Մասնակից:Անուշ Խալաթյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին արևագալը
ԵնթավերնագիրՎարք Մեծաց
ՀեղինակՊերճ Արմենակի Զեյթունյան
ՏեսակՎեպ
ԺանրԳեղարվեստական
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուՀայերեն
Էջեր655
ԽմբագիրԳեղամ Սևան
ԵրկիրԽորհրդային Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակված էԱրևիկ հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1989

Վերջին արևագալը Պերճ Զեյթունյանի կենսագրական վեպն է` նվիրված Գրիգոր Զոհրապին: Այն զուտ կենսագրական բնույթ չի կրում: Պերճ Զեյթունյանն այն սկսել է գրել 1988 թվականին: Գիրքը լույս է տեսել 1989 թվականին[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները ծավալվում են անցյալ դարի 80-ական թվականներից մինչև 1915 թվականի ապրիլը[1]: Այն մեծամասամբ վերաբերում է համիդյան ջարդերին և հայոց ցեղասպանությանը: Զոհրապից բացի, վեպի հերոսներն են արևմտահայ իրականության ականավոր դեմքեր Արփիար Արփիարյանը, Տիգրան Կամսարականը, Լևոն Բաշալյանը, Միքայել Կյուրճյանը, Արշակ Չոպանյանը, Երվանդ Օտյանը և ուրիշներ:

«Վերջին արևագալը» վեպում կերպով ներկայացված է Գրիգոր Զոհրապի կենսագրականը և գործունեությունը: Վեպում մանրամասն տեղեկություններ են տրվում Թալեաթ, Ջեմալ և Էնվեր Փաշաների մասին: Վերջին արևագալը գրքում գլխավորապես պատմվում է հայոց ցեղասպանության, թուրքերի դաժանությունների և ցեղասպանության պատճառների մասին: Գրքի վերջնական հատվածում հեղինակը պատմում է Գրիգոր Զոհրապին սպանելու և երկու թուրքերի դատավարության մասին մանրամասնությունները:

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքը, մանչս, իմ սիրասուն մանչս, վայրկյան մը խաղդ ձգե և մտիկ ըրե հայրիկիդ, գիտե՞ս, որ թուրքը հայեն փոխառած է հերկ, գութան, թուփ, գոմ, նախիր և փեթակ բառերը... Նաև շեն բառը... Նաև՝ առաստաղ բառը... Շեն ու առաստաղ... Իսկ հայը զոհ գնաց այն միակ բառին, որ ինքը փոխառած էր թուրքերեն՝ յաթաղանին...
- Պերճ Զեյթունցյան, Վերջին Արևագալը
Կարոտի զգացումը, անշուշտ, բոլորին է հատուկ, անխտիր բոլորին, բայց հայկական կարոտի մեջ ինչ-որ նստած, հիմնավոր և խորը բան կա, մի տեսակ ծերունական երանգ, որ ինչքան էլ քերես՝ եղունգով, դանակով, խարտոցով, միևնույն է, չի անցնի: Բոլորիս մեջ էլ մի կարոտ կա, մշտական, խոր արմատներով, երբեք չմաշվող, երբեք չսպիացող:
- Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը
Զոհերի թիվը, ինչպես միշտ, ինչպես ամենուրեք հաշվվում էին մոտավորապես, հաշվվում էին, մեղա՜, մեղա՜ նրանց հիշատակին «աչքաչափով»... Բայց ինչո՞ւ... Ինչո՞ւ մոտավորապես... Ամեն մարդ մի աշխարհ է, տիեզերքի մի մեծ գաղտնիք, ամեն մարդ՝ առանձին-առանձին վերցրած... Եվ այս մետավորապեսի մեջ որքան աշխարհներ են երկրորդ անգամ փլուզվում, ոտնահարվում, յոթնապատիկ խոցվում և հիշատակներն անգամ աղտոտվում... Մոտավորապես... Երբ մարդու մահը մոտավոր չափում չունի և չի ունեցել երբեք... Մինչդեռ ամեն պատերազմ, ամեն ցեղասպանություն մարդկային կյանքը հաշվում և գնահատում է հենց այսպես՝ մոտավորապես, ու այս մոտավոր հաշվումի մեջ ի հայտ է գալիս ողբերգության մռայլ ու սև էությունը...
- Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Պերճ Զեյթունցյան, Երևան, «Արևիկ» — 655 էջ։