Մասնակից:Աննա Հարությունյան Ս/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալյասկայի պատմությունը — Ալյասկայի պատմությունը և տարածքի նկարագրությունը

Առաջին վերաբնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկայի տարածքով տեղի էր ունենում Ամերիկայի վերաբնակեցումը , որն ընթացել է 3 փուլով ՝ սկզբում եկել են ամերինդները, հետո նա-դենե (տլինկիտներ) ցեղերը և վերջում էսկիմոսները: Էսկիմոսներն ու նրանց ազգակից ալեուտները հայտնի են դեռևս մ.թ.ա. III հազարամյակից (պալեոէսկիմոսներ) , նրանց նախնիներն են ստեղծել վաղբերինգծովյան և Տուլե մշակույթները:

Ալյասկայում ՝ Սյուարդ թերակղզու վրա, Էսպենբերգ հրվանդանի շրջանում ,<<Լողացող կետ>> (Rising Whale) կոչվող վայրում հայտնաբերվել են 1000 տարեկան բրոնզե և երկաթե գտածոներ. որոնցով պարզ է դառնում Արևելյան Ասիայի և Ամերիկայի (Ալյասկայի) բնակիչների կապը:[1][2][3]

Ալյասկայում՝ Փունյիկ -Փոինթ (Punyik Point) հրվանդանի Բրուքս-Ռեյնջ լեռնաշղթայի վրա, Կայյակ Հաուզ (Kaiyak House) լճում և Կինյիկսուգվիկում (Kinyiksugvik) գտնվել են փիրուզե ուլունքներ, որոնք Ալյասկա են հասել Վենետիկից Եվրասիայով , Բերինգի նեղուցով, 1440-80-ական թվականներին՝ Քրիստափոր Կոլումբոսից մի քանի տասնամյակ առաջ: Հավանաբար ուլունքներն այստեղ էին բերել չուկչաները , կամ սիբիրյան այլ ցեղերի ներկայացուցիչներ, որոնք այն փոխանակել են կետի ճարպի և եղջերուի կաշվի հետ:[4][5]

Ալյասկայի բացահայտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է , որ առաջին եվրոպացիներն ,ովքեր 1648թ. տեսել են Ալյասկան, եղել են Սեմյոն Դեժնյովի արշավախմբի անդամները : Նրանք այստեղ հասել էին Սառցե ծովից Բերինգի նեղուցով դեպի Տաքը[6]:Բացի այդ, կցկտուր տեղեկություններ են պահպանվել 17դ. Ամերիկա ռուսների այցելության մասին:[7]

Առաջին եվրոպացիները, ովքեր 1732թ օգոստոսի 21-ին ափ են իջել Ալյասկայում , եղել են երկրաբան Մ.Ս. Գվոզդյովի և փոխշտուրման Ի. Ֆյոդորովի ղեկավարած << Սբ . Գաբրիել>> առագաստանավի անդամները Ա. Ֆ. Շոստակովի և Դ. Ի. Պավլուցկոյի 1729- 1735թթ.[8]արշավախմբի կազմում: Գվոզդյովի արշավախումբը գրանցեց Ուելսի արքայազնի հրվանդանի տարածքը:

1745թ. Նևոդչիկովի ռուս արդյունաբերողները <<Սբ. Եվդոկիմ>> նավով հասան ալեուտյան Ատտու կղզի, որտեղ բախում տեղի ունեցավ ալեուտների հետ (1760թ. կղզի էր եկել հերթական ռուսական <<Սբ. Յոհան Պրեդտեչ>> նավը): 1753թ. ռուս արդյունաբերողները հանգրվանեցին Ադակ կղզում, 1756թ.՝ Տանագա կղզում:

1758թ. << Սբ. Յուլիան>> առագաստանավը ծովագնաց Ստեպան Գլոտովի ղեկավարությամբ հասան Ումնակ կղզի, որը պատկանում էր Ալեուտյան շարքի Աղվեսի կղզիների խմբին : Նրանք այստեղ և հարևան Ունալաշկ մեծ կղզում մնացին 3 տարի՝ զբաղվելով արհեստներով և բնիկների հետ առևտրով:

1774թ.-ից սկսած հյուսիս-արևմտյան Ամերիկայի ափերն էին լողում իսպանացիները:

1778թ. Ջեյմս Կուկը ձեռնարկեց արշավախումբ դեպի Ալյասկայի ափերը, իսկ 1779թ. ՝ Ֆրանսիսկո Մորելլը:

Ռուսական Ամերիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

.1763-1765թթ. Ալեուտյան կղզիներում տեղի ունեցավ բնիկների ապստամբություն, որը դաժանորեն ճնշվեց ռուս արդյունաբերողների կողմից: 1772թ. Ունալաշկում հիմնվեց ռուսների առաջին առևտրական բնակավայրը: 1784թ. ամռանը Գ. Ի. Շելիխովի (1747-1795թթ) ղեկավարած արշավախումբը իջավ Ալեուտյան կղզիներում և օգոստոսի 14-ին հիմնեց Կադյակ [9]բնակավայրը: Արդեն 1791թ. ամերիկյան մայրցամաքում հիմնվեց սբ. Նիկոլայի ամրոցը: 1792/1793 թ.-ին արդյունաբերող Վասիլի Իվանովի արշավախումբը հասավ Յուկոն գետի ափերին[10]:

1794թ. սեպտեմբերին Կադյակ կղզի ժամանեց 8 վանականից բաղկացած ուղղափառ միսիոներական մի խումբ Վալաամսկի և Կոնևսկի վանքերից և Ալեքսանդրա- Նևսկի միաբանությունից Հովասափ վարդապետի գլխավորությամբ (1799թ. ապրիլի 10-ից Կադյակի եպիսկոպոս)[11]: Միսիոներներն այստեղ գալուց անմիջապես հետո սկսեցին տաճարներ կառուցել և հեթանոսներին ուղղափառ դարձնել[12]:

1816թ. Ալյասկայում հոգևոր ծառայություն էին կատարում նաև ամուսնացած հոգևորականները: Ուղղափառ միսիոներները ծանրակշիռ ներդրում ունեցան Ռուսական Ամերիկայի յուրացման գործում:[13]

1799թ. հուլիսի 9-ից մինչև 1867թ. հոկտեմբերի 18-ը Ալյասկան և նրան պատկանող կղզիները գտնվում էին Ռուս-ամրիկյան ընկերության կառավարման ներքո:Ալյասկայի առաջին նահանգապետ դարձավ Ալեքսանդր Անդրեյի Բարանովը: Բարանովի ղեկավարման տարիներին բավականին ընդարձակվեցին ռուսական տիրապետության սահմաններն Ալյասկայում, առաջացան նոր ռուսական բնակավայրեր: Քենայի և Չուգացկի ծովածոցերում հայտնվեցին ռեդուտներ (հողե ամրություններ): Սկսվեց Նովոռոսիսկի շինարարությունը Յակուտատ ծոցում: 1796 թ., ամերիկյան ափով շարժվելով դեպի հարավ, ռուսները հասան Սիտկա կղզուն: Ռուսական Ամերիկայի տնտեսության հիմքը դարձավ ծովային կենդանիների (ջրասամույր, փոկ) արդյունահանումը, որը կատարվում էր ալեուտների հետ:

Ռուսական Ամերիկայի դրոշը

Բայց Ալյասկայի հողերը յուրացնելիս ռուսները հանդիպում էին հնդկացի տլինկիտների համառ ու դաժան դիմադրությանը: 1802-1805թթ. ծավալվեց ռուս-հնդկացիական պատերազմ, որի շնորհիվ Ալյասկան կցվեց Ռուսաստանին, բայց դրանով սահմանափակվեց ռուսների հետագա խորացումն Ամերիկայում: Ռուսական Ամերիկայի մայրաքաղաքը տեղափոխվեց Նովո- Արխանգելսկ: Ռուսաստանը ընդհարվեց բրիտանական Հուդզոնի ծոցի ընկերության հետ:

Հետագա տարաձայնություններից խուսափելու համար 1825թ. Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի փոխհամաձայնությամբ գծվեց Ալյասկայի արևելյան սահմանը (այժմյան Ալյասկայի և Բրիտանական Կոլումբիայի միջև)

Ալյասկայի վաճառքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի պատերազմի ժամանակ , ռազմական գործողությունները Հեռավոր Արևելքում բացահայտեց կայսրության արևելյան հողերի , հատկապես Ալյասկայի , բացարձակ անպաշտպան լինելը: Որպեսզի տարածքն իզուր չկորցնեն, որն անհնար էր պաշտպանել և յուրացնել տեսանելի ապագայում, որոշվեց այն վաճառել : 1866թ. դեկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հրավիրվեց հատուկ խորհրդակցություն , որին ներկա էին Ալեքսանդր II-ը , Մեծ իշխան Կոստանտին Նիկոլաևիչը, ծովային և ֆինանսների նախարարները, ինչպես նաև ռուսական դեսպանորդը Վաշիգտոնում ՝ բարոն Էդուարդ Անդրեևիչ Ստեկլը : Բոլոր ներկաները հավանեցին վաճառքի գաղափարը: Ֆինանսների նախարարության առաջարկով սահմանվեց գինը՝ ոչ պակաս , քան 5 մլն դոլար ոսկով: 1866 թ. դեկտեմբերի 22-ին Ալեքսանդր II-ը հաստատեց տարածքի սահմանը: 1867թ. մարտին Ստեկլը ժամանեց Վաշինգտոն և պաշտոնապես դիմեց պետքարտուղար Ուիլյամ Սյուարդին: Պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ 1867թ. մարտի 30-ին , Վաշիգտոնում: 1519000կմ տարածքը վաճառվեց ընդամենը 4.2մլն . դոլար ոսկով, այսինքն՝ 1կմ-ին 4.74 դոլարով:

Ալյասկան ԱՄՆ-ի կառավարության երկրորդ խոշոր տարածքային գնումն էր: Առաջինը եղել էր Ֆրանսիական Լուիզիանայի գնումը Ֆրանսիայից: Լուիզիանան ամերիկյան բյուջեի վրա նստեց ավելի թանկ, մոտավորապես՝ 1 կմ 7 դոլար:

Բայց դրանք ավելի բարեբեր ու կյանքի համար ավելի բարենպաստ պայմաններ ունեցող հողեր էին , հատկապես ջրառատ ու նավագնացության հարմար Միսսիսիպիի և նրա վտակների ափերը, ինչպես նաև Մեքսիկական ծոցի նրա գետաբերանում գտնվող Նոր Օռլեան նավահանգստը և իհարկե, Մեծ հարթավայրի հողերը: Հենց այդ հողերն էլ հիմնականում յուրացվում էին ֆերմերների կողմից 1862թ. Հոմսթեդ-ակտով:

ԱՄՆ-ի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1867թ.-ից Ալյասկան գտնվում էր ԱՄՆ-ի ռազմական նախարարության ենթակայության տակ և կոչվում էր << Ալյասկայի դեպարտամենտ>> (անգլ.՝ Department of Alaska), իսկ 1884-1912թթ <<շրջան>> (անգլ. Dist8ict of Alaska):

