Jump to content

Մառի Աթմաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառի Աթմաճյան
Պատկեր:Մառի Աթմաճյան.jpg
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Մարի Աթմաճեան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1914(1914-12-05)[1]
ԾննդավայրԲաֆրա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էհունիսի 13, 1999(1999-06-13) (84 տարեկան)
Վախճանի վայրMandres-les-Roses, Վալ-դը-Մարն
ԳերեզմանAncien cimetière de Rosny-sous-Bois
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԴպրոցասէր վարժարան, École Française de Thessalonique? և Փարիզի համալսարան
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրՋանք, Մշակույթ, Անդաստան և Ազատ խոսք
Մառի Աթմաճյան Վիքիդարանում
 Marie Atmadjian Վիքիպահեստում

Մառի Միհրանի Աթմաճյան (դեկտեմբերի 5, 1914(1914-12-05)[1], Բաֆրա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 13, 1999(1999-06-13), Mandres-les-Roses, Վալ-դը-Մարն), սփյուռքահայ բանաստեղծուհի, գրական և հասարակական գործիչ։ Բանաստեղծ Սեմայի քույրը։

Կենսագրություն

Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Դպրոցասեր տիկնանց վարժարանում, որտեղ կատարել է գրական առաջին փորձերը։ 1922 թվականին որբերի հոսանքի հետ մեկնել է Հունաստան։ Ավարտել է հայկական նախակրթարանը, մեկ տարի հաճախել Սալոնիկի ֆրանսիական իգական լիցեյը։ 1925 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հալեպ, 1928 թվականին՝ Եթովպիա, 1929 թվականից ապրել է Փարիզում։ Այստեղ հետևել է Մարգարիտ Բաբայանի երաժշտական և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին։

1930-ականների սկզբներից բանաստեղծություններ է տպագրվել «Ջանք» գրական-հասարակական ամսագրում և եղբոր «Մշակույթ» հանդեսում, հետագայում՝ «Անահիտ», «Պայքար», «Լուսաղբյուր», «Հայաստանի կոչնակ», «Բազմավեպ», «Նոր գիր», «Զվարթնոց» և այլ պարբերականներում։ «Տեգրեշենտո» (1939) պիեսում, «Գողգաթայի շուշաններ» (1948), «Աստեղաքաղ» (1951), «Հավիտենական ուղիներ» (1956), «Գաղթաշխարհի երգեր» (1961), «Ոսկի գեղոն» (1967), «Վերջալույսեն առաջ» (1974), «Հավերժական ուղիներով» (1974) բանաստեղծությունների ժողովածուներում պատկերել է սփյուռքահայերի կյանքը, նրանց հայրենաբաղձ ոգորումները։ Երկար տարիներ նախագահել է Ֆրանսահայ գրողների միությունը[2][3]։

Ստեղծագործությունները

  • «Տեգրեջենտո» պիես
  • «Գողգոթայի շուշանները» բանաստեղծությունների ժողովածու, 1948
  • «Աստեղաքաղ» բանաստեղծությունների ժողովածու, 1951
  • «Ոսկի զեշուն» բանաստեղծությունների ժողովածու, 1967
  • «Հրեղեն աշտարակ» բանաստեղծությունների ժողովածու, 1970

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Մառի Աթմաճյանի 35-ամյա գրական բերքին առջև, Բեյրութ, 1975։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։