Քալեդոն (ՀԱՀ)
Բնակավայր | ||
---|---|---|
Քալեդոն | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Theewaterskloof Local Municipality? | |
Հիմնադրված է | 1811 թ. | |
Մակերես | 18,06 կմ² | |
ԲԾՄ | 247 մետր | |
Բնակչություն | 13 020 մարդ (2011) | |
Հեռախոսային կոդ | 028 | |
Փոստային դասիչ | 7230[1][2] և 7230[1][2] | |
| ||
Քալեդոն[3] (աֆրիկաանս՝ և անգլ.՝ Caledon), քաղաքը Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Օֆերբերխ շրջանի կազմում։ Տիվատերսկլուֆ տեղական համայնքի վարչական կենտրոնն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը, որն ավելի ուշ վերաճել է քաղաքի, հիմնադրվել է 1715 թվականին և սկզբնապես կոչվել է Զվարտեբերխ (կամ Զվարտեբերխբադ)։ Իր ժամանակակից անվանումը քաղաքն ստացել է 1813 թվականին ի պատիվ Քալեդոնի 2-րդ կոմս սըր Դյու Պրե Ալեքսանդերի, որը Կապի գաղութի բրիտանական նահանգապետն է 1807-1811 թվականներին։ 1884 թվականին Քալեդոնն ստացել է մունիցիպալիտետի կարգավիճակ[4]։
Աշխարհագարական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է նահանգի հարավ-արևմտյան մասում՝ Բադսրիֆիր գետի ափին, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 68 կմ (ուղիղ գծով) դեպի արևելք-հարավ-արևելք (ESE): Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 255 մետր[5]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բնութագրվում է որպես միջերկրածովյան տաք (Csb ՝ ըստ Կյոպպենի դասակարգման)։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 15,9 °C: Միջին ջերմաստիճանը ամենացուրտ ամսվա (հուլիսի) ընթացքում կազմում է 11 °C, ամենաշոգ ամսվա (փետրվարի) ընթացքում՝ 20,1 °C: Տեղումների հաշվարկային բազմամյա նորմը կազմում է 596 մմ[6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Քալեդոնի բնակչությունը կազմում էր 30 337 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 50,08 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 49,92 տոկոս։ Ռասայական առումով գունամորթները եղել են քաղաքի բնակչության 69,65 %-ը, սպիտակամորթները՝ 15,64 %, նեգրոիդները՝ 13,66 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,25 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,81 %։ Բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն էին աֆրիկաանսը (85,3 %), կոսան (7,07%), անգլերենը (2,89%) և սեսոտոն (2,4%)[7]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքով անցնում է N2 ազգային խճուղին, ինչպես նաև R316 տարածաշրջանային խճուղին։ Գործում է երկաթուղային կայարան։ Ամենամոտ օդանավակայանը տեղակայված է Հերմանուս քաղաքում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 South African Post Office
- ↑ 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
- ↑ Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
- ↑ Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
- ↑ 5,0 5,1 «Caledon, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Climate: Caledon» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Caledon» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալեդոն (ՀԱՀ)» հոդվածին։ |
|