Հաջիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hijra.jpg
Բանգլադեշ, մի խումբ Հաջիրաներ

Հաջիրա (հինդի՝ हिजड़ा), երրորդ սեռի մարդիկ, Հաջիրա կամ տրանսգենդեր։ Հաջիրաները Հնդկաստանի, ,Բանգլադեշի ,Նեպալի քաղաքացիներ են և Հինդու կրոնում համարվում են սուրբ էակներ, որոնք ապրում են երկրի վրա։ Հաջիրաները ամորձատված տղամարդիկ են, որոնք հագնվում են կնոջ նման։ Հարավային Ասիայում նրանց համարել են երրորդ սեռ․ ո՛չ կին, ո՛չ տղամարդ։ Հնդկաստանում և շատ պետություններում նրանք հավասար են հոգևորականի (գուրուի), Հարավային Ասիայում ապրում է մոտավորապես 5 մլն հաջիրա։ Հաջիրաները ունեն պաշտանմունքի կարգավիճակ, հասարակ հնդիկի համար հաջիրա տեսնելը օրհնվելու նման մի բան է, կանայք տեսնելով հաջիրա խոնարհվում են նրանց առջև և օրհնություն խնդրում, եթե հաջիրան ինչ որ մի բան է ասում, հասարակ մարդիկ անմիջապես պետք է ենթարկվեն նրա կամքին։ Հաջիրաներին նվիրված բազմաթիվ ֆիլմեր և գրքեր են գրվում։ Ըստ Հինդու կրոնի Հաջիրաների մեջ ապրում է Շիվա Աստվածը։