Jump to content

Մասնակից:Մայրիկիանուշ/Ինտերսեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Intersex people are born with sex characteristics (including genitals, gonads and chromosome patterns) that do not fit typical binary notions of male or female bodies.

Intersex is an umbrella term used to describe a wide range of natural bodily variations. In some cases, intersex traits are visible at birth while in others, they are not apparent until puberty. Some chromosomal intersex variations may not be physically apparent at all.[1]

Ինտերսեքս, մարդիկ անհատներ են, որոնք ծնվել են սեռի բնութագրիչների մի քանի վարիացիաներից որևէ մեկով ներառյալ քրոմոսոմները, գոնադները, սեռական հորմոնները կամ սեռական օրգանները, որոնք, ըստ ՄԱԿ -ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, «չեն տեղավորվում արական կամ իգական համարվող մարմինների բնորոշումներում:». [2] Նման վարիացիաները կարող են ներառել սեռական օրգանների երկակիություն և քրոմոսոմային գենոտիպի և սեռական ֆենոտիպի համադրություններ, որոնք տարբեր են XY- տղամարդ և XX- կին: [3] [4]

Ինտերսեքս մարդկանց նախկինում կոչվում էին հերմաֆրոդիտներ կամ «բնածին ներքինիներ»: [5] [6] 19-րդ և 20-րդ դարում բժշկական գրական համայնքի որոշ անդամներ կազմեցին նոր անվանացանկ՝ փորձելով դասակարգել իրենց նկատած հատկանիշները: Դա ինտերսեքս վիճակներիտաքսոնոմիաական դասակարգման համակարգ ստեղծելու առաջին փորձն էր: Ինտերսեքս մարդկանց դասակարգում էին որպես իրական հերմաֆրոդիտիզմ, իգական պսևդոհերմաֆրոդիտիզմ կամ արական պսևդոհերմաֆրոդիտիզմ ունեցողներ: [7] Այս տերմիններն այլևս չեն օգտագործվում. «Հերմաֆրոդիտ» բառը ներառող տերմինները համարվում են մոլորեցնող, խարանի ենթարկող և գիտականորեն ոչ պատշաճ երբ խոսքը մարդկանց մասին է:[8] Հերմաֆրոդիտը այժմ սահմանվում է որպես «կենդանի կամ բույս, որն ունի և՛ արական, և՛ իգական վերարտադրողական օրգաններ» 1917 թվականին Ռիչարդ Գոլդշմիդտը ստեղծեց ինտերսեքսուալություն/միջսեռականություն տերմինը՝ հղում անելով ֆիզիկական սեռի մի շարք վարիացիաների: Կլինիկական պայմաններում, «սեռի զարգացման խանգարումներ» տերմինը օգտագործվել է 2006 թվականից: [9] Պիտակի ներմուծման պահից սկսած այն վիճելի է եղել: [10] [11]

Ինտերսեքս մարդիկ խարանի և խտրականություան են ենթարկվում ծննդյան կամ ինտերսեքս հատկանիշի հայտնաբերման պահից, ինչպիսին է սեռական հասունությունը: Սա կարող է ներառել մանկասպանությունը, երեխային լքելը և ընտանիքներին խարանի ենթարկելը: [12] [13] [14] Աշխարհով մեկ, երկակի արտաքին սեռական օրգաններ ունեցող ինտերսեքս նորածիններ և երեխաներ վիրաբուժական կամ հորմոնալ ճանապարհով ձևափոխվում են սեռային առումով առավել ընդունելի հատկանիշներ ձևավորելու պատճառով: Ինչը հակասական է, և լի անկանխատեսելի հետևանքներով: Նման միջամտությունները կարող են ներառել ստերիլիզացում: Մեծահասակները, ներառյալ էլիտար կին մարզիկները, նույնպես ենթարկվել են նման միջամտությունների: [15] Այս խնդիրները գնալով ավելի ու ավելի են դառնում մարդու իրավունքների ոտնահարման հետևանք՝ միջազգային և ազգային մարդու իրավունքների և էթիկայի հաստատությունների հայտարարությունների համաձայն: [16] [17] Ինտերսեքս կազմակերպությունները նույնպես հայտարարություններ են տարածել մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ, ներառյալ Մալթայի հռչակագիրը `երրորդ Միջազգային ինտերսեքս ֆորումի ժամանակ: [18]

2011 թ.-ին Քրիստիան Վոլինգը դարձավ առաջին ինտերսեքս անձը, որը հայտնի է առանց իր համաձայնության իրեն վիրահատական միջամտությամբ վնաս հասցնելու համար դատը շահելու շնորհիվ: [19] 2015-ի ապրիլին Մալթան դարձավ առաջին երկիրը, որն արգելեց ոչ փոխհամաձայնեցված բժշկական միջամտությունները`սեռական անատոմիան փոփոխելու համար, ներառյալ ինտերսեքս մարդկանց դեպքերը:

Որոշ ինտերսեքս անձինք կարող են համարվել և մեծացվել որպես աղջիկ կամ տղա, բայց հետագայում նույնականանալ մեկ այլ գենդերի հետ, մինչդեռ մեծ մասը շարունակում է նույնականանալ իրեն վերագրված սեռի հետ: [4] [20]

Intersex people are born with sex characteristics (including genitals, gonads and chromosome patterns) that do not fit typical binary notions of male or female bodies.

Intersex is an umbrella term used to describe a wide range of natural bodily variations. In some cases, intersex traits are visible at birth while in others, they are not apparent until puberty. Some chromosomal intersex variations may not be physically apparent at all.[1]

Սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի.

