Մանջերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մանջերա
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Մակերես106,6 կմ²
ԲԾՄ2 մետր
Փոստային դասիչ6210
Պաշտոնական կայքmandurah.wa.gov.au
Մանջերա (Ավստրալիա)##
Մանջերա (Ավստրալիա)

Մանջերա (անգլ.՝ Mandurah), ավստրալիական Արևմտյան Ավստրալիա նահանգի երկրորդ ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է Փերթից մոտ 72 կմ հարավ։ Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում էր 67813 մարդ[1]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա Մանջերա
Ցուցանիշ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարի
Միջին առավելագույնը, °C 30,4 30,8 28,6 25,4 21,7 18,9 17,9 18,1 19,3 22,0 25,4 28,8 23,9
Միջին նվազագույնը, °C 17,2 17,1 15,8 13,9 11,2 9,7 9,0 9,1 9,9 10,7 13,6 15,5 12,7
Աղբյուր՝ http://www.bom.gov.au/climate/averages/tables/cw_009887.shtml

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քաղաքի տեղանքի բնիկները Ավստրալիայի աբորիգենների ներկայացուցիչներ են։ Այս տարածքի ավանդական անվանումն է «Mandjoogoordap», որը ավստրալիական լեզուներից մեկից թարգմանվում է որպես «սրտերի հանդիպման վայր»[2]։

Եվրոպացիների կողմից տարածաշրջանի ակտիվ գաղութացումը սկսվել է 19-րդ դարում և կապված է անգլիացի գաղութատեր Թոմաս Փիլի անվան հետ (անգլ.՝ Thomas Peel), որը վերաբնակիչների մեծ խմբի հետ բնակություն է հաստատել ժամանակակից Մանջերայի տարածքում 1829 թվականի վերջից 1830 թվականի սկզբին։ Նրա մահից հետո՝ 1865 թվականին, քաղաքը շարունակել է զարգանալ, տեղի բնակիչների հիմնական զբաղմունքը ձկնորսությունն ու այգեգործությունն էր։ Բացի այդ, կառուցվել է պահածոների գործարան։ Բարձրորակ ճանապարհների կառուցումը, որոնք քաղաքը կապել են Արևմտյան Ավստրալիայի այլ բնակավայրերի հետ (ներառյալ՝ Փերթը), և տրանսպորտի հասանելիության բարելավումը, Մանջերան դարձել են ավելի գրավիչ քաղաք։ Սա նպաստել է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը, իսկ Մանջերան դարձել է հանգստի սիրված վայր հանգստացողների համար։ Այն բանից հետո, երբ 20-րդ դարի սկզբին քաղաքում դադարեցին գործել պահածոների գործարանը և սղոցարանը, զբոսաշրջությունը վերջնականապես հաստատվեց որպես հիմնական արդյունաբերություն։ Ընդ որում, մշտական բնակչության թիվն այն ժամանակ գնահատվում էր ընդամենը 150 մարդ[2]։

Մինչև 1949 թվականը Մանջերան գտնվում էր Մյուրեյի մայրուղիների վարչության վերահսկողության տակ, որը գտնվում էր Փինջարում։ Սակայն քաղաքի՝ աշխարհագրորեն հեռու գտնվելը և տեղի բնակչության կողմից ակտիվ զարգացման պատճառով որոշվեց հանրաքվե անցկացնել, որը հավանություն տվեց Մյուրեյի վերահսկողությունից դուրս գալու առաջարկին։ 1949 թվականի կեսերին ստեղծվեց Մանջերայի մայրուղիների վարչությունը։ Այնուամենայնիվ, վարչության գործունեությունն առանձնապես արդյունավետ չէր, և հետագայում այն լուծարվեց։ Փոխարենը 1956 թվականի հուլիսին նշանակվեց հատուկ կոմիսար, որն էլ ըստ էության սկսեց ղեկավարել քաղաքը։ Այնուամենայնիվ, 1960 թվականի ապրիլի 26-ին վարչությունը վերսկսեց իր գործունեությունը, և 1961 թվականի հուլիսի 1-ին տեղական ինքնակառավարման նոր օրենքի համաձայն ձևավորվեց Մանջերայի կոմսության խորհուրդը (անգլ.՝ Mandurah Shire Council)[2]։

1970-1980-ական թվականներին Մանջերան արագ զարգացավ, և բնակչությունն աճեց։ 1987 թվականի հուլիսի 1-ին Մանջերան ստացավ «թաունի» կարգավիճակ (անգլ.՝ Town), իսկ 1990 թվականի ապրիլի 14-ին՝ «սիթիի» (քաղաք) կարգավիճակ (անգլ.՝ City): Ներկայումս Մանդերան Արևմտյան Ավստրալիայի ամենամեծ առողջարանային կենտրոններից մեկն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը 67813 մարդ էր[3]։ Քաղաքում ըստ գենդերային կատեգորիայի ցուցանիշները հետևյալն են՝ 33261 տղամարդ և 34552 կին։ Ցուցանիշներն ըստ տարիքային կատեգորիաների՝ 5.9% մինչև 4 տարեկան, բնակչության 14.3% կազմում են 5 -14 տարեկանները, 11,2 %՝ 15-24 տարեկանները, 36,6 %՝ 25-54 տարեկանները, 32 % կազմում են 55 տարեկանից բարձր մարդիկ։ Միջին տարիքը 41 տարեկանն էր[3]։

Բնակչության ազգային կազմը կազմում էր 70% մարդ ավստրալիացիներ, 11,9% անգլիացիներ, 2,2% նորզելանդացիները, 1.3% շոտլանդացիներ, 0.7% հարավաֆրիկացիները, 0,7% հոլանդացիները[4]։ Արտերկրում ծնված բնակիչների մասնաբաժինը կազմել է 21,9%։ Քաղաքի հաղորդակցության հիմնական լեզուն (90,5%) անգլերեն էր։ Ըստ կրոնական կազմի՝ անգլիկան եկեղեցու բաժինը կազմել է 28,4%, աթեիստներ՝ 23,7%, կաթոլիկներ՝ 18,5%, Միացյալ եկեղեցու անդամներ՝ 4,2%[4]։

Երեխաներ ունեցող ընտանիքների տոկոսը կազմել է բնակիչների 38,2%, անզավակ ընտանիքների մասնաբաժինը` 47,2%, առնվազն մեկ ծնող ունեցող միայնակ ընտանիքների մասնաբաժինը՝ 13,8%: Միայնակ տնային տնտեսությունները կազմել են Մանջերայի բոլոր տնային տնտեսությունների 70 տոկոսը։

15 տարեկանից բարձր մեկ անձի համար միջին շաբաթական եկամուտը կազմում է 395 AUD$: Գործազրկության մակարդակը Մանջերայում 2006 թվականին եղել է 5,2%[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2006 Census QuickStats : Mandurah (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 «City's History» (անգլերեն). City of Mandurah. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
  3. 3,0 3,1 «2006 Census QuickStats : Mandurah (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
  4. 4,0 4,1 «2006 Census QuickStats : Mandurah (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
  5. «2006 Census QuickStats : Mandurah (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանջերա» հոդվածին։