Մասնակից:Մարս/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քիարա Ֆերրագնի

Քիարա Ֆերրագնի իտալացի ձեռներեց, նորաձևության բլոգեր, ազդեցիկ դիզայներ: 2017 թվականի սեպտեմբերին Քիարան առաջին հորիզոնականն է զբաղեցրել Forbes-ի «Top Fashion Influencers» անվանակարգում։

Քիարա Ֆերրագնի
Chiara Ferragni
Ծնվել էմայիսի 7, 1987
ԾննդավայրԿերեմոնա, Իտալիա
ՔաղաքացիությունԻտալիա
Ազգությունիտալացի
Մասնագիտությունբլոգեր
Աշխատանքձեռներեց, նորաձևության բլոգեր, դիզայներ
ԱմուսինՖեդեիկո Լեոնարդո Լուչիա (Ֆեդեզ)
ԾնողներՄարկո ՖԵրրագնի, Մարինա Դի Գվարդո
ԵրեխաներԼեոնե Լուչիա Ֆերրագնի
Կայքhttps://www.theblondesalad.com/en-US

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերրագնին իր նորաձևության բլոգը սկսել է 2009 թվականի հոկտեմբերից: 2011 թվականի դեկտեմբերին Ֆերրագնին արրդեն Teen Vogue-ի համար աշխատում էր որպես բլոգեր, դեռ չավարտած Բոքքոնիի համալսարանը ( անգլ.՝ Bocconi University )։ Այդ ընթացքում նրա բլոգը հատում է 1 միլիոն հետևորդի սահմանը։ Այն ամսեկան ունենում էր ավելի քան 12 միլիոն դիտում։ 2013 թվականի դեկտեմբերին Քիարան իր բլոգի՝ Blonde Salad-ի շրջանակներում հրապարակում է իր իտալերենով գրված էլեկտրոնային գրքեր։ 2013 թվականի նոյեմբերին որպես մոդել համաագործակցել է Գեսս (անգլ.՝ Guess) հագուստի բրենդի հետ։ 2013 թվականի դեկտեմբերին համագործակցում է Սթիվ Մադդեն բրենդի հետ, նախագծելով կոշիկներ 9-shoes հավաքածուի գարուն-ամառ հավաքածուի համար: Քիարան մի շարք հեռուստաշոուներում հանդես է եկել և՛ որպես հաղորդավար, և՛ որպես հյուր։ Նրա ամենամեծ ձեռքբերումներից մեկը Կաննի կինոփառատոնին մասնակցելն է «Մենք Պապ ունենք» ( իտալ.՝ Habemus Papam) ֆիլմի պրիմիերայի հետ կապված։ 2014 թվականին նրա գործունեության արդյունքը, որը հատկապես «Քիարա Ֆերրագնի» կոշիկների հավաքածուի շնորհիվ է, կազմել է մոտ 8 միլիոն դոլար։ Ֆերրագնիի անձնական բլոգը և կոշիկների բրենդը նրան ուղղորդեց դեպի Հարվարդի համալսարանին կից բիզնես-դպրոց։ 2015-ին Քիարան հայտնվեց իսպանական Վոգի շապիկին, դառնալով ամսագրում հայտնված առաջին բլոգերը։ Այդ ժամանակվանից ի վեր նա հայտնվել է ավելի քան 50 նորաձևության ամսագրերի շապիկներում։ 2016 թվականի հունվարին մազերի խնամքի պարագաներ արտադրող Պանեն ընկերությունը հայտարարեց, որ Քիարան իր պաշտոնական դեսպանն է աշխարհում։

2017 թվականի հուլիսի 26-ին Քիարան Միլանում բացում է իր առաջին «Քիարա Ֆերրագնի» հավաքածուի խանութը։ Նույն թվականի հուլիսի 31-ին Ինստագրամ սոցիալական ցանցում Ֆերրագնին արդեն ուներ ավելի քան 10 միլիոն հետևորդ (այժմ հետևորդների թիվը գերազանցում է 20 միլիոնը)։ 2018 թվականի մայիսին Footwear News-ը նրան անվանում է «Նորաձևության ամենաազդեցիկ մայրերից մեկը»։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 7-ին նա իր բլոգի շնորհիվ երկու տարի անընդմեջ շահում է «Bloglovin» մրցանակը։ Ֆերրաագնիի բլոգը ճանաչվում է լավագեույն անձնական բլոգ։ 2013 թվականին նա ընդգրկվել է Fashion of 500 նորաձևության ամենաազդեցիկ մարդկանց շարքում։ 2015 թվականին Ֆերրագնին շահում է «Bloglovin Award Bloger’s year» մրցանակը։ 2015 թվականին ընդգրկվել է Forbes 30 Under 30 շարքում։ 2016 թվականին Պանտեն ընկերությունը Քիարային նշանակում է իր գլոբալ դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիարա Ֆերրագնին ծնվել է 1987 թվականի մայիսի 7-ին, ատամնաբույժ Մարկո ՖԵրրագնիի և գրող Մարինա Դի Գվարդոի ընտանիքում, Իտալիայի հյուսիսում գտնվող Կերեմոնա քաղաքում։ Նա ունի երկու կրտսեր քույր՝ Ֆրանչեսկան և Վալենտինան։ Քիարան իր ուսումը ստացել է Կերեմոնայի Դանիելե Մանին դասական ավագ դպրոցում, ապա սովորել է Բոքքոնիի համալասարանում, բայց այդպես էլ չի ավարտել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերին Քիարա Ֆերրագնին պաշտոնականացնում է իր հարաբերությունները իտալացի ռեփեր և պրոդյուսեր Ֆեդեիկո Լեոնարդո Լուչիայի(Ֆեդեզ) ( իտալ.՝ Fedez/Federico Leonardo Lucia) հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Սիցիլիայի Նոտտո քաղաքում, 2018 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ունեն մեկ որդի՝ Լեոնեն(Լեոնե Լյուչիա Ֆերրագնի)։ Վերջինս ծնվել է 2018 թվականի մարտի 19-ին Կալիֆոռնիա նահանգի Արևմտյան Հոլիվուդ քաղաքում(Լոս Անջելես)։ Նրանք ապրում են մերթ Միլանում, մերթ Լոս Անջելեսում։


Քիարան և Ֆեդեզը իրենց իսկ կազամկերպած դրամահավաքի միջոցով հավաքագրելով 3 միլիոն եվրո, փոխանցել են Միլանի Սան Ռաֆաել հիվանդանոցին, աջակցելով COVID-19 համաճարակով հիվանդների բուժման կազամկերպման համար։