Foremost, we advocate use of the terms "typical", "usual", or "most frequent" where it is more common to use the term "normal." When possible avoid expressions like maldeveloped or undeveloped, errors of development, defective genitals, abnormal, or mistakes of nature. Emphasize that all of these conditions are biologically understandable while they are statistically uncommon.[21]

Մարդիկ, որոնք ծննդյան պահին ունեն ո´չ հստակ արական, ո´չ էլ հստակ իգական սեռի համարվողի սեռային բնութագրիչներ, ինտերսեքս են: [22]

Որոշ ինտերսեքս հատկանշաններ ոչ միշտ են տեսանելի ծննդյան պահին. որոշ նորածիններ կարող են ծնվել երկակի սեռական օրգաններով, իսկ մյուսները կարող են ունենալ երկակի ներքին օրգաններ (ամորձիներ և ձվարաններ): Մյուսները չեն իմանա, որ ինտերսեքս են, քանի դեռ չեն անցել գենետիկական հետազոտություն, քանի որ դա չի երևում իրենց ֆենոտիպում։

Foremost, we advocate use of the terms "typical", "usual", or "most frequent" where it is more common to use the term "normal." When possible avoid expressions like maldeveloped or undeveloped, errors of development, defective genitals, abnormal, or mistakes of nature. Emphasize that all of these conditions are biologically understandable while they are statistically uncommon.[21]

Անկախ թե նրանց սոցիալապես հանդուրժում կամ ընդունում էին որոշակի մշակույթում, ինտերսեքս մարդկանց գոյությունը հայտնի էր շատ հին և նախաժամանակակից մշակույթներում: Հույն պատմաբան Դիոդորուս Սիկուլուսը գրել է մ.թ.ա. առաջին դարում դիցաբանական Հերմաֆրոդիտոսի մասին, որը «ծնվել է ֆիզիկական մարմնով, որը տղամարդու և կնոջ համադրություն է», և հեղինակաբար տիրապետում էր գերբնական հատկությունների: [23]

Եվրոպական հասարակություններում հռոմեական օրենսդրությունը, հետդասական կանոնական օրենքը և հետագայում սովորական իրավունքը վերաբերում էին մարդու սեռին որպես տղամարդ, կին կամ հերմաֆրոդիտ, իրավական տեսանկյունից՝ որպես տղամարդ կամ կին՝ կախված այն հատկանիշներից, որոնք առավել գերիշխող էին: [24] 12-րդ դարի Դեկրետում Գրատիանին ասում է, որ «Արդյոք հերմաֆրոդիտը կարող է վկայություն տալ, կախված է նրանից, թե որ սեռն է գերակշռում»: [25] [26] [27] Ընդհանուր իրավունքի հիմքը համարվող 17-րդ դարի Անգլիայի Օրենքների ինստիտուտները նկարագրում էին, թե ինչպես կարող է հերմաֆրոդիտը ժառանգել «համաձայն այն սեռի, որը գերակշռում է՝ արական, թե իգական»: [28] [29] Դատական գործերը նկարագրվել են կանոնական օրենքում և այլուր դարերի ընթացքում:

Որոշ հասարակություններ ունեն սեռային կամ գենդերային համակարգեր, որոնք ճանաչում են ավելի քան երկու՝ արական/տղամարդ և իգական/կին, կատեգորիաներ: Այս մշակույթներից որոշները, օրինակ՝ հարավ-ասիական հիջրա համայնքները, [30] կարող են ներառել ինտերսեքս անձանց երրորդ գենդեր կատեգորիայում:

Վիկտորիանական դարաշրջանում բժշկական հեղինակները ներկայացրին «իսկական հերմաֆրոդիտ» տերմինը անհատի համար, ով ունի ինչպես ձվարանային, այնպես էլ ամորձային հյուսվածք, «արական կեղծ-հերմաֆրոդիտ»՝ ամորձային հյուսվածք ունեցողի համար, բայց ով կա՛մ իգական, կա՛մ երկակի սեռական անատոմիա ուներ և «իգական կեղծ-հերաֆրոդիտ»` ձվարանային հյուսվածք ունեցող անձի համար, բայց ով կա՛մ արական, կա՛մ երկակի սեռական անատոմիա ուներ: Տերմինաբանության որոշ հետագա փոփխություններ արտացոլեցին գենետիկայի առաջընթացը, իսկ մյուսները առաջարկվում էին կապված փորձնական ասոցիացիաների հետ: [31]

Ինտերսեքսուալություն տերմինը ստեղծվել է Ռիչարդ Գոլդշմիդտի կողմից 1917 թվականին: [32] «Հերմաֆրոդիտ» տերմինը «ինտերսեքս»-ով փոխարինելու առաջին առաջարկությունը արել է Կավադիասը 1940-ականներին: [33]

Ժամանակակից բժշկական գիտության զարգացումներից ի վեր, երկակի արտաքին սեռական օրգաններ ունեցող որոշ ինտերսեքս մարդկանց սեռական օրգանները վիրաբուժական միջամտությամբ փոփոխվել է` նմանեցնելու իգական կամ արական համարվող սեռական օրգանների: Վիրաբույժները ինտերսեքս նորածիններին ներկայացնում էին որպես «սոցիալական արտակարգ իրավիճակ», երբ նրանք ծնվում էին: [34] «Գենդերային օպտիմալ քաղաքականությունը», որը նախապես մշակվել էր Ջոն Մոնեի կողմից, նշում էր, որ վաղ միջամտությունը կօգնի խուսափել գենդերային ինքնության խառնաշփոթից, ինչի համար պակասում էին ապացույցներ, [35] և վաղ միջամտությունները բացասական հետևանքներ էին ունենում հոգեբանական և ֆիզիկական առողջության համար: [17] Քանի որ վիրաբուժության ոլորտում առաջընթացը հնարավորություն է տվել քողարկելու ինտերսեքս վիճակները, շատ մարդիկ տեղյակ չեն, թե որքան հաճախ են ինտերսեքս վիճակները առկա մարդու մոտ կամ որ ընդհանրապես գոյություն ունեն: [36]

Ակտիվիստական խմբերի և կլինիկաների միջև բուռն երկխոսությունը հանգեցրել է բժշկական քաղաքականության միայն աննշան փոփոխությունների որոշ տեղերում ինտերսեքս այցելուների և նրանց ընտանիքների հանդեպ վերաբերմունքի մեջ: [37] 2011 թ.-ին Քրիստիան Վոլինգը դարձավ առաջին ինտերսեքս անձը, որը հայտնի է, որը հայտնի է առանց իր համաձայնության իրեն վիրահատական միջամտությամբ վնաս հասցնելու համար դատը շահելու շնորհիվ: [19] 2015-ի ապրիլին Մալթան դարձավ առաջին երկիրը, որն արգելեց ոչ փոխհամաձայնեցված բժշկական միջամտությունները` սեռական անատոմիան փոփոխելու համար, ներառյալ ինտերսեքս մարդկանց: Քաղաքացիական հասարակության շատ կազմակերպություններ և իրավապաշտպան հաստատություններ, ներառյալ Մալթայի հռչակագիրը այժմ կոչ են անում դադարեցնել ավելորդ «նորմալացման» միջամտությունները: [2]

