր ու ապառաժաոտ լանջին, 290 մ միջին րարձրության վրա: Քաղաքի  շրջապատում են Դաշտային Կիլիկիայի ընդարձակ ու բարեբեր դաշտեբը՝ նարնջի, կիտրոնի, նշենու, ձիթապտղի, խաղողի և այլ պտուղների, տեսակ-տեսակ բանջարեղենի ճոխ ու զեղեցիկ այգիներավ ու բրնձի ցանքատարածություններով: Ս-ն հիշատսւկվում է հնագույն ժամանակներից: Ոմանք այն նույնացնում են Կիկերոնի հիշատակած (1-ին դ. մ.թ.ա.) Պինդենիսոս բերդի, ոմանք՝ Փլավիաս կամ Փլավիոպօլիս և Բրիելիկ քաղաքների հետ:

Անունը սեմական ծագում ունի և արամեերենում նշանակում է «քահանա, կրոնավորների բնակատեղի»: Հնագույն ժամանակներում Ս-ն ենթարկվում էր Հռոմին, ապա` Բյուզանդիային: 5-6-րդ դդ. այն հաճախ հիշատակվում է հռոմեական և բյուզանդական աղբյուրներում: 8-րդ դ. սկզբներին Ս-ն նվաճել են արաբները: Այդ ժամանակտշրջանի մասին գրող արաբ հեղինակները վկայում են, որ Ս-ի բնակչության մեծ մասը հայեր էին: 11-րդ դ. կեսերից Մեծ Հայքից Կիլիկիա գաղթած հայերը երկրամսաի և քաղաքի ու նրա շրջակայքի էթնիկական պատկերը վերջնականապես փոխեցին՝ հօգուտ իրենց: Ս-ի վերելքը սկսվում է հենց այդ ժամանակներից, երբ հայկական ֆեոդալական իշխանությունների հզորացման շնորհիվ 1198 թ. սաեղծվեց Կիլիկիայի հայկական թագավոբրությունը:

Քաղաքը ստրատեգիական աեսակետից հարմարավետ դիրք ուներ, գտնվելով ծովափից հեռու՝ ավելի ապահով էր: Նրա տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը նպաստում էին քաղաքով անցնող գլխավոր առևտրական ճանապարհները: 12-րդ դ. կեսերից Ս-ն Կիլրկիայի հայկական Ռուբինյան իշխանության կենտրոնն էր, իսկ Լևոն Բ-ի ժամանակ (1198-1219թթ.)՝ հայոց թագավորության մայրաքաղաքը: Այդ ժամանակ քաղաքը շրջապաավեց ամրակուռ պարիսպներով, կառուցվեցին արքունի պալաատը, կրոնական ու հասարակական շենքերը: Ս-ն ավելի գեղեցկացավ ու կառուցապատվեց Հեթում Ա-ի թագավորության տարիներին (1226-1270թթ.) ու նրա հաջորդների ժամանակ: Հեթումի ժամանսւկ կառուցված աչքի ընկնող շենքերից էին թագավորական նոր ապարանքը՝ Դարպաս անունով, որի համար օգաագործվել են սրբատաշ քարեր և սև մարմար:

Քաղաքի մոտ` սրածայր ու անմատչելի Սիս լեռան վրա էր գտնվում հայերի ձեռքով կառուցված Ս-ի հզոր ու ամրակուռ բերղը, որի սլացիկ աշտարակները, բուրգերը, դիտանոցներն ու հաստահեղույս ատամնավոր պարիսպները քաղաքի անվտանգության հուսալի երաշխիքներն էին:

Ս-ն նաև խոշոր կրոնական կենտրոն էր, Կիլիկիայի կամ Սսի համահայկական կաթողիկոսության նստավայրը: 1441 թ. կթաթողիկոսությունը Էջմիածին տեղավտխվելուց հետո Ս-ն մնաց որպես Կիլիկիայի հայոց կաթաղիկոսի նստավայր: Այստեղ հաճախ գումարված եկեղեցական ժողովներն ընդունում էին կարևորագույն որոշումներ, որոնք ունեին համահայկական նշանակություն: Քաղաքում տարբեր ժամանակներում կառուցվել են մեկուկես տասնյակի չափ եկեղեցիներ՝ ս. Աթանագինե, ս Աստվածածին,  Գրիգոր Լասավորիչ, ս. էջմիածին, ս. Հակոբ, ս. Հոգի, ս. Հռիփփսիմե, ս. Մարինե, ս. Նիկողայոս, ս. Նշան, Պաղոս-Պեարոս, ս. Սարգիս, ս. Սիմեոն, ս. Սոփի, ս. Ստեփանոս: Ս. Ստեփանոս եկեղեցում է թաղված Լևոն Բ-ն: Եկեղեցիների վրա թողնված են կառուցման կամ վերանորոգման մասին արձանագրություններ, պատկերաքանդակներ և զարդանախշեր: Ս-ում կային նաև ասորական, հունական, խաչակիրների, ճենովացիների ու վենետիկցիների եկեղեցիներ: 13-րդ դ. Ս-ում էր նստում նաև ասորիների կաթաղիկոսը: Ք-ի շրջակայքում նույնպես կային հայկական և ասորական վանքեր ու եկեղեցիներ:

Ս-ի կրոնական հսատատությունները նաև գիտության ու հայ գրչության կենարոններն էին: Քաղաքն ուներ նաև մայրաքաղաքին վայել բարձրագույն դպրոցներ, որոնց մեջ մեծ հռչակ էր ձեռք րերել Ներսես Լամբրոնացու համալսարանը, որտեղ կրթություն են ստացել հայ գիտության ու մատենագրության անվանի գործիչներ Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին (13-րդ դ.) և ուրիշներ: Հովհաննես Երզնկացու վկայայությամբ` Ս-ում գործում էր նաև բժշկական համալսարան: Ս-ն ուներ հարուստ ու բազմալեզու գրքերի մատենադարաններ: Այստեղ ստեղծվում և արտագրվում էին գիտության տարբեր ճյուղերին վերաբերող բազմաթիվ ձեռագրեր, որոնցից շուրջ մեկուկես տասնյակ օրինակ պահպանվել է:

Հասարակական-բարեգործական հաստատություններից հայտնի էր Սսի հիվանղանոցը, որը հիմնվել էր Զաբել թագուհու նախաձեռնությամբ՝ 1241 թ: Ինքը՝ թագուհին, հիվանդանոցի առաջին գթության քույրերից էր: Ս-ում հաճախ տեղի էին ունենամ աշխարհիկ ու կրոնական արարողություններ, հանդեսներ, թագադրություններ, ընդունվում օտարերկրյա դեսպաններ, հրավիրվում եկեղեցական ժողովներ, հասատատվում կարևորագայն որոշումներ: 13-րդ դ., քանի դեռ Կիլիկիայի հայկական թագավոլտւթյունը ուժեղ և հզոր էր, օտար նվտճողների արշավւսնքների և երկրաշարժերի հետևանքով քաղաքում տեղի ունեցած ավերմունքներն արագորեն՜ վերականգնվում էին:

14-րդ դ., սակայն, քաղաքական իրադրությունը   բարդանում է, և Կիլիկիայի հայկական թագավորությունը չի կարողանում դիմագրավել Եգիպտոսի սուլթանության հզոր ուժերին: 1375 թ. սուլթան մելիք Աշրաֆի զորքերը, ներխուժելով Կիլիկիա, պաշարում են Ս-ն: Ու թեև բնակիչները՝ մեծ թե փոքր, կին թե տղամարդ, հերուսաբար կռվում էին թշնամու հրոսակների ղեմ, քաղաքը փրկել չկարողացան: 1375 թ. գարնանը Ս-ն զրավվեց թշնամու կողմից և ավերվեց ու կողոպտվեց: Այդ պահից դադարեց գոյություն ունենալուց Կիլիկիայի հայկական թագավորությունը: Համատարած կոտորածներից փրկվածներից շատերը Լևոն 5-րդ թագավորի և ուրիշ մեծամեծների հետ գերեվարվեցին և տարվեցին Եգիպտոս: Այնուհետև երկար ժամանակ Ս-ն անընդհատ ասպատակում ու կողոպտում էին թուրքմենական ցեղերը: 1487 թ. քաղաքը գրավեցին օսմանցի թուրքերը:

Թագավորության անկումից հետո օտարների տիրապետության տակ Ս-ի հայերը ինչ-որ ձևով կարողանում էին պահպանել քաղաքի կառավարման իրավունքները: Մինչև 1915-18 թթ. Ս-ում ապրում էին շուրջ 10000 հայեր, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով| ու առևտրով: Ունեին 6 գործող եկեղեցի, 5 դպրոց: Այստեղ Կիլիկիայի կաթողիկոսարանին կից 19-րդ դ. կեսերից գործում էր նաև Ժառանգավորաց վարժարանը:

Ս-ի հայերը մեծապես տուժեցին 1909 թ. կոտորածներից, իսկ 1915-18 թթ. զանգվածաբար ոչնչացվեցին կամ տարագրվեցին թուրք ջարդարարների կողմից:

1920 թ մայիսի 30-ի թուրք–ֆրանսիական զինադադարով Ս-ն թուրքերին հանձնելուց հետո հայերի վերջին բեկորները թողեցին իրենց հայրենիքը և արտագաղթեցին: Այսօր քաղաքի երբեմնի փառքը հիշեցնում են Հեթում Ա-ի ապարանքի, բերդի պարիսպների, աշտարակների, թագավորական սենյակի ու եկեղեցիների վշտաբեկ փլատակները:

Ս-ում են ծնվել երաժիշտ, խազագետ Գրիզոր Խուլը (12-րդ դ.), մատենագիր, եկեղեցական ու քաղաքական գործիչ Ներսես Պալիանեցին (13-14-րդ դդ.), գրող Գրիգոր Կյուլյանը (1912-1974), Նյու Յորքի ԳԱ անդամ, ՀՀ ԳԱ արտասահմանյան անդամ, կենսաքիմիկոս և հասարակական գործիչ Մանասե Սևակը (Կարագյոզյան) (1897– 1967) և ուրիշներ[6]:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կիլիկիա». 2022-04-20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Ադանա». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2010-03-04. Վերցված է 2022-06-18-ին.
  3. «ԲԱՅԱՍ». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2010-03-04. Վերցված է 2022-06-18-ին.
  4. «Այնթապ». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2010-03-04. Վերցված է 2022-06-18-ին.
  5. «Մսիս». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2010-03-04. Վերցված է 2022-06-18-ին.
  6. «Սիս». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2010-03-04. Վերցված է 2022-06-18-ին.