Մասնակից:Ալեքյան Ալլա/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Short description

Հում կաթ Ավերոնից,Ֆրանսիա

Հում կամ չպաստերիզացված կաթ, կաթ որը չի ենթարկվել պաստերիզացման, պաստերիզացումը հեղուկ սննդամթերքի տաքացման գործընթաց է ՝ հարուցիչ միկրոօրգանիզմները ոչնչացնելու ինչպես նաև անվտանգ օգտագործման և պահպանման ժամկետը երկարացնելու համար:[1]

Հում կաթի ջատագովները պնդում են սպառման բազմաթիվ ենթադրյալ օգուտների մասին, ներառյալ համը, սնուցումը, առողջ իմունային համակարգի ձևավորմանը նպաստելը և ալերգիաներից պաշտպանելը:[2]Սակայն, սպառումից ակնհայտ օգուտ չի հայտնաբերվել, և բժշկությունը տեղեկացնում  է, որ  սպառնացող վտանգ կա այդ մթերքներից կաթի միջոցով փոխանցվող վտանգավոր հիվանդություններով վարակվելու։[3]Այս բարձր ռիսկի էական ապացույցները, զուգորդված որևէ ակնհայտ օգուտի բացակայության հետ, հանգեցրել են նրան, որ աշխարհի երկրները կամ արգելել են հում կաթի վաճառքը, կամ պահանջել են, որ փաթեթավորման վրա նախազգուշացնող պիտակներ  լինեն վաճառքի ժամանակ:

Այն երկրներում, որտեղ այն մատչելի է վաճառքի համար, մատչելիությունը և վաճառքի վերաբերյալ կանոնները տարբեր են: Եվրոպական միությունում առանձին անդամ պետություններ կարող են արգելել կամ սահմանափակել հում կաթի վաճառքը, բայց այն լիովին արգելված չէ․ որոշ անդամ պետություններ թույլ են տալիս հում կաթի վաճառքը շնորհիվ վաճառքի մեքենաների։ Չնայած փաթեթավորումը սպառողներին զգուշացնում է կաթը եռացնել օգտագործելուց առաջ:[4]Միացյալ Նահանգներում որոշ կաթնամթերքի գործարաններ իրականացրել են ցածր ջերմաստիճանի պաստերիզացում, որի արդյունքում, ստացվում է հում կաթի համանման արտադրանք։[փա՞ստ]

Հում կաթի և պաստերիզացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ առաջին անգամ սովորեցին կանոնավոր կերպով օգտագործել այլ կաթնասունների կաթը Նեոլիթյան հեղափոխության կամ գյուղատնտեսության զարգացման ընթացքում կենդանիների ընտելացումից հետո: Այս զարգացումը տեղի ունեցավ  աշխարհի մի քանի վայրերում ՝ սկսած մ.թ.ա.9000-7000 թվականներից Միջագետքում[5]և վերջացրած մ.թ.ա 3500-3000 թվականներին Հյուսիսային և Հարավային Ամերիկայում:[6]Ամենակարևոր կաթնատու կենդանիները խոշոր եղջերավոր անասունները են ՝ ոչխարները և այծերը, որոնք առաջին անգամ ընտելացվել են Միջագետքում, թեև այդ ժամանակից ի վեր անասունները մի քանի անգամ դուրս են բերվել վայրի բիզոնների պոպուլյացիաներից:[7]Այնտեղից կաթնատու կենդանիները տարածվեցին Եվրոպա (սկիզբը մ.թ.ա. մոտ 7000 թվականին, բայց մ.թ.ա. 4000 թվականից հետո տարածվեցին Բրիտանիա և Սկանդինավիա)[8]և Հարավային Ասիա (մ.թ.ա. 7000-5500):[9]

Ամերիկյան հում կաթ

Պաստերիզացումը լայնորեն կիրառվում է, որպեսզի աղտոտված կաթը չներթափանցի սննդի մեջ։ Պաստերիզացման գործընթացը մշակել է ֆրանսիացի գիտնական Լուի Պաստյորը 1864 թվականին, նա բացահայտեց, որ գարեջրի և գինու տաքացումը բավարար է փչացող բակտերիաների մեծ մասը ոչնչացնելու և այդ ըմպելիքների թթվայնությունը կանխելու համար: Այս գործընթացը կատարվում է հարուցիչ մանրէների ոչնչացման և դրանց քանակի նվազեցման միջոցով, ինչը երկարացնում է խմիչքի որակը:

Ավելի ուշ, երբ բավարար քանակության գիտական հետազոտությունները հանգեցրին մանրէաբանական տեսության զարգացմանը, 1890-ականներին պաստերիզացումը ներդրվեց Միացյալ Նահանգներում: Այս քայլը հաջողությամբ կանխեց խիստ վարակիչ բակտերիալ հիվանդությունների տարածումը, ներառյալ աղիքային ցուպիկն խոշոր եղջերավոր անասունների տուբերկուլյոզը և բրուցելոզը (բոլորը, ինչպես ենթադրվում է, հեշտությամբ փոխանցվում են մարդկանց հում կաթ խմելիս):[10]Բակտերիաների գիտական հայտնագործությանը հաջորդող առաջին օրերին արտադրանքի փորձարկում չի իրականացվել ՝ պարզելու արդյոք ֆերմերային կաթն անվտանգ է թե աղտոտված, ուստի ամբողջ կաթը համարվում էր պոտենցիալ վարակիչ: Առաջին թեստերի մշակումից հետո որոշ ֆերմերներ քայլեր ձեռնարկեցին ՝ կանխելու իրենց վարակված կենդանիների վերացնելը, ինչպե նաև սննդամթերքի արտադրությունից հանելը, երբեմն նրանք կեղծում էին թեստի արդյունքները ՝ ձեւացնելով, որ իրենց կենդանիները վարակված չեն: Այնուամենայնիվ, որոշ ֆերմերներ, ի վերջո, որոշեցին, որ իրենց կենդանիները վարակված չեն:[11]Կաթով փոխանցվող հիվանդությունների վերլուծության վերջին ձեռքբերումները գիտնականներին հնարավորություն են տվել հետևել կովերի վարակիչ բակտերիաների ԴՆԹ-ին այն ֆերմաներում, որոնք մատակարարում էին հում կաթը:[12]

Բազմաթիվ պոտենցիալ մահացու հարուցիչների հայտնաբերումը, ինչպիսիք են Աղիքային ցուպիկ 0157 H7-ը, Կամպիլոբակտերը, Լիստերիան և Սալմոնելլան, և անորակ կաթնամթերքում դրանց հնարավոր առկայությունը հանգեցրել են պաստերիզացման վերսկսմանը։

ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությունը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները և Միացյալ Նահանգների առողջապահական այլ հաստատություններ խստորեն խորհուրդ են տալիս բնակչությանը չօգտագործել հում կաթ կամ հում կաթնամթերք:[13]Փոքր երեխաները, տարեցները, թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ և հղի կանայք ավելի խոցելի են հում կաթի պատճառած վարակների:[14]

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք պանիրներ պատրաստվում են հում կաթից, չնայած տեղական օրենքները տարբեր են այն մասին, թե ինչ առողջական նախազգուշական միջոցներ պետք է ձեռնարկվեն, օրինակ ՝ որոշակի ժամանակահատվածում պանիր հորելը:[15]ԱՄՆ-ի բնակչության զգալի մասը ուտում է տարբեր պանիրներ, պատրաստված հում կաթից, այդ թվում հորած Գաուդա պանիրը:

Առաջին կամամբերը պատրաստվել է հում կաթից, իսկ Appellation d'origine contrôlée (AOC)տեսակը «Camembert de Normandie» (կամամբերի ամբողջ արտադրության մոտավորապես 10%-ը) օրենքով պահանջվում է, որ պատրաստվի միայն չպաստերիզացված կաթից։ Այնուամենայնիվ, շատ ժամանակակից պանիր արտադրողներ օգտագործում են պաստերիզացված կաթ ՝ անվտանգության, համապատասխանության կամ հարմարավետության նկատառումներից ելնելով:[16]

Խիտ խառնուրդը, որը հայտնի է որպես սերուցք, ստեղծվել է կթվորների կողմից, ովքեր կովին կթելուց  անմիջապես հետո կաթը լցնում էին խնձորօղի, գարեջուր[17]կամ այլ ըմպելիք պարունակող տարայի մեջ:[18]

Հում յակի կաթը թույլատրվում է խմորել մեկ գիշերվա ընթացքում, որպեսզի այն վերածվի յակի յուղի:

Առողջության հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հում կաթի մեջ պարունակվող պոտենցիալ հարուցիչ բակտերիաները ներառում են Տուբերկուլյոզ, Դիֆթերիա,Որովայնային տիֆ,Կամպիլոբակտերիա, Լիստերիա, Բրուցելա, Աղիքային ցուպիկ, Սալմոնելլա և Ստրեպտոկոկային ֆարինգիտ[19]ինֆեկցիաներ, և հենց սրաք են հում կաթը դարձնում պոտենցիալ վտանգավոր օգտագործման համար:[20][21]Նմանապես, Բելգիայի սննդի անվտանգության դաշնային գործակալության և բելգիական համալսարանների ու հաստատությունների փորձագետների վերջերս կատարած վերանայումը եզրակացրեց, որ «հում կաթը իրատեսական վտանգ է ներկայացնում առողջության համար ՝ մարդկային հարուցիչներով հնարավոր աղտոտման պատճառով: Հետևաբար, խստորեն խորհուրդ է տրվում, որ կաթն օգտագործելուց առաջ պետք է եռացնել»։[22]

Նույնիսկ նախազգուշական միջոցների առկայության և սառնարանում պահելու դեպքում (օպտիմալ ՝ CVT),[23] հում կաթի պահպանման ժամկետը 3-ից 5 օր է։[24]

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ԱՄՆ-ում պաստերիզացված կաթ ընդունելը, հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուները մտահոգված էին, քանի որ կովի կաթի միջոցով է տուբերկուլյոզը փոխանցվում մարդկանց, այպիսով հաշվարկվել է, որ մարդկանց տուբերկուլյոզի դեպքերի 10%-ը կապված է կաթի օգտագործման հետ:[25]Կոնկրետ հիվանդությունների հետ մեկտեղ պաշտոնյաները դեռ մտահոգված են դրա բռնկումներով: Պաստերիզացման և սանիտարական մաքրման ժամանակակից մեթոդների կիրառմամբ կաթին բաժին է ընկնում սննդամթերքի և ջրի սպառման հետ կապված գրանցված բռնկումների 1%-ից քիչ։ Համեմատության համար նշենք, որ հում կաթը կապված էր ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ սննդի/ջրի հետ կապված բոլոր բռնկումների 25% -ի հետ:[25]Հանրային առողջության տեսանկյունից պաստերիզացումը նվազեցրել է կաթի հետ կապված հիվանդությունների բռնկումների տոկոսը, որոնք փոխանցվում են սննդի/ջրի միջոցով:

2007-ից 2016 թվականներին Միացյալ Նահանգներում գրանցվել է հում կաթի սպառման 144 բռնկում:[26]Քանի որ հում կաթի արտադրության մեջ պաստերիզացման գործընթացը բաց է թողնվում, մանրէները, որոնք սովորաբար վերացվում են,մնում են կաթնամթերքի մեջ: Վնասակար մանրէներ պարունակող հում կաթի ազդեցությունը վարակի սպառնալիք է ստեղծում բակտերիաների, այդ թվում ՝ Կամպլիոբակտերի, Կրիպտոսպորիդիումի, Աղիքային ցուպիկի, Լիստերիայի և Սալմոնելլայի պատճառով: Բացի այդ, կախված վարակի ծանրությունից, այն կարող է հավելյալ սպառնալիք լինել մարդու առողջությանը: Վարակը կարող է մի շարք լուրջ հիվանդությունների պատճառ հանդիսանալ, ինչպիսիք են Գիլեն-Բարեի ևՀեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշը(ՀՈՒՀ): Զարգացող և թուլացած իմունային համակարգերի խոցելիության պատճառով երեխաները, հղի կանայք, տարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձիք հում կաթ օգտագործելիս վարակի մեծ ռիսկի են ենթարկվում:[26]

Նախկինում հիվանդության բռնկումները տեղի են ունեցել հում կաթից պատրաստված սննդամթերքի օգտագործման պատճառով: Հում կաթում հայտնաբերված պոտենցիալ հարուցիչներից մեկը ՝ Լիստերիա մոնոցիտոգենը, կարող է մնալ նույնիսկ պաստերիզացումից հետո և վարակել միջավայրը։ Կաթն ու կաթնամթերքը, պատրաստված այդ կաթից, արդեն վարակվում են: Մշտական աղտոտումը պահպանվում է վերամշակման համակարգերում կենսաֆիլմերում մանրէների գոյատևման պատճառով:

Նախկինում սննդամթերքներից պանրի արտադրւթյա մեջ է օգտագործվել  հում կաթը։ Մի քանի տարբեր տեսակի պանիրներ, ներառյալ փափուկ պանիրը ՝ պատրաստված հում կաթից սպառում են Միացյալ Նահանգների բնակչության զգալի մասը։[27]Քանի որ Գաուդա պանիրը հնանում է օգտագործելուց 60 օր առաջ, նախկինում ենթադրվում էր, որ այդ ընթացքում բակտերիաները մահանում են: Սննդամթերքի պաշտպանության ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Աղիքային ցուպիկ 0157:H7-ն կարող է պահպանվել Գաուդա պանրի հնանալու ընթացքում:

Ուսումնասիրության տվյալները ներառել են երեք տարբեր բռնկումներ մինչև 2013 թվականը, որոնք կապված են Գաուդայում Աղիքային ցուպիկի այս հատուկ տեսակի հետ:[28]

Սնուցում և ալերգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառությամբ փոփոխված օրգանոլեպտիկ [համի] պրոֆիլի, տաքացումը (հատկապես գերբարձր ջերմաստիճանը և մշակումը) էապես չի փոխի հում կաթի սննդային արժեքը կամ հում կաթի օգտագործման հետ կապված այլ օգուտները:[22]

Հում կաթի ջատագովները, ինչպիսիք են «Weston A. Price Foundation»-ը, պնդում են, որ հում կաթը կարող է արտադրվել հիգիենիկ եղանակով, քանի որ այն ունի առողջության համար օգտակար հատկություններ, և դրանք ոչնչանում  են պաստերիզացման ընթացքում:[3]Հետազոտությունները ցույց են տալիս միայն շատ փոքր տարբերություններ պաստերիզացված և չպաստերիզացված կաթի սննդային արժեքների մեջ։[13][22]

ԱՄՆ-ում հում կաթի ջատագովները պնդում են, որ չնայած պաստերիզացումը ոչնչացնում է վտանգավոր բակտերիաները, այն նաև ոչնչացնում է օգտակար բակտերիաները, որոնք ըստ նրանց  լավ են առողջության համար, եվ պաստերիզացված կաթի մեջ չկան։[29]ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչությունը հայտարարել է, որ դա կեղծ տեղեկատվություն է, որ կաթի պաստերիզացումը նվազեցնում դրա սննդային արժեքը:[21]

Մի ուսումնասիրություն մկներ է օգտագործել հում և պաստերիզացված կաթի սննդային տարբերությունը գնահատելու համար: Մկներին բաժանել են երկու խմբի ՝ պաստերիզացված կաթի խումբ և հում կաթի խումբ։ Յուրաքանչյուր խումբ բաղկացած էր բազմացող զույգերից։ Ուսումնասիրության արդյունքում պաստերիզացված և հում կաթ օգտագործող մկների քաշի էական տարբերություն չի զգացվել։ Սկզբում մկների քաշը չափվել է յուրաքանչյուր խմբում և խմբերի միջև էական տարբերություններ չի զգացվել: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը չի հայտնաբերել սննդային արժեքի չափելի էական տարբերություն մկների աճի և պտղաբերության մեջ:[30]

Երեք ուսումնասիրություններ գտել են հակադարձ կապ հում կաթի սպառման և ասթմայի և ալերգիայի միջև:[31][32][33] Այնուամենայնիվ, այս բոլոր ուսումնասիրություններն հիմնված են  հում կաթի սպառման կամ չօգտագործման վրա, եվ դրանք իրականացվել են գյուղացիական  տնտեսություններում ապրող և գյուղատնտեսական կենսակերպ վարող երեխաների վրա, այլ ոչ թե այն երեխաների, ովքեր ապրում են տիպիկ քաղաքային ապրելակերպով և քաղաքային տիպիկ ազդեցության տակ։ Ենթադրվում է, որ քաղաքային և ֆերմերային միջավայրում ընդհանուր ապրելակերպի ասպեկտները դեր են խաղում այս տարբերությունների մեջ, և այդ պատճառով ընդհանուր երևույթը կոչվել է «ֆերմայի էֆեկտ»։ Վերջերս կատարված գիտական ակնարկը եզրակացրեց, որ «հում կաթի սպառման հնարավոր պաշտպանիչ ազդեցությունը մատնանշող ուսումնասիրությունների մեծ մասը չի պարունակում հում կաթի կարգավիճակի որևէ օբյեկտիվ հաստատում կամ ուղղակի համեմատություն ջերմամշակված կաթի հետ: Ավելին, ըստ երևույթի, աճող դիմադրողականությունը ավելի շատ կապված է ֆերմայի կամ կենդանիների շրջակա միջավայրի ազդեցության, քան հում կաթի օգտագործման հետ:[22] Օրինակ ՝ այս ուսումնասիրություններից ամենամեծում[34]կովերի և խոտի, ինչպես նաև հում կաթի ազդեցությունը կապված էր ասթմայի ցածր մակարդակի հետ, իսկ կենդանիների կերերի և գոմաղբի պահեստային տարածքների ազդեցությունը ՝ ատոպիկ դերմատիտի ցածր մակարդակի հետ․ խոտի տենդի և ատոպիկ զգայունացման վրա ազդեցությունը չի կարող ամբողջությամբ բացատրվել հարցաթերթիկի հենց կետերով կամ դրանց բազմազանությամբ։»[34]

Օրինական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի տարբեր երկրներում փաթեթավորված հում կաթի առևտրային իրացման կարգավորումը տարբեր է: Որոշ երկրներ ունեն արգելքներ, բայց շատերը չեն սահմանափակում հում կաթի գնումը, որը ձեռք է բերվում անմիջապես ֆերմերից: Հում կաթը երբեմն բաշխվում է մի ծրագրի շրջանակներում, որի ընթացքում սպառողը բաժնեմաս ունի կաթնատու կենդանու կամ հոտի մեջ, և, հետևաբար, կարելի է համարել, որ նա կաթ է օգտագործում իր սեփական կենդանուց, ինչը օրինական է:[35]Հում կաթը երբեմն վաճառվում է կենդանիների կամ ընտանի կենդանիների սպառման կամ այլ նպատակների համար, ինչպիսիք են օճառագործությունը, այն վայրերում, որտեղ մարդու սպառման համար վաճառքն արգելված է:

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Աֆրիկայում կաթը բավականին քիչ են օգտագործում, եթե համեմատեք աշխարհի մնացած երկրների հետ, այն ցեղերում,որտեղ կաթի սպառումը տարածված է, ինչպիսին է Մասայի ցեղը, կաթը սովորաբար օգտագործվում է չպաստերիզացված:[փա՞ստ]

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիայի գյուղական վայրերում  սովորաբար շատ է չպաստերիզացված կաթի օգտագործումը։ Խոշոր քաղաքներում  հում կաթ բնորոշ է, հատկապես ջրային գոմեշներից: Ասիայի շատ երկրներում չկան օրենքներ, որոնք արգելում են հում կաթի օգտագործումը կամ հազվադեպ են կիրառվում:[փա՞ստ] Կաթը, որը պիտակավորված է որպես «հում» առկա է Ճապոնիայում, բայց անվանումը նշանակում է, որ այն պաստերիզացումից առաջ 100% հում վիճակում է եղել։ Չպաստերիզացված կաթ  դժվար կգտնես Ճապոնիայում։[36] Սինգապուրի սննդի գործակալությունը անվտանգության նկատառումներից ելնելով արգելում է հում կաթի վաճառքը։[37]

