Մասնակից:Դիանա Հակոբյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական Աղահեճք և Վայկունիք գավառները «Լաչին-Քելբաջար» աշխարհաքաղաքական սեպի վերածվելու պատմությունից [1][խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ խոսքը վերաբերում է Արցախ աշխարհին, ակամայից մեծ հե­տաքրքրու­թ­յուն է առաջանում խորապես ուսումնասիրել և հետազոտել ցան­կա­ցած բնագավառ, որը պատկանում է տվյալ տարածաշրջանին: Այս դեպ­քում խոսքը վերաբերում է տեղանունների հայացված և ոչ հայացված լինելուն:                                                                  Այս հարցը առանձնակի հետաքրքրու­թ­յուն է առաջացնում, երբ փորձում ենք հաս­­կանալ, թե ինչպե՞ս 1920-ական թվականների սկզբին, երբ խորհրդային միության կողմից Անդրկովկասում իրականացվում էին սահմանային վերաձևումներ, Խորհր­դա­յին Հայաստանի և Ադրբեջանին բռնակցված ու 1923թ. հունիսի 7-ին կազմավորված ԼՂ-ի ինքնավար մարզի միջև «հայտնվեց» օտարանուն Քելբաջար-Լաչինի սեպը, որը աշխարհագրորեն վերջինիս մասը լինելով, տրամաբանորեն գոնե պետք է մտցվեր նրա կազմի մեջ (որի մեջ արդեն որոշված էր չընդգրկել Արցախի հարթավայրային շրջանները)[1]:                                                                                                    Նմանօրինակ դեպքերը քիչ չեն մեր պատմության մեջ, սակայն մենք կփորձենք մի փոքր պարզ և հասկանալի դարձնել`ուսումնասիրելով և′ որպես օրինակ, և′ որպես պատմական իրողություն` Արցախ, Սյունիք աշխարհների անցյալի պատմական դեպ­­քե­րը:                                                                                                                   Արցախ աշխարհանունը հիշատակված է նաև Արձախ ձևով[2]: Երբեմն կոչվել է Փոքր Սյունիք, իսկ ավելի ուշ Խաչեն կամ Խաչենք անունով, որը կազմում էր նախկին Արցախի միայն մի մասը:                                                                                                                       

Արցախը տարածվում էր Սյունիքից արևելք` Կուր և Արաքս գետերի միջև: Իր տարածաշրջանով համարյա համապատասխանում էր Լեռնային Ղարաբաղի և Մի­լիի տափաստանին:                                                                                                                     

  Հնում Արցախը հայտնի է եղել իր ամրությամբ, ռազմական տեխնիկայի տեսա­կե­­­տից համարվել է անմատչելի մի երկրի: Հարուստ անասնապահություն և բուսա­կա­­նություն է ունեցել: Արցախի բնակիչներն հիմնականում հայեր էին, սակայն արևել­յան շրջաններում ապրում էին նաև որոշ թվով աղվաններ և պարսիկներ: Ար­տա­շեսյանների և Արշակունիների թագավորության ժամանակ նա մտնում էր Հայկական պե­տու­թ­յան մեջ, իսկ 387թ. բաժանումից հետո Սասանյաններն այն ժամանակավո­րա­պես միաց­րեցին Աղվանքի մարզպանությանը:                                                                                

