Մառլենա վան Նիկերկ
Մառլենա վան Նիկերկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1954[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Քալեդոն (ՀԱՀ), Overberg District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[3] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և համալսարանի դասախոս |
Լեզու | աֆրիկաանս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սթելենբոսի համալսարան |
Անդամակցություն | Հոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա |
Աշխատավայր | Սթելենբոսի համալսարան և Ուտրեխտի համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Մառլենա վան Նիկերկ (աֆրիկաանս՝ Marlene van Niekerk, նոյեմբերի 10, 1954[1][2], Քալեդոն (ՀԱՀ), Overberg District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[3]), հարավաֆրիկացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, որը հայտնի է իր «Triomf» վեպով։ Յոհաննեսբուրգում ապրող աղքատ աֆրիկաներ ընտանիքի գրաֆիկական և հակասական նկարագիրը Մառլենային բերեցին հետ-ապարտհեյդյան հասարակության առաջնագիծ, Հարավային Աֆրիկայում դեռևս տեղի ունեցող բոլոր փոփոխությունների հետ մեկտեղ։
Վեպում սեռերի բաժանումը Մառլենան նկարագրում է որպես «հիմնական արենայից դուրս» լինելու արդյունք՝ որպես աֆրիկաներ լեսբուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մառլենա վան Նիկերկը ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 10-ին Հարավային Աֆրիկայի Արևմտյան Կապ նահանգի Տայգերհուկ ագարակի մոտ գտնվող Կալեդոն քաղաքում։ Հաճախել է Ռիվիերսոնդերենդի և Սթելենբոսի դպրոցներ, այնուհետև՝ Hoërskool Bloemhof ավագ դպրոց։ Սովորել է Սթելենբոսի համալսարանի լեզուների և փիլիսոփայության ֆակուլտետում, 1978 թվականին պաշտպանել է մագիստրական թեզ Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայության գրական աղբյուրների վերաբերյալ (Die aard en belang van die literêre vormgewing, Այսպես խոսեց Զրադաշտը)։ Համալսարանում գրել է երեք պիես։ 1979 թվականին տեղափոխվել է Գերմանիա՝ միանալու Շտուտգարտում և Մայնցում գտնվող թատրոններին՝ ուսանելու ռեժիսուրա։ 1980-1985 թվականներինՆիդերլանդներում շարունակել է ուսումնասիրել փիլիսոփայություն, պաշտպանել ատենախոսություն առասպելի մեկնաբանման ստրուկտուրալիզմի և հերմենևտիկայի վերաբերյալ (Կլոդ Լյուի-Շտրաուսի և Պոլ Ռիկյորի ստեղծագործությունների վերաբերյալ"Taal en mythe: een structuralistische en een hermeneutische benadering"):
Վերադառնալով Հարավային Աֆրիկա՝ փիլիսոփայություն է դասավանդել Զուլուլենդի համալսարանում, ավելի ուշ` Յունիսայում։ Այնուհետև աֆրիկաանսի և հոլանդերեն է դասավանդել Վիտվատերսրանդի համալսարանում։ Սթելենբոսի համալսարանի աֆրիկաանսի և հոլանդերենի ամբիոնի պրոֆեսոր է։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sprokkelster (բանաստեղծություններ), 1977 թ.
- Groenstaar (բանաստեղծություններ), 1983 թ.
- Die vrou wat haar verkyker vergeet het (կարճ պատմվածքներ)
- Triomf (վեպ), 1994 թ., թարգմանվել է՝ Տրիումֆ[4] Լոն դե Կոկի կողմից, 2000 թ.
- Agaat (վեպ), 2004 թ., Մայլք Հենսը թարգմանվել է՝ Կնոջ ուղին, 2007 թ., ընդգրկվել է Անկախ արտասահմանյան գեղարվեստական մրցանակ կարճ ցանկում, 2008 թ.: Հյուսիսային Ամերիկայում տպագրվել է Tin House Books- կողմից (as Agaat) 2010 թվականին
- Memorandum: 'n Verhaal met Prente (վեպ), 2006 թ., Ադրիաան վան Զիլի նկարազարդումներով, թարգմանվել է՝ Հուշագիր. նկարներով պատմություն Միշել Հեյնսի կողմից, 2006 թ.
- Die Sneeuslaper (կարճ պատմվածքներ), 2010 թ.
- Kaar (բանաստեղծություններ), 2013 թ.
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Agaat վեպն արժանացել է Հերցոգ մրցանակի, 2007 թ., Միշել Հեյնսի թարգմանությունը՝ Sol Plaatje թարգմանչական մրցանակի, 2007 թ.
- Sprokkelster արժանացել է Ինգրիդ Յոնկերի մրցանակի, 1978 թ.[5]
- Kaar արժանացել է Հերցոգ մրցանակի, 2014 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #137879385 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Little Brown Book Group about Triomf» (English)։ Վերցված է սեպտեմբերի 4, 2015
- ↑ Breuer Rosemarie։ «Marlene van Niekerk»։ www.stellenboschwriters.com։ Վերցված է 2018-01-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|