Հնդկաստանում կաթը հաճախ օգտագործում են հում վիճակում, չնայած խոշոր քաղաքներ մատակարարվող կաթը երբեմն պաստերիզացվում է: Պաստերիզացված, թե ոչ,օգտագործելուց առաջ կաթը հաճախ եփում են տանը։[փա՞ստ]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական Ռոքֆոր, հայտնի է որպես կապույտ պանիր, Եվրոպական միության օրենսդրության համաձայն պետք է պատրաստվի ոչխարի հում կաթից

Եվրոպական միությունում պահանջվում է, որ հում կաթը և հում կաթից պատրաստված մթերքները ունենան պիտակավորում, որը հաստատում է պաստերիզացումը։[38] Եմ հիգիենայի կանոնների համաձայն ՝ անդամ պետությունները կարող են արգելել կամ սահմանափակել շուկայում հում կաթի վաճառքը ՝ նախատեսված  մարդու գտագործման համար։[39] Առանձին անդամ պետությունները նույնպես կարող են կիրառել իրենց սեփական ավելի խիստ պահանջները: Սովորաբար, սանիտարական հատուկ կանոնակարգերը և որակի հաճախակի ստուգումները (առնվազն ամիսը մեկ անգամ) պարտադիր են:[40]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հում կաթից պատրաստված պանիրները կազմում են Ֆրանսիայում պանրի ընդհանուր արտադրության մոտ 18 տոկոսը և համարվում են շատ ավելի որակյալ, քան պաստերիզացված կաթից պատրաստված պանիրները: [41]Ֆրանսիական խոհանոցի ավանդապաշտներ պաստերիզացված պանիրները համարում են սրբապղծությանը հավասար բան։ Շատ ավանդական ֆրանսիական պանիրներ հարյուրավոր տարիներ արտադրվում են բացառապես հում կաթից։ [42]Ֆրանսիայում չպաստերիզացված պանիրը ստաֆիլոկոկային սննդային թունավորման հիմնական աղբյուրն է:[43][44]

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում փաթեթավորված հում կաթը կարող է վաճառվել Վորզուգսմիլչ կոչվող գերմանական խանութներում:[45] Հում կաթը պետք է փաթեթավորել նախքան վաճառքը ՝ ապրանքի վրա պետք է նշված լինի անհրաժեշտ տեղեկատվությունը(արտադրող, պիտանելիության ժամկետ և հատուկ նախազգուշացումներ): Բաշխման լիցենզիան ունի խիստ սահմանափակումներ. 2012 թվականի դրությամբ Գերմանիայում լիցենզավորված է միայն 80 ֆերմեր:[46]

Չփաթեթավորված հում կաթը կարող է վաճառվել միայն որոշակի պայմանների բավարարման դեպքում: Այն պետք է․

  • վաճառվի միայն այն ֆերմայում, որտեղ արտադրվել է
  • լինի արտադրության օրվանից կամ դրանից մեկ օր առաջ
  • ունենա նախազգուշական պիտակ «հում կաթ - եռացնել օգտագործելուց առաջ»։

Փաթեթավորած հում կաթը լայնորեն վաճառվում է բոլոր առողջ սննդի խանութներում, սուպերմարկետներում, գուրման ուտեստների բաժիններում և հանրախանութներում։ Հում կաթը վաճառվում է ամբողջ աշխարհում, և նույնը վերաբերում է դրա պանիրներին, որոնք հատկապես պահանջարկ ունեն և խթանվում են առողջ սննդի և դանդաղ սննդի շարժումներով:[47]

Իռլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայի Հանրապետությունում հում կաթը օրինական է, և գյուղատնտեսության նախարարությունն է զբաղվում հում կաթի վաճառքով և արտադրությամբ։ Մինչդեռ հում կաթը նախկինում արգելված էր Իռլանդիայում, 2015 թվականից ի վեր հում կաթի արտադրությունը կարգավորվում է համաձայն Եվրոպական համայնքի կանոնակարգերի (սննդի և կերերի հիգիենա) (2009)։[48]Ֆերմերները, ովքեր ցանկանում են հում կաթ արտադրել մարդու օգտագործման համար ավելի քան 30 լիտր (6,6 գալոն imp; 7,9 գալոն ԱՄՆ), պետք է գրանցվեն նախարարության Կաթի հիգիենայի բաժանմունքում և համաձայնություն տան իրենց արտադրանքի նմուշառման, ինչպես նաև իրենց արտադրական կարողությունների կանոնավոր ստուգումների։[49] Սննդամթերքի անվտանգության տարբեր փորձագետներ, ներառյալ Իռլանդիայի սննդամթերքի անվտանգության վարչությունը, չեն խրախուսում հում կաթի վաճառքն ու սպառումը:[50]

Սկանդինավյան երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանութներին արգելվում է չպաստերիզացված կաթ վաճառել Նորվեգիայում,[51] Շվեդիայում,[52]Ֆինլանդիայում,[53] և Դանիայում[54][55] սպառողներին: Բոլոր չորս երկրները թույլ են տալիս «գոմի դռների» սահմանափակ վաճառքը ՝ խիստ հսկողության ներքո: 2015 թվականի դրությամբ Դանիայում միայն մեկ բաշխիչի է թույլատրվել հում կաթ մատակարարել հաստատված ֆերմերային տնտեսություններից ռեստորաններ։[56] Կաթի պաստերիզացումը սովորություն դարձավ Դանիայում և Շվեդիայում 1880-ականների կեսերին։[57]

Սլովենիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում, 2010 թվականից ի վեր  հում կաթ կարելի է ձեռք բերել ավտոմատ մեքենանեից( պաստերիզատորներից) (mlekomaty)։Ապարատներում վաճառվող կաթը ենթարկվում է խիստ կանոնավոր հսկողության։

2018 թվականից հում կաթը վաճառվում է նաև խանութներում։ Սլովենիայի հանրային առողջության ազգային ինստիտուտը հայտնում է, որ կաթի վերամշակման սարքավորումներից թարմ կաթի օգտագործումը, որը չի ենթարկվել ջերմային մշակման (եռման), կարող է վտանգի տակ դնել առողջությունը։[58]

Միացյալ թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաքամած կաթի շիշ Մեծ Բրիտանիայում
Հում կաթի վաճառքի մեքենա, Նորֆոլկ, Մեծ Բրիտանիա