Մարդու իրավունքներ և իրավական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավապաշտպան հաստատությունները մեծ ուշադրություն են դարձնում ինտերսեքս մարդկանց նկատմամբ վնասակար պրակտիկաներին և խտրականության խնդիրներին: Այս խնդիրներին անդրադարձել են միջազգային հաստատությունների արագ աճող թվաքանակը, ներառյալ ՝ 2015 թ., Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ -ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այս զարգացումներն ուղեկցվել են Միջազգային ինտերսեքս ֆորումներով և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնմամբ: Այնուամենայնիվ, ինտերսեքս մարդկանց իրավունքների օրենսդրականացումը, իրացումը և իրագործումը ազգային իրավական համակարգերում դեռ դանդաղ է ընթանում:

Ֆիզիկական ամբողջականություն և մարմնական ինքնավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

     

Ծնվելու պահից խարանի և խտրականության ենթարկելը կարող է դրսևորվել մանկասպանության, երեխային լքելու և ընտանիքներին խարանի ենթարկելու տեսքով: Ինչպես նշվում է «Ինտերսեքս մարդու իրավունքների» էջում, ինտերսեքս երեխայի ծնունդը հաճախ դիտվում էր որպես անեծք կամ կախարդ մոր նշան, հատկապես Աֆրիկայում: [13] Երեխային լքելու և մանկասպանության դեպքեր հաղորդվել են Ուգանդայում, [12] Քենիայում, [38] Հարավային Ասիայում, [39] և Չինաստանում : [14]

Ինտերսեքս նորածինների, երեխաների և դեռահասների սեռային բնութագրիչները պաթոլոգիզացվում են և «նորմալացման» անհարկի բժշկական միջամտությունների հանգեցնում: Այն երկրներում, որտեղ ուսումնասիրվել են ինտերսեքս մարդու իրավունքները, ինտերսեքս մարդկանց սեռային բնութագրիչները բժշկական միջամտությամբ փոփոխելը դեռևս տեղի են ունեցել առանց ինտերսեքս անձի համաձայնության: [40] [41] Միջամտությունները իրավապաշտպանների կողմից նկարագրվել են որպես բազմաթիվ իրավունքների խախտում, ներառյալ (բայց չի սահմանափակվում) մարմնական ամբողջականությունը, գաղտնիությունը խախտելը, խտրականության և փորձարկումների ենթարկելը: [42] Այս միջամտությունները հաճախ իրականացվել են ինտերսեքս անձի ծնողների համաձայնությամբ, երբ այդ անձը օրենքի առաջ դեռ շատ երիտասարդ է՝ համաձայնության գալու համար: Նման միջամտությունները քննադատվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի այլ մարմինների կողմից, ինչպիսիք են Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, և մեծ թվով տարածաշրջանային և ազգային հաստատությունները՝ նրանց խիստ անբարենպաստ հետևանքների պատճառով, ներառյալ տրավմաները, սեռական գործառույթի և սենսացիայի խափանումը, և ֆիզիկական ու մտավոր ամբողջականության իրավունքի խախտում: [2] ՄԱԿ-ի կազմակերպությունները որոշեցին, որ նորածինների միջամտությունը չպետք է թույլատրվի՝ հօգուտ այն բանի, որ երեխան բավարար չափով հասունանա, որպեսզի որոշման կայացման մաս լինի, սա թույլ է տալիս որոշում կայացնել՝ ընդհանուր համաձայնությամբ: [43] 2015 թվականի ապրիլին Մալթան դարձավ առաջին երկիրը, որն առանց համաձայնության արգելեց վիրահատական միջամտությունը: Նույն տարում Եվրոպայի խորհուրդը դարձավ առաջին հաստատությունը, որը հայտարարեց, որ ինտերսեքս մարդիկ ունեն իրավունք չունենալ սեռական հաստատումների միջամտություն: [44] [45] [46]

Հակախտրականություն և հավասար վերաբերմունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական հայց ներկայացնելը և հատուցում պահանջելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում Քրիստիանե Վոլինգի գործով 2011 թ-ին դատական հայց և հատուցման պահանջ ներկայացնելը խնդիր էր: [19] [47] 2012-ին Չիլիում երկրորդ դատական գործ է հարուցվել՝ երեխայի և նրա ծնողների մասնակցությամբ: [48] [49] Միքաելա Ռաաբի կողմից ձեռնարկված հետագա հաջող դեպքը Գերմանիայում գրանցվեց 2015 թ-ին: [50] Միացյալ Նահանգներում Էմ.Սի.-ն ընդդեմ Աարոնսոնի դատական հայցը «բժշկական պրակտիկայի թերացման դեպք էր՝ կապված 2006 թվականի ապրիլին Քրոուֆորդների որդեգրված երեխայի՝ Էմ.Սի., տեղեկացված համաձայնությամբ կատարված վիրահատության հետ»: [51] Այս դատական հայցը առաջինն էր իր տեսակի մեջ, որը հարցարկում էր անչափահասների «սեռային-նորմալացման վիրահատությանը իրավաբանական, էթիկական և բժշկական տեսանկյունից» և, ի վերջո, Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանին դրդեց համաձայնության գալ ու վճարել $ 440,000 2017 թ.- [52]

Տեղեկատվություն և աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվության հաասանելիություն, բժշկական գրառումներ, հասակակիցների և այլ խորհրդատվություն և աջակցություն: Արևմտյան հասարակություններում ժամանակակից բժշկական գիտությունների վերելքին զուգահեռ ընդունվեց նաև գաղտնիության վրա հիմնված մի մոդել՝ այն համոզմունքի համաձայն, որ դա անհրաժեշտ էր «նորմալ» ֆիզիկական և հոգեբանական զարգացում ապահովելու համար: [16] [17] [53] [54] [55]

Իրավական ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների Ասիայի Խաղաղօվկիանոսյան ֆորումում ասվում է, որ օրինական ճանաչումը նախևառաջ «ինտերսեքս անձանց մասին է, որոնց տրվել է արական կամ իգական ծննդյան վկայական այդմ նրանք պետք է կարող լինեն օգտվել նույն իրավունքներից, ինչ մյուս տղամարդիկ և կանայք»:[18] Որոշ շրջաններում որևէ ձևի ծննդյան վկայական ստանալը կարող է խնդիր լինել: 2014 թվականին Քենիայի դատական գործերից մեկը սահմանեց մի ինտերսեքս տղայի ծննդյան վկայական ստանալու իրավունքը:

Որոշ ինտերսեքս անհատների կարող են մեծացնել որպես արական կամ իգական սեռի, իսկ հետագա կյանքում նա կարող է նույնականանալ մեկ այլ սեռի հետ:[3][4][56][57] Երրորդ սեռի և գենդերային դասակարգումների ճանաչումը տեղի է ունենում մի քանի երկրներում, [58] [59] [60] սակայն, վիճելի է, երբ դա ենթադրվում, հրամցվում կամ հարկադրվում է, ինչպես որոշ գերմանացի նորածինների դեպքում : [61] [62] [63] Ավստրալիայում սոցիոլոգիական հետազոտությունները, որը կիրառում է երրորդ `X 'սեռի դասակարգումը, ցույց է տալիս, որ սեռային ատիպիկ բնութագրերով ծնված մարդկանց 19%-ը ընտրել է «X» կամ «այլ» տարբերակը, մինչդեռ 52%-ը կանայք են, 23% տղամարդիկ և 6%-ը անվստահ: [20] [64]

20-րդ դարի վերջին հետազոտությունները հանգեցրին բժշկական համաձայնության աճի, որ ինտերսեքս մարմինների բազմազանությույնը մարդու կենսաբանության օրինաչափ դրսևորումներից է:[4][65][66][67] Բժիշկ և հետազոտող Միլթոն Դիամանդը շեշտում է ինտերսեքս մարդկանց հետ շփվելիս բառերի ընտրության կարևորությունը.

Ինտերսեքս հատկանիշեր ունեցող որոշ մարդիկ նույնականանում են որպես ինտերսեքս, իսկ մյուսները՝ ոչ: [68][69] Ավստրալիայի սոցիոլոգիական հետազոտությունը, որը հրապարակվել է 2016-ին, պարզել է, որ հարցվածների 60%-ը օգտագործում է «ինտերսեքս» տերմինը՝ իրենց սեռը բնութագրերելիս, ներառյալ նրանց, ովքեր իրենց համարում են ինտերսեքս վարիացիա կամ որոշներն էլ ինտերսեքս վիճակ ունեցող: Հարցվածների 75%-ի մեծամասնությունը միևնույն ժամանակ ինքն իրեն բնութագրել է իգական կամ արական սեռի:[20] Չիկագոյի Լըրի մանկական հիվանդանոցը և AIS-DSD աջակցության խմբի կողմից 2017-ին հրապարակված հետազոտությունը պարզել է, որ աջակցության խմբի հարցվածների 80%-ը «շատ հավանում է, հավանում կամ չեզոք է վերաբերվում ինտերսեքսին» որպես տերմին, մինչդեռ խնամակալները պակաս հավանություն էին տալիս:[70]

Ինտերսեքս կազմակերպությունների մի մասը կիրառում է «ինտերսեքս մարդ» և «ինտերսեքս վարիացիա կամ հատկանշաններ»[71], իսկ մյուսները օգտագործում են ավելի բժշկական լեզու, օրինակ՝ «ինտերսեքս վիճակ ունեցող», [72] կամ մարդիկ ՝ «ինտերսեքս վիճակ կամ սեռի զարգացման տարբերություններ ունեցող» և « սեռային անատոմիայի վարիացիաներով ծնված երեխաներ»: [73] 2016 թվականի մայիսին Ինտերսեքս երիտասարդությանը ջատագովող միավորումը հրապարակեց հայտարարություն, որով ճանաչում էր «ինտերսեքս» տերմինի ընդհանուր ընկալման ու ընդունման փաստը: [74]

Հերմաֆրոդիտը օրգանիզմ է, որն ունի ինչպես արական, այնպես էլ իգական վերարտադրողական օրգաններ: Մինչև 20-րդ դարի կեսերը «հերմաֆրոդիտ»-ը օգտագործվում էր որպես «ինտերսեքս»-ի հոմանիշ:[33] «Արական կեղծ համաֆրոդիտ», «իգական կեղծ հերմաֆրոդիտ» և հատկապես «իսկական հերմաֆրոդիտ» տարբերակները [75], որոնք արտացոլում էին մանրադիտակով երևացող գոնադների պատմաբանությունը, այլևս գործածական տերմիններ չեն:[76][77][78] Բժշկական տերմինաբանությունը փոփոխվել է ոչ միայն լեզվին վերաբերող մտահոգությունների պատճառով, այլև գենետիկայի տեսանկյունից հարցը ավելի լավ հասկանալու շնորհիվ:

Ներկայումս հերմաֆրոդիտիզմը չպետք է շփոթել ինտերսեքսի հետ, քանի որ առաջինը վերաբերում է միայն սեռական օրգանների հատուկ ֆենոտիպային ներկայացմանը, իսկ վերջինս ՝ ֆենոտիպային և գենոտիպային ներկայացման ավելի բարդ համադրությանը: Հերմաֆրոդիտը՝ ինտերսեքս անձանց վերաբերյալ օգտագործելը համարվում է ապակողմնորոշիչ և հանգեցնում խարանի: [79] Հերմաֆրոդիտը օգտագործվում է կենդանական և բուսական տեսակների համար:

Սեռի զարգացման խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեռի զարգացման խանգարումներ»-ը վիճարկվող տերմին է, [10] [11] սահմանվում է որպես բնածին վիճակներ, որոնց դեպքում քրոմոսոմային, գոնադային կամ անատոմիական սեռի զարգացումը ատիպիկ է: Հյուսիսային Ամերիկայի ինտերսեքս կազմակերպությունը նշել է, որ ինտերսեքսը խանգարում չէ: [80] Ինտերսեքս մարդիկ, ակտիվիստներ, աջակիցներ և ակադեմիկոսներ վիճարկել են «խանգարում» տերմինը՝ համարելով այն վիրավորական ինտերսեքս անհատների համար, ովքեր չեն համարում, որ իրենց հետ ինչ-որ բան այն չէ: Նրանք դիտարկել են, որ այն ամրապնդում է վաղ վիրաբուժական միջամտությունների նորմավորումը, և քննադատել են բուժման պրոտոկոլները: [81]

Մեծ Բրիտանիայի ինտերսեքս ասոցիացիան նույնպես խիստ քննադատել է «խանգարում» պիտակը և նշել, որ բանավեճում ինտերսեքս մարդկանց ներկայացուցիչների նվազագույն ներգրավվածություն է եղել: [82]

