Մանսա Մուսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանսա Մուսա
مانسا موسى
Mansa Musa.jpg
Մանսա Մուսան` ոսկու բնակտոր բռնած (պատկեր Կատալոնական ատլասից)
Մալիի Մանսա
1312 - 1337
Նախորդող Աբու Բաքր II
Հաջորդող Մագհան I
 
Քաղաքացիություն՝ Flag of Mali.svg Մալի
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 1280
Ծննդավայր Մալի
Վախճանի օր 1337
Դինաստիա Կեյտա
Հայր Ֆագա Լայե
Ամուսին Նիերիբա Կոնդե
Զավակներ Մագհան I

Մանսա Մուսա (արաբ․՝ مانسا موسى‎‎), Մալիի միջնադարյան պետություն ամենահռչակավոր Մանսան (գերագույն կառավարիչ), կառավարել 1307/12—1332/37 թվականներին։ Ծագել է Կեյտա դինաստիայից, համարվել է Մալիի պետության հռչակավոր հիմնադիր Սունդիատա Կեյտայի եղբորորդին։ Նրա օրոք Մալին իր ողջ պատմության ընթացքում ունեցել է ամենամեծ չափսերը, էական հզորացել է և հասել իր քաղաքակրթության զարգացման մակարդակին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսայի կառավաման մասին հիմնականում հայտնի է այդ ժամանակաշրջանի արաբ պատմիչներից։ Առավել ամբողջական տեղեկություններ են թողել Շիհաբ ադ-դին Ահմեդ իբն Յախյա իբն Ֆադլալահ ալ-Օմարի ադ-Դիմաշկին (արաբ․՝ شهاب الدين احمد ابن يحيى ابن فضل الله العمري الدمشقي‎‎), Աբու Աբդալահ Մուհամադ իբն Բատուտան (արաբ․՝ أبو عبد الله محمد ابن بطوطة‎‎) և Աբու Զեյդ ‘Աբդ առ-Ռահման բնու Մուհամմադ իբն Խալդուն ալ-Հադրամի (արաբ․՝ ابو زيد عبد الرحمن بن محمد بن خلدون الحضرمي‎‎)։

Նա հայտնի է դարձել դեպի Մեքքա հաջի՝ ուխտագնացության շնորհիվ, որը նա իրականացրել է 1324-25 թվականների ընթացքում։ Նրա ահռելի քարավանը, որ բաղկացած է եղել 10 հազար զինվորից, 30 հազար քաղաքացիական անձից, 12 հազար ստրուկից և նրա գալուստն ազդարարող 500 մունետիկներից, կտրել անցել է Սահարա անապատը: Այս հսկայական քարավանը պահելու համար Մուսան իր հետ վերցրել է 12 հազար տոննա ոսկի և ճամփորդության ողջ ընթացքում իրեն ոչ մի հաճույքից չի զրկել։ Անգամ Սահարայում նրա սեղանին ամեն օր անպակաս են եղել թարմ ձուկն ու միրգ-բանջարեղենը։ Դրանք անդադար բերել են արագընթաց սուրհանդակները[1]:

Մալիի կայսրությունը Մանսա Մուսայի օրոք

Իրականացվել են նաև նրա կնոջ՝ Նիերիբա Կոնդեի բոլոր քմահաճույքները։ Մի անգամ նա ցանկացել է լողալ լողավազանում։ Նույն պահին 8700 ստրուկներ սկսել են փորել անապատի ավազը և երեկոյան տիրուհին 500 աղջիկների հետ սուզվել է լողավազանի ջրերի մեջ՝ լցված տիկերով բերված ջրերով[1]:

Բոլոր այն քաղաքներում, որտեղով անցել է Մուսան, հրամայել է մզկիթներ կառուցել[1]:

Aquote1.png Այս մարդը ամբողջ Կահիրեում թափեց իր առատաձեռնության ալիքը: Ամբողջ սուլթանությունում չկար ոչ մի պալատական կամ այլ պաշտոնյա, որ նրանից որպես նվեր ոսկի չէր ստացել: Ինչքան փառավոր էր պահում իրեն, ինչպիսի արժանապատվություն, ինչպիսի համեստություն: Aquote2.png


Նա ոսկի է բաժանել աղքատներին, ապրանքներ գնել անհավանական բարձր գներով։ Դրա հետևանքով խոշոր քաղաքներում՝ Կահիրեյում, Մեդինայում և Մեքքայում հետագա 10 տարիների ընթացքում տեղի է ունեցել ոսկու արժեզրկում։ Հետադարձ ճանապարհին Մանսա Մուսան մեծ չափերով ոսկի է պարտք վերցրել բարձր տոկոսներով։ Սա պատմության միակ դեպքն է եղել, երբ մեկ մարդը կարգավորել է ոսկու գները[1]:

Նրա կառավարած պետությունը ընդգրկում էր ներկայիս Մալիի, Գվինեայի, Սենեգալի, Նիգերի և Մավրիտանիայի տարածքները։ Տեղի հիմնական ջրային ճանապարհը համարվում էր Նիգեր գետը։ Գլխավոր պտղաբեր շրջանները գտնվում էին նրա ներքին դելտայում։ Այդ ժամանակաշրջանի արաբ պատմիչ Իբն Բատուտայի գրառումներով, ով Մալիում եղել է 1352 թվականին (Մանսա Սուլեյմանի կառավարման ժամանակաշրջանում, ով Մուսեի եղբայրն էր և կառավարել է իր եղբորորդու ղեկավարման կարճ ժամանակահատվածից հետո` շուրջ 24 տարի), Մալիի տնտեսությունը հիմնված էր Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ անդրսահարական քարավանների ճանապարհներով իրականացվող առևտուրի վրա, առաջնահերթ հանքային հումքի` աղի և ոսկու: Մալիից առևտրականները անապատով տարվել է նաև փղոսկր, ռնգեղջյուրի մորթի և այլ աֆրիկական կենդանիներ։

Մուսան նաև մտահոգվել է իր ժողովրդի բարեկեցության համար, նրա գահակալման օրոք երկիրը ծաղկում է ապրել, ամենուրեք կառուցվել են մզկիթներ, ստեղծվել է խոշոր համալսարան, գրադարան։ Նա նաև հանդուրժող է եղել այլադավանների նկատմամբ, ինչը կայունություն է հաստատել երկրում[1]:

Հատկանշական է, որ Сelebrity Net Worth հրատարակչության փորձագետները Մուսայի կարողությունը գնահատել են 400 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2012 թվականի հոկտեմբերի 13-ին հրատարակված «25 ամենահարուստ մարդկանց ցուցակում» նա զբաղեցրել է առաջին տեղը, հետ թողնելով եվրոպական Ռոտշիլդներ դինաստիային և ամերիկացի գործարար Ռոքֆելլերին[2]:

Civilization IV համակարգչային խաղում Մանսա Մուսան համարավում է Մալիի պետության առաջնորդը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ваккури Юха. Цивилизации долины Нигера: легенды и золото / Пер. с фин. Н. В. Шлыгиной. — М.: Прогресс, 1988. — 168 с.
  • Гаудио Аттилио. Цивилизации Сахары. Десять тысячелетий истории, культуры и торговли / Пер. с франц. Г. А. Матвеевой. — 2-е издание. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1985. — 224 с. — Серия «По следам исчезнувших культур Востока».
  • Дэвидсон Бэзил. Новое открытие древней Африки / Пер. с англ. М. К. Зеновича. Под ред. И. И. Потехина. — М.: Изд-во восточной литературы, 1962. — 316 с. — Серия «По следам исчезнувших культур востока».
  • Конрад Дэвид. Империи Африки. — М.: ООО ТД «Издательство Мир книги», 2007. — 128 с.
  • Куббель Л. Е. Сонгайская держава. Опыт исследования социально-политического строя. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1974. — 429 с.
  • Куббель Л. Е. «Страна золота». Века, культуры, государства. — 2-е издание, перераб. и доп. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1990. — 240 с. — Серия «По следам исчезнувших культур Востока».
  • Линде Г., Бретшнейдер Э. До прихода белого человека: Африка открывает своё прошлое / Пер. с нем. Н. А. Николаева. Под ред. А. Б. Макрушина. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1965. — 264 с. — Серия «По следам исчезнувших культур востока».
  • Непомнящий Н. Н. Тайны древней Африки. — М.: Вече, 2002. — 480 с. — Серия «Тайны древних цивилизаций». — ISBN 5-94538-213-2
  • Шинни Маргарет. Древние африканские государства. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1982. — 96 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]