Սննդի ստանդարտների գործակալությունը գրանցել է  մոտ 150 հում կաթ արտադրողների Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում:[59] Արտադրողները հում կամ «կիսաքամած» կաթ են վաճառում անմիջապես սպառողներին ՝ կամ ֆերմայում, ֆերմերների շուկայում կամ առաքման ծառայության միջոցով, քանի որ օրինական է չպաստերիզացված հում կաթ մատակարարելը անմիջապես սպառողներին, ակայն անօրինական է այն խանութում վաճառելը: Շշի վրա պետք է լինի նախազգուշացման պիտակ «այս ապրանքը չի ենթարկվել ջերմային մշակման, և կարող է պարունակել  օրգանիզմներ, որոնք վնասակար են առողջությանը», և կաթը պետք է համապատասխանի հիգիենայի աելի բարձր չափանիշներին, քան կաթնամթերքի գործարանները, որոնք արտադրում են միայն պաստերիզացված կաթ:[60][61]

1983 թվականին  տեղի ունեցած դեպքերից հետո, Շոտլանդիայում հում կաթ կամ սերուցք վաճառելը օգտագործման համար համարվում է հանցանք։[62][63]

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադա1991 թվականից սկսած, համաձայն սննդի և դեղերի կանոնակարգերի Կանադայում[64] սպառողներին   արգելել են  հում կաթի վաճառքը։[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ոք իրավունք չունի վաճառի կովի, Բոս ցեղատեսակի կովի կամ որևէ այլ կենդանու կաթնագեղձից ստացված նորմալ կաթնային գեղձազատություն կամ վաճառի ցանկացած նման սեկրեցիայի օգտագործմամբ պատրաստված կաթնամթերք, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ սեկրեցիան կամ կաթնամթերքը պաստերիզացվել են ջերմաստիճանի պահպանման միջոցով և այն ժամանակահատվածում, որն ապահովում է ալկալային ֆոսֆատազի ակտիվության նվազում այնպես, որ համապատասխանի 1981 թվականի նոյեմբերի 30-ի «կաթնամթերքի ֆոսֆատազի ակտիվության որոշում» MFO-3 պաշտոնական մեթոդում։
- Բաժին B.08.002.2 (1)[65]

Մարզային օրենքները նույնպես արգելում են հում կաթի վաճառքը, օրինակ ՝ Օնտարիոյի առողջության պահպանման և խթանման մասին օրենքի 18 (1) ենթաբաժնում գրված է. «ոչ ոք իրավունք չունի վաճառել, առաջարկել վաճառքի, առաքել կամ բաշխել կաթ կամ սերուցք, որը չի ենթարկվել պաստերիազացման կամ մանրէազերծման համաձայն կաթի մասին օրենքի ՝ լիցենզավորված գործարանում կամ Օնտարիոյից դուրս գտնվող գործարանում, այն գործարանում որը համապատասխանում է կաթի մասին օրենքով լիցենզավորված գործարանների չափանիշներին»։

2010 թվականի հունվարին Օնտարիոյի դատարանը Մայքլ Շմիդտին անմեղ ճանաչեց 19 մեղադրանքների վերաբերյալ կապված հում կաթի հետ։[66] Օնտարիոյի դատարան դիմելու արդյունքում այդ որոշումը չեղյալ է հայտարարվել։ Շմիդտին տասներեք մեղադրանք  է առաջադրվել, ընդհանուր առմամբ 9,150 դոլարի տուգանք և մեկ տարվա ազատազրկում։[67] Հետագա բողոքարկումը Օնտարիոյի Վերաքննիչ դատարան մերժվեց:[68]

Բրիտանական Կոլումբիայում Ալիս Յոնգերդենը, Մայքլ Շմիդտը և Գորդոն Ուոթսոնը, ովքեր ներգրավված են Շմիդտի հում կաթ  կաթնամթերքի ընկերության գործունեության մեջ, փորձել են խուսափել հանրային առողջության մասին օրենքի համաձայն իրենց նկատմամբ դատավճիռ կայացնելուց ՝ վիճարկելով օրենսդրության սահմանադրականությունը, որը հում կաթը վտանգավոր արտադրանք է համարում այն հիմքով, որ դա խախտում է Կանադայի իրավունքների և ազատությունների խարտիան:[69] Այս փաստարկը և այլ պաշտպանությունները, որոնք նա և իր գործով մեղադրյալները վկայակոչեցին, մերժվեցին 2013 թ. - ին Բրիտանական Կոլումբիայի Գերագույն դատարանի կողմից, որը Փոխարենը Շմիդտին և Ուոթսոնին մեղավոր ճանաչեց դատարանի նկատմամբ քաղաքացիական անհարգալից վերաբերմունքի մեջ և նրանց դատապարտեց 3 ամսվա պայմանական ազատազրկման ՝ 1 տարի փորձաշրջանով, որի ընթացքում «այս արհամարհանքի ցանկացած կրկնություն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:[70] Նրանցից գանձվում էին նաև հատուկ ծախսեր։

Մինչդեռ Կանադան թույլատրում է վաճառել հում կաթից պատրաստված պանիրներ, որոնք հնեցրել են 60 օրից ավել։ 2009 թվականին Քվեբեկ նահանգը փոխեց կանոնները, թույլատրելով հում կաթից պատրաստված պանիրների վաճառք ՝ հնեցրած 60 օրից քիչ,ակայն խիստ նախազգուշական միջոցների առկայության դեպքում:[71]

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հում կաթի օրինականությունը յուրաքանչյուր պետության համար[72]      Իրավական մանրածախ վաճառք      Ֆերմերային տնտեսությունների օրինական վաճառք      Օրինականորեն Անասնաբաժինների միջոցով      Իրավական կենդանիների սպառման համար      Օրինական միայն այծի կաթի համար      Իրավական ՝ բժշկի հաստատման միջոցով      Իրավական ՝ պետական հանձնաժողովի միջոցով      Անօրինական

20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգների ներսում գտնվող շատ Նահանգներ թույլատրեցին հում կաթի վաճառքը, որը վավերացված էր «կաթի բժշկական հանձնաժողովի»[73] կողմից ՝ իրականում թույլ տալով այլընտրանք պաստերիզացման լրացուցիչ ստուգման համար: Ներկայումս նահանգների մեծ մասը սահմանափակումներ է մտցնում հում կաթ մատակարարողների նկատմամբ ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ ԱՄՆ 43 Նահանգներում թույլատրվում է հում կաթի վաճառք:[74] Շատ նահանգներում, որտեղ մարդու սպառման համար մանրածախ վաճառքն արգելված է, հնարավոր է գտնել կովի բաժնետոմսեր և հում կաթ, որը ձեռք է բերվում կենդանիների սպառման համար: Հում կաթից պատրաստված պանրի վաճառքը թույլատրվում է այն պայմանով, որ պանիրը հնացել է 60 օր կամ ավելի:[75]