Ավստրալիայում սոցիոլոգիական հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2016 թ-ին, պարզել են, որ հարցվածների 3%-ը օգտագործում են «սեռի զարգացման խանգարումներ» տերմինը՝ իրենց սեռի բնութագրերը սահմանելու համար, մինչդեռ 21%-ը օգտագործում է տերմինը բժշկական ծառայություններից օգտվելիս: Ի հակադրություն, 60%-ը օգտագործում էր «ինտերսեքս» տերմինը իրենց սեռական հատկանիշները նկարագրելու համար: [64]2017-ին հրապարակված Չիկագոյի Լըրի մանկական հիվանդանոցի և AIS-DSD աջակցության խմբի կողմից իրականացված ԱՄՆ-ի հետազոտությունը պարզել է, որ «սեռի զարգացման խանգարումներ» տերմինը կարող է բացասաբար ազդել այցելույի խնամքի վրա, վիրավորել և հանգեցնել ավելի ցածր հաճախելիության բժշկական կենտրոն: [70]

Ինտերսեքսը նույնը չէ ինչ նույն սեռի նկատմամբ գրավչությունը: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նույնասեռ գրավչություն են զգում ինտերսեքս մարդկանց միայն մի մասը [83] Ընթացիկ ուսումնասիրությունները վիճակագրական կապ ցույց չեն տալիս նաև գենետիկական ինտերսեքս հատկանշանների և տրանսգենդեր անձանց միջև: [84] [85][86][87]Հետևաբար մարդիկ կարող են միաժամանալ լինել երկուսն էլ՝ և՛ ինտերսեքս, և՛ տրանսգենդեր: [88]

2012 թ. Կլինիկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ ինտերսեքս վարիացիաներ ունեցողների 8,5%-20%-ը գենդերային դիսֆորիա են ունեցել : [56]

Լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս և քւիր համայնքների հարաբերությունները ինտերսեքսի հետ բարդ են, [89] բայց ինտերսեքս մարդկանց հաճախ ավելացնում են ԼԳԲՏ-ին՝ ԼԳԲՏԻ համայնք ստեղծելու համար: Էմի Կոյամա նկարագրում է, թե ինչպես ինտերսեքսի ընդգրկումը ԼԳԲՏԻ-ում կարող է ինտերսեքս մարդկանց իրավունքներին վերաբերող հատուկ հարցերի անտեսման պատճառ դառնալ, այդ թվում`ստեղծելով կեղծ տպավորություն, «թե ինտերսեքս իրավունքները պաշտպանված են» ԼԳԲՏ անձանց պաշտպանող օրենքներով, և չընդունեն, որ շատ ինտերսեքս մարդիկ ԼԳԲՏ չեն: [90] Ավստրալիայի միջազգային ինտերսեքս կազմակերպությունը ասում է, որ որոշ ինտերսեքս անհատներ նույն սեռի գրավչություն ունեն, իսկ ոմանք էլ հետերոսեքսուալ են, բայց «ԼԳԲՏԻ ակտիվիզմը պայքարել է այն մարդկանց իրավունքների համար, որոնք դուրս են սեռի և գենդերի երկբևեռ նորմերից»: [91] SIPD Ուգանդա Julուլիուս Կագվվան գրել է, որ, մինչ գեյ համայնքը «մեզ առաջարկում է հարաբերական անվտանգության տեղ, այն նաև անբարեխիղճ է մեր հատուկ կարիքների համար»: Մաուրո Կաբրալը գրել է, որ տրանսգենդեր մարդիկ և կազմակերպությունները «պետք է դադարեցնեն ինտերսեքս հարցերին մոտենալը, կարծես դրանք տրանսսերտային խնդիրներ լինեն», ներառյալ ինտերսեքս օգտագործումը ՝ որպես տրանսգենդեր բացատրելու միջոց. «մենք կարող ենք շատ համագործակցել ինտերսեքս շարժման հետ` հասկացնելով, թե որքանով է սխալ այդ մոտեցումը »: [92]

[ <span title="This claim needs references to reliable sources. (May 2016)">մեջբերում է պետք</span> ]







Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն


[[Կատեգորիա:Սեքս]] [[Կատեգորիա:Գենդերային հետազոտություններ]] [[Կատեգորիա:Սեռ]] [[Կատեգորիա:Ինտերսեքս]]