         IX-XIII դարերում Արցախում, որն այդ շրջանում ավելի հայտնի էր Խաչեն անունով, կային հայկական մի քանի իշխանություններ: Այդ իշխանական տերիտո­րիա­յի մի զգալի մասը Գագիկ Ա-ն (989-1020թթ.) գրավեց և միացրեց Անի-Շիրակի թագավորությանը[3]:                                                                                                           Արցախը մասնատված տասներկու գավառների, որի թվում էր նաև Վայկունի­քը // Վակունիքը[4]: Վայկունիքը Արցախի երկրորդ գավառն է, որը միջնաբերդում Բեր­ձո­րի հետ միասին հայտնի էր նաև` Ծար անունով`Տրտուի (Թարթառի) ափին ընկած համանուն կենտրոնով: Այն ընդգրկում է Տրտու գետի վերին հոսանքը` հվ. Ռմբոստ­յան լեռնաշղթան սահմանակցում է Սյունիքի Աղահեճք գավառին, հվ.-արևմուտքում` Վայոց ձորին, հյուսիում` Մռավի ջրբաժան լեռնաշղթային` Կողթին, արևելքում հաս­նում է մինչև Դադիվանք: Ըստ ակադեմիկոս Երեմեանի` տարածքը կազմում է 1070 կմ2  և դեպի հյուսիս ընկած Բերդաձոր-Բերձոր գավառի հետ համապատասխանում է Քելբաջարի շրջանին[5]: Ալիշանը շատ հետաքրքիր բացատրություն է տալիս կապված անվան հետ, ավելին` այս գավառի անվան մասին տեղեկությունը մեզ հասել դեռ պատմահայր Մ. Խորենացուց. դեռ այն ժամանակ, երբ Տիգրանն ու  Արտավազդաը և մարտնչում էին պաղեստինցիների դեմ, այդ ժամանակ Վայկունիք անունով մի ավազակ գրավում է Ամուր լեռը, այդ պատճառով էլ լեռը կոչվեց Վայկունիք[6]:               XIII դարում նույնքան` 12 գավառ է հիշատակվում, որոնցից մեկն Աղահեջքն է[7]: Աղահեջք// Աղահեճք գավառի մասին շատ քիչ տեղեկություն է հասել մեզ: Աղահեջքը եղել է ընդարձակ գավառ: Նա տարածվում էր Սյունիքի հս.-արևելյան մասում և սահմանագծվում էր Արցախի Ծար և Սյունիքի Ծղուկք և Հաբանդ գավառներով:                

  Տաթևի եպիսկոպոսական հարկացուցակից իմանում ենք, որ Աղահեճքում կար 43 բնակավայրեր: Աղահեճքում տարբեր առիթների կապակցությամբ բոլոր գավառ­նե­րից ամենաշատը հիշատակված է Քաշաթաղք[8] և Խոժոռաբերդ բերդերը, որոնց աշ­խար­հագրական դիրքը հայտնի չէ[9]:  Աղահեճքը Վայկունիքից հվ. և հվ.-արևելք ընկած Սյունիքի 6-րդ գավառն է` 1400կմ2 տարածությամբ, որը զբաղեցնում էր Աղավնո (Հա­գարու) գետի վերին հոսանքի ավազանը և նույն գետի հոսանքով Հաբանդ գավա­ռի արևելյան մասով գլխավորում է Լաչինի շրջանի տարածքի հետ: Հարկ ենք համա­րում նշել, որ «Լաչին» բառը թարգմանաբար նշանակում է «Սպիտակ արծիվ»: Քրիս­տո­սից դեռ 5000 տարի առաջ այժմյան Քաշաթաղի շրջանում եղած քարե արծվակերպ 2 տոտեմները երկրագիտական թանգարանում համարում են գավառի խորհրդանիշը: Քուռ-արաքսյան մշակույթին պատկանող այս ցուցանմուշներն ամենահինն են, որ վկայում են տեղանքի` հայկական պատկանելության մասին[10]Լաչին անվանումը Աղահեճք անվանման աղավաղված տարբերակն է`[Աղաճ>Ալաճ>Ալաչ>Լաչ>Լաչին]:                     ՀՀ և ԼՂՀ միջև ընկած մյուս վարչական շրջանները Ղուբաթլին և Զանգելանն են: Ղուբաթլին համապատասխանում է Սյունյաց Հաբանդ հվ. մասին, իսկ Զանգե­լանն` հայկական Զանգարանն է: Այն ընդգրկում է Կովկասի արևելյան հատվածը: Այս տարածքներից դեպի արևելք` Արաքսի ձախափնյա հարթավայրում տարածվում էին Արցախի Մյուս Հաբանդ և Հարճլանք գավառները, այսինքն` ներկայիս Ջաբրայիլը և Ֆիզուլին: Այժմ այդ տարածքները գտնվում են Ադրբեջանի տարածքում, ինչն էլ ադրբեջանական կողմը փորձում է ապացուցել համայն աշխարհին, թե դա իրենց սե­փական հողերն են:                                                                           Արցախ և Սյունիք աշխարհների դերը այնքան է բարձրացել, որ իբրև առանձին իշխանություններ, անգամ թագավորություններ, նրանք ձեռք են բերել համանա­հան­գա­յին նշանակություն:                                                                                                                           

Սկսենք 428թ. Արշակունյաց թագավորության անկումից հետո կազմավորված պարսկահպատակ Աղվանից մարզպանության շրջանակներում, V դարի վերջին Վա­չա­գան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծվեց ինքնություն թագավորություն: VII դարում այն ենթարկվեց արաբական ասպատակություններին: 853թ. Առանշահիկնե­րի մի ճյուղը` Սահլ Սմբատյանի գլխավորությամբ, տապալելով արաբների տիրապե­տու­թ­յունը, հիմնադրեց իշխանություն Արցախի կենտրոնական և հյուսիսային մա­սում, իսկ Գտիչի (Քթիշ) առաջնորդ Եսային`հարավում, Արաքսի ձախափնյան շրջանում, որը կոչվեց Դիզակ: Այդ ժամանակ Արցախի Փառնես, Կողթ, Վայկունիք (Ծար) գավառներն ընդգրկվեցին Սահլ Սմբատյանի իշխանության մեջ, իսկ Սյունյանց Աղահեճք, Հաբանդ, Կովսական և Մյուս Հաբանդ գավառները` Եսայի իշխանության մեջ: 9-րդ դարի վերջին այս իշխանությունները այնքան  հզորանում, որ վերածվում են թագավորությունների և կարողանում են բարեդրացիական հարաբերություններ ստեղ­ծել Բագրատյան կենտրոնական պետության հետ: 10-րդ դարի կեսից այս թա­գա­վո­րու­թյունները տրոհվեցին բազմաթիվ փոքրիկ իշխանությունների`Ծավդե Ներքին Խաչեն, Վայկունիք, Փառիսոս, Կամբեճանք-Շաքի, ավելի ուշ` Քաշաթաղ (Աղահեճք) և այլն, որոնցում իշխում էին Առանշահիկների երեք ճյուղերը` իբրև Արցախ նահան­գի, այդ ժամանակաշրջանից ընդհանուր անունով` Խաչեն աշխարհի տերեր[11]: Ծարն ավե­լի հաճախ հանդես էր գալիս Վերին Խաչեն անունով, որը հիմնականում արևմըտ­յան հատվածն էր: Արցախից, Ուտիքից դեպի Սյունիք, Այրարատ, մասամ` Վաս­պու­րա­կան անցնող առևտրա-տնտեսական ճանապարհների վրա ընկած Սոդքի, Ծարի, Աղահեճքի (Քաշաթաղ) իշխանություններն արագ վերելք ապրեցին[12]:                  

      Ծարի իշխանությունը հզորացավ հատկապես 12-րդ դարում: Առանշահիկնե­րին տոհմակից էին Դոփյանները, որոնց օրոք ընդգրկում էին Վերին Խաչենը (ներկա­յիս` Մար­տակերտի արևմտյան և Քելբաջարի արևելյան մասերը), Սևանա լճի արևել­յան ափը (ներկայիս` Վարդենիսի, Կրասնոսելսկի շրջանները), հս.-արևելքում` Կող­թը (Դաշքեսանի, Գետաբեկի, Խանլարի մի մասը): XIIդ. 30ականներին Ծարն ընդլայն­վեց Հաթերքի ենթագավառը:                                                                                           Ծարի հոգևորանիստ եպիսկոպոսական կենրոնը Դադիվանքն է: Ըստ որոշ փաս­տերի` տվյալ կենտրոնը հիմնադրվել է քրիստոնյան նահատակ քարոզիչ Դադիի գերեզմանի տեղում, Թարթառի ձախ աթին, ներկայիս Քելբաջարի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին: Մինչ օրս պահպանվել է շքեղ համալիրի հիմնական մա­­սը, որը կառուցվել է XII-XIIIդդ. Դոփյանների կողմից:                                                                  

  Արաբական թոթափումից հետո, IX դարում հիմնավորվում է Սյունյաց իշխա­նու­թ­յունը: 987թ. այն անջատվում է Բագատունիների և գահերեց իշխան Սմբատի ջան­­քե­րով այն վերածվեց ինքնուրույն թագավորության: Ըստ որոշ փաստերի 12-14 դդ. Սյունյաց թագավորության կազմում գործող փոքրիկ իշխանությունների թվում էր Աղահեճքը:                                                                                                                          

       Ստեփանոս Օրբելյանը հավաստում, որ 13-րդ դարում այնտեղ կար 43 գյուղ: 1387թ. Լենկ Թեմուրի ավերիչ արշավանքներից հետո Սյունիք-արցախյան իշխանութ­յուն­­նե­րի շառավիղները գրեթե կործանվեցին, սակայն 15-րդ դարի վերջերից թուրքմենական ցեղերի տիրապետության թուլացման շրջանում, հանդես եկան պե­տա­կա­նության նոր ձևերով, որոնցից էին մելիքությունները:                                                  

       1603թ. պարսից թագավոր Շահ Աբաս Ա-ն իշխանանկ արեց Ծարի Դոփյաննե­րին, իսկ նրանց Մելիքությունը հանձնեց Սոդքի և Ջրաբերդի Մելիքբեկին (Մելքոն), իսկ 17-րրդ դարի վերջին Ծարը տարրալուծվեց երկու մելիքությունների միջև: Այդ ընթացքում Աղահեճքում կազմավորվեց Քաշաթաղի մելիքությունը, որի մեջ էր մըտ­նում Հաբանդ գավառի զգալի մասը: Մելիքության կենտրոնում էր Գորիսի Խնածախ գյուղը, որտեղ մինչև 18-րդ դարի սկզբներին ստեղծեցին մելիքությունների դաշնութ­յուն, որը այնքն հեղինակություն ուներ, որ ստիպեց հարևան մահմեդական պետութ­յու­ներին ճանաչել իրեն:                                                                                                            Վերոհիշյալը նկրագրվեց այն պարզպատճառով, որպեսզի հստակ ցույց տանք, որ Արցախ և Սյունիք աշխարհները սերտ կապված էին միմյանց հետ, որոնց երկատ­ման պատճառը դարձավ 19-րդ դարի սկիզբը ռուսական տիրապետության հաստա­տու­մը: Հատկանշական է, որ այդ պետական կազմավորումների մեջ իրենց ուրույն տեղն ունեին ներկայիս Քելբաջար և Լաչին օտարոտի անվանակոչությամբշրջանների տարածքում հայտնի Ծարի կամ Վայկունյանց և Քաշաթաղի իշխանությունները:                  

Ամեն ինչ շրջադարձային եղավ XVIII դարի երկրորդ կեսին, երբ 1750-ական­նե­րին Վարանդայի տեր Մելիք-Շահնազարը թույլատրեց, որպեսզի քոչվոր Ջի­վան­շիր ցե­ղի առաջնորդ Փանահինը գա և բնակություն հաստատի իր տիրույթներում, ինչպես նաև այս ամենին գումարած նրան նստավայր հատկացրեց Արցախի վրա իշխող Շուշի բերդավանը. դա էլ եղավ ճակատագրական: Կան որոշակի վարկածներ, ինչ­պես նաև ռուս գիտնակնների հավաստմամբ Խաչենը ստացավ Ղարաբաղ անվանու­մը, հենց այդ ժամանակաշրջանում, որը նշանակում է «Սև այգի»:                                              

       Ամեն ինչ առավել խորացավ, երբ  Փանահինը իրեն կնքեց Ղարաբաղի խան և դիրքերն ամրապնդելու նպատակով մահմեդականների հոսքը խթանեց դեպի Ար­ցախ: Այս քաղաքականությունը շարունակակն էր, հատկապես վտանգավոր էր Ջրա­բերդի և Գյուլիստանի կողմերից: Հայաթափման նոր ալիք բարձրացավ 18-րդ դարի վերջին` 1790-ականներին` Աղա Մամադ խանի ասպատակությամբ:                                   

     Այ հենց օտար տեղանունների առկայացումը Արցախ-Սյունիք աշխարհներում տեղի ունեցավ այս ժամանակաշրջանում: Այս ալիքը հարված հասցրեց Քրվաճառ և Քաշաթաղ գավառների վրա, որոնք առավել մեծ չափով կրում էին ինչպես թուրքա­կան, այնպես էլ քրդական անուններ: Բազմաթիվ հայակական անուններ օտարվեցին, ինչպես օրինակ`

  • Ծար>Զառ                                                               
  • Մոզ>Մոզքյանդի
  • Քարվաճառ>Քելբաջար                      
  • Հարար>ԱշաղիՖարաջան
  • Փարաջանը>Ֆրաջանի                        
  • Աղահեճք>Լաչի
  • Լևոնաբերդ>Լևի                                                                                                               
  • Ջերմաջուր>Իստիսուի                                                                                                            
  • Արվականը>Արվայանի և յալն:

           Աղահեճք-Քարվաճառ տեղանունների փոխարեն կիրառվում է Ավդալարր անվանունը, հավանաբար այնտեղ մի քրդական ցեղ էր հաստատված: Միևնույնն էր, պատկերը փոխվեց այն ժամանակ, երբ վրա հասավ ռուսական կայսրությունը. բոլոր տարածքները անառիկ էին, բնակվում էին միայ հայերը, բացի Աղահեճք-Քարվաճառ, Ավդալարից:


'[1]' Մելքոնյան Ա., Հայաստանի պատմության և ժողովրդագրության հիմնահարցեր, Երևան, 2011, էջ 319:

'[2]' Հակոբյան Թ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968, էջ 252:

'[3]' Հակոբյան Թ., նշվ. աշխ., էջ 253:

'[4]' Աբրահամյան Ռ., Թումանյան Բ., Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Անանիա Շիրակացի, Երևան, 1958, էջ 95:

'[5]' Մելքոնյան Ա., նշվ. աշխ., էջ 320:

'[6]' Ալիշան Ղ.,  Արցախ, Երևան, 1993, էջ 16:

'[7]' Հակոբյան Թ., նշվ. աշխ., էջ 200:

[8] Քաշաթաղի մելիքությունը գրավում էր հին Քաշաթաղ//Քաշաթաղք գավառը, որը նախկին Աղահեճքի և Հաբանդի մի մասն է, իսկ մելիքանիստը` Խանածախն էր (Գորիսի շրջան):

'[9]'Հակոբյան Թ., նշվ. աշխ., էջ 212:

[10] Հասանելի է` http://www.37-38.com/?p=10440 ,մատչելի է` 28.05.2016թ.:

'[11]'Մելքոնյան Ա., նշվ. աշխ., էջ 321:

'[12]'Մելքոնյան Ա., նշվ. աշխ., էջ 322-323:

  1. http:/www.aghahechq-vaykuniq.com