Սննդամթերքի և դեղերի վարչությունը հայտնում է, որ 2002թվականին մասամբ տաքացվող հում կաթի և հում կաթնամթերքի օգտագործումը հանգեցրել է 200 ամերիկացիների հիվանդանալու։[76]

Պետական պաշտոնյաները և հանրային առողջապահական կազմակերպությունների մեծ մասը պնդում են, որ պաստերիզացումը անհրաժեշտ է։ Պաստերիզացումից առաջ շատ կաթնամթերքի գործարաններ, հատկապես քաղաքներում, իրենց անասուններին կերակրում էին անորակ կերերով, ինչի արդյունքում արտադրվում էր կաթ լի վտանգավոր բակտերիաներով։[77]Պաստերիզացումը միակ միջոցն էր այն խմելու համար: Քորնելի համալսարանի սննդի գիտությունների վարչությունը հավաքել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ հարուցիչ միկրոօրգանիզմները առկա են հում կաթի նմուշների 0,87% - ից 12,6% - ի սահմաններում։[78]

Կաթի ջատագովները նաև վկայակոչում են ուղղակի շուկայավարման առավելությունները, երբ խթանում են հում կաթի վաճառքը: Ֆերմերի ՝ միջնորդներին դուրս թողնելու և ուղղակիորեն սպառողին վաճառելու ունակությունը մեծ եկամտաբերություն է ապահովում: Շատ արտադրողներ վաճառում են փոքր խմբաքանակի պաստերիզացման սարքավորումներ, ինչը թույլ է տալիս ֆերմերներին շրջանցել կաթի վերամշակման ձեռնարկությունները և պաստերիզացված կաթը վաճառել անմիջապես սպառողին: Բացի այդ, ԱՄՆ-ի որոշ փոքր կաթնամթերքի գործարաններ  այժմ սկսում են իրականացնել  ցածր ջերմաստիճանի պաստերիզացում։[79]Կաթսաներում ցածր ջերմաստիճանի պաստերիզացման կողմնակիցները նշում են, որ այս դեպքում ստացվում է բաղադրությամբ հում կաթի նման արտադրանք։

Սննդի ազատության ջատագովները մեջբերում են ազատական ​​փաստարկներ ՝ պնդելով յուրաքանչյուր անձի հիմնական քաղաքացիական իրավունքը ՝ համեմատելու կերակուրն ընտրելու ռիսկերն ու օգուտները, ներառյալ հում կաթը օգտագործելու ընտրությունը:[80][81][82]

Օվկիանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական հում կաթը վաճառվում է որպես «լոգանքի կաթ»

Խմելու նպատակով հում կաթի վաճառքն արգելված է Ավստրալիայի բոլոր նահանգներում և տարածքներում, ինչպես նաև պանիրների ՝  պատրաստված հում կաթից։ Այս ամենը որոշ չափով կեղծիք է, նրանք վաճառել են հում կաթը որպես լոգանքի կաթ։[83] Վերջերս պանրի կանոնից բացառություն է արվել երկու Ռոկֆոր ( կապույտ պանիր) պանիրների համար։[84]Որոշ ցուցումներ կան բաժնետոմսերի սեփականատեր կովերի մասին,այս բաժնետոմսերը  թույլ են տալիս «սեփականատերերին» օգտագործել հում կաթը,[85] բայց նաև վկայում են, որ կառավարությունը փորձում է փակել այս բացը:[86]

2015 թվականի նոյեմբերի 8-ին չորս տարեկան Ապու Հանգուրան մահացավ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշից, իսկ յոթ այլ երեխաներ ծանր հիվանդացան հում կաթ խմելուց հետո: Ի պատասխան ՝ Վիկտորիայի կառավարությունը ստեղծեց նոր կանոնակարգեր, որոնք արտադրողներից պահանջում են ՝ մշակել  հում կաթը, որպեսզի վերանան հարուցիչները կամ փոխել արտադրանքի համը, օրինակ ՝ դարձնել դառը:[87][88]

Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հում խմելու կաթը և հում կաթնամթերքից պատրաստված արտադրանքները կարող են վաճառվել Նոր Զելանդիայում, բայց այնտեղ խստորեն ստուգվում են ՝ հարուցիչներով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար։ Ըստ օրենքի արտադրողները պառողներին հում կաթ վաճառելու համար պետք է գրանցվեն: Հում կաթը կամ պետք է գնորդը վերցնի արտադրողի ֆերմայից, կամ գնորդին հասցվի տուն: [89]