  1. 1,0 1,1 «Free & Equal Campaign Fact Sheet: Intersex» (PDF). United Nations Office of the High Commissioner for Human Rights. 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 28 March 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 UN Committee against Torture; UN Committee on the Rights of the Child; UN Committee on the Rights of People with Disabilities; UN Subcommittee on Prevention of Torture and other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment; Juan Méndez; Dainius Pῡras; Dubravka Šimonoviæ; Marta Santos Pais; African Commission on Human and Peoples' Rights (24 October 2016), «Intersex Awareness Day – Wednesday 26 October. End violence and harmful medical practices on intersex children and adults, UN and regional experts urge», Office of the High Commissioner for Human Rights, Արխիվացված է օրիգինալից 21 November 2016-ին
  3. 3,0 3,1 Money, John; Ehrhardt, Anke A. (1972). Man & Woman Boy & Girl. Differentiation and dimorphism of gender identity from conception to maturity. USA: The Johns Hopkins University Press. ISBN 978-0-8018-1405-1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Domurat Dreger, Alice (2001). Hermaphrodites and the Medical Invention of Sex. USA: Harvard University Press. ISBN 978-0-674-00189-3.
  5. Mason, H.J., Favorinus' Disorder: Reifenstein's Syndrome in Antiquity?, in Janus 66 (1978) 1–13.
  6. Nguyễn Khắc Thuần (1998), Việt sử giai thoại (History of Vietnam's tales), vol. 8, Vietnam Education Publishing House, p. 55
  7. Zucker, Kenneth J.; Bradley, Susan J.; Sullivan, Claire B. Lowry (March 1992). «Gender Identity Disorder in Children». Annual Review of Sex Research. 3 (1): 73–120. doi:10.1080/10532528.1992.10559876. ISSN 1053-2528.
  8. Dreger, Alice D.; Chase, Cheryl; Sousa, Aron; Gruppuso, Phillip A.; Frader, Joel (18 August 2005). «Changing the Nomenclature/Taxonomy for Intersex: A Scientific and Clinical Rationale». Journal of Pediatric Endocrinology and Metabolism. 18 (8). doi:10.1515/JPEM.2005.18.8.729. PMID 16200837.
  9. Houk, C. P.; Hughes, I. A.; Ahmed, S. F.; Lee, P. A.; Writing Committee for the International Intersex Consensus Conference Participants (August 2006). «Summary of Consensus Statement on Intersex Disorders and Their Management». Pediatrics. 118 (2): 753–757. doi:10.1542/peds.2006-0737. ISSN 0031-4005. PMID 16882833.
  10. 10,0 10,1 Davis, Georgiann (11 September 2015). Contesting Intersex: The Dubious Diagnosis. New York University Press. էջեր 87–89. ISBN 978-1479887040.
  11. 11,0 11,1 Holmes, Morgan (September 2011). «The Intersex Enchiridion: Naming and Knowledge». Somatechnics. 1 (2): 388–411. doi:10.3366/soma.2011.0026. ISSN 2044-0138.
  12. 12,0 12,1 Civil Society Coalition on Human Rights and Constitutional Law; Human Rights Awareness and Promotion Forum; Rainbow Health Foundation; Sexual Minorities Uganda; Support Initiative for Persons with Congenital Disorders (2014). «Uganda Report of Violations based on Sex Determination, Gender Identity, and Sexual Orientation». Արխիվացված է օրիգինալից 3 May 2015-ին. Վերցված է 15 May 2017-ին.
  13. 13,0 13,1 Grady, Helen; Soy, Anne (4 May 2017). «The midwife who saved intersex babies». BBC World Service, Kenya. Արխիվացված է օրիգինալից 15 May 2017-ին.
  14. 14,0 14,1 Beyond the Boundary - Knowing and Concerns Intersex (October 2015). «Intersex report from Hong Kong China, and for the UN Committee Against Torture: the Convention against Torture and Other Cruel Inhuman or Degrading Treatment or Punishment». Արխիվացված է օրիգինալից 26 March 2017-ին.
  15. Jordan-Young, R. M.; Sonksen, P. H.; Karkazis, K. (April 2014). «Sex, health, and athletes». BMJ. 348 (apr28 9): –2926–g2926. doi:10.1136/bmj.g2926. ISSN 1756-1833. PMID 24776640.
  16. 16,0 16,1 Senate of Australia; Community Affairs References Committee (2013). Involuntary or coerced sterilisation of intersex people in Australia. Canberra. ISBN 978-1-74229-917-4. Արխիվացված է օրիգինալից 23 September 2015-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  17. 17,0 17,1 17,2 Swiss National Advisory Commission on Biomedical Ethics NEK-CNE (November 2012). On the management of differences of sex development. Ethical issues relating to "intersexuality".Opinion No. 20/2012 (PDF). 2012. Berne. Արխիվացված է օրիգինալից (PDF) 23 April 2015-ին. Վերցված է 24 July 2018-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  18. 18,0 18,1 Asia Pacific Forum of National Human Rights Institutions (June 2016). Promoting and Protecting Human Rights in relation to Sexual Orientation, Gender Identity and Sex Characteristics. ISBN 978-0-9942513-7-4. Արխիվացված է օրիգինալից 15 January 2017-ին.
  19. 19,0 19,1 19,2 International Commission of Jurists. «In re Völling, Regional Court Cologne, Germany (6 February 2008)». Արխիվացված է օրիգինալից 5 January 2016-ին. Վերցված է 27 December 2015-ին.
  20. 20,0 20,1 20,2 «New publication "Intersex: Stories and Statistics from Australia"». Organisation Intersex International Australia. 3 February 2016. Արխիվացված է օրիգինալից 29 August 2016-ին. Վերցված է 2016-08-18-ին.
  21. 21,0 21,1 Diamond, Milton; H. Keith Sigmundson (1997). «Management of intersexuality: Guidelines for dealing with individuals with ambiguous genitalia». Archives of Pediatrics and Adolescent Medicine. June. Արխիվացված է օրիգինալից 8 February 2007-ին. Վերցված է 8 April 2007-ին.
  22. «What is intersex?». Intersex Society of North America. Արխիվացված է օրիգինալից 10 November 2013-ին. Վերցված է 18 November 2013-ին.
  23. Diodorus Siculus (1935). Library of History (Book IV). Loeb Classical Library Volumes 303 and 340. C H Oldfather (trans.). Cambridge, MA: Harvard University Press. Արխիվացված է օրիգինալից 27 September 2008-ին.
  24. Lynn E. Roller, "The Ideology of the Eunuch Priest," Gender & History 9.3 (1997), p. 558.
  25. Decretum Gratiani, C. 4, q. 2 et 3, c. 3
  26. «Decretum Gratiani (Kirchenrechtssammlung)». Bayerische StaatsBibliothek (Bavarian State Library). 5 February 2009. Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին.
