Ինգրիդ Յոնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինգրիդ Յոնկեր
աֆրիկաանս՝ Ingrid Jonker
Ingrid Jonker 1956.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1933(1933-09-19)[1][2][3][4][5]
Ծննդավայրմոտ. Քիմբերլի, ՀԱՀ[3]
Վախճանվել էհուլիսի 19, 1965(1965-07-19)[1][2][3][4][5] (31 տարեկանում)
Վախճանի վայրThree Anchor Bay, Քեյփթաուն, ՀԱՀ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, հագուստի ձևավորող և հեղինակ
Լեզուաֆրիկաանս[2]
ՔաղաքացիությունFlag of South Africa.svg ՀԱՀ
ԿրթությունԱղջիկների Ուայնբերգ ավագ դպրոց
Գրական ուղղություններSestigers?[3]
ՊարգևներԻխամանգա շքանշան[3]
Ingrid Jonker Վիքիպահեստում

Ինգրիդ Յոնկեր (անգլ.՝ Ingrid Jonker, սեպտեմբերի 19, 1933(1933-09-19)[1][2][3][4][5], մոտ. Քիմբերլի, ՀԱՀ[3] - հուլիսի 19, 1965(1965-07-19)[1][2][3][4][5], Three Anchor Bay, Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկացի բանաստեղծ: Իխամանգա արծաթե շքանշանակիր (OIS): Թեև գրել է աֆրիկաանս լեզվով, նրա բանաստեղծությունները թարգմանվել են այլ լեզուներով: Յոնկերին անվանել են Հարավային Աֆրիկյան Սիլվիա Փլաթ իր ինտենսիվ աշխատանքի և անհանգիստ կյանքի ողբերգական ընթացքի պատճառով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնկերը ծնվել է Հյուսիսային Քեյփի Դուգլաս գյուղաքաղաքում: Նրա ծնողները՝ Աբրահամ Յոնկերը և Բեատրիս Սիլիերսն ամուսնալուծվել են նախքան Ինգրիդի լույս աշխարհ գալը, և Յոնկերի մայրը տուն էր վերադարձել երկու դուստրերի հետ: Յոնկերի տատիկն ու պապիկը տեղափոխվել էին Քեյփթաունի մոտակայքում գտնվող ֆերմա: Դրանից հետո հինգ տարի անց, պապիկը մահացավ՝ թողնելով չորս կանանց չքավորության մեջ:

1943 թվականին, երբ Ինգրիդը տասը տարեկան էր, մայրը դեպրեսիայի մեջ ընկնելուց հետո ինքնասպանություն գործեց[6]: Յոնկերին և նրա ավագ քրոջը՝ Աննային, ուղարկեցին Քեյփթաունի աղջիկների Ուայնբերգ ավագ դպրոց, որտեղ Ինգրիդը սկսեց բանաստեղծություններ գրել դպրոցական ամսագրի համար[7][8]: Հետագայում նրանք տեղափոխվեցին իրենց հոր և նրա երրորդ կնոջ ու երեխաների մոտ: Երկու քույրերին վերաբերվում էին որպես օտարականների, ինչն անդունդ առաջադրեց Յոնկերի և իր հոր միջև:

Որպես բանաստեղծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգրիդ Յոնկերը բանաստեղծություններ սկսել է գրել վեց տարեկան հասակում, տասնվեց տարեկանում սկսել է թղթակցական կապի մեջ լինել հարավաֆրիկացի գրող և բանաստեղծ Դ. Յ. Օպերմանի հետ, որի հայացքներն իրենց ազդեցությունն են թողել Ինգրիդ Յոնկերի ստեղծագործությունների վրա:

Աֆրիկաանս լեզվով բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ Na die somer («Ամռանից հետո»), գրել է տասներեք տարեկանում: Թեև շատ հրատարակիչներ էին հետաքրքրված նրա աշխատանքով, Ինգրիդին խորհուրդ տվեցին սպասել: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն Ontvlugting («Փախուստ»), հրատարակվել է 1956 թվականին:

1956 թվականին Ինգրիդ Յոնկերն ամուսնացել է Պիտեր Վենտերի հետ: 1957 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Սիմոնեն: Զույգը տեղափոխվել է Յոհանեսբուրգ, սակայն երեք տարի անց ամուսնալուծվել է: Այնուհետև Յոնկերը դստեր հետ տեղափոխվել է Քեյփթաուն: Նրա հայրը, արդեն գրող, խմբագիր և Ազգային կուսակցության անդամ, նշանակվել էր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի արվեստի, հրատարակությունների և զվարճանքի մասին գրաքննության օրենքների պատասխանատու: Աբրահամ Յոնկերը շփոթված էր, երբ դուստրը խստորեն դեմ էր գրաքննության օրենքներին, և նրանց քաղաքական տարբերությունները հրապարակային էին: Խորհրդարանում ելույթի ժամանակ Յոնկերի հայրը մերժեց նրան որպես դուստր:

Նույն ժամանակահատվածում նա հարաբերություններ է ունեցել երկու գրողների՝ Ջեք Քոուպի և Անդրե Բրինքի հետ: Ինգրիդը հղիացել է և աբորտ է արել, չնայած այդ ժամանակ Հարավային Աֆրիկայում աբորտն արգելվում էր: Հոր կողմից մերժված լինելու և աբորտից հետո ընկճախտի պատճառով 1961 թվականին Ինգրիդն ընկավ Վալկենբերգի հոգեբուժական հիվանդանոց (Ինգրիդի մայրը մահացել էր Վալկենբերգում մի քանի տարի առաջ):

Յոնկերի հերթական բանաստեղծությունների հավաքածուն Rook en oker («Ծուխ և օխրա»), հրատարակվել է 1963 թվականին: Թեև անթոլոգիան գովասանքի է արժանացել հարավաֆրիկյան շատ գրողների, բանաստեղծների և քննադատների կողմից, այն սառը ընդունելության է արժանացել իշխող կուսակցության կողմնակիցների կողմից:

Ուստի Ինգրիդ Յոնկերը հայտնի դարձավ որպես Die Sestigers-ի (Beweging van Sestig) անդամ, որին անդամակցում էին նաև Բրեյտեն Բրեյնբախը, Անդրե Բրինքը, Ադամո Սմոլը և Բարթո Սմիթը, որոնք մարտահրավեր էին նետում իշխող Ազգային կուսակցության ծայրահեղ Աֆրիկյաներ ազգայնականությանը:

Rook en oker ժողովածուի համար Յոնկերն արժանացել է Աֆրիկաանս մամլո հրատարակիչների (Afrikaanse Pers-Boekhandel) £1000 գրական մրցանակին, ինչպես նաև Անգլո-ամերիկյան կորպորացիայի կրթաթոշակին: Փողն օգնել է նրան իրականացնելու Եվրոպա մեկնելու երազանքը, մեկնել է Անգլիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իսպանիա և Պորտուգալիա: Նա խնդրել է Ջեք Քոուփին ուղեկցելու նրան, սակայն վերջինս հրաժարվել է: Յոնկերը դիմել է Անդրեյ Բրինքին միանալու իրեն, որն ընդունել է առաջարկը, և նրանք մեկնել են Փարիզ և Բարսելոնա միասին: Ուղևորության ընթացքում Բրինքը որոշել է կնոջը չթողնել հանուն Յոնկերի և վերադարձել է Հարավային Աֆրիկա: Յոնկերը կրճատել է իր շրջագայությունը և վերադարձել Քեյփթաուն:

Ջոնկերը սկսել է գրել բանաստեղծությունների նոր հավաքածու իր մահից առաջ: Այդ բանաստեղծությունների ընտրանին հետմահու հրատարակվել է Kantelson ժողովածուում («Գլխիվայր արև»): Այնուհետև նա ականատես է եղել ջախջախիչ իրադարձությանը, երբ սևամորթ երեխային սպանել են մոր ձեռքերում: Նա գրել է Die kind (wat doodgeskiet is deur soldate by Nyanga) («Երեխան (որը սպանվել է Նյանգայի զինվորների կողմից)»[9]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի հուլիսի 19-ի գիշերը Ինգրիդ Յոնկերը Քեյփթաունի Երեք խարիսխների ծովախորշում (Three Anchor Bay) քայլել է լողափով և ինքնասպանություն գործել ջրահեղձ լինելով[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122542282 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 http://www.sahistory.org.za/people/ingrid-jonker
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 FemBio
  6. "Ingrid Jonker: Poet of pain and freedom." (PDF). The Sunday Times. Retrieved 2009-06-06.
  7. «Ingrid Jonker: Poet of pain and freedom.» (PDF)։ The Sunday Times։ Արխիվացված օրիգինալից-ից 17 August 2011-ին։ Վերցված է 2009-06-06 
  8. Jonker Ingrid (1946)։ «Die baba»։ The Wynberg Girls High School Magazine 31 
  9. [http://users.telenet.be/gaston.d.haese/jonker_die_kind.html Die kind wat dood geskiet is deur soldate by Nyanga]
  10. «Ingrid Jonker, famous in life, legend in death»։ Road Travel Africa։ Վերցված է January 24, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]