Մանուելա Գրետկովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուելա Գրետկովսկայա
Ծնվել էհոկտեմբերի 6, 1964(1964-10-06)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԼոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունսցենարիստ, գրող, լրագրող և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԿրակովի համալսարան
ԱմուսինCezary Michalski?[2]
 Manuela Gretkowska Վիքիպահեստում

Մանուելա Գրետկովսկայա (լեհ.՝ Manuela Gretkowska, հոկտեմբերի 6, 1964(1964-10-06)[1], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ գրող, էսսեիստ, կինոսցենարիստ, ֆելետոնիստ և ֆեմինիստ, հասարակական գործիչ։ «Լեհաստանի կանայք» կուսակցության հիմնադիրը։ Ժամանակակից Լեհաստանի ամենահայտնի մտավորականներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը։ Այնտեղ համագործակցել է նաև «brulion» գրական ամսագրի հետ։ 1988 թվականին մի քանի տարով մեկնել է Ֆրանսիա։ Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում ուսումնասիրել է մարդաբանության դասընթաց։ 1987 թվականից ապրել է Շվեդիայում։

1990-ական թվականների սկզբին վերադարձել է հայրենիք։ Աշխատել է որպես «Elle» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, այնուհետև ղեկավարել է այդ ամսագրի գրական բաժինը։ «Elle», «Cosmopolitan», «Wprost», «Politykа» և այլ ամսագրերի մի շարք ֆելետոնների հեղինակ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին վերակազմավորել է «Լեհաստանը կին է» հասարակական շարժումը։

Ներկայումս Մանուելա Գրետկովսկայան ապրում է Վարշավայից ոչ հեռու։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • My zdies' emigranty (1991)
  • Tarot paryski (1993)
  • Kabaret metafizyczny (1994)
  • Podręcznik do ludzi (1996)
  • Namiętnik (1998)
  • Światowidz (1998)
  • Silikon (2000)
  • Polka (2001)
  • Sceny z życia pozamałżeńskiego (2003)
  • Europejka (2004)
  • Kobieta i mężczyźni (2007)
  • Na dnie nieba (2007)
  • Obywatelka (2008)
  • Miłość po polsku (2010)
  • Trans (2011)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Szamanka (1996)
  • Egoiści (1999)
  • Miasteczko (հեռուստասերիալ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուելա Գրետկովսկայա» հոդվածին։