Մայքլ Քանինգհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Քանինգհեմ
Ծնվել էնոյեմբերի 6, 1952(1952-11-06)[1][2][3][…] (71 տարեկան)
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, վիպասան, համալսարանի դասախոս, բանաստեղծ և կինոսցենարիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Այովայի համալսարան և La Cañada High School?
Ժանրերսիրավեպ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԲրուքլինի քոլեջ
Պարգևներ
Կայքmichaelcunningham.com
 Michael Cunningham Վիքիպահեստում

Մայքլ Քանինգհեմ (անգլ.՝ Michael Cunningham, նոյեմբերի 6, 1952(1952-11-06)[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի արձակագիր և մանկավարժ։ 1999 թվականին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Քանինգհեմը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 6-ին Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում։ Ապագա գրողի մանկությունն անցել է Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում։ 1975 թվականին Քանինգհեմը Սթենֆորդի համալսարանում ստացում է անգլիական գրականության բակալավրի աստիճան, իսկ հինգ տարի անց ավարտում է Այովայի համալսարանի մագիստրատուրան։

Տպագրվել սկսել է 1970-ականների վերջերից. նրա պատմվածքները հայտնվում են ամերիկյան ճանաչված գրական պարբերականների էջերում («The New Yorker», «Atlantic Monthly», «Paris Review»): 1989 թվականին Քանինգհեմի «Սպիտակ հրեշտակ» («White Angel») պատմվածը, որը հետագայում դարձավ «Աշխարհի ծայրում գտնվող տունը» վեպի գլուխներից, ընդգրկվեց ամենամյա ամերիկյան լավագույն պատմվածքների ժողովածուում։

1990 թվականին հրատարակվում է նրա առաջին ճանաչված վեպը՝ «Աշխարհի ծայրում գտնվող տունը» («A Home At the End Of the World»): 2004 թվականին վեպն էկրանավորեց Մայքլ Մայերը։ Ֆիլմում գլխավոր դերակատարը Քոլին Ֆարելն է։

Երկրորդ վեպը՝ «Միս ու արյուն» («Flesh and Blood», 1995), ընտանեկան սագա է ԱՄՆ տարագրության մասին։ Այս վեպում գրողի ուշադրությանն են արժանանում ինքնաորոնումը, այլընտրանքային մշակույթը, ավանդական ընտանիքի կազմաքանդումը, համասեռամոլությունը և այլն։

Երրորդ և ամենահայտնի վեպը՝ «Ժամերը» լույս է տեսնում 1998 թվականին։ Գրքի երեք հերոսուհիներից մեկը հենց Վիրջինիա Վուլֆն է` 1923 թվականին իր վեպը շարադրելիս, մյուսը 1990-ականների վերջին Նյու Յորքում բնակվող Կլարիսա Վոնն է, որի մականունը Վիրջինիա Վուլֆի հերոսուհու անունն է (միսսիս Դելոուեյ), իսկ երրորդ կինը 1949 թվականին Լոս Անջելեսում ապրող Լորա Բրաունն է, որը կարդում է «Միսսիս Դելոուեյ» վեպը։ «Ժամերը» Վիրջինիա Վուլֆի «Միսսիս Դելոուեյ» վեպի նախնական անվանումն է։ Վեպը հայերեն է թարգմանվել և հրատարակվել 2020 թվականին[5]։ 2002 թվականին բիտանացի կինոռեժիսոր Սթիվեն Դոլդրին հաջողությամբ էկրանավորեց համանուն ֆիլմը, որում գլխավոր դերակատարներն էին Նիկոլ Քիդմանը («Օսկար»), Ջուլիան Մուրը, Մերիլ Սթրիփը։ Քանինգհեմը ֆիլմում հայտնվում է մի էպիզոդիկ դրվագում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. Մայքլ Քանինգհեմ, Ժամերը, Ե., «Դարակ», 2020։ Թարգմանեց և ծանոթագրեց Սևակ Ղազարյանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Քանինգհեմ» հոդվածին։