Մասնակից:Բաբաջանյան Զինա/Ավազարկղ 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դարձվածք (անգլ.՝ idiom) կայուն բառ կամ բառակապակցություն, որը արտացոլում է ազգի մշակույթը, սովորությունները և կենցաղը։ Բառակապակցությունները կարող են մատնանշել տարբեր իրավիճակներ և իմաստներ, ուստի դրանք վերամիաստավորված բառային միավորներ են, որոնք միասին արտահայտում են լիովին այլ իմաստ և տարբերվում են իրենց նախնական բառարանային իմաստից[1][2]։ Օրինակ՝ ձեռք տալ (նախնական իմաստ` դիպչել), (որպես դարձվածային միավոր՝ ձեռնտու լինել)։ Համաձայն մեկ այլ սահմանման, դարձվածքը կայուն լեզվական միավոր կամ արտահայտություն է, որը հատուկ է կոնկրետ լեզվին ու մշակույթին։ Այդ պատճառով դարձվածքը պետք է դիտարկել որպես մեկ միավոր[3]։ Օրինակ՝ անգլիացին կհասկանա "kick the bucket" (մահկանացուն կնքել, մահանալ) և ուղիղ իմաստով «դույլը կոտրել» արտահայտությունների իմաստները։ Ավելին, նա հեշտորեն կհասկանա թե կոնկրետ համատեքստում արտահայտությունը, որ իմաստով է գործածված։ Դարձվածքները ոչ մի դեպքում չի կարելի շփոթել խոսքի պատկերավորման միջոցների հետ ինչպիսին է օրինակ՝ փոխաբերությունը, որը անուղղակի համեմատությունների միջոցով ավելի արտահայտիչ է դարձնում պատկերը (օրինակ՝ a man of steel պողպատի պես ամուր մարդ): Խոսքի պատկերավորման մեկ այլ միջոց է համեմատությունը (անգլ․՝ simile), որը վերստեղծում է պատկերը՝ կատարելով փոխաբերական զուգորդություններ օրինակ՝("faster than a speeding bullet" կայծակնային արագությամբ, չափազանց արագ։ Բառացի թարգմանությունը կլինի՝ ավելի արագ քան սլացող փամփուշտը)։ Եվ չափազանցությունը, որի դեպքում չափազանցված են ներկայացվում որևէ առարկայի հատկանիշները "missed by a mile" (քար գցելու հեռավորության վրա)։ Ինչպես նաև դարձվածքները պետք չէ շփոթել ասացվածքների հետ, որոնք պարզ արտահայտություններ են հիմնված ճշմարտության և մարդկանց անձնական փորձի վրա։

