Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջովաննի Կարիանի (իսկական անունը՝ Ջովաննի Բուսի, իտալ.՝ Giovanni Cariani, ), իտալացի նկարիչ[1]:

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովաննի Կարիանիի՝ որպես Վենետիկում բնակվող նկարչի աշխատանքի մասին առաջին անգամ հիշատակվել է 1509 թվականին: Ենթադրաբար նա արվեստ է սովորել Վենետիկում, միգուցե տարբեր վարպետներից: Կարիանոյի վաղ աշխատանքները չեն պահպանվել կամ դեռ չեն նույնականացվել: Նրա մի շարք աշխատանքներ մատնանշում են Ջովաննի Բելլինիի ստեղծագործական ազդեցությունը Կարիանիի նկարչության վրա (օրինակ՝ Մադոննան աղավնիների հետ Բերգամոյի տաճարից): Կարիանիի մյուս նկարները ցույց են տալիս այնպիսի վարպետների ազդեցությունը, ինչպիսիք են Լորենցո Լոտտոն և Պալմա Յակոպոն: 1515 թվականից սկսած՝ նրա ստեղծագործություններում ավելի նկատելի են Ջորջոնե դպրոցի առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ, ի հայտ են գալիս նաև Տիցիանիի, Դոսսո Դոսիի և Ջուլիո Կամպանյոլայի կտավներին բնորոշ գծեր:

1514 թվականին նկարիչն ավարտել է իր առաջին գլխավոր պատվերը՝ զարդարելով Բերգամոյի մոտ գտնվող Վալ Սերիաննա քաղաքի տաճարի եկեղեցին: Հետագայում նա բազմիցս այցելել է այս քաղաք: 1517 թվականին միացել է Վենետիկի նկարիչների գիլդիային: Նույն թվականին կնոջ հետ մեկնել է Բերգամո, որտեղ պատվեր է ստացել Սան Գոտարդո եկեղեցու համար զոհասեղան նկարել: Հաջորդ տարիներն ավելի արդյունավետ ու հաջող էին: Նկարիչը հասել է իր ստեղծագործական գագաթնակետին՝ 1519 թվականին նկարելով Ալբինի ընտանիքի դիմանկարը: 1523 թվականին նա վերադարձել է Վենետիկ՝ հաջորդ տարիներին դառնալով Վենետիկի ամենահաջողակ նկարիչներից մեկը: Միայն կյանքի վերջին շրջանում է նրա կտավների որակը փոքր-ինչ նվազել. գույների պայծառությունն ընկել է, պատկերներում գուշակվում է որոշակի սխեմատիկություն:

1528-1532 թվականների ընթացքում Կարիանիի՝ Վենետիկում գտնվելու մասին ոչ մի նշում չկա: Այդ պատճառով մի շարք հետազոտողներ ենթադրում են, որ այդ շրջանում նա ապրում էր Բերգամոյում: 1536 թվականին նա կրկին ամուսնացել է, նույն թվականին մահացել է հայրը:

Կարիանին թողել է գեղարվեստական ​​մեծ ժառանգություն: Այժմ նրա կտավները պահվում են Սանկտ Պետերբուրգի ամենամեծ թանգարաններում (​​Էրմիտաժ), Փարիզում (Լուվր), Լոս Անջելեսում (Փոլ Գեթիի թանգարան), Լոնդոնում, Բեռլինում, Սան Ֆրանցիսկոում, Հյուստոնում, Միլանում (Բրերա պատկերասրահ), Հռոմում, Մարսելում, Ստրասբուրգում, Թուրինում, Ամստերդամում, Վարշավայում, Բերգամոյում և այլ քաղաքներում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эдуард Сафарик, Джованни Кариани , в Биографическом словаре итальянцев , Институт итальянской энциклопедии. Проверено 2 января 2018 года.
  2. Concert
  3. "Le Muse", De Agostini, Novara, 1965, Vol. III, pag. 88.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Luciano Gallina: Giovanni Cariani. Materiale per un studio. Documenti Lombardi, Bergamo 1954.
  • Kindlers Malereilexikon. Künstlerlexikon, Sachlexikon, Bilddatenbank. Neuauflage. DirectMedia, Berlin 2007. — ISBN 978-3-89853-610-3 (1 DVD-ROM).
  • Rodolfo Pallucchini: Giovanni Cariani. Edizione Silvana, Cinisello Balsamo 1983. — ISBN 88-366-0037-9 .
  • Mauro Zanchi, Simonetta Cavalleri: Giovanni Cariani. Il giorgionesco dal realismo terragno. Ferrari, Bergamo 2001. — ISBN 88-87489-20-3 (Lo sguardo dell’immagine ).