Մանուել Թոլեկյան
Մանուել Թոլեկյան անգլ.՝ Manuel Tolegian | |
|---|---|
Ջեկսոն Պոլոկը, Չարլզ Պոլոկը և Մանուել Թոլեկյանը | |
| Ծնվել է | հոկտեմբերի 18, 1911[1] |
| Ծննդավայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
| Վախճանվել է | օգոստոսի 4, 1983[3] (71 տարեկան) |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ |
Մանուել (Ժիրայր) Թոլեկյան (հոկտեմբերի 18, 1911[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - օգոստոսի 4, 1983[3]), ամերիկահայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուել Թոլեկյանը ծնվել է Ֆրեզնոյում, ԱՄՆ։ Դպրոց հաճախել է Լոս Անջելեսում, այնուհետև 18 տարեկան հասակում տեղափոխվել է Նյու Յորք։ 1928-1932 թվականներին սովորել է Նյու Յորքի Արվեստի ուսանողների լիգայի ստուդիայում։ 1940 թվականից հաստատվել է Սակրամենտոյում (Կալիֆոռնիա)։
Ստեղծել է ռեալիստական բնանկարներ, կենցաղային պատկերներ («Նավակներ», «Հայկական խնջույք», «Ըմբշամարտիկներ», «Հաց թխող կինը», բոլորն էլ՝ Հ. Հազարյանի հավաքածու, Նյու Յորք)։
Նկարազարդումներ՝
- «Օմար Խայամ»
- «Աղավնին խաղաղություն է բերում»[4]
1935 թվականին Նյու Յորքում բացվել է Թոլեկյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Գործերից պահվում են Լոս Անջելեսի, Ֆիլադելֆիայի, Վաշինգտոնի թանգարաններում[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Ամերիկյան բանակի բժշկական կորպուսի թղթակիցը։ Պատերազմից հետո հաստավել է Շերման Օկսում, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Manuel Tolegian, Muralist, painter. Born in Fresno, CA on Oct. 18, 1911.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oral history interview with Manuel J. Tolegian, 1965 February 12
- Manuel Tolegian (1911-1983) Արխիվացված 2015-06-12 Wayback Machine
- Manuel Jerair Tolegian (1911 – 1983)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Թոլեկյան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 196)։ |