Մասնակից:Լլիլիթ Կարապետյան01/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեական թերակղզու հակամարտություն
Սառը պատերազմի մաս
Թվական 1945 թվականի սեպտեմբերի 2- մեր օրեր
Վայր Կորեական թերակղզի
Արդյունք {{{արդյունք}}}
Հակառակորդներ
Կորեայի Հանրապետություն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն
Հրամանատարներ
Յուն Սոգ Յոլ Քիմ Չոնգ Ըն

Կորեական թերակղզու հակամարտություն (韓半島 紛爭, կորեերեն՝ 한반도 분쟁 ), հիմնված է Կորեայի Հանրապետության և Կորեայի Ժողովդրական Դեմոկրատական Հանրապետության բաժանման վրա, որոնք երկուսն էլ պահանջում են ամբողջ Կորեական թերակղզու վրա իշխանության իրավունք: Սառը պատերազմի ընթացքում Հյուսիսային Կորեան աջակցություն ստացավ մի շարք կոմունիստական երկրներից՝ ներառյալ Խորհրդային Միությունն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ Հարավային Կորեան ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ԱՄՆ դաշնակից պետությունների և Միավորված Ազգերի Կազմակերպության աջակցությունը: Կորեական թերակղզու բաժանումը տեղի ունեցավ 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, իսկ լարվածությունը պոռթկաց 1950 թվականին՝ Կորեական պատերազմի բռնկմամբ:

Չնայած նրան, որ զինադադարից հետո երկու երկրներն էլ ավերակների էին վերածվել, բաժանման կարգավիճակը դեռ պահպանվում էր: Ու չնայած հրադադարի ձեռքբերմանը՝ երկու կողմերի միջև տեղի էին ունենում պարբերական ռազմական բախումներ ու առճակատումներ: 1989-1991 թվականներին չնայած Արևելյան բլոկի փլուզմանն ու Սառը պատերազմի ավարտը նշանավորող միջազգային լարվածության մթնոլորտի թուլացման մթնոլորտին՝ երկու կողմերի հակամարտությունը շարունակվում էր: Հյուսիսային Կորեային զսպելու նպատակով ԱՄՆ-ն զորքեր տեղակայեց Հարավային Կորեայում: 1997 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունների շարքը համարեց Սառը պատերազմի վերջին բախում[1]: 2002 թվականին Ջորջ Բուշը Հյուսիսային Կորեան անվանեց «չարի առանցք»[2][3] :