  27. Raming, Ida; Macy, Gary; Bernard J, Cook (2004). A History of Women and Ordination. Scarecrow Press. էջ 113.
  28. E Coke, The First Part of the Institutes of the Laws of England, Institutes 8.a. (1st Am. Ed. 1812) (16th European ed. 1812).
  29. Greenberg, Julie (1999). «Defining Male and Female: Intersexuality and the Collision Between Law and Biology». Arizona Law Review. 41: 277–278. SSRN 896307.
  30. Shaw et al. 2017, Köllen 2016, Seow 2017, Ginicola, Smith & Filmore 2017
  31. Intersex Issues in the International Classification of Diseases: a revision (PDF). Mauro Cabral, Morgan Carpenter (eds.). 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 11 August 2016-ին.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  32. Goldschmidt, R. (1917), «Intersexuality and the endocrine aspect of sex», Endocrinology, 1 (4): 433–456, doi:10.1210/endo-1-4-433.
  33. 33,0 33,1 Cawadias, A. P. (1943) Hermaphoditus the Human Intersex, London, Heinemann Medical Books Ltd.
  34. Coran, Arnold G.; Polley, Theodore Z. (July 1991). «Surgical management of ambiguous genitalia in the infant and child». Journal of Pediatric Surgery. 26 (7): 812–820. doi:10.1016/0022-3468(91)90146-K. PMID 1895191.
  35. Hughes, I A; Houk, C; Ahmed, S F; Lee, P A; LWPES1/ESPE2 Consensus Group (June 2005). «Consensus statement on management of intersex disorders». Archives of Disease in Childhood. 91 (7): 554–563. doi:10.1136/adc.2006.098319. ISSN 0003-9888. PMC 2082839. PMID 16624884.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  36. Dreger, Alice Domurat (May 1998). «"Ambiguous Sex"--or Ambivalent Medicine?». The Hastings Center Report. 28 (3): 24–35. doi:10.2307/3528648. JSTOR 3528648. PMID 9669179.
  37. Dreger, Alice (3 April 2015). «Malta Bans Surgery on Intersex Children». The Stranger SLOG. Արխիվացված է օրիգինալից 18 July 2015-ին.
  38. Odero, Joseph (23 December 2015). «Intersex in Kenya: Held captive, beaten, hacked. Dead». 76 CRIMES. Արխիվացված է օրիգինալից 25 April 2016-ին. Վերցված է 2016-10-01-ին.
  39. Warne, Garry L.; Raza, Jamal (September 2008). «Disorders of sex development (DSDs), their presentation and management in different cultures». Reviews in Endocrine and Metabolic Disorders. 9 (3): 227–236. doi:10.1007/s11154-008-9084-2. ISSN 1389-9155. PMID 18633712.
  40. Ghattas, Dan Christian; Heinrich-Böll-Stiftung (2013). Human Rights between the Sexes A preliminary study on the life situations of inter*individuals (PDF). Berlin: Heinrich-Böll-Stiftung. ISBN 978-3-86928-107-0. Արխիվացված է օրիգինալից (PDF) 23 September 2015-ին.
  41. "Intersex", Radio Netherlands Archives, April 21, 2004
  42. Carpenter, Morgan (December 2018). «Intersex Variations, Human Rights, and the International Classification of Diseases». Health and Human Rights. 20 (2): 205–214. PMC 6293350. PMID 30568414.
  43. Greenberg, Julie A. (June 2017). «Legal, ethical, and human rights considerations for physicians treating children with atypical or ambiguous genitalia». Seminars in Perinatology. 41 (4): 252–255. doi:10.1053/j.semperi.2017.03.012. PMID 28478089.
  44. Council of Europe; Commissioner for Human Rights (April 2015), Human rights and intersex people, Issue Paper, Արխիվացված է օրիգինալից 6 January 2016-ին
  45. Curtis, Skyler (2010–2011). «Reproductive Organs and Differences of Sex Development: The Constitutional Issues Created by the Surgical Treatment of Intersex Children». McGeorge Law Review. 42: 863. Արխիվացված է օրիգինալից 18 December 2014-ին. Վերցված է 15 November 2012-ին.
  46. «Corte Constitucional de Colombia: Sentencia T-1025/02». Արխիվացված է օրիգինալից 20 February 2013-ին. Վերցված է 2 December 2012-ին.
  47. Zwischengeschlecht (12 August 2009). «Christiane Völling: Hermaphrodite wins damage claim over removal of reproductive organs». Արխիվացված է օրիգինալից 5 July 2015-ին. Վերցված է 20 July 2015-ին.
  48. «Condenan al H. de Talca por error al determinar sexo de bebé». diario.latercera.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 15 February 2017-ին. Վերցված է 15 February 2017-ին.
  49. García, Gabriela (2013-06-20). «Identidad forzada». www.paula.cl (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 15 February 2017-ին.
  50. Zwischengeschlecht (17 December 2015). «Nuremberg Hermaphrodite Lawsuit: Michaela "Micha" Raab Wins Damages and Compensation for Intersex Genital Mutilations!». Արխիվացված է օրիգինալից 11 May 2016-ին. Վերցված է 21 December 2015-ին.
  51. «M.C. V. AARONSON». Վերցված է 1 August 2019-ին.
  52. Dutta, Anatol; Pintens, Walter (2018-09-12), «Private International Law Aspects of Intersex», The Legal Status of Intersex Persons, Intersentia: 415–426, doi:10.1017/9781780687704.026, ISBN 9781780687704
  53. Holmes, Morgan. «Is Growing up in Silence Better Than Growing up Different?». Intersex Society of North America. Արխիվացված է օրիգինալից 5 March 2016-ին.
  54. Intersex Society of North America. «What's wrong with the way intersex has traditionally been treated?». Արխիվացված է օրիգինալից 26 June 2014-ին.
  55. World Health Organization (2015). Sexual health, human rights and the law. Geneva: World Health Organization. ISBN 9789241564984.
  56. 56,0 56,1 Furtado P. S. (2012). «Gender dysphoria associated with disorders of sex development». Nat. Rev. Urol. 9 (11): 620–627. doi:10.1038/nrurol.2012.182. PMID 23045263. {{cite journal}}: Unknown parameter |displayauthors= ignored (|display-authors= suggested) (օգնություն)
  57. Marañón, Gregorio (1929). Los estados intersexuales en la especie humana. Madrid: Morata.
  58. «Australian Government Guidelines on the Recognition of Sex and Gender, 30 May 2013». Արխիվացված է օրիգինալից 1 July 2015-ին. Վերցված է 6 October 2014-ին.
  59. Holme, Ingrid (2008). «Hearing People's Own Stories». Science as Culture. 17 (3): 341–344. doi:10.1080/09505430802280784.
  60. «New Zealand Passports - Information about Changing Sex / Gender Identity». Արխիվացված է օրիգինալից 23 September 2014-ին. Վերցված է 6 October 2014-ին.
