Մասնակից:Մարիամ Գևորգ/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օլիվեր Նասսեն- բրիտանացի (շոտլանդացի) կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Նանսենը ծնվել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում: Հայրը՝ Ստյուարտ Նանեսնը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր կոնտրաբասն էր: Ինչպես նաև մասնակցել է Բենջամին Բրիթենի մի շարք երաժշտական պրեմիերաների[1]: Երաժշտություն է հորինել 6 տարեկանից: 1963-1969 թվականներին սովորել է Ջոն Լամբերտի մոտ, արժանացել է Բրիթենի դրական արձագանքներին: 1969 թվականին նա հանդես է եկել որպես դիրիժոր, փոխարինելով հիվանդացած Իշտվան Քերթեսին,որի ժամանակ արժանացել է Դանիել Բարենբոյմի ուշադրությանը, որը հրավիրել է Օ. Նանսենին Նյու Յորքում իր հետ աշխատելու: Աշխատել է Բոստոնի և Թանգլվուդի ամառային դպրոցներում[2]: Հաագայի Ռեզիդենց նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր (1992-1996), Օլդեբուրգի փառատոնի գեղարվեստական ղեկավարներից մեկը (1983-1998), Լոնդոնի Սիմֆոնիետի երաժշտական տնօրենը (1998-2002), ապա նրա դիրիժորը՝ դափնեկիրը:

Կինը երաժշտական պրոդյուսեր Սյու Նասսենն է (մահացել է 2003 թվականին արյան վարակից), նրանց դուստրը՝ Սոնյան, երգչուհի է (մեցցո սոպրանո)[3]:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ. Նանսենը ստեղծագործել է, 6 տարեկանից սկսած[4]: Որպես կոմպոզիտոր հավաքագրել է Բրիթենի, Բերգի, XX դարի կեսերի ամերիկյան սիմֆոնիստների նվաճումները: 1980 թվականների նրա հիմնական գործերն էին նրա երկու մանկական օպերա: Նանսենը Թանգլվուդի ժամանակակից երաժշտության բաժինը գլխավորել է 1986-1993 թվականներին: 2005 թվականին Նանսենը եղել է Օջայի երաժշտական փառատոնի երաժշտական ղեկավարը: Որպես դիրիժոր նրա ձայնագրություններում ներառված են Համեստ Մուսորգսկու, Ռութ Քրոուֆորդ Սիգերի, Էլիոթ Քարթերի, Իգոր Ստրավինսկու, Հանս Վերներ Հենզեի, Տորու Տակեմիցուի, Քոլին Մեթյուզի, Ալեքսանդր Գոհերի, Ռոբին Հոլլոուի և Փուլ Ռադերսի ստեղծագործությունները:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Symphony No. 1», Op. 1 (1967—1968), for orchestra
  • Processionals, Op. 2 (1968—1978), for chamber ensemble
  • Masks, Op. 3 (1969), for solo flute & glass chimes 'ad lib.'
  • «Concerto for Orchestra» (1969)
  • Symphony in One Movement, Op. 5 (1969-2002), for orchestra — a revised version of the Concerto for Orchestra
  • Hums and Songs of Winnie-the-Pooh, Op. 6 (1970—1983), for soprano solo, flute, cor anglais, clarinet, percussion & cello
  • Three Little Fantasies, Op. 6a (1970-1983), for wind quintet
  • Second Symphony, Op. 7 (1970-1971), for high soprano & chamber orchestra [Winner: Margaret Grant Prize, Tanglewood]
  • Choral, Op. 8 (1970-1972), for wind, percussion & double basses
  • Rosary Songs, Op. 9 (1972), for soprano solo, clarinet, piano & viola
  • Océan de Terre, Op. 10 (1972-1973/1976), for soprano & chamber ensemble
  • Music for a Puppet Court (after John Lloyd), Op. 11 (1973/1983), «puzzle pieces» for two chamber orchestras
  • Trumpets, Op. 12 (1975), for soprano & three clarinets
  • Ophelia Dances, Op. 13 (1975), for flute, cor anglais, clarinet, horn, piano, celesta & string trio (պատվիրվել է Սերգեյ Կուսեվիցկիի 100-ամյակի առթիվ)
  • Autumnal, Op. 14 (1976—1977), for violin & piano
  • Cantata Op. 15 (1977), for oboe & string trio
  • Sonya’s Lullaby Op. 16 (1978—1979), for piano solo
  • Scriabin Settings (1978)
  • Coursing, Op. 17 (1979), for large chamber ensemble
  • Third Symphony, Op. 18 (1973—1979), for orchestra
  • Frammenti da Chiara, Op.19a (1975/1986), for two antiphonal 'a cappella' female choirs
  • Where the Wild Things Are, Op. 20 (1979—1983), fantasy opera, libretto by Maurice Sendak
  • Songs and a Sea Interlude, Op. 20a (1979-1981), for soprano & orchestra
  • The Wild Rumpus, Op. 20b (1983), for orchestra
  • Higglety Pigglety Pop!, Op. 21 (1984—1985, revised 1999), fantasy opera, libretto by Maurice Sendak
  • Fanfares for Tanglewood (1986), for thirteen brass & three groups of percussion
  • The Way to Castle Yonder, Op. 21a (1988—1990), for orchestra
  • Flourish with Fireworks, Op. 22 (1988 revised 1993), for orchestra (Ռիչարդ Դադ Մաստերի նկարի մոտիվներով)
  • Four Late Poems and an Epigram of Rainer Maria Rilke, Op. 23 (1988), soprano solo
  • Variations, Op. 24 (1989), for piano solo
  • Secret Psalm (1990), for violin solo
  • Whitman Settings, Op. 25 (1991), for soprano & piano
  • Whitman Settings, Op. 25a (1992), for soprano & orchestra
  • Songs without Voices, Op. 26 (1991—1992), for flute, cor anglais, clarinet, horn, piano & string trio
  • Elegiac Arabesques (in memory of Andrzej Panufnik), Op. 26a (1991), for cor anglais and clarinet
  • Two Organa, Op. 27 (1994), for large chamber ensemble
  • Horn Concerto, Op. 28 (1994), for horn solo & orchestra
  • «…upon one note» (fantasia after Purcell) (1995), for clarinet, piano & string trio
  • Prayer Bell Sketch (in memory of Tōru Takemitsu), Op. 29 (1997), for piano solo
  • Eccentric Melody (for Elliott Carter’s 90th birthday) (1998), for cello solo
  • Violin Concerto, Op. 30 (2002), for violin solo & orchestra
  • Ophelia’s Last Dance, Op. 32 (2004/2009-2010), for piano solo
  • Requiem: Songs for Sue, Op. 33 (2005—2006), for soprano & chamber ensemble

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.amazon.com/Letters-Life-Selected-1913-1976-1958-1965/dp/1843835916. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «About Grove Music Online». Oxford Music Online (անգլերեն). Վերցված է 2021-07-07-ին.
  3. «Baltimore MD - Voice, Singing, Audition Preparation, Opera Coaching, Ear Training, Sight Singing, Music Theory, Musicianship». PRIVATELESSONS.com (անգլերեն). Վերցված է 2021-07-07-ին.
  4. Schell, Michael (2018-08-03). «Oliver Knussen (1952–2018): Music of New Epiphanies». SECOND INVERSION (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-07-07-ին.

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ (1994): Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար: «Արքայական ֆիլհարմոնիկ հասարակության մրցանակ» դիրիժորության համար (2012): Մահվանից առաջ, նա որպես դիրիժոր արժանացավ Դիթսոնի մրցանակի (2018):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]