Մյուս կողմից էլ, այնպես չէ, որ երկու կողմերը երբեմն ջանքեր չեն գործադրել միմյանց հաջորդող վարչակազմերի միջոցով բարեկամական հարաբերություններ հաստատելու համար: Փաք Չոնգ Հիի վարչակազմի օրոք հրապարակվեց հուլիսի 4-ի Հյուսիս-Հարավ համատեղ հայտարարությունը, որը չանցավ հաջորդ մակարդակ: Նո Թե Ուի վարչակազմի օրոք Միջկորեական հիմնարար համաձայնագրով սկսվեց ճանապարհ բացվել փոխհամագործակցության համար: Քիմ Յոն Սամի վարչակազմի օրոք երկու Կորեաների առաջնորդների միջև բանակցությունների առաջխաղացում կար, սակայն դրանք բարեհաջող չավարտվեցին, և Քիմ Դե Ջունի վարչակազմի օրոք առաջին անգամ երկու Կորեաների միջև գագաթնաժողովը ավարտվեց բարեհաջող կերպով և հունիսի 15-ին Հյուսիս-Հարավ համատեղ հռչակագիր ներկայացվեց՝ առաջացնելով մեծ շրջադարձ: Նո Մու Հյոնի վարչակազմի օրոք նույնպես անցկացվեց գագաթնաժողով, և հայտարարվեց հոկտեմբերի 4-ի Հյուսիս- Հարավ գագաթնաժողովի հռչակագիրը: Հետագայում Մուն Ջե Ինի վարչակազմի օրոք փորձում էին բարելավել հարաբերությունները՝ Հյուսիսային Կորեայի՝ 2018 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցությամբ, Հյուսիս-Հարավ գագաթնաժողովով և Փան Մուն Ջոմի հռչակագրի միջոցով, սակայն ներկայումս՝ Երկրորդ Սառը պատերազմի օրոք էլ կոնֆլիկտը դեռ չի ավարտվել:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Կորեական կայսրությունը միացվեց Ճապոնական կայսրությանը: Դարեր շարունակ կազմվել են բազմաթիվ ազգայնական և արմատական խմբավորումներ, սակայն մեծամասամբ կազմվել են դրանք արտասահմանում: Դրանք, ունենալով տարբեր հեռանկարներ և մոտեցումներ, դժվարանում էին միասնական ազգային շարժում իրականացնել[4][5] : Չինաստանում հիմնված Կորեայի Ժամանակավոր Կառավարությանը չհաջողվեց ճանաչում ստանալ[6]: Կորեական թերակղզու անկախության համար բազմաթիվ առաջնորդներ ի հայտ եկան: Պահպանողական Ի Սընգ Մանը, որ կրթություն էր ստացել ԱՄՆ-ում, ԱՄՆ կառավարությունից օգնություն խնդրեց, իսկ կոմունիստ Քիմ Իլ Սոնգը հակաճապոնական պատերազմ մղեց Կորեական թերակղզու հյուսիսային հատվածում և Մանջուրիայում[7]: 1919 թվականի մարտի մեկյան կորեական անկախության առաջին շարժումից հետո անկախության բազմաթիվ զինված խմբավորումներ կազմվեցին: Նրանցից Շին Գան Հվեին, Քըն Ու Հվեին և Կորեայի Հանրապետության ժամանակավոր կառավարությանը հաջողվեց ձախ-աջ միասնական շարժումը իրականացնել, սակայն հայացքների տարբեր լինելու պատճառով լուծարման կամ բաժանման, առանձնանալու դեպքեր շատ եղան: Կորեացիները միացումից հետո ստիպված էին անցնել դժվարություններով, ինչպիսիք էին քաղաքական ռեպրեսիաները և ճապոնական մշակույթին ենթարկվելն ու ձուլվելը: Ճապոնիայի հանձնվելուց հետո Կորեայի բարձրաստիճան խավը ճապոնական իմպերիալիզմի հետ համագործակցեու համար[8]: Տարբեր քաղաքական խմբերի և անձանց՝ հայրենիք վերադարձով աճեց լարվածությունը: Քիմ Գունի և Յո Ուն Հյոնգի պես անկախության շարժման բազմաթիվ մասնակցիներ ցրվեցին և սպանվեցին այս կոնֆլիկտի ընթացքում[9]:

Կորեական թերակղզու բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի օգոստոսի 9-ին Խորհրդային Միության՝ Ճապոնիայի դեմ պատերազմին մասնակցությամբ Խորհրդային բանակը հարձակվեց Մանջուրիայի և Կորեական թերակղզու ուղղությամբ: Միավորված ուժերը Յալթայի կոնֆերանսում համաձայնեցին Խորհրդային Միության կողմից պատերազմի հայտարարմանը, ոսւտի ԱՄՆ կառավարությունը վախենում էր, որ ամբողջ թերակղզին կհայտնվի խորհրդային տիրապետության տակ: ԱՄՆ կառավարությունը պահանջում էր, որ խորհրդային բանակի առաջխաղացումը սահմանափակվի 38-րդ զուգահեռականով, և այնպես ստացվեց, որ 38-րդ զուգահեռականից հարավ ընկած տարածքը՝ ներառյալ Սեուլը, չմնաց Խորհրդային Միության տիրապետության տակ: Դուգլաս Մակարթուրը ներառել է այն թիվ 1 հրամանում: Օգոստոսի 15-ին Ճապոնիան հանձնվեց, իսկ օգոստոսի 24-ին Կարմիր բանակը գրավեց Փհենյանը և ստեղծեց խորհրդային ռազմական կառավարություն 38-րդ զուգահեռականից հյուսիս: Ամերիկյան զորքերը սեպտեմբերի 8-ին վայրէջք կատարեցին Ինչոնում, իսկ Սեուլում ստեղծեցին ԱՄՆ ռազմական կառավարություն[10]:

Դաշնակից պետությունները ցանկանում էին անկախեցնել Կորեան այն հոգաբարձության տակ անցկացնելուց հետո, սակայն Կորեական թերակղզու ազգայնականները պահանջում էին անհապաղ անկախություն[11]: Մյուս կողմից էլ միևնույն ժամանակ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության՝ պատերազմի ընթացքում համագործակցությունը Սառը պատերազմի սկսվելուն պես արագորեն վատթարացավ: Երկու օկուպացիոն ուժերը որոշեցին իրենց կողմում գտնվող քաղաքական գործիչներին համախմբել և ձերբազատվել թշնամիներից: Անկախության շատ ակտիվիստներ վերադառնում էին հայրենիք՝ հանրային մեծ աջակցություն չստանալով[12][13]: Հյուսիսային Կորեայում Խորհրդային Միությունը աջակցում էր կոմունիստներին: 1941 թվականից խորհրդային բանակում ծառայած Քիմ Իլ Սոնգը ի հայտ եկավ որպես խոշոր քաղաքական գործիչ[14]: Հասարակությունը խորհրդային կարգերի պես դարձավ կենտրոնացված և բաշխված[15]: Քաղաքական իրավիճակը հարավում խառնաշփոթ էր, սակայն հակակոմունիստ Լի Սընգ Մանը ի հայտ եկավ որպես կարևոր քաղաքական գործիչ[16]:

Որպես արդյունք երկու կողմերում էր առաջացավ անարխիստական իրավիճակ, սակայն տնտեսական, քաղաքական և հասարակական բոլորովին այլ հիմքեր դրվեցին: Կորեայի Հանրապետության նախագահական առաջին ընտրությունները և Կորեայի Հանրապետության առաջին Ազգային ժողովի ընտրությունները սկսվեցին 1948 թվականի մայիսի 10-ին, և որպես նախագահ ընտրվեց Լի Սընգ Մանը: 1948 թվականի օգոստոսի 15-ին ստեղծվեց Կորեայի Հանրապետության կառավարությունը, իսկ օգոստոսի 9-ին ստեղծվեց Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանարապետությունը, և վարչապետ նշանակվեց Քիմ Իլ Սոնգը: Այս երկու կառավարությունների ստեղծումը ամրացրեց Կորեական թերակղզու բաժանումը: Կարմիր բանակը հեռացավ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց Կորեայի Հանրապետության կառավարությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչվեց որպես Կորեական թերակղզու միակ օրինական իշխանություն: ԱՄՆ զորքերը լքեցին թերակղզին 1949 թվականին, սակայն Կորեայի Ռազմական Խորհրդատվական խումբը մնաց Կորեայի Հանրապետությունում[17]: Երկու կառավարությունների անուններն էլ էին տարբերվում. Հյուսիսը ընտրեց Չոսոն անունը, իսկ հարավը՝ Դեհան[18]: Երկու կառավարությունները պնդում էին իրենց՝ Կորեական թերակղզու միակ կառավարություն լինելը և բաժանումը դիտարկում որպես ժամանակավոր երևույթ[19][20]: Քիմ Իլ Սոնգը համոզեց Իոսիֆ Ստալինին և Մաո Ցզե Դունին և պատրաստվեց վերամիավորման պատերազմի, իսկ Լի Սընգ Մանը չհրաժարվեց հյուսիս առաջ գնալու նկրտումներից[21][22]: 1948 թվականին Հյուսիսային Կորեան անջատեց Հարավային Կորեա տանող բոլոր էլեկտրահաղորդալարերը[23]: Պատերազմի բռնկումից անմիջապես առաջ 38-րդ զուգահեռականի շուրջը բռնկվեցին տեղական հակամարտություններ՝ ներառյալ Օնգջինգունի և Գեսոնի շրջանները[24][25]: Այս ժամանակահատվածում Հարավային Կորեայում տարբեր ապստամբություններ սկսվեցին և ճնշվեցին, ինչպիսիք են Յոսու-Սունչոնի դեպքը, Չեջուում ապրիլի 3-ի դեպքը: Կորեական պատերազմի սկսվելուց առաջ թերակղզում գրեթե 100 հազար մարդ էր զոհվել[26]:

Կորեական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականի հունիսի 25-ի լուսադեմին ԿԺԴՀ-ն ներխուժեց Կորեայի Հանրապետություն, և սկսվեց լայնածավալ պատերազմ: Երրորդ համաշխարհային պատերազմի ընդլայնումը կանխելու համար ամեն երկիր մասնակցեց դրան, և երեք տարի ավերիչ պատերազմը ավարտվեց 1953 թվականի հուլիսի 27-ի զինադադարով: Պատերազմը նաև կոչվում է «սղոցի ատամների պատերազմ», քանի որ սահմանային գիծը անընդմեջ փոփոխվում էր. Հյուսիսային Կորեայի զորքերը մինչև Բուսանի հյուսիս ավիրելով մուտք գործեցին, իսկ Հարավային Կորեայի զորքերը հասան Յալուցզյան: Սակայն քանի որ պատերազմը շարունակվում է 70 տարի՝ առանց ավարտի մասին պաշտոնական հայտարարության, սահմանային գոտում երբեմն տեղի են ունենում մեծ ու փոքր ռազմական բախումներ՝ ստվերելով հրադադարի ռեժիմը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hyung Gu Lynn (2007). Bipolar Orders: The Two Koreas since 1989. Zed Books. էջ 3.
  2. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջ 504. ISBN 0-393-32702-7.
  3. Bluth, Christoph (2008). Korea. Cambridge: Polity Press. էջ 112. ISBN 978-07456-3357-2.
  4. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 31–37. ISBN 0-415-23749-1.
  5. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 156–160. ISBN 0-393-32702-7.
  6. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 159–160. ISBN 0-393-32702-7.
  7. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 35–36, 46–47. ISBN 0-415-23749-1.
  8. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 48–49. ISBN 0-415-23749-1.
  9. Robinson, Michael E (2007). Korea's Twentieth-Century Odyssey. Honolulu: University of Hawaii Press. էջ 103. ISBN 978-0-8248-3174-5.
  10. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 50. ISBN 0-415-23749-1.
  11. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 59. ISBN 0-415-23749-1.
  12. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 50–51, 59. ISBN 0-415-23749-1.
  13. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 194–195. ISBN 0-393-32702-7.
  14. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 56. ISBN 0-415-23749-1.
  15. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 68. ISBN 0-415-23749-1.
  16. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 66, 69. ISBN 0-415-23749-1.
  17. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 255–256. ISBN 0-393-32702-7.
  18. Bluth, Christoph (2008). Korea. Cambridge: Polity Press. էջ 178. ISBN 978-07456-3357-2.
  19. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 72. ISBN 0-415-23749-1.
  20. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 505–506. ISBN 0-393-32702-7.
  21. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 249–258. ISBN 0-393-32702-7.
  22. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 71. ISBN 0-415-23749-1.
  23. Robinson, Michael E (2007). Korea's Twentieth-Century Odyssey. Honolulu: University of Hawaii Press. էջ 120. ISBN 978-0-8248-3174-5.
  24. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 247–253. ISBN 0-393-32702-7.
  25. Կաղապար:인용
  26. Jager, Sheila Miyoshi (2013). Brothers at War – The Unending Conflict in Korea. London: Profile Books. էջ 4. ISBN 978-1-84668-067-0.