Անգլերենի ուշագրավ դարձվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարձվածք Համարժեքը հայերենում Սահմանում Նշումներ Աղբյուրներ
A bitter pill Դառը ճշմարտություն Տհաճ լուր կամ տեղեկություն, որի հետ պետք է համակերպվել։ [4]
A dime a dozen Կոպեկի արժեք չունենալ Ոչ արժեքավոր, կարևորություն չներկայացնող։ [5]
A hot potato Նուրբ խնդիր/թեմա Հակասական կամ վիճարկելի հարց/ իրավիճակ։ [6]
A sandwich short of a picnic Ծալը պակաս Ոչ այդքան խելացի, հիմար, տկարամիտ։
Ace in the hole Գաղտնի հաղթաթուղթ/ թաքնված առավելություն Գաղտնի ուժ, գաղտնիք կամ առավելություն, որ կարող է հաղթանակ բերել։ [7]
Achilles' heel Աքիլլեսյան գարշապար Թույլ կամ խոցելի տեղ, որ չնայած ուժեղ լինելուն տապալում է։ [8]
All ears Ականջի բամբակը հանել/ Ականջը լարել Համակ ուշադրությամբ լսել, պատասխան ակնընկալել։ [9]
All thumbs Ձեռքից բան չգալ Անճար, շնորհքից զուրկ։ [10]
An arm and a leg Թանկ ու կրակ Չափազանց թանկ, բարձր գին ունեցող։
Apple of discord Կռվախնձոր Փորձանք, տարաձայնություն առաջացնող որևէ երևույթ։ [11]
At the drop of a hat Աչքը դեռ չթարթած/ Մի շնչով Առանց վարանելու, միանգամից
Back to the drawing board Զրոյից սկսել Վերանայել կամ ուղղել այնպիսի ծրագիր/նախագիծ, որը նախկինում ձախողվել է։ Խոսքը գնում է այնպիսի ծրագրերի և նախագծերի մասին, որոնք ստեղծվում են գծագրության համար նախատեսված սեղանի վրա։ Արտահայտությունը հավանաբար ստեղծվել է Սառը Պատերազմի տարիներին, երբ Փիթեր Առնոն Նյու Յորքեր (անգլ․՝ New Yorker) ամսագրում հրապարակեց մի ծաղրանկար։ Ծաղրանկարում պատկերված է վթարի ենթարկված ռազմական ինքնաթիռ։ Ջախջախված ինքնաթիռից մի փոքր այն կողմ երևում է օդաչուն, ով պարաշուտով ներքև է իջնում։ Մի խումբ զինծառայողներ խառնված այս ու այն կողմ են անում։ Միայն սև կոստյումով մի սոլիդ տղամարդ թղթերը ձեռքի տակ դրած հեռանում է ասելով հետևյալ խոսքերը․ "Well, back to the old drawing board."[12] (Նորից ձախողվեցինք։ Ամեն ինչ պետք է զրոյից սկսել)։ [13]
Ball is in his/her/your court Ամեն բան քո ձեռքերում է/ Գործելու քո հերթն է Տվյալ անձնավորության հերթն է որոշում կայացնել և քայլեր ձեռնարկել։
Balls to the wall 1.Կայծակնային արագություն/ չափազանց արագ, 2․ Կաշվից դուրս գալ 1․ Մաքսիմալ արագություն, 2․ Մեծ ջանք, եռանդ գործադրել։
Barking up the wrong tree Սխալ ուղղությամբ գնալ/ Սխալ հետքերով առաջնորդվել Սխալ տեղ փնտրել, անհիմն ենթադրություններ անել։ Արտահայտությունը սկզբնապես օգտագործվել է որսի ժամանակ, երբ որսաշունը վստահ լինելով, որ գտել է թաքնված կենդանուն տարել է տիրոջը սխալ ծառի ուղղությամբ շեղելով իրական հետքից։ [14]
Basket case Ոտք ու ձեռքից ընկած Ստրեսի, պանիկայի կամ նյարդերի պատճառով ուժից զրկվել, անաշխատունակ դառնալ։ Անգլիայում օգտագործվող ժարգոնային տերմին՝ այն մարդկանց մասին, որոնք Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել են իրենց ոտքներն ու ձեռքերը և ամբողջովին անդամալույծ դարձել։
Beating a dead horse Ջուր ծեծել/ Խոսքերը քամուն տալ/ Ճիպոտել սատկած ձիուն Զարգացնել մի թեմա, որի լուծումը վաղուց տրված է/ Զուր աշխատանքով զբաղվել։
Beat about the bush Ջուր ծեծել/ Ալիքները խառնել Բուն թեմայից շեղվել, միտումնավոր բաց թողնել թեմայի կարևորագույն կետերը։ [15]
Bed of roses 1. Թեթև ու անհոգ կյանք/ Վարդերի մահիճ 2. Խաղ ու պար 1․ Կյանք առանց դժվարությունների։ 2․ Շատ հեշտ գործ։ Սովորաբար օգտագործվում է ժխտական կառույցում՝ life is not a bed of roses. [16]
The bee's knees 1․ Մեծանուն մարդ 2․ Ընտիր, Նմանը չունեցող 1․ Անվանի անձնավորություն