Տես նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beecher, Cookson (12 January 2016). «Raw milk's 'explosive growth' comes with costs to the state». Food Safety News. Seattle. Վերցված է 24 January 2016-ին.
  2. Sozańska, Barbara (2019-02-22). «Raw Cow's Milk and Its Protective Effect on Allergies and Asthma». Nutrients. 11 (2): E469. doi:10.3390/nu11020469. ISSN 2072-6643. PMC 6413174. PMID 30813365.
  3. 3,0 3,1 Smith, Terri Peterson (31 August 2010). «Got E. coli? Raw Milk's Appeal Grows Despite Health Risks». Scientific American. Վերցված է 18 September 2012-ին.
  4. «Raw drinking milk: what are the risks? | EFSA». www.efsa.europa.eu (անգլերեն). Վերցված է 2021-10-26-ին.
  5. Bellwood, Peter (2005). «The Beginnings of Agriculture in Southwest Asia». First Farmers: the origins of agricultural societies. Malden, MA: Blackwell Publishing. էջեր 44–68. ISBN 978-0-631-20566-1.
  6. Bellwood, Peter (2005). «Early Agriculture in the Americas». First Farmers: the origins of agricultural societies. Malden, MA: Blackwell Publishing. էջեր 146–79. ISBN 978-0-631-20566-1.
  7. Beja-Pereira, A.; Caramelli, D.; Lalueza-Fox, C.; Vernesi, C.; Ferrand, N.; Casoli, A.; Goyache, F.; Royo, L. J.; Conti, S.; Lari, M.; Martini, A.; Ouragh, L.; Magid, A.; Atash, A.; Zsolnai, A.; Boscato, P.; Triantaphylidis, C.; Ploumi, K.; Sineo, L.; Mallegni, F.; Taberlet, P.; Erhardt, G.; Sampietro, L.; Bertranpetit, J.; Barbujani, G.; Luikart, G.; Bertorelle, G. (2006). «The origin of European cattle: Evidence from modern and ancient DNA». Proceedings of the National Academy of Sciences. 103 (21): 8113–18. Bibcode:2006PNAS..103.8113B. doi:10.1073/pnas.0509210103. PMC 1472438. PMID 16690747.
  8. Price, T. D. (2000). «Europe's first farmers: an introduction». In T. D. Price (ed.). Europe's First Farmers. Cambridge: Cambridge University Press. էջեր 1–18. ISBN 978-0-521-66203-1.
  9. Meadow, R. H. (1996). «The origins and spread of agriculture and pastoralism in northwestern South Asia». In D. R. Harris (ed.). The origins and spread of agriculture and pastoralism in Eurasia. London: UCL Press. էջեր 390–412. ISBN 978-1-85728-538-3.
  10. Olmstead, Alan L.; Rhode, Paul W. (2004). «An Impossible Undertaking: The Eradication of Bovine Tuberculosis in the United States». The Journal of Economic History. 64 (3): 734–72. doi:10.1017/S0022050704002955. S2CID 53645963.
  11. Olmstead, Alan L.; Rhode, Paul W. (2007). «Not on My Farm!: Resistance to Bovine Tuberculosis Eradication in the United States». The Journal of Economic History. 67 (3): 768–809. doi:10.1017/S0022050707000307. S2CID 154767853.
  12. Blum, Deborah (19 July 2010). «The Raw-Milk Deal» – via Slate.
  13. 13,0 13,1 Nutrition, Center for Food Safety and Applied (12 August 2021). «Consumers – The Dangers of Raw Milk: Unpasteurized Milk Can Pose a Serious Health Risk». www.fda.gov.
  14. «Raw Milk and Cheeses: Health Risks are Still Black and White». Արխիվացված է օրիգինալից 2011-10-30-ին. Վերցված է 2018-12-29-ին.
  15. «Raw milk». Food Safety News.
  16. Smith, Tim (2005). Making artisan cheese: 50 fine cheeses that you can make in your own kitchen. Beverly, Massachusetts: Quarry Books. ISBN 1-59253-197-0.
  17. «The Experienced English Housekeeper, 1769».
  18. «Syllabub».
  19. «Raw Milk». cdc.gov. (US) Centers for Disease Control and Prevention. 2017-06-08. Վերցված է 24 November 2017-ին.
  20. «FDA and CDC Remind Consumers of the Dangers of Drinking Raw Milk». US FDA. March 1, 2007. Վերցված է 2009-06-05-ին.
  21. 21,0 21,1 «The Dangers of Raw Milk: Unpasteurized Milk Can Pose a Serious Health Risk». fda.gov. (US) Food and Drug Administration. 12 August 2021.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Claeys, Wendy L.; Sabine Cardoen; Georges Daube; Jan De Block; Koen Dewettinck; Katelijne Dierick; Lieven De Zutter; André Huyghebaert; Hein Imberechts; Pierre Thiange; Yvan Vandenplas; Lieve Herman (May 2013). «Raw or heated cow milk consumption: Review of risks and benefits». Food Control. 31 (1): 251–62. doi:10.1016/j.foodcont.2012.09.035.
  23. p. 17 in: Isao Yumoto (2013). Cold-Adapted Microorganisms. Caister Academic Press. ISBN 978-1908230904.
  24. Cindu Annand, David Grewell, Stephanie Clark. «Impact of Batch Thermosonication on Plasmin Activity in Stored Skim Milk: Time-amplitude Effects». Ultrasonics Industry Association (UIA). Վերցված է 2019-03-27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. 25,0 25,1 Lucey, John (July–August 2015). «Raw Milk Consumption: Risks and Benefits». Nutrition and Food Science. 50 (4): 189–93. doi:10.1097/NT.0000000000000108. PMC 4890836. PMID 27340300.
  26. 26,0 26,1 CDC (2018-02-20). «Raw (Unpasteurized) Milk». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-12-05-ին.
  27. Oliver, S.P.; Jayarao, B.M.; Almeida, R.A. (2005). «Foodborne Pathogens in Milk and the Dairy Farm Environment: Food Safety and Public Health Implications». Foodborne Pathogens and Disease. 2 (2): 115–29. doi:10.1089/fpd.2005.2.115. PMID 15992306.
  28. Currie, A. (2018). «Outbreak of Escherichia coli 0157:H7 Infections Linked to Aged Raw Milk Gouda Cheese». Journal of Food Protection. 81 (2): 325–31. doi:10.4315/0362-028X.JFP-17-283. PMID 29369688.
  29. «A Campaign for Real Milk/The Weston A. Price Foundation». January 2000.
  30. Sholing, Kari; Ganong, Lindsay; Olson, Amy (2011). «What are the Effects of Raw vs. Pasteurized Milk Consumption on Growth Rate and Fertility in a Colony of Mice?». Nutrition Student Work (2).
  31. Perkin MR, Strachan DP (June 2006). «Which aspects of the farming lifestyle explain the inverse association with childhood allergy?». J. Allergy Clin. Immunol. 117 (6): 1374–81. doi:10.1016/j.jaci.2006.03.008. PMID 16751000.
  32. Waser M, Michels KB, Bieli C, և այլք: (May 2007). «Inverse association of farm milk consumption with asthma and allergy in rural and suburban populations across Europe». Clin. Exp. Allergy. 37 (5): 661–70. doi:10.1111/j.1365-2222.2006.02640.x. PMID 17456213.
  33. Loss, G; Apprich, S; Waser, M; Kneifel, W; Genuneit, J; Büchele, G; Weber, J; Sozanska, B; Danielewicz, H; Horak, E; van Neerven, RJ; Heederik, D; Lorenzen, PC; von Mutius, E; Braun-Fahrländer, C (2011). «The protective effect of farm milk consumption on childhood asthma and atopy: the GABRIELA study». J. Allergy Clin. Immunol. 128 (4): 766–73. doi:10.1016/j.jaci.2011.07.048. hdl:1874/407013. PMID 21875744.
  34. 34,0 34,1 Illi S, Depner M, Genuneit J, Horak E, Loss G, Strunz-Lehner C, Büchele G, Boznanski A, Danielewicz H, Cullinan P, Heederik D, Braun-Fahrländer C, von Mutius E, GABRIELA Study Group (June 2012). «Protection from childhood asthma and allergy in Alpine farm environments – the GABRIEL Advanced Studies». J Allergy Clin Immunol. 129 (6): 1470–77. doi:10.1016/j.jaci.2012.03.013. hdl:1874/272655. PMID 22534534.
  35. Drew Falkenstein (November 12, 2009). «Cow Share Agreements: Fooling Nobody». Food Safety News.
  36. Okinawa Hai. Buying milk in Okinawa.
  37. Expat Living. Which milk – and why?
  38. «Corrigendum to Regulation (EC) No 853/2004 of the European Parliament and of the Council of 29 April 2004 laying down specific hygiene rules for food of animal origin» (PDF). 25 June 2004. Վերցված է 14 September 2015-ին. «In addition to the requirements of Directive 2000/13/EC, except in the cases envisaged in Article 13(4) and (5) of that Directive, labelling must clearly show: (a) in the case of raw milk intended for direct human consumption, the words 'raw milk'; (b) in the case of products made with raw milk, the manufacturing process for which does not include any heat treatment or any physical or chemical treatment, the words 'made with raw milk'.»
  39. European Food Safety Authority: Raw drinking milk: what are the risks?
  40. «EU Food Laws (Frame)». www.reading.ac.uk.
  41. Nytimes.com: The French Resist Again: This Time, Over Cheese
  42. «Cheese etiquette; discovering cheese; wine and cheese; raw milk; fromages français». www.understandfrance.org.
  43. Jodi A. Lindsay. Genomics of Staphylococcus pp. 237–65 in Genomics of Foodborne Bacterial Pathogens. Editors: Martin Wiedmann, Wei Zhang. Springer, 2011. 978-1441976857. p. 242
  44. Mody RK and Griffin PM. Foodborne Illness. Chapter 103 in Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases: Expert Consult Premium Edition. Editors John E. Bennett, Raphael Dolin, and Martin J. Blaser. Elsevier Health Sciences, 2014 978-1455748013. p. 1289
  45. Information about raw milk production by the German raw milk industry (no English version available) Արխիվացված 2011-07-19 Wayback Machine
  46. «Erzeugerbetriebe - Bundesverband der Vorzugsmilcherzeuger und Direktvermarkter von Milch und Milchprodukten». Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2012-09-15-ին.
  47. One of the leading German newspapers, Der Tagesspiegel, writes about raw milk, raw cheeses and the controversy in the US compared to the legal and normal status in Germany and Europe (no English version)
  48. «S.I. No. 432/2009 – European Communities (Food and Feed Hygiene) Regulations 2009, Section 32.2». Irish Statute Book. Irish Government. Վերցված է 25 August 2020-ին.
  49. DAFM. «Trader Notice – Testing of Raw Milk for TBC/SCC» (PDF). Agriculture.gov.ie. DAFM. Վերցված է 25 August 2020-ին.
  50. Barry, Aoife (January 13, 2015). «Put down that glass of raw milk, say Ireland's food safety experts». The Journal. Վերցված է 25 August 2020-ին.
  51. Norwegian Food Safety Authority (Norwegian)
  52. National Food Agency, Sweden (Swedish)
  53. Finnish Food Safety Authority (Swedish)
  54. Danish Veterinary and Food Administration Արխիվացված 2016-08-16 Wayback Machine (Danish)
  55. Foodculture.dk: EU advarer mod råmælksdille (Danish)
  56. Foodculture.dk: Råmælk er et stort hit hos topkokke (Danish)
  57. Holsinger, Rajkowski & Stabel (1997) Milk pasteurisation and safety: a brief history and update
  58. Slovenian National Institute of Public Health. Mleko in mlekomati. ((sl))
  59. Food Standards Agency. Raw Drinking Milk Premises in England, Wales and Northern Ireland.
  60. BBC. Is raw milk a superfood or dangerous fad?
  61. Gov.uk. Food and drink warnings.
  62. Food Standards Scotland. Dairy Guidance - Raw Milk
  63. Sundaypost.com: Health fears over comeback of ‘dirty milk’.
  64. «Statement from Health Canada About Drinking Raw Milk». 2005-04-22.
  65. «Agreement on Internal Trade | Eliminate barriers to the free movement of persons, goods, services and investments» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-03-10-ին. Վերցված է 2010-10-30-ին.
  66. Health Protection and Promotion Act, R.S.O. 1990, C. H.7, Sections 18(1), 18(2) and 100 (1) Milk Act, R.S.O. 1990, R. v. Schmidt 2010 ONCJ 9 CanLII
  67. «R. v. Schmidt, 2011 ONCJ 482».
  68. «R. v. Schmidt, 2014 ONCA 188».
  69. «Constitutional challenge made by raw milk farmer». Արխիվացված է օրիգինալից 2012-03-09-ին. Վերցված է 2011-02-16-ին.
  70. «In The Supreme Court of British Columbia. A. Fraser Health Authority v. Jongerden. 2013 BCSC 986». Globe 24 h Caselaw. Արխիվացված է օրիգինալից 2016-09-14-ին. Վերցված է 4 September 2016-ին.
  71. Quebec to allow raw-milk cheeses Արխիվացված 2013-07-30 Wayback Machine
  72. https://getrawmilk.com/raw-milk-laws
  73. U.S. Department of Agriculture (12 September 2018). Medical milk commissions and the production of certified milk in the United States. Washington, D.C. : U.S. Dept. of Agriculture, Bureau of Animal Industry – via Internet Archive.
  74. Farm to Consumer Legal Defense Fund. «State-by-State Review of Raw Milk Laws». Արխիվացված է օրիգինալից 2011-12-16-ին. Վերցված է 2018-12-29-ին.
  75. «Summary of Raw Milk Statutes and Administrative Codes». December 2004.
  76. Linda Bren (2004). «Got Milk? Make Sure It's Pasteurized». US Food and Drug Administration.
  77. Ann Monroe. «Trafficking in Raw Milk». MSN Lifestyle. Արխիվացված է օրիգինալից 2009-03-30-ին. Վերցված է 2009-04-02-ին.
  78. «Raw Milk Sales & Consumption – Position Statement».
  79. Cookson Beecher (August 12, 2010). «Raw Milk Alternatives».
  80. Mark Nugent (July 23, 2013). «The Fight for Food Rights (Review of Life, Liberty, and the Pursuit of Food Rights: The Escalating Battle Over Who Decides What We Eat by David Gumpert)». The American Conservative. Վերցված է September 15, 2013-ին.
  81. «The menace of moo-shine – Saving America from raw milk». The Economist. June 1, 2013. Վերցված է September 18, 2013-ին.
  82. Soleil Ho (March 18, 2010). «The Frothy Dream of Raw Milk». The Heavy Table. Վերցված է September 18, 2013-ին.
  83. Dr John D’Arcy (2012-08-12). «White lies: The truth about raw milk». Yahoo 7 News. Վերցված է 2014-11-08-ին.
  84. «Roquefort cheese can now be sold in Australia». Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին. Վերցված է 2007-10-23-ին.
  85. «Farmer uses cow shares scheme to fight raw milk sales ban». ABC Online. 2013-05-30. Վերցված է 2013-05-30-ին.
  86. «raw milk pathogens» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007-08-31-ին. Վերցված է 2007-10-23-ին.
  87. «Victoria to introduce tough raw milk laws». The Age. 28 December 2014.
  88. «Victoria launches crackdown on sale of 'raw' unpasteurised milk». The Guardian. 28 December 2014.
  89. «Raw milk regulations». Ministry for Primary Industries. Վերցված է 29 August 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Milk navbox