Մասնակից:Արեն Վանյան/Ավազարկղ19

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոբերտ Էռնեստ Ռոզյե (անգլ.՝ Robert Earnest Rozier, 28 հուլիս 1955, Անքորիջ, Ալյասկա (նահանգ)), ամերիկացի սերիական մարդասպան և պրոֆեսիոնալ ամերիկյան ֆուտբոլիստ, 1986 թվականի ընթացքում Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում սպանությունների 7 սերիա կատարած կրոնական շարժման անդամ[1]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ռոզյեն ծնվել է 1955 թվականի հուլիսի 28-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաներից մեկում աշխատող քաղաքացիական մասնագետի ընտանիքում։ Նրա ծննդից հետո, հորը տեղափոխել են հիմնականում սպիտակամորթ ամերկացիներով բնակեցված Ռանչո Կորդովա քաղաքի «Mather Air Force Base» բազա և նրանք ընտանիքով տեղափոխվել են։ Ռոզյեն հաճախել է «Կորդովայի ավագ դպրոցը» (անգլ.՝ «Cordova High School»), որտեղ սկսեց զբաղվել սպորտով և ընդգրկվեց դպրոցի սմերիկյան ֆուտբոլի թիմում։ Միևնույն ժամանմակ ռասիզմի արդյունքում Ռոբերտը ենթարկվել է հոգեբանական բռնության և այլ աշակերտների ֆիզիկական հարձակումների, ինչի պատճառով չարաշահել է քրոնիկ գործալքումները, ունեցել է ցածր առաջադիմություն և ինքն էլ իր հերթին ագրեսիա է դրսևորել ուրշների նկատմամբ, որի պատճառով դպրոցի վարչակազմի կողմից բազմիցս ենթարկվել է կարգապահական տույժերի։

Ավարտական դասարանում ցածր առաջադիմության պաըճառով Ռոզյեն չի կարողացել հանձնել քննություններրը և չի ստացել միջնակարգ կրթության դիպլոմ, բայց իր սպորտային հաջողություների շնորհիվ 1973 թվականին նա ընդունվում է Վաշինգթոնի Աբերդին քաղաքի «Գրեյս Հարբոր Քոլեջ» (ռուս.՝ «Grays Harbor College»), որտեղ սկսեց խաղալ քոլեջի դպրոցի թիմում։ Նրա ակնառու արդյունքների համար նա կրթաթոշակ է ստանում հեղինակավոր Կալիֆոռնիայի համալսարանից, ուր ընդունվում է 1974 թվականին և խաղում է թիմի հիմնական կազմում։ Շուտով նա ճանաչվում է թիմի լավագույն խաղացող։ Դրա շնորհիվ Ռոբերտը համալսարանում մեծ ժողովրդականություն էր վայելում, ուներ շատ ընկերներ և ընկերուհիներ, բայց միևնույն ժամանակ նա ճանաչված էր որպես պաթոլոգիկ ստախոս, մանիպուլյատոր և մարիխուանա և կոկային օգտագործող թմրամոլ։

1979 թվականին ավարտելով դպրոցը պայմանագիր է կնքել «Արիզոնա Կարդինալս» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի հետ։ 1979 թվականին Ռոզյեն հիմնական կազմում խաղացել է 6 անգամ, որից հետո թիմից հեռացվել է թմրանյութերի օգտագործման պատճառով։ 1980 թվականին Ռոզյեից հրաժարրվեցին այլ ակումբներ, որի պատճառով նա ստիպված մեկնում է Կանադա, որտեղ մեկ մրցաշրջան խաղում է Կանադայի ֆուտբոլային լիգայում «Սասկաչևան Ռաֆրայիդերս» և «Համինգթոն Թայգեր Կետս» ակումբներում։ Այս շրջանում նյութական դժվարություններ զգալով նա սկսեց կրիմինալ կենսակերպ վարել։ Խարդախությունների միջոցով նրան հաջողվում է յուրացնել մի քանի հազար ամերիկյան դոլար, որից հետո մեղադրվում է խարդախության մեջ։ Հետախուզում է հայտարարվում, բայց նա կարողանում է փախչել։ Նա լքում է Կանադան և վերադառնում ԱՄՆ, որտեղ փորձում է շարունկաել կարիերան Լաս Վեգաս Ռեյդերս ակումբում, բայց չկարողանալով բուժզննումն անցնել՝ Ռոբերտ Ռոզյեն նույն տարում որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան[2][3]։

Սպանությունների շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան ավարտելուց հետո Ռոզյեն սկսեց թափառաշրջիկի կենսակերպ վարել և ստիպված էր զբաղվել ցածր որակավորմամբ աշխատանքով։ 1980-ականների սկզբին նա ցանոթացավ «Յահվեյի ազգ» կրոնական շարժման ներկայացուցիչների հետ։ Ռոբերտը հոգեբանական և գաղափարական մշակում անցնելով շուտով դարձավ շարժման անդամ, ընդունեց հուդայականություն անդամ և փոխեց անունը։ Իր կրթության մակարդակի և սպորտային անցայի, նա արագ առաջադիմեց և տեղափոխվեց Մայամի, որտեղ ներկայացվեց շարժման առաջնորդին։ Նվիրաբերության և եկամտի այլ աղբյուրներ հաշվին վերջինս 1980-ական թվականներին հիմնեց «Temple of Love Inc.» ընկերությունը և սկսեց ակտիվորեն բիզնեսով զբաղվել, որի շնորհիվ 1986 թվականին ձեռք բերեց անշարժ գույք, որի մեջ էին մտնում տարեկան մի քանի հազար ամերկյան դոլար եկամուտ բերող ձոռնարկություններ, ռեստորաններ, սրճարաններ, տներ և զբոսաշրջության կենտրոններ։ Շարժման հետևորդների թիվն այդ ժամանակ գերազանցում էր մի քանի հազար մարդ, իսկ տարածաշրջանային բաժանմունքները կազմավորվեցին ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում։ Յախվե Բեն Յախվեն սևամորթների սոցիալական բարեկեցությունը բարձրացնելու համար զբաղվել է բարեգաործությամբ։ 1980-ականների կեսերին նրան մեղադրել են սև ռասիզմի, ռեկետի, շորթման և ապակառուցողական պաշտամունքի ստեղծման մեջ[4][5]։

1986 թվականի աշնանը ընկերությունը քաղաքի սոցիալապես անապահով շրջաններից մեկում ձեռք բերեց բնակաելի համալիր։ Այն բանից հետո, երբ շարժան մասանկիցները զենքի ուժով համալիրի բնակիչներին ստիպեցին լքել իրենց բնակարանները, բնակիչների և շարժման մասնակիցների մեջ բախում առաջացավ, որի արդյունքում մի քանի վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Murderer, Ex-Member Key to Yahweh Case. Dec 3, 1990».
  2. «Yahwe h sect members story of frustration, violence unraveled. Nov. 30, 1986».
  3. «Bob Rozier Height: 6-3 Weight: 240 Age: 64 Born: 7/28/1955 Anchorage , AK College: California Experience: 1 Season». {{cite web}}: line feed character in |title= at position 11 (օգնություն)
  4. «F.B.I. Arrests Members of Black Sect in 14 Slayings Nov. 8, 1990». {{cite web}}: line feed character in |title= at position 52 (օգնություն)
  5. «MIAMI-BASED NATION OF YAHWEH LEADER APPEALS PAROLE. January 16, 2007».