Գաուդա (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գաուդա (այլ կիրառումներ)
Գաուդա
Goudse
Chesses gouda affinage.JPG
Տեսակ պանիր կովի կաթից, հոլանդական պանիր և pressed uncooked cheese
Առաջացման երկիր Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Տարածաշրջան Խաուդա
Կաթ կովի կաթ
Պաստերիզացում հնարավոր է
Կազմվածք կիսապինդ
Հասունացման ժամանակաշրջան 1 - 36 ամիս
Քաշ մոտ 4,5 կգ
Անունով Խաուդա
Gouda cheese Վիքիպահեստում

Գաուդա (հոլ.՝ Goudse), հոլանդական պանիր, արտադրված կովի կաթից։ Ունի միջին չափի շրջանաձև տեսք։ Նոր պատրաստված վիճակում պանիրն ունենում է թեթև համ, բայց ժամանակի ընթացքում դառնում է ավելի վառ և տարբերակվող համով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանիրն այսպես է անվանվել ի պատիվ հոլանդական քաղաք Գաուդայի, որտեղի շուկաներում պանիրը վաճառվում է դարեր շարունակ։ Հետագայում այս տեսակի պանիրը սկսեց տարածվել ամբողջ Հոլանդիայում և դարձավ ամենահայտնի պանիրը։

Գաուդան փափուկ պանիր է՝ թույլ սերուցքի համով։ Որքան պանիրը հասունանում է, այդքան ավելի են փոխվում նրա հատկանիշները։ Այն ձեռք է բերում ավելի ուժեղ բուրմունք և դառնում է ավելի չոր։ Իր հատուկ տեսակի համար այս պանրին անվանեցին «Հոլանդական վարպետ»։

Տարիների ընթացքում ստեղծվեց «Գաուդա» պանրի տարբեր տեսակներ։ Օրինակ՝ «Գաուդա» չամանով, դեղաբույսերով, մանանեխով և պղպեղով։ Ռուսական արտադրողներն այն անվանեցին «Ռուսական Գաուդա»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]