  61. http://stop.genitalmutilation.org/post/Intersex-3rd-gender-in-Germany-Silly-season-fantasies-vs-reality-of-genital-mutilations
  62. https://web.archive.org/web/20140829115843/http://oiieurope.org/bluff-package-for-inter-leaving-sex-entry-open-is-not-an-option/
  63. https://www.rt.com/news/germany-allows-third-gender-062/
  64. 64,0 64,1 Jones, Tiffany; Hart, Bonnie; Carpenter, Morgan; Ansara, Gavi; Leonard, William; Lucke, Jayne (2016). Intersex: Stories and Statistics from Australia (PDF). Cambridge, UK: Open Book Publishers. ISBN 978-1-78374-208-0. Արխիվացված է օրիգինալից (PDF) 14 September 2016-ին. Վերցված է 2 February 2016-ին.
  65. Zderic, Stephen (2002). Pediatric gender assignment : a critical reappraisal; [proceedings from a conference ... in Dallas in the spring of 1999 which was entitled "pediatric gender assignment - a critical reappraisal"]. New York, NY [u.a.]: Kluwer Acad. / Plenum Publ. ISBN 978-0306467592.
  66. Frader, J.; Alderson, P.; Asch, A.; Aspinall, C.; Davis, D.; Dreger, A.; Edwards, J.; Feder, E. K.; Frank, A. (May 2004). «Health care professionals and intersex conditions». Arch. Pediatr. Adolesc. Med. 158 (5): 426–8. doi:10.1001/archpedi.158.5.426. PMID 15123472.
  67. Wiesemann, Claudia; Ude-Koeller, Susanne; Sinnecker, Gernot H. G.; Thyen, Ute (20 October 2009). «Ethical principles and recommendations for the medical management of differences of sex development (DSD)/intersex in children and adolescents» (PDF). European Journal of Pediatrics. 169 (6): 671–679. doi:10.1007/s00431-009-1086-x. PMC 2859219. PMID 19841941. Վերցված է 6 September 2013-ին.
  68. Sharon Preves, "Intersex and Identity, the Contested Self". Rutgers, 2003.
  69. Catherine Harper, "Intersex". Berg, 2007.
  70. 70,0 70,1 Johnson, Emilie K.; Rosoklija, Ilina; Finlayso, Courtney; Chen, Diane; Yerkes, Elizabeth B.; Madonna, Mary Beth; Holl, Jane L.; Baratz, Arlene B.; Davis, Georgiann (May 2017). «Attitudes towards "disorders of sex development" nomenclature among affected individuals». Journal of Pediatric Urology. 13 (6): 608.e1–608.e8. doi:10.1016/j.jpurol.2017.03.035. ISSN 1477-5131. PMID 28545802.
  71. https://ihra.org.au/19853/welcome/
  72. https://www.apa.org/topics/lgbt/intersex.pdf
  73. https://web.archive.org/web/20110811061747/http://aiclegal.org/
  74. interACT (May 2016). «interACT Statement on Intersex Terminology». Interact Advocates for Intersex Youth. Արխիվացված է օրիգինալից 8 June 2016-ին. Վերցված է 30 May 2016-ին.
  75. Molina B Dayal, MD, MPH, Assistant Professor, Fertility and IVF Center, Division of Reproductive Endocrinology and Infertility, Medical Faculty Associates, George Washington University distingquishes what 'true hermaphroditism' encompasses in their study of Ovotestis. Found here: «Ovotesticular Disorder of Sexual Development». Արխիվացված է օրիգինալից 31 December 2007-ին. Վերցված է 2008-01-02-ին.
  76. W. S. Alexander M.D., O. D. Beresford M.D., M.R.C.P. (1953) wrote about extensively about 'female pseudohermaphrodite' origins in utera, in his paper "Masculinization of Ovarian Origin, published An International Journal of Obstetrics and Gynaecology Volume 60 Issue 2 pp. 252–258, April 1953.
  77. Am J Psychiatry 164:1499–1505, October 2007: Noted Mayo Clinic researchers J.M. Bostwick, MD, and Kari A Martin MD in A Man's Brain in an Ambiguous Body: A Case of Mistaken Gender wrote of the distinctions in male pseudohermaphrodite condition.
  78. Langman, Jan; Thomas Sadler (2006). Langman's medical embryology. Hagerstown, MD: Lippincott Williams & Wilkins. էջ 252. ISBN 978-0-7817-9485-5.
  79. «Is a person who is intersex a hermaphrodite? | Intersex Society of North America». Isna.org. Արխիվացված է օրիգինալից 1 July 2013-ին. Վերցված է 5 July 2013-ին.
  80. http://www.isna.org/node/1066
  81. Feder, E. (2009) 'Imperatives of Normality: From "Intersex" to "Disorders of Sex Development".' A Journal of Lesbian and Gay Studies (GLQ), 15, 225–247.
  82. «Why Not "Disorders of Sex Development"?». UK Intersex Association. Վերցված է 30 May 2016-ին.
  83. Dreger, Alice; Feder, Ellen K; Tamar-Mattis, Anne (29 June 2010), Preventing Homosexuality (and Uppity Women) in the Womb?, The Hastings Center Bioethics Forum, Արխիվացված է օրիգինալից 2 April 2016-ին, Վերցված է 18 May 2016-ին
  84. Lombardo, F.; Toselli, L.; Grassetti, D.; Paoli, D.; Masciandaro, P.; Valentini, F.; Lenzi, A.; Gandini, L. (2013). «Hormone and genetic study in male to female transsexual patients». Journal of Endocrinological Investigation. 36 (8): 550–7. doi:10.3275/8813. PMID 23324476.
  85. Inoubli, A.; De Cuypere, G.; Rubens, R.; Heylens, G.; Elaut, E.; Van Caenegem, E.; Menten, B.; T'Sjoen, G. (2011). «Karyotyping, is it worthwhile in transsexualism?». The Journal of Sexual Medicine. 8 (2): 475–8. doi:10.1111/j.1743-6109.2010.02130.x. PMID 21114769.
  86. «Trans? Intersex? Explained!». Inter/Act. Արխիվացված է օրիգինալից 18 October 2014-ին. Վերցված է 2013-07-10-ին.
  87. «Basic differences between intersex and trans». Organisation Intersex International Australia. 2011-06-03. Արխիվացված է օրիգինալից 4 September 2014-ին. Վերցված է 2013-07-10-ին.
  88. Cabral Grinspan, Mauro (25 October 2015), The marks on our bodies, Intersex Day, Արխիվացված է օրիգինալից 5 April 2016-ին
  89. Dreger, Alice (4 May 2015). «Reasons to Add and Reasons NOT to Add "I" (Intersex) to LGBT in Healthcare» (PDF). Association of American Medical Colleges. Արխիվացված է օրիգինալից (PDF) 9 June 2016-ին. Վերցված է 18 May 2016-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  90. Koyama, Emi. «Adding the "I": Does Intersex Belong in the LGBT Movement?». Intersex Initiative. Արխիվացված է օրիգինալից 17 May 2016-ին. Վերցված է 18 May 2016-ին.
  91. «Intersex for allies». 21 November 2012. Արխիվացված է օրիգինալից 7 June 2016-ին. Վերցված է 18 May 2016-ին.
  92. Cabral, Mauro (26 October 2016). «IAD2016: A Message from Mauro Cabral». GATE - Global Action for Trans Equality. Արխիվացված է օրիգինալից 3 November 2016-ին. Վերցված է 2016-11-12-ին.