2․ Անհամեմատելի, հրաշալի (մարդու կամ առարկայի մասին խոսելիս)։

Դարձվածքի ծագումը անհայտ է։ Հավանաբար այն առաջացել է 1920-ականներին, երբ ստեղծվեցին նմանատիպ անիմաստ արտահայտություններ, որոնք կապված են կենդանիների հետ ինչպիսիք են՝ "the cat's pyjamas" կամ "the monkey's eyebrows" արտահայտությունները [17] Նախկինում արտահայտությունը ունեցել է «չնչին, փոքր, անկարևոր» իմաստը։ [18] [16] [16]
Bird brain Հավի խելք ունենալ Ոչ այդքան խելացի։ Մեկը, ով հիմար քայլեր է թույլ տալիս։ [19]
Bite off more than one can chew Ոտքերդ վերմակիդ չափով մեկնի՛ր Կարողությունների համեմատ մեծ պատասխանատվություն վերցնել։
Bite the bullet Ցավ քաշել/ Դիմանալ տառապանքին Ենթարկվել ծանր և տհաճ փորձության, որը անփուսափելի է։
Bite the dust Մահկանացուն կնքել Մահանալ, հոգին ավանդել:
Bought the farm Գլուխը թողնել/ Կյանքը զոհել Նահատակվել, զոհվել՝ մարտի դաշտում։
Break a leg Հաջողություն եմ ցանկանում Թատրոնում օգտագործվող արտահայտություն՝ գործընկերոջը «հաջողություն» մաղթելու համար։ [20]
Burn the midnight oil Գիշերը ցերեկ դարձնել Մինչև ուշ գիշեր աշխատել: Խոսքը գնում է այն տարիների մասին, երբ էլեկտրականություն չկար և գիշերը լույս ունենալու համար մարդիկ նավթ էին վառում։ Արտահայտության հեղինակն է` գրող Ֆրանսիզ Քուարլսը: Քուարլսի խոսքերով․ «Ցերեկը մենք քրտնաջան աշխատում ենք, իսկ գիշերը՝ մտավոր աշխատանքով ենք զբաղվում և խորասուզվում մտքերի մեջ՝ կորցնելով ժամանակի զգացողությունը»։ [21]
Bust one's chops 1․ Կաշվից դուրս գալ 2․ Բերանը ջարդել 1․ Ջանք թափել, ինքն իրեն գերազանցել։ 2․ Ծեծել, մռութը ջարդել։ Նախկինում, արտահայտությունը ունեցել է նաև «ծեծել, հարվածել, նեղացնել, վիրավորել» իմաստները։ Իսկ "Chop" բառը սկզբնապես ունեցել է «բերան» իմաստը։ Այստեղից էլ առաջացել է "Bust one's chops" (բերանը ջարդել/ մռութը ջարդել) դարձվածքը։ Ինչպես նաև, անցյալ ժամանակներում տղամարդիկ պահում էին երկար այտամորուք՝"mutton chops"։ "A bust in the chops" (բերանին տալ)։ [22]
By the length and breadth of something or somewhere Ամբողջ տարածքով մեկ Շեշտելու համար, որ տվյալ երևույթը կամ դեպքը տեղի է ունենում կոնկրետ տարածքի բոլոր շրջաններում։ Ամենուրեք։
By the seat of one's pants Առաջնորդվել ներքին ձայնով Հույսը դնելով ինտուիցիայի վրա հանպատրաստից գործել և մի բանի հասնել։ [23]
By the skin of one's teeth 1․ Մազից պրծնել 2․ Հազիվ հազ, ծայրը ծայրին 1․ Մեծ մասամբ օգտագործվում է բացատրելու այն իրավիճակը, երբ հաջողվում է որևէ վտանգից հեշտ ազատվել։ Անգլերենում, արտահայտությունը առաջին անգամ հանդիպում է Ժնևյան Աստվածաշնչի թարգմանության ժամանակ (1560)։ Հոբում 19:20, որը համարվում է եբրայերեն աստվածաշնչի գրական թարգմանությունը ասվում է․ "I haue escaped with the skinne of my tethe." Բարեբախտբար, վտանգից ազատվեցի։ Հին եբրայերենով՝ בְּעוֹר שִׁנָּי (b'3or shinai-ը հնչյունային և իմաստային մակարդակով ներկայիս երբրայերենի בְּקוֹשִׁי (b'qoshi)-ի համարժեքն է, որը նշանակում է՝ հազիվ, դժվարությամբ։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե այս դարձվածքը հայնտի է դարձել աստվածաշնչում գործածվելուց առաջ թե հետո։ Կա նաև մի վարկած, որ b'qoshi-ի բառը գրչի կողմից սխալ է հասկացվել։ [24]
Call a spade a spade Իրերն իրենց անունով կոչել/ Երեսին ասել Կոպիտ և կտրուկ ձևով ասել ճշմարտությունը։
Call it a day Աշխատանքային օրը ավարտված համարել Որևէ աշխատանք ավարտին հասցնել: Արտահայտությունը առաջին անգամ հանդիպում է ամերիկացի գրող Մարկ Տվենի «Յանկին՝ Թագավոր Արթուրի արքունիքում» (անգլ․՝ A Connecticut Yankee in King Arthur's Court) նովելում․ «Մեռլինը լավ կլինի կամավոր կերպով հրաժարվի և թողնի իր գործունեությունը»։ (19-րդ դար, 1889 թվական)։ [25]
Champ at the bit Շունչը պահած սպասել Անհամբերությամբ մի բանի սպասել: [26]
Cheap as chips Ջրի գին Էժան, հարմար գին։
Chew the fat Խոսքով ընկնել Երկար ժամանակ զրույցով տարվել/ դանդաղ և հանգսիտ խոսել։
Chink in one's armor Թույլ տեղ Խոցելի տեղ։ Այստեղ "Chink" բառն ունի «ճեղք» իմաստը։ Դարձվածքը նաև արտահայտում է բացասական իմաստ։ Կիրառվում է՝ անհարգալից կերպով խոսելու ռասսայական տարբեր պատկանելիություն ունեցող մարդկանց մասին։ [27]
Clam up Ձայն-ծպուտ չհանել Ձայն չհանել, չխոսել։
Cold shoulder Բանի տեղ չդնել/ Երեսը շուռ տալ Արհամարհել, անտարբեր վերաբերմունք ցույց տալ։ [28]
Couch potato Անբան/ Պարապ-սարապ Ծույլ, անգործ մարդ։ Վերաբերում է նաև այն մարդկանց, որոնք ամբողջ օրը պառկած հեռուստացույց են նայում: [29]
Crocodile tears Կոկորդիլոսի արցունքներ Կեղծ արցունքներ։ Սուտ լաց։
Cut off your nose to spite your face Ուրիշի համար փոս փորողը ինքն է ընկնում փոսի մեջ Թշնամուց վրեժ լուծելու համար դիմել այնպիսի քայլերի, որոնց արդյունքում տուժում է հենց վրեժ լուծողը։
Cut a rug Պար գալ Պարել։
Cut the cheese Հոտ հանել Տհաճ հոտ արձակել։
Cut the mustard Փայլուն ելույթ ունենալ Իրեն գերազանց դրսևորել։ Բոլոր առումներով համապատասխանել։ [30]
Dig one's heels in Երկու ոտքը մի կոշիկի մեջ դնել/ Հավատարիմ մնալ սեփական համոզմունքներին Հրաժարվել անել այն, ինչ ասում են ուրիշները։
Don't count chickens before they hatch Ճտերն աշնանն են հաշվում Նախապես այնպիսի ծրագրեր չպլանավորել, որոնք հետագայում կարող են չիրականացվել։ ժամանակից շուտ ենթադրություններ անել պետք չէ։
Don't have a cow 1. Մազը գերան դարձնել/ Մազը գերան մի՛ դարձրու 2. Թեթև տանել 1․ Մի՛ չափազանցիր, 2․ Մի՛ բարկացիր։ [31]
Drop a dime (US) Գործ տալ Հեռախոսազանգի միջոցով հայտնել ինչ-որ մեկի անօրինական գործողությունների մասին։ Գաղտնի տեղեկատվություն մատուցել։
Elephant in the room Պարզ ճշմարտություն Ակնհայտ և հուզող հարց, որը սովորաբար շրջանցում են։ Ցավոտ հարց։
Fit as a fiddle Բողկի պես առողջ Ֆիզիկապես առողջ լինել։ [32]
For a song Ջրի գին Գրեթե անվճար։ Շատ էժան։
Fly in the ointment Ճանճը՝ մեռոնի պղնձի մեջ/ Փչացնող հանգամանք Չնչին թերություն, որը առաջին հայացքից կարող է ուշադրություն չգրավել։ Ուշադրությունը շեղող թերություն, որը չի թողնում կենտրոնանալ դրական կողմերի վրա։ Նյարդայնացնող երևույթ։ [33]
From A to Z Սկզբից մինչև վերջ/ Ամբողջությամբ Ընդգրկել բոլոր ոլորտները։ Մեծ մասշտաբով տարածվել։ Անգլերենի այբուբենի օրինակով՝ այբուբենը սկսվում է "A" տառով և վերջանում "Z"-ով։
From scratch / make from scratch Հենց սկզբից, Դատարկ տեղից Հիմքից ստեղծել, առանց նախնական պատրաստությունների։
get bent out of shape 1․ Հունից դուրս գալ 2․ Սրտին մոտիկ ընդունել 1․ Բարկանալ, ջղայնանալ։ 2․ Նեղանալ, վիրավորվել:
Get your goat Նյարդերի վրա ազդել Մեկին նյարդայնացնել։
Grasp the nettle Խիզախորեն հաղթահարել դժվարությունները Չնայած դժվարություններին՝ համառորեն պայքարել խնդրին լուծում տալու համար։ Grasp the nettle and it won't sting you: Ասացվածք՝ Ասեղը ճիշտ բռնես՝ մատդ չի ծակի։ [34][35][36]
Have a blast Լավ ժամանակ անցկացնել Ուրախ ձևով անցկացնել ժամանակը: [37]
Have eyes bigger than one's stomach Աչքը ծակ/ Աչքը անկուշտ Վերցնել ավելին քան կարող ես ուտել։ Անկուշտ մարդ: [16]
Have eyes in the back of one's head Ծոծրակին աչքեր ունենալ Զգոն լինել, տեսադաշտից ոչինչ բաց չթողնել։
Head over heels (in love) 1. Թավալգլոր/Գլխի վրա գալ 2․ Մինչև ականջների ծայրը սիրահարվել 1․Գետին գլորվել՝ընկնել:

2․Ինչ-որ բանով տարված լինել։ Սիրահարվել։

Heard it through the grapevine Ականջին հասնել (բամբասանքների միջոցով) Մի թեմայի շուրջ տեղեկություն ստանալ՝ հիմնված բամբասանքեների կամ ասեկոսեների վրա։
Hit the ceiling Պատեպատ խփվել/ Գազան կտրել/ Գազազել, կատաղել՝ վերահսկողությունից դուրս գալու չափ։
Hit The Nail On The Head Ճիշտ նշանակետին խփել 1․ Մատնացույց անել խնդրի/գործողության գլխավոր պատճառը։

2․ Ճիշտ պատասխան տալ։ 3․ Գործել հավուր պատշաճի։

4․ Ճիշտ դուրս գալ։

Hit the road 1.Հեռանալ

2․Ճամփա ընկնել

1․ Մեկնել,

2․ Ճանապարհվել։

Hit the sack Անկողին մտնել Պառկել քնելու։ [38]
Hit the spot 1. Նշանակետին հարվածել 2. Տեղին լինել 1․ Ճիշտ դուրս գալ։ 2․ Հաճելի կամ գոհացնող լինել։
Hold the cards Իրավիճակի տերը լինել Վերահսկել իրավիճակը։ Որոշումներ կայացնողի դերում լինել։
Hook, line and sinker Աչքերին թոզ փչել/ Ծուղակը գցել Լիովին խաբեության զոհ դառնալ։ [39]
Jump the ship Գործը թողնել Անակնկալ կերպով դուրս գալ աշխատանքից։ [40]
Just (one's) two cents/ My two cents/ Put my two cents in (US) Անվերջ խցկվել իր կարծիքով/ Մեջ ընկնել։ Անընդհատ նույն բանը կրկնել։
kick the bucket Շունչը փչել/ Կյանքի թելը կտրվել Մեղմասացություն«մահանալ» բառի համար։ [41]
kick the habit Թարգ տալ Սովորությունից ազատվել (հիմնականում խոսքը գնում է վատ սովորությունների մասին):
Kill two birds with one stone] Մի քարով երկու ընկույզ ջարդել/ Մի հարվածով երկու նապաստակ սպանել Միանգամից երկու գործողություն կատարել։ Մի քայլով երկու գործողություն անել։
Let the cat out of the bag Բերանից խոսք թռցնել Գաղտնիքը բացահայտել Ասացվածքներ՝ Մախատը պարկում չես պահի/ Կեղտը ձյան տակ չի մնա/ Ուլը քթոցի տակ չի մնա։
Look a gift horse in the mouth Անուն կպցնել/ դնել Ստացած նվերը չհավանել, փորձել թերություններ գտնել։ Հիմնականում օգտագործվում է ժխտական եղանակով․ Don't look a gift horse in the mouth (Անուն մի՛ դիր։ Նվիրած ձիու ատամներին չեն նայի։)
Method to (one's) madness Նրա խենթ արարքները աննպատակ չեն/ Նա այնքան էլ խենթ չէ Չնայած տարօրինակությանը, մտածված և տրամաբանական քայլ։ Արտահայտությունը առաջին անգամ կիրառել է Շեքսպիրը՝ «Համլետ»-ը պիեսում․ (1602) "Though this be madness, yet there is method in it" (Խենթությունը հետևողական է)։
Nip in the bud Առաջն առնել/ Դիմացն առնել Խոչընդոտել իրադարձությունների ընթացքին նախքան դրանց ծավալվելը։
No horse in this race/ No dog in this fight Շահ/ օգուտ չունենալ։ Oգուտ չունի Մրցույթի մասնակցելիս արդյունքների հետևից չընկնել։ Մեկ լինել։
Off one's trolley/ Off one's rocker Խելքը թռցնել/Խելքը կորցնել Խելագարվել, գժվել, շշկռվել։ Արտահայտությունները հայտնի դառձան 1890-ականների վերջին, երբ Ամերիկայի խոշոր քաղաքներում արդեն գործում էին տրամվայները։ "Rocker"-ը, ինչպես "trolley"-ին, նշանակում է «ճոպան», որի միջոցով այն կապվում է էլեկտրական հաղորդալարին և գործարկվում։ Ուստի, հավանական է, որ արտահայտության մեջ "Rocker"-ը ունի նույն իմաստը ինչ որ "trolley"-ին։ "Of your trolley" բնութագրում է այն իրավիճակը, երբ էլեկտրալարերի բացակայության պատճառով տրամվայը այլևս էներգիայի աղբյուր չի ունենում և չի աշխատում։ [42]
Off the hook Մազապուրծ լինել/ Գլուխն ազատել Ազատվել վտանգից, պատասխանատվությունից, իրավիճակից։ [43]
Once in a blue moon Տարին մեկ անգամ/ Հազարից մեկ Շատ հազվադեպ պատահել/ տեղի ունենալ։
Own goal Ինքն իր բոստանը քար գցել Պատահականորեն վնաս կամ տհաճություն պատճառել իր իսկ անձին, կամ էլ թիմակիցներին։
Pop one's clogs (UK) Ոտները մեկնել Մահանալ։
The pot calling the kettle black Իր աչքի գերանը չտեսնել, ուրիշի աչքի փուշը տեսնել Օգտագործվում է այն դեպքում, երբ քննադատողը կամ նկատողություն անողը չտեսնելով իր թերությունները մատնանշում է ուրիշինը։ [44]
Piece of cake Խաղ ու պար Հեշտ և թեթև գործողություն/ հանձնարարություն/ աշխատանք։
Preaching to the choir Ձկանը լող տալ սովորեցնել/ Ձկանը լող տալ չեն սովորեցնում/ Գիտունին խելք սովորեցնել Մեկին փորձել մի բան սովորեցնել կամ քարոզել, ով արդեն գիտի դրա մասին։ Ասացվածք՝ Ինձնից ելել՝ ինձ լող տալ է սովորեցնում։ [45]
Pull somebody's leg Մեկին հիմարի տեղ դնել/Օյին խաղալ մեկի գլխին Ստելով հիմարացնել։
Push the envelope Կաղապարներից/ սահմաններից դուրս մտածել Առաջադրած հնարավորություններից դուրս գալ, ուրույն մեթոդներ մշակել։ Նախաձեռնել։ Արտահայտությունը հայնտի է որպես ավիացիոն սլենգ։ Վերաբերում է ավիոդինամիկ ուժի ցուցիչներին, որոնք ներկայացնում են տվյալ ինքնաթիռի հնարավորության սահմանները։ Հիմնականում վերաբերում է արագությանը և բարձրությանը։Արտահայտությունը հայտնի դարձավ Թոմ Վուլֆի 1979 թվականին գրված "The Right Stuff" գրքի շնորհիվ[16]։ [16]
Pushing up daisies Գերեզման մտնել/ Ոտները տնկել Մահանալ, այն աշխարհ գնալ։
Put the cat among the pigeons Իրար խառնել/ Վնաս տալ Անհանգստություն, խառնաշփոթ առաջացնել։ [46]
Raining cats and dogs Սաստիկ անձրև է տեղում/ Հեղեղ է թափվում Ուժեղ անձրև գալ։ [47]
Right as rain 1․ Կենսական

2․ Ողջ առողջ/ ձեռքը-ոտքը տեղը

1․Անհրաժեշտ, կարևոր, ցանկալի։ 2․ Լավ/ գերազանց վիճակում։ Ագրարային համայնքի կյանքը մեծապես կախված է տեղական բերքից, որն էլ իր հերթին կախված է անձրևից։ Նախաարդյունաբերական տարիներին մեծ էր անձրևի դերը որպես գոյատևման գլխավոր աղբյուր։ [48]
Rock the boat Անդորրը խախտել Ասել կամ անել այնպիսի մի բան, որ կարող է անհանգստացնել կամ հուզել։
Shoot the breeze Երկար-բարակ խոսել/ Շատախոսել Առանց շտապելու խոսել անկարևոր թեմաներից։ [49]
Shooting fish in a barrel Խաղ ու պար Չափից հեշտ առաջադրանք կատարել։
Step up to the plate Քայլերի դիմել/Ձեռքը վերցնել Որևէ պատասխանատվություն ստանձնել առանց որևէ ակնկալիքի։
Screw the pooch Ամոթով մնալ/ Սևերես դառնալ Խայտառակ լինել, անհաջողություն կրել՝ նվաստացուցիչ և ողբերգական ձևով։
Sleep with the fishes Ձկան կեր դառնալ Սպանվել։ Սպանությունը գաղտնի պահելու համար մարմինը գցել ջրի մեջ։ Մարիո Պյուզոյի 1969 թվականին գրված «Կնքահայրը» վեպում հիշատակվում է այս արտահայտությունը․ "The fish means that Luca Brasi is sleeping on the bottom of the ocean,' (Վաղուց ձկան կեր է դարձել) he said. 'It's an old Sicilian message.'
Spill the beans Գաղտնիքը բացել Բացահայտել մեկի գաղտնիքը։
Spin one's wheels Զուր Ժամանակ վատնել/ Գլուխ ցավեցնել Ջանք թափել, տանջվել չնչին արդյունքի համար։
Straw that broke the camel's back Համբերության բաժակը լցվել Այլևս չդիմանալ մեկի անընդունելի գործողություններին։ Սահմանները անցնել։
Take the biscuit (UK) Չափի զգացումը կորցնել/ Համը հանել Չափն անցնել՝ դառնալով անտանելի և տհաճ։
Take the bull by the horns Ձուկը գլխից բռնել/ Եզան պոզերից բռնել Վճռականորեն պայաքարել վտանգավոր, տհաճ կամ բարդ խնդրի դեմ։ Դժվարությունից չփախչել։ [16]
Take the cake (US) Աչքի ընկնել (որևէ բացասական հատկանիշով) Առանձնանալ որևէ վատ հատկանիշով։ Սահմանները անցնել։ Նույն իմաստն է արտահայտում նաև անգլիական "take the biscuit" արտահայտությունը։ Վանդակի տեքստ
Take with a grain of salt Լուրջ չընդունել/ Թերահավատորեն մոտենալ Մեկի ասածներին լուրջ չվերաբերվել՝ կասկածանքով մոտենալ։
Throw stones in glass houses Ուղտի ձագը ուղտին ասում է՝ վիզդ ծուռ է։ Մեկը՝ գիտակցելով, որ նույն թեմայի շուրջ հավասարապես կարող է քննադատվել, միևնույն է քննադատում է դիմացինին։
Throw the baby out with the bathwater Հոնքը շինելու տեղ աչքը հանել։ Անցանկալի որևէ իրից կամ երևույթից ազատվելու ժամանակ կորցնել ինչ-որ կարևոր բան։
Throw under the bus Մեղքը գցել ուրիշի վիզը/ Մեղավոր հանել Սեփական շահերի համար ինչ-որ մեկին մատնել։
Through thick and thin Թե լենության, թե նեղության օրեր քաշել/ Լավի ու վատի՝ ամեն տեսակ պայմանների միջով անցնել Եվ լավ և վատ օրեր ունենալ։
Thumb one's nose Բանի տեղ չդնել/Քիթը տնկել Արհամարհական վերաբերմունք ցուցաբերել։
Tie one on Գլուխը տաքացնել/Գինին գլուխն ընկնել Հարբել։
Steal someone's thunder Սեփականացնել ուրիշի հաջողությունները/ Մեկից առաջ ընկնել Իրեն վերագրել այլ մարդկանց գրանցված հաղթանակները/ Խանգարել մեկին տպավորություն գործել։
Trip the light fantastic Շարժվել պարահանդեսային եղանակի ներքո Պարել։ Արտահայտությունը վերագրվում է Ջոն Միլթոնի 1645 թվականին գրված "L'Allegro" պոեմին, որտեղ առկա են հետևյալ տողերը․ "Com, and trip it as you go, On the light fantastick toe."(Դե, շարժվի՛ր, զգա՛ քեզ ազատ, պարահանդեսային այս եղանակի տակ։)[50] [51]
Two a penny 1.Գրոշներ արժենալ 2. Տարածված լինել 1․ Էժան գին ունենալ։

2․ Հաճախ հանդիպող։

Under my thumb Ձեռքի տակ/ ձեռքի տակ լինել Վերահսկողության, ենթակայության տակ լինել։ [52]
Under the weather Վատ զգալ Թույլ զգալ՝ հիմնականում վատ եղանակի պատճառով։ [53]
The whole nine yards 1․ Ամբողջովին 2․ Ամբողջ ճանապարհին։ 1․ Լիովին։ 2․ Ողջ ճանապարհի ընթացքում։
Wild goose chase Անտեղի ճիգ գործադրել մի բանի վրա/ Սիզիփոսյան աշխատանք կատարել Ձգտել իրականացնել մի անիրական գործողություն՝ ժամանակ վատնելով դրա վրա։
You can say that again Միանգամայն իրավացի եք։ Տեղին ասացի՛ք։ Ճշմարիտ խոսք։ Հաստատել խոսքի իսկությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Ասացվածք 2․ Առած 3․ Կլիշե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. usingenglish.com
  2. idiomconnection
  3. «id·i·om»։ The Free Dictionary։ Farlex, Inc։ 2014։ Վերցված է 24 January 2014 
  4. «A bitter pill to swallow - Idioms by The Free Dictionary» 
  5. «The Idioms»։ Վերցված է 2012-12-29 
  6. «A hot potato»։ TheIdioms.com։ Վերցված է 2017-11-13 
  7. «Ace in the hole»։ The free dictionary.com։ Վերցված է 2012-09-30 
  8. «Achilles' heel»։ phrases.org.uk free 
  9. «All ears»։ The free dictionary.com։ Վերցված է 2012-09-30 
  10. «Idioms = "All Thumbs" = Today's English Idioms & Phrases»։ Goenglish.com։ Վերցված է 2012-07-17 
  11. «Idioms.in - Idioms and Phrases.»։ Վերցված է 2013-11-24 
  12. back to the drawing board. (n.d.) The American Heritage Dictionary of Idioms by Christine Ammer. (2003, 1997).
  13. «Back to the drawing board - Idioms by The Free Dictionary» 
  14. «Barking up the wrong tree»։ The Phrase Finder։ Վերցված է 2012-09-30 
  15. «Bizarre English Phrases You Need To Know»։ Preply blog 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 Siefring Judith, ed. (2005)։ The Oxford Dictionary of Idioms (2nd ed.)։ Oxford: Oxford University Press։ ISBN 0-19-861055-6 
  17. Harry Oliver, Bees' Knees and Barmy Armies: Origins of the Words and Phrases We Use Every Day, John Blake Publishing Ltd, 2011 ISBN 1857829441:
  18. Robert Allen, Allen's Dictionary of English Phrases, Penguin UK, 2008 ISBN 0140515119
  19. «Bird Brain - English Idioms»։ English The Easy Way 
  20. Urdang Laurence, Hunsinger Walter W., LaRoche Nancy (1985)։ Picturesque Expressions: A Thematic Dictionary (2 ed.)։ Gale Research։ էջ 321։ ISBN 0-8103-1606-4 
  21. «Burning the midnight oil»։ The Phrase Finder։ Վերցված է 2012-09-30 
  22. «Idioms & Axioms currently used in America»։ Pride UnLimited։ Վերցված է 2012-09-30 
  23. «Idiom: By the seat of your pants»։ www.usingenglish.com։ Վերցված է December 5, 2011 
  24. «Skin of your teeth»։ Theidioms.com։ Վերցված է 2012-09-30 
  25. «American-English idiom Call it a day»։ Quotations.me.uk։ Վերցված է 2012-09-30 
  26. «Chomp at the bit»։ onlineslangdictionary.com։ Վերցված է 2014-05-14 
  27. «Chink in one's armor | Define Chink in one's armor at Dictionary.com»։ Dictionary.reference.com։ Վերցված է 2012-07-17 
  28. «The Phrase Finder» 
  29. «My English Pages» 
  30. Ammer Christine (May 7, 2013)։ The American Heritage Dictionary of Idioms, Second Edition։ Houghton Mifflin Harcourt։ էջ 106։ ISBN 0-547-67753-7 
  31. «Idiom: Don't have a cow»։ idiomsphrases.com։ Վերցված է 2014-05-14 
  32. «Idiom: Fit as a fiddle»։ UsingEnglish.com։ Վերցված է 2012-09-30 
  33. «Fly in the ointment - Idioms by The Free Dictionary» 
  34. «Collins Dictionary Definition of 'grasp the nettle'» 
  35. «Macmillan Dictionary'grasp the nettle' definition and synonyms» 
  36. «The Phrase Finder: The meaning and origin of the expression: Grasp the nettle» 
  37. «Have a blast»։ iStudyEnglishOnline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-19-ին։ Վերցված է 2013-03-24 
  38. «Hit the sack»։ funkyenglish.com։ Վերցված է 2014-05-14 
  39. «Hook, Line and Sinker»։ Merriam-Webster.com։ Merriam-Webster։ Վերցված է 6 December 2018 
  40. «Jump Ship» 
  41. «Kick the bucket»։ idiomreference.com։ Վերցված է 2014-05-14 
  42. Greenwald Ken (24 June 2005)։ «off your rocker»։ wordwizard.com։ Վերցված է 2012-09-30 
  43. «Off the hook»։ Merriam-Webster.com։ Վերցված է 2013-04-05 
  44. «The Pot Calling The Kettle Black - Cambridge Dictionary» 
  45. «Preaching to the Choir» 
  46. «Random Idiom Definition - put the cat among the pigeons»։ myenglishpages.com։ Վերցված է 2013-05-03 
  47. «Raining cats and dogs - Idioms by The Free Dictionary» 
  48. «Right as rain»։ Islandnet.com։ Վերցված է December 4, 2011 
  49. «Shoot the breeze - Idioms by The Free Dictionary» 
  50. Kirkpatrick, Betty and Kirkpatrick, Elizabeth McLaren (1999) "light fantastic" Clichés: Over 1500 Phrases Explored and Explained Macmillan, New York, page 115, 978-0-312-19844-2
  51. {{cite web|title=Trip the light fantastic - Idioms by The Free Dictionary|url=https://idioms.thefreedictionary.com/trip+the+light+fantastic
  52. Evans Andrew (19 January 2017)։ «How Irish falconry changed language»։ BBC Travel։ Վերցված է 28 January 2017 
  53. «Freedictionary dot com» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]