1867թ. հոկտեմբերի 18-ին Նովոարխանգելսկում, որը վերանվանվեց Սիտկա , բարձրացվեց ԱՄՆ-ի դրոշը: Գեներալ Դեվիսը դարձավ Ալյասկայի ամերիկյան առաջին նահանգապետը: Արդեն 1869թ. Ալյասկայում մնում էին 200 ռուսներ, ավելի քան 200 գաղութաբնակներ և 1500 կրեոլներ: Սրանք բոլորն էլ ռուսական մշակութային ավանդույթների կրողներ էին: Գաղութաբնակների համար ռուսերենը մայրենի լեզու էր, իսկ կրեոլները խոսում էին 2 լեզուներով: 1870թ. Ալյասկայում ապրում էին 483 ռուսներ և 1421 կրեոլներ: 1880թ. <<սպիտակները>> 430 մարդ էին ,իսկ կրեոլները 1756: Նինիլչիկի (Քենայ նահանգ) ողջ բնակչությունը մինչև II Համաշխարհային պատերազմը իբրև մայրենի պահպանում էր ռուսերենը: Քենայ նահանգի մյուս բնակավայրերում Ալյասկայի վաճառքից հետո շատ արագ ռուսերենը դուրս եկավ գործածությունից: Դա բացատրվում է նրանով , որ այդտեղի կրեոլները կամ անցան տեղի լեզուներին , կամ էլ սկսեցին սովորել անգլերեն: Ալյասկայի վաճառքից հետո մինչև 1915թ. , կրեոլները և նույնիսկ որոշ ռուսներ դասվում էին << վայրի ցեղերի>> շարքը , երբ նրանց իրավունքները հավասարվեցին ամերիկյան հնդկացիներին: Միայն 1934թ. կրեոլներին մյուս բնիկ ժողովուրդների հետ տվեցին ամերիկյան քաղաքացու կարգավիճակ[14]:

1870թ. Ալյասկայի ուղղափառ բնակչության հոգևոր կարիքները հոգալու համար Ռուսական ուղղափառ եկեղեցին այստեղ ստեղծեց Ալեուտյան թեմը (այժմ՝ Ալյասկայի թեմը , որը ենթարկվում է Ամերիկյան Ուղղափառ եկեղեցուն): Մինչև 1917թ. Ալյասկա էին գալիս եպիսկոպոսներ և քահանաներ, ուղարկվում էին սրբապատկերներ, հանդերձներ և եկեղեցական սպասք, հոգևոր և աստվածաբանական գրականություն,դրամական միջոցներ դպրոցներ և եկեղեցիներ կառուցելու համար[11] :

1880 թ Տլինգիտ հնդկացիական ցեղի առաջնորդ Կովին 2 ոսկեխույզների՝ Ջոզեֆ Ջունոյին և Ռիչարդ Հարիսին, բերեց Գաստինոյի նեղուց թափվող մի առվակի ափ, որտեղ էլ վերջիններս ոսկի գտան և հայտարարեցին իրենց իրավունքը << Ոսկե առվակի>> տարածքի նկատմամբ, որը, պարզվեց, ամենահարուստ ոսկու հանքերից էր: Հանքավայրի շուրջ կառուցվեց ավան, իսկ հետո էլ Ջունո քաղաքը: Այն 1906թ. դարձավ Ալյասկայի մայրաքաղաքը: Կետչիկանի պատմությունն սկսեց 1887թ. երբ կառուցվեց պահածոների առաջին գործարանը: Տարածքը դանդաղ էր զարգանում մինչև այն պահը, երբ 1896թ. սկսվեց Կլոնդայկի ոսկու տենդը: Ոսկու տենդի տարիներին Ալյասկայից հանվել է շուրջ 1000տ ոսկի[15], որը 2021թ. հունվարի 1-ի դրությամբ գնահատվում է շուրջ 61.3 մլրդ դոլար:

«Ոսկու տենդը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուկոնի տարածքում 1911թ. օգոստոսի 17-ը հայտարարվեց Հայտնագործության օր (անգլ.՝ Discovery Day): Ժամանակի ընթացքում օգոստոսի 3-րդ երկուշաբթին դարձավ հանգստյան օր: Հիմնական տոնակատարություններն անց են կացվում Դոուսոն քաղաքում[16]:

Ալյասկայի տարածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1912թ. Ալյասկան ստացավ տարածաշրջանի կարգավիճակ: 1916թ . Ալյասկայի բնակչությունը կազմում էր 58 հազար մարդ: Տնտեսության հիմքը պղնձի արդյունահանումն ու ձկնորսությունն էր:

1942թ հունիսի 3-ին ճապոնական ավիացիան հարձակվեց Ալյասկայի << Դատչ- Հարբոր>> ռազմածովային բազայի և Դատչ-Հարբոր նավահանգստում գտնվող << Միրս>> ամրոցի վրա:: Նույն թվականին ճապոնացիները 1 տարով տիրացան Ալյասկայի մոտ գտնվող Ատտու (հունիսի 6-ին) և Կիսկային: 1943թ Ատտուի համար արյունահեղ ճակատամարտ էր ընթանում կղզու ճապոնական կայազորի և ամերիկա-կանադական դեսանտի միջև: Արդյունքում այդ ճակատամարտում երկուստեք ունեցան 3500 զոհ:

ԱՄՆ-ի նահանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը պատերազմի ժամանակ՝ Ամերիկայի և ԽՍՀՄ-ի հետպատերազմյան հակամարտության տարիներին, էլ ավելի կարևորեցին Ալյասկայի դերը, որպես վահան տրանսբևեռային հարձակման դեպքում և նպաստեցին անմարդաբնակ վայրերի յուրացմանը : 1959թ հունվարի 3-ին Ալյասկան հռչակվեց նահանգ: 1968թ.-իցմշակվում են տարբեր հանքային ռեսուրսներ, հատկապես года разрабатываются разные минеральные ресурсы, особенно в районе залива Прадхо-Бэй, на юго-востоке от Пойнт-Барроу. В 1977 году проложен нефтепровод от залива Прудо-Бей до порта Валдез. В 1989 году разлив нефти с танкера «Эксон Валдиз» стал причиной серьёзного загрязнения окружающей среды.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Evidence of Eurasian metal alloys on the Alaskan coast in prehistory, 2016
  2. published, Owen Jarus (2015-04-16). «Evidence of Pre-Columbus Trade Found in Alaska House». livescience.com (անգլերեն). Վերցված է 2023-03-24-ին.
  3. Учёные: жители Азии знали об Америке за столетия до Колумба
  4. Michael L. Kunz, Robin O. Mills. A Precolumbian Presence of Venetian Glass Trade Beads in Arctic Alaska, 20 January 2021
  5. Được tìm thấy ở Alaska, những hạt màu xanh này có thể là bằng chứng lâu đời nhất về hàng hóa châu Âu ở Bắc Mỹ, 2021-02-07
  6. Группа авторов. Предыстория русской Америки (зарождение интереса в России к северо-западному берегу Америки) // История Русской Америки (1732-1867). В 3-х тт. / Отв. ред. акад. Н. Н. Болховитинов. — М.: Междунар. отношения, 1997. — Т. 1. — 480 с. — 2000 экз. экз. — ISBN 5-7133-0883-9
  7. Свердлов Л. М. Русское поселение на Аляске в XVII в.? // «Природа», 1992. № 4. — С. 67-69.
  8. Аронов В. Н. Патриарх Камчатского мореходства. // «Вопросы истории рыбной промышленности Камчатки»: Историко-краеведческий сб. — Вып. 3. — 2000. Вахрин С. Покорители великого океана. Петропавловск-Камчатский: Камштат, 1993.
  9. Первые русские на Аляске
  10. Русские промышленники на Аляске в конце XVIII в. Начало деятельности А. А. Баранова
  11. 11,0 11,1 Климент (Капалин), митрополит. Русская Православная Церковь на Аляске до 1917 года. — М.: ОЛМА Медиа Групп, 2009. — С. 608. — ISBN 978-5-373-01618-6
  12. «Кадьяк (Аляска). Первое русское поселение в США (1784)». Արխիվացված է օրիգինալից 2013-03-04-ին. Վերցված է 2012-07-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Климент (Капалин), митрополит. Православие на Аляске: ретроспектива развития в 1741-1917 гг. — Тверь, 2014. — 432 с. — ISBN 978-5-938-21127-8
  14. Русское наследие на Аляске
  15. Большое золото Аляски. Валерий Нечипоренко. Журнал Колумб № 7 (2005)
  16. «Discovery Day». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին. Վերցված է 